Աստղագուշակ․ փետրվարի 22

Աստղագուշակ․ փետրվարի 22

21.02.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ձեզ շատ պետք կգան ճկունությունն ու իմպրովիզներ անելու ունակությունը: Ինչքան ինքնատիպ ու անսպասելի լինեն ձեր ընդունած որոշումները, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ դրանք հաջող կլինեն: Շրջապատողները հաճույքով կհետևեն ձեր օրինակին, բայց դա նրանց միշտ չի օգնի հասնել անհրաժեշտ արդյունքներին:

Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները, բայց ձեզ կհաջողվի բոլոր քննարկումները առավելագույնս կառուցողական վարել: Ոչ ոքի չեք պարտադրի ձեր տեսակետը, իսկ եթե խորհուրդներ տաք, դրանց անպայման կհետևեն: Հնարավոր են անսպասելի նվերներ, դրամական մուտքեր և այլ հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ խնդիրներից համեմատաբար հեշտությամբ գլուխ կհանեք: Հույզերը կայուն կլինեն, տրամադրությունն էլ լավը կլինի: Ապագային լավատեսորեն նայելու բոլոր հիմքերը կունենաք: Աշխատանքին ու կարիերային վերաբերող նոր պլաններ կունենաք, իսկ երբեմն՝ նաև սեփական կոմերցիոն կամ ստեղծագործ նախագիծը:

Օրը հարմար է պլանավորված գնումների ու գործարքների, ֆինանսական օպերացիաներ իրականացնելու համար: Աստղերը բարի կլինեն նրանց հանդեպ, ովքեր կարևոր հարցերում ժլատություն չեն ցուցաբերի և կխնայեն ոչ անհրաժեշտ մանրուքների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կդասավորվի նրանց համար, որոնց գլխավոր նպատակները մասնագիտական ոլորտից են: Անձնական հարաբերություններում հնարավոր է խնդիրներ ծագեն: Ստիպված եք լինելու խոստովանել, որ վերջերս ձեզ այնքան էլ լավ չեք պահել: Աշխատեք ուղղել սխալները: Հենց դա կօգնի դրական փոփոխությունների սկիզբ դնել:

Լավատես եղեք. առանց դրա դժվար կլինի: Որոշ անհաջողություններ ու դժվարություններ այսօր հնարավոր են, բայց դուք ունակ կլինեք հաղթահարել բոլոր փորձությունները: Հավատացեք ձեզ. հենց դա է անհրաժեշտ հաջողության հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաստատակամության ու հնարամտության շնորհիվ հիանալի արդյունքների կհասնեք: Փորձը կօգնի դիմակայել ազդեցիկ թշնամուն: Հոգնեցուցիչ պայքարը ձեր հաղթանակով կավարտվի: Սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելու, տարաձայնություններն ու վեճերն անցյալում թողնելու հնարավորություն կունենաք:

Երեկոն հանգիստ ու հաճելի կանցնի: Հանգիստ զրույցները հենց այն են, ինչ ձեզ պետք են: Կարող եք բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաներ անել. դրանք արդյունավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ, բարդ գործերի հաջող ավարտ: Փայլուն կլուծեք այն խնդիրը, որի վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Պայմանները հաջող կդասավորվեն, և հիմա պետք է շարունակեք առաջ շարժվել:

Չնայած հաջողություններին՝ ձեզ այնքան էլ լավ չեք զգա: Հեշտությամբ կկորցնեք ինքնավստահությունը ու աջակցության կարիք կզգաք: Դրա համար էլ կարևոր է, որ կողքին լինեն մարդիկ, ովքեր կկարողանան անհրաժեշտ բառերը գտնել: Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են ամեն ինչ ու բոլորին քննադատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերում առաջընթացը կուրախացնի: Ինչ-որ մեկը կփորձի դիմադրություն ցույց տալ ձեզ, բայց դուք դա նույնիսկ չեք էլ զգա. երբ աչքի առաջ տեսնում եք նպատակը, բոլոր խոչընդոտները ձեզ մանրուքներ են թվում: Կհաջողվի զինաթափել, ջրի երես հանել գաղտնի թշնամիներին:

Շատ կենտրոնացած կլինեք գործերի վրա ու հակված կլինեք մոռանալ այն մարդկանց մասին, որոնց հետ մտերիմ հարաբերություններն են կապում: Դա վիրավորանքների ու այլ տհաճությունների պատճառ կդառնա: Ուշադրություն դարձրեք ձեզ համար թանկ մարդկանց, աշխատեք պահել նախկինում տված խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը նախկինում գործած սխալներն ուղղելու ու կորցրածը լրացնելու հնարավորություն կտա: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ղեկավարության ու գործընկերների հետ, ցուցադրել ձեր պրոֆեսիոնալիզմն ու փորձը: Ձեր հանդեպ հարգանքով կլցվեն նույնիսկ նրանք, ովքեր առաջ կասկածում էին ձեր արժանիքներին:

Հնարավոր է անսպասելի հանդիպում մի մարդու հետ, որի հանդեպ հատուկ զգացմունքներ եք տածում: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել: Ավելորդ բաներ չեք խոսքի, չեք շտապի կիսվել ստացված տեղեկատվությամբ: Դա կօգնի խուսափել տհաճ պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կապված է լուրջ մասնագիտական հաջողության ու մրցակցին հաղթելու հետ: Արդեն հասել եք բարենպաստ պահին, այնպես որ՝ աշխատեք դրանից առավելագույնս օգուտ քաղել: Հիշեք, որ պետք է արագ գործեք: Երբեմն մտածելու համար ժամանակ չի մնա ու ստիպված պետք է լինեք հույս դնել ինտուիցիայի վրա:

Եթե ձեր աշխատանքը կապված է գումարի, ֆինանսական հոսքերը կառավարելու հետ, ապա պատրաստ եղեք ստուգումների ու փաստաթղթերն իդեալական վիճակում պահեք: Հնարավոր է հիասթափություն մտերիմների հետ հարաբերություններում. ընդհանուր լեզու գտնելու համար պետք է ջանքեր գործադրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփումների համար բարենպաստ օր է: Նկատի առեք, որ այսօր ցանկացած հարց պետք է չպարտադրող միջավայրում քննարկել. այդպես պայմանավորվելն ավելի հեշտ կլինի: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, ձեր կարծիքը կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական տեսակետով են հետաքրքրված: Ձեզ բնորոշ անկեղծությունը դուր կգա մարդկանց:

Հնարավոր են դրամական մուտքեր, ինչպես նաև գործարքներ, որոնք եկամուտ կբերեն: Մտերիմներին անսպասելի նվերներով ուրախացնելու կամ օգտակար գնումներ անելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերում մեծ հաջողության կկարողանաք հասնել, եթե արագ գործեք: Կարող եք նոր գործընկերներ գտնել, որոնց հետ համագործակցությունը օգտակար կլինի: Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը ձեր ուժեղ կողմն է: Ընդ որում՝ հաստատակամ ու ամուր կլինեք, երբ ինչ-որ մեկը փորձի ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների. մանիպուլյացիաներին չեք տրվի ու կբացահայտեք խարդախությունները:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Մտերիմները օգնության ու աջակցության կարիք կզգան. աշխատեք չմերժել նրանց խնդրանքները: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ շատ բաների նորովի կնայեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ միանշանակ օր է: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, սխալներ, որոնք ապագայում եկամուտների նվազման պատճառ կդառնան: Սակայն ձեր հեղինակությունը կաճի, քիչ կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն վիճել ձեզ հետ կամ կանգնել ձեր ճանապարհին: Բարենպաստ պահ է համագործակցություն սկսելու կամ արդեն եղած գործնական հարաբերություններն ամրապնդելու համար: Ձեզ կհաջողվի սեփական գաղափարների մասին այնպես պատմել, որ ոչ ոք անտարբեր չի մնա:

Հիանալի լեզու կգտնեք մտերիմների հետ, հեշտությամբ փոխզիջումների կգնաք, եթե ինչ-որ տարաձայնություններ ծագեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արդյունավետ օր է, որը աշխատանքի մեջ նշանակալի հաջողություններ է խոստանում: Վճռական կգործեք և դրա շնորհիվ արագ հաղթանակ կտանեք մրցակցի հանդեպ, ձեր ճշմարտացիության մեջ կհամոզեք ընդդիմախոսներին: Ձեզ պատրաստ կլինեն լսել նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում միայն իրենց սեփական կարծիքն էին հաշվի առնում:

Հնարավոր է՝ այսօրվա իրադարձությունները օգնեն գլուխ հանել ինքներդ ձեզանից, մոռանալ կասկածների ու տագնապների մասին: Սեփական գաղափարներն ու հնարավորությունները նորովի կգնահատեք, կհասկանաք՝ ուր է պետք շարժվել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1407 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 90

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 4
Հյուրեր/Гостей: 4
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով