Աստղագուշակ․ փետրվարի 20

Աստղագուշակ․ փետրվարի 20

19.02.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ: Ճակատագիրը ձեզ նվերներ չի անի, բայց չի էլ զրկի դրված նպատակներին հասնելու հնարավորությունից: Գործընկերների հետ հին տարաձայնությունները հաղթահարելու շանս կա: Ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել ոչ միայն խորհրդի, այլ նաև օգնության խնդրանքով:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան, և խոսքն այնպիսի իրավիճակների մասին կլինի, որոնց ժամանակ պարզապես հնարավոր չի լինի մերժմամբ պատասխանել: Դրամական մուտքերը քիչ հավանական են, բայց ծախսերը համեստ կլինեն: Լուրջ գնումների համար օրը հարմար չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Նրա առաջին կեսը շատ արդյունավետ կանցնի: Մասնագիտական հաջողությունները նշանակալի կլինեն ու առանց պարգևատրման չեն մնա: Դիրքերն ամրապնդելու ու կարիերայի սանդուղքներով բարձրանալու հնարավորություն կունենաք: Հավանական են գրավիչ գործնական առաջարկներ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Ձեզ հաճելի ծանոթություններ են սպասվում, որոնք կարող են սիրային շարունակություն ստանալ: Չեն բացառվում հանդիպումներն այն մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտում էիք: Մի վախեցեք շփման մեջ նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է գործնական բանակցությունների ու հանդիպումների համար: Մի վախեցեք քննարկել լուրջ հարցերը. ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետն ու նույնիսկ հին մրցակիցների շրջանում համախոհներ գտնել: Կարող եք համատեղ նախագծի վրա աշխատանք սկսել: Ամենայն հավանականությամբ արագ հաջողության կհասնեք:

Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Հակված կլինեք մեծ զիջումների գնալ, համաձայնել նրան, ինչն իրականում ձեր սրտով չէ: Ավելի ուշ կզղջաք, որ ավելի ամուր չեք եղել ու չեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է: Կարող եք շարժվել այն ուղղությամբ, որն ընտրել եք: Ե՛վ պայմանները, և՛ շրջապատողները կհարմարվեն ձեզ: Կարող եք նոր նախագծեր սկսել, բայց միայն այն դեպքում, եթե արդեն ինչպես հարկն է ամեն ինչ կշռադատել եք: Կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնություն և ձեր պայմաններով աջակցություն առաջարկել:

Մտերիմները ուրախ կլինեն ձեր ընկերակցության համար: Կարող եք ընտանեկան տոն կազմակերպել, քննարկել ընտանեկան հարցերը, զրուցել բոլորի համար կարևոր բաների մասին: Երբեմն շատ օգտակար կլինի ջանքերը միավորելը. հենց դա թույլ կտա լուծել լուրջ խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ հաճելի ու հանգիստ կանցնի, հուզվելու համար պատճառ չի լինի: Կարող եք հույս դնել համախոհների վրա. նրանք կարդարացնեն ձեր հույսերն ու ամեն ինչ ճիշտ կանեն: Հարմար օր է նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու ու ընտանեկան նախագծերին սկիզբ դնելու համար: Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ:

Մտահղացումների հարցում ավելի համարձակ եղեք. այսօրվա ձեր գաղափարները մեծ ապագա ունեն: Հնարավոր են հաճելի փոփոխություններ անձնական կյանքում: Մի վախեցեք նախաձեռնող լինել, ինչ-որ ինքնատիպ բան առաջարկել: Կստանաք ձեզ համար թանկ մարդկանց աջակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոչ մի բան արմատապես մի փոխեք: Շարունակեք զբաղվել նրանով, ինչ ավելի վաղ եք ստանձնել և հետևեք այն վարվելակերպին, որը վաղուց եք ընտրել: Ինչ-որ մեկը կարող է քննադատել ձեզ, բայց նման նկատողություններին պետք չէ ուշադրություն դարձնել: Այսօր կարևոր են հենց ձեր գնահատականներն ու դատողությունները, այնպես որ՝ որոշումներ ընդունելիս հենց դրանց վրա էլ հենվեք:

Օրը խոստանում է շատ արդյունավետ լինել: Ձեր ջանքերը զուր չեն անցնի: Կարող եք նոր բան ստանձնել ու փորձարկումներ անել: Որոշ Կույսեր համարձակ գաղափարներ կունենան, որոնք շուտով կկարողանան կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր օր է: Պատրաստ եղեք բարդ որոշում ընդունել: Եկել է հին պլաններից ու կապերից հրաժարվելու, նոր գործեր ստանձնելու, ինչ-որ բան արմատապես փոխելու ժամանակը: Կարող է թվալ, որ ոչ ոք չի աջակցում ու չի խրախուսում ձեզ, բայց դա այդպես չէ: Համախոհներ ունեք, պարզապես նրանք դեռ չեն հայտարարում իրենց մասին: Դժվարությունների բախվելիս մի հուսահատվեք. շուտով ամեն ինչ դեպի լավը կփոխվի:

Հնարավոր են խնդիրներ հարազատների հետ շփումներում, որոնց ձեր վարքը չափազանց համարձակ կթվա: Հիշեք, որ ձեր շատ արարքներ բացատրություններ են պահանջում և դրանց համար ժամանակ մի ափսոսացեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինքներդ ձեզ փոքրիկ ուրախություններ պարգևեք, նույնիսկ եթե դրանք կապված են չպլանավորված ծախսերի հետ: Սովորականից շատ դրական հույզերի կարիք կունենաք և դրանք ստանալն այդքան էլ դժվար չի լինի. բավական է պարզապես հետևեք ձեր ցանկություններին: Օգտակար կլինի հին նախասիրությունների մասին հիշելը:

Չնայած երբեմն դատողությունների հարցում կտրուկ կլինեք, շրջապատողները չեն վիրավորվի: Ձեր ապրումները նրանց հասկանալի կլինեն: Աշխատեք խուսափել բոլոր ավելորդություններից, այն ամենից, ինչը կարող է վնաս հասցնել առողջությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփումների համար հարմար օր է: Գրավիչ կլինեք, և դա կօգնի լուծել ոչ միայն անձնական, այլ նաև մասնագիտական խնդիրները: Դժվարությունները չեն բացառվում. դրանք հաճախ կապված կլինեն ձեր անհետևողական արարքների հետ: Օգտակար կլինի նախապես գործողությունների պլան մշակելն ու բոլոր հարցերում դրան հետևելը:

Հավանական են անհաջող գնումներ: Սակայն լուրջ կորուստներից կարող եք չվախենալ, քանի որ ամենակարևոր պահերին առողջ բանականությունը կհաղթի հույզերին: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. աջակցություն կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է աշխատանքի և բիզնեսում ներդրումներ անելու համար: Ձեր լավ հոտառության շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք, ելք կգտնեք բարդ իրավիճակներից: Ձեր մրցակիցները լուրջ կորուստներ կկրեն: Հավանական են լավ գաղափարներ ու նոր նախաձեռնություններ, չի բացառվում՝ ձեր տաղանդներին անսպասելի կիրառում գտնեք:

Վատ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Մարդիկ, ովքեր սիրում են ձեզ, կնկատեն ձեր ջանքերն ու ձեռքբերումները, և դա շատ կուրախացնի: Հնարավոր է նոր սիրային տարվածություն: Այսօր սկսվող հարաբերությունները արագ կզարգանան, և դա ձեզ շատ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչ էլ որ պատահի, աշխատեք սառնասիրտ լինել: Առանց մտածելու գործած արարքները համընդհանուր ուշադրության կարժանանան: Այսօր այնքան երկար ուշադրության կենտրոնում կլինեք, որ կհոգնեք դրանից: Բայց ստվերում թաքնվելուց առաջ ձեր մասին հիշեցրեք հին ծանոթներին ու համախոհներին, շահեք հետաքրքիր մարդկանց համակրանքը:

Ինքներդ ձեզ հումորով վերաբերվեք. չափից դուրս մեծ լրջությունը ձեզ հմայիչ չի դարձնի: Երբեմն ուրախ կատակը բավական կլինի վեճից խուսափելու ու տարաձայնություններն անցյալում թողնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ժամանակ մի խնայեք բանակցությունների ու կարևոր հարցերը քննարկելու համար: Կառուցողական երկխոսություն վարելու ձեր ունակությունն այսօր շատ տեղին կլինի. դրա շնորհիվ կխուսափեք խնդիրներից և օգնականներ ու համախոհներ կգտնեք: Ղեկավարության հետ տարաձայնություններ կլինեն, բայց ձեր ճշմարտացի լինելը բոլորի համար ակներև կլինի:

Օրը հարմար է գնումների համար, մասնավորապես այնպիսի իրեր գնելու համար, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին: Տանը կարող եք կարգուկանոն հաստատել, վերանորոգմամբ զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1517 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 90

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով