Աստղագուշակ․ փետրվարի 2

Աստղագուշակ․ փետրվարի 2

01.02.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ ինքնաբավ մի եղեք, հակառակ դեպքում բարդ իրավիճակում կհայտնվեք: Քանի դեռ ձեր ձեռքբերումներին ու ինքներդ ձեզ քննադատաբար եք մոտենում, նույնիսկ ամենանենգ թշնամիները չեն կարողանա վնասել ձեզ: Ինչով էլ որ զբաղվեք, փորձեք հույս դնել միայն սեփական ուժերի վրա ու մի սպասեք, որ ինչ-որ մեկը առաջին կանչից օգնության է գալու ձեզ:

Ձեզ վրա ավելորդ ուշադրություն մի հրավիրեք ու մի խախտեք ավանդույթները: Դա հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր ուզում են նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնել ու ստանալ նրանց աջակցությունը: Եթե ձեր հեղինակությունը թանկ է ձեզ համար, հրաժարվեք էքստրավագանտ արարքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լարված օր է: Այն հատկապես բարդ կլինի նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում. այստեղ շատ ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի չարաշահել ձեր վստահությունը, մոլորության մեջ գցել ձեզ: Օգտակար կլինի գործերում, փաստաթղթերում ու հաշվետվություններում կարգուկանոն հաստատելը:

Մտերիմները ապրումների առիթներ չեն տա: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, վեճերն էլ քիչ հավանական են: Երեկոն ավելի հարմար է տանը հանգստանալու, քան աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ եղեք: Շատ բան կարող եք կորցնել ձեր անուշադրության հետևանքով: Ցանկացած աշխատանքի մեջ կարգապահություն է պետք: Այն առավել կարևոր կլինի նրանց համար, ովքեր գործ ունեն գումարի, արժեքավոր թղթերի ու կարևոր փաստաթղթերի հետ:

Ամենահարմար օրը չէ կյանքում արմատական փոփոխություններ անելու կամ լուրջ պարտականություններ ստանձնելու համար: Ինչ-որ պլանի անցնելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Ցավոք, այսօր նույնիսկ ամենաբարի մտադրությունները ձեզ կտանեն այնտեղ, որտեղ չէիք ուզենա հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ազդեցիկ անձանց հետ շփվելու, գործնական հանդիպումների ու երկարատև համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար բարենպաստ օր է: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, կգտնեք ձեր դիրքերն ամրապնդելու, օգտակար կապեր ձեռք բերելու ձևը: Նոր ծանոթությունները լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն, եթե ինքներդ դա ցանկանաք:

Հնարավորություն կունենաք հոգ տանել մտերիմների մասին, ուրախացնել նրանց ու հաճելի անակնկալներ անել: Լավ է, եթե դա կապված չլինի լուրջ ծախսերի հետ: Ֆինանսական հարցերում թեթևամիտ կլինեք, ինչը հիմա այնքան էլ տեղին չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է գործնական բանակցությունների համար: Ֆինանսներին ու ունեցվածքին վերաբերող զրույցները կհաջողվի ճիշտ ուղղությամբ տանել ու շուտով կստանաք դրա պտուղները: Նոր նպատակներ կդնեք ու դրանց հասնելու համար շատ բանի պատրաստ կլինեք: Այս ամենի հետ մեկտեղ կարևոր է չխախտել խոստումները: Ձեր գործողությունները պլանավորելիս աշխատեք նկատի առնել նաև մտերիմների հետաքրքրությունները, հակառակ դեպքում նրանց, հետո նաև ձեզ համար խնդիրներ կստեղծեք:

Կարող եք գնումներ անել, ընդ որում՝ այսօր ցանկալի է իրեր գնել տան համար՝ կենցաղային տեխնիկա, կահույք: Օրը հարմար է տեղափոխության կամ աշխատանքը փոխելու հետ կապված հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կյանքում փոփոխություններ մտցնելու համար շատ բանի պատրաստ կլինեք, բայց քիչ կմտածեք նրա մասին, թե ինչպես կանդրադառնան ձեր գործողությունները շրջապատողների վրա: Երբեմն ինչ-որ մեկին բարդ իրավիճակի մեջ կդնեք կամ մարդկանց առանց ցանկանալու ցավ կպատճառեք: Հնարավոր են կոնֆլիկտներ, որոնք տհաճ հետևանքներ կունենան: Շատ դժվարություններից խուսափել կօգնի մտերիմ մարդու հետ անկեղծ զրույցը:

Մի հրաժարվեք ձեր պլաններից, նույնիսկ եթե թվում է, թե դրանց իրագործման համար ամենաբարենպաստ ժամանակը չէ: Երբեմն պետք է համարյա անհուսալի գործը ստանձնեք համոզվելու համար, որ դրանում էլ կարելի է հաջողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Տհաճություններից խուսափելու համար պետք է ջանքեր գործադրեք: Իրավիճակը հաճախ վերահսկողությունից դուրս կռա, և երբեմն չեք հասկանա՝ ինչպես գործել: Օրը լարված ու անհանգիստ կանցնի, բայց դուք չեք բողոքի, այլ պարզապես կշարունակեք անել այն, ինչ անհրաժեշտ եք համարում: Արդյունքում կհաջողվի դրական փոփոխությունների հասնել:

Չեն բացառվում սիրային տարվածությունները: Հնարավոր է սիրուց կորցնեք գլուխը: Ցավոք, վտանգ կա, որ ձեր զգացմունքները փոխադարձ չեն լինի: Այնպես որ՝ աշխատեք խելամիտ լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ընտանեկան գործերն ուշադրության կարիք կունենան, խնդիրները լուծելը դժվար է լինելու: Մտերիմների հետաքրքրությունները հակասական կլինեն, պետք է հաշտեցնեք նրանց, ովքեր բարիկադների հակառակ կողմում են հայտնվել: Ձեր փոխարեն մեկ ուրիշը դրանից գլուխ չէր հանի, բայց դուք ամեն ինչ ճիշտ կանեք:

Հավանական է առաջընթաց ձեզ համար յուրահատուկ կարևորություն ներկայացնող գործում: Ազդեցիկ հովանավորներ ու հուսալի օգնականներ գտնելու շանս կա: Օրը հարմար է ինչ-որ նոր բան ստանձնելու համար: Արագ ամեն ինչից գլուխ կհանեք, լուրջ սխալներ էլ չեք անի: Շատ Կարիճների բարդ իրավիճակում օգնության կհասնի ինտուիցիան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ակտիվ եղեք: Ինչքան շատ ջանքեր գործադրեք, այնքան նշանակալի կլինեն դրանց արդյունքները: Պետք չէ բավարարվել քչով, լավ է բարձր նպատակներ դնեք ձեր առաջ: Օրը հարմար է ամենահամարձակ պլանների իրագործման համար, այդ թվում՝ այնպիսի պլանների, որոնք շրջապատին տարօրինակ ու համարյա խելահեղ են թվում:

Չեն բացառվում դժվարությունները մտերիմների հետ հարաբերություններում: Ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, կմեղադրեն եսասիրության մեջ: Ձեզ համար շատ թանկ մարդը կարող է բարդ իրավիճակում հայտնվել, նա օգնության կարիք կունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Եթե շտապեք, շատ սխալներ կանեք, խնդիրներ կստեղծեք ոչ միայն ձեր, այլ նաև ձեր գործընկերների համար: Հաճախ ձեր արարքները տհաճ զարմանք կպատճառեն մտերիմներին: Պատրաստ եղեք քննադատության ու տհաճ հարցերի. երկուսին էլ փորձեք հանգիստ արձագանքել:

Բացասական միտումների ազդեցությունը աստիճանաբար կնվազի, երեկոն էլ խոստանում է շատ հաճելի լինել; Այս հատվածում կաճի ստեղծագործ պոտենցիալը, նպատակներ կառաջանան, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Ինչ-որ օգտակար ու հետաքրքիր բան իմանալու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հագեցած կլինի իրադարձություններով, որոնցից յուրաքանչյուրը անհապաղ արձագանք կպահանջի: Պետք է արագ որոշումներ ընդունեք, իսկ դուք կուզենայիք ամեն ինչ լավ կշռադատել: Շատ Ջրհոսներ այնպես կհուզվեն, որ շրջապատողներին էլ կստիպեն տագնապել: Աշխատեք քիչ շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր շեղում են ձեզ, խառնվում են ձեր գործերին ու անտեղի խորհուրդներ են տալիս: Հիմա պետք է լսեք ինտուիցիայի ձայնին, այլ ոչ թե նրան, ինչ ուրիշներն են ասում:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Չի բացառվում նաև, որ ստիպված լինեք խառնվել մտերիմների կյանքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հնարավոր են դժվարություններ շփումների մեջ: Հաճախ սուր արտահայտությունների կդիմեք, շրջապատին տհաճ նկատողություններ կանեք ու վտանգ կա` փչացնեք հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Բայց դա չի նշանակում, որ գործերում հաջողությունների չեք հասնի: Լրիվ հակառակը. կկարողանաք արագ գլուխ հանել ամենաբարդ խնդիրներից, պետք է միայն կենտրոնանաք ու ճիշտ դնեք առաջնահերթությունները:

Նվազեցրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը; Այսօր սովորականից արագ կհոգնեք ու ճիշտ չեք գնահատի ձեր ուժերը: Ժամանակ հատկացրեք հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 779 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme