ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2576 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր գործերի համար ամենաբարենպաստ օրը չէ: Ամեն ինչ բարդ ու ոչ միանշանակ կլինի, ճիշտ որոշումներ ընդունելն էլ դժվար կլինի: Աշխատեք չշտապել, քանի որ շտապողականությունը հաճախ սխալների կհանգեցնի: Ցավոք, այսօր ուրիշների փորձը պետք չի գա, իսկ խորհուրդները, ամենայն հավանականությամբ, անօգուտ կլինեն:

Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն անպայման կհուշի՝ ինչպես վարվեք ու ինչ ասեք: Հնարավոր է՝ կարգավորվի հին կոնֆլիկտը, չի բացառվում վերականգնեք հարաբերությունները ձեզ համար թանկ մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Շատ կարևոր գործերում կարող եք առաջընթացի հասնել: Բայց պետք չէ մտածել, որ բոլոր խնդիրները հեշտությամբ կլուծվեն, քանի որ հիմա ճանապարհի ամենասկզբում եք: Համբերությամբ զինվեք ու մի հրաժարվեք մտածածից, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Հնարավոր է՝ մինչև նպատակին հասնելը ստիպված լինեք մի քանի անհաջող փորձ անել:

Մի հրաժարվեք սիրային ժամադրություններից. դրանք ամենալավ տպավորությունը կթողնեն: Օրվա երկրորդ կեսին հավանական են նշանակալի ծախսեր, որոնք միշտ չէ, որ արդարացված կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի, արդյունավետ օր է: Ձեր առաջ գործնական դաշտում գրավիչ հեռանկարներ կբացվեն: Մի վախեցեք փորձարկումներ անել, ռիսկի գնալ, եթե այն արդարացված է: Որոշ Երկվորյակներ բոլոր հարցերում հաջողակ կլինեն. նույնիսկ ամենախիստ մարդիկ կկատարեն նրանց քմահաճույքները: Իսկ նշանի որոշ ներկայացուցիչների համար ավելի դժվար կլինի, բայց նրանք էլ դրական փոփոխությունների կհասնեն:

Հավանական են դրամական մուտքեր կամ գործնական առաջարկներ, որոնք թույլ կտան գումար աշխատել: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ գումարը շուտով ինչ-որ կարևոր բանի համար պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ֆինանսական պատկերն անբարենպաստ կլինի: Օրը հարմար չէ սպոնտան գնումների, չմտածված ծախսերի համար: Բիզնեսում ներդրումներ անելու հարցում նույնպես պետք չէ շտապել. հնարավոր է՝ սխալ անեք, որը թանկ կարժենա: Կարևոր որոշումներ ընդունելուց առաջ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է: Հնարավորություն կունենաք ուշադրություն հատկացնել մտերիմներին, սիրելիի հետ զրուցել կարևորի մասին: Չեն բացառվում սիրային խոստովանությունները, որոնք ձեզ շատ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատանքի տեսանկյունից բարենպաստ օր է: Կարող եք հանգիստ առաջ շարժվել՝ առանց մտահոգվելու, որ մրցակիցներն ու թշնամիները կվնասեն ձեզ: Մանրուքներին ուշադիր կլինեք, այնպես որ՝ հաշվարկների մեջ չեք սխալվի, իսկ բարդ իրավիճակում միակ ճիշտ որոշումը կընդունեք:

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի. հաճախ ձեր արտահայտությունները նրանց շատ կտրուկ կթվան: Լավ է խորհուրդներ չտալ, եթե ձեզ չեն խնդրել և ավելորդ հարցեր չտալ: Եթե նրբանկատ լինեք, ապա կոնֆլիկտներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կոնֆլիկտներից խուսափելու համար ստիպված պետք է լինեք դրսևորել ձեր դիվանագիտական ունակությունները: Շրջապատի հետ հարաբերությունները լարված կլինեն: Նրանք կարող են մտածել, որ շատ բան եք պահանջում և ձեզ հետ անհնար է պայմանավորվել: Ցույց տվեք, որ պատրաստ եք զիջումների գնալ և ձեզ կներեն ձեր փոքրիկ սխալներն ու մոլորությունները:

Օրը բարենպաստ է ստեղծագործելու համար: Նրանք, ովքեր չեն վախենա ինքնատիպ ու ոչ ստանդարտ որոշումներից, կկարողանան մեծ հաջողությունների հասնել: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները, այդ թվում՝ նաև չպլանավորված գնումները: Հնարավոր են նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բարենպաստ օր է: Ձեզ կհաջողվի կարևոր հաղթանակներ տոնել, այդ թվում՝ այն մարդկանց հանդեպ, որոնց ձեր գլխավոր մրցակիցն եք համարում: Կարող եք հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ առաջ շատ էիք վիճում: Չի բացառվում՝ վերականգնեք հին ու օգտակար կապերը:

Ընտանեկան հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, հանգիստ քննարկել մոտ ապագայի պլանները: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի, բայց շատ հաճելի այցեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը բավականին տհաճ կլինի: Եկել է եզրակացություններ անելու ժամանակը, իսկ դրանք ձեզ ընդհանրապես դուր չեն գա: Հին սխալների վերլուծությունն օգտակար կլինի, եթե շատ չտարվեք դրանցով ու նկատեք նոր հնարավորությունները, որոնք շատ շուտով կբացվեն ձեր առաջ: Ավելի շատ շփվեք նրանց հետ, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով: Շատ կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կա:

Երեկոյան հնարավորություն կունենաք զրուցել մի մարդու հետ, որի կարծիքը ձեզ համար կարևոր է: Նա օգտակար խորհուրդներ կտա ու պարզապես կոգևորի ձեզ: Ժամանակը հարմար է նաև ընկերական հանդիպումների համար, որոնք երկար ժամանակով կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը հեշտությամբ կփոխվի: Հաճախ ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի, ուստի զարմանալի չէ, որ շրջապատողների համար ձեզ հետ գործ ունենալը դժվար կլինի: Լավ է հրաժարվել ավելորդություններից ու վտանգավոր սովորույթներից, քանի որ այսօր դրանք շատ վատ կանդրադառնան ինքնազգացողության վրա:

Գործերում նշանակալի առաջընթացը քիչ հավանական է, բայց պետք է ավարտին հասցնել այն, ինչ վաղուց եք սկսել: Որոշ Աղեղնավորներ պատասխաններ կստանան այն հարցերին, որոնց վրա վաղուց գլուխ են կոտրում: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի, բայց դրանք ձեզ անձնապես չեն վերաբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ստեղծագործ պոտենցիալը ցածր է, դրա համար էլ ավելի շուտ կիրագործեք ուրիշների գաղափարները, քան կառաջարկեք ձեր սեփականը: Փոխարենը համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնք շատ բան կանեն ձեզ համար, կօգնեն լուծել հին խնդիրները: Ֆինանսական պատկերն անբարենպաստ է, ցանկալի է խուսափել սպոնտան գնումներից, չպլանավորված ծախսերից:

Օրն այնպես պլանավորեք, որ հանգստի ու ուժերը վերականգնելու համար բավականաչափ ժամանակ մնա: Խուսափեք ծանրաբեռնվածությունից, քանի որ կենսական պոտենցիալը ցածր է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն այնքան հաջող ու արդյունավետ չի անցնի, որքան կուզենայիք: Բայց այն մեծ կորուստներ էլ չի բերի, այնպես որ՝ տխրելու ու բողոքելու առիթներ չեք ունենա: Սեփական նախագծերի վրա ինքնուրույն աշխատելիս լավ արդյունքների կհասնեք, իսկ ահա համագործակցությունը կապված կլինի խնդիրների հետ: Հաճախ ստիպված եք լինելու միևնույն բանը մի քանի անգամ բացատրել, և դա կնյարդայնացնի:

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Շատ բաների մասին պետք է զրուցեք, բայց կզգաք, որ դրա համար բարենպաստ պահը դեռ չի եկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտը նորություններ կբերի, որոնք կստիպեն հուզվել: Ավելի ուշ կպարզվի, որ զուր եք անհանգստացել. պարզապես ինչ-որ մեկը սխալվել է ու ձեզ մոլորության մեջ է գցել: Շատ ժամանակ պետք է ծախսեք հին խնդիրները լուծելու ու հին սխալներն ուղղելու վրա:

Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ. երբեմն դրանք շատ լուրջ կլինեն: Եթե հետ կանգնեք սուր արտահայտություններից, շուտով ամեն ինչ կհաջողվի հարթել: Զսպվածությունն ավելորդ չի լինի անձնական հարաբերություններում: Այստեղ չմտածված խոսքերը կոնֆլիկտի չեն հանգեցնի, բայց փոքրիկ վիրավորանքները չեն բացառվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2576 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/9