ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2256 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է գործերն ավարտին հասցնելու ու ստացված արդյունքները հանգիստ վերլուծելու համար: Փոքրիկ դժվարությունները կհաղթահարեք, իսկ լուրջ խոչընդոտներին կնախընտրեք դեռ չմոտենալ: Դա խելամիտ որոշում կլինի. արժե սպասել ավելի բարեհարմար պահի: Լավ է խնայել և՛ գումարը, և՛ ուժերը. դրանք ավելի ուշ պետք կգան:

Իսկ ահա զգացմունքները թաքցնել չարժե: Օրը հարմար է դրանք խոստովանելու համար: Մտերիմներին կարող եք պատմել ձեզ անհանգստացնող բաների մասին ու, ամենայն հավանականությամբ, աջակցություն կստանաք: Օրվա վերջին հավանական են հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Տանը և աշխատավայրում հավանական են վեճեր ու տարաձայնություններ: Բայց այսօրվա բոլոր բանավեճերը կառուցողական կլինեն, և դրանցից ոչ մեկը իրական կոնֆլիկտի չի վերաճի: Կարող եք խոստովանել զգացմունքները, առաջնահերթություններ դնել ու որոշակիություն մտցնել ապագայի պլաններում: Չի բացառվում՝ հասկանաք, որ որոշ գործեր լավ է որոշակի ժամանակով հետաձգել ու դրանց վրա հիմա ժամանակ չծախսել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է բարդ հարցերը քննարկելու համար: Օրվա այդ հատվածում նրբանկատ կլինեք ու ոչ ոքի չեք վիրավորի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավականին հաջող կդասավորվի: Այն հարմար է ինչ-որ նոր բան փորձելու, հին սովորույթներից հրաժարվելու համար: Հավանական են ծանոթություններ, չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը: Նույնիսկ այն Երկվորյակները, որոնք այնքան էլ շփվող չեն, այսօր հեշտությամբ կապ կհաստատեն նրանց հետ, ում համակրում են:

Երեկոն հարմար է պասիվ հանգստի համար: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումներին այցելությունը. արագ կհոգնեք, բացի այդ, չեք կարողանա խուսափել ձանձրալի զրույցներից: Հավանական են մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օգտակար օր է, որի իրադարձությունները շատ բան կսովորեցնեն: Ուշադիր ու լուրջ եղեք, ոչինչ աչքաթող մի արեք: Հումորի անսովոր զգացումն ու բնատուր հմայքը ձեզ հետաքրքիր զրուցակից կդարձնեն: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել:

Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան ու նշանակալի ազդեցություն կթողնեն ձեր կյանքի վրա: Ինչպես էլ որ զարգանան իրադարձությունները, գլուխներդ չեք կորցնի ու չեք անի այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերը ժամանակին ավարտին հասցնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Դժվարություններ կարող են առաջանալ նույնիսկ այնտեղ, որտեղ չէիք սպասում: Սակայն համառությունն ու հաստատակամությունը կօգնեն հասնել դրված նպատակներին: Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի, չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերը:

Ուշադիր եղեք շրջապատին. դա կօգնի խուսափել թյուրիմացություններից տանը և աշխատավայրում: Մտերիմները ձեր խորհուրդների կարիքը կունենան: Բայց դրանք տալուց առաջ աշխատեք գլուխ հանել իրավիճակից. այն այնքան հեշտ ու միանշանակ չի լինի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար, որոնք կոգեշնչեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենաբարենպաստ օր չէ, բայց այն վատը չի լինի: Ուժերը խելամիտ կօգտագործեք, բաց չեք թողնի այն հնարավորությունները, որոնք կբացվեն ամենաանսպասելի պահին: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում վիճում էիք ամենաաննշան առիթներով:

Դրամական մուտքերը քիչ հավանական են, իսկ ահա ծախսեր՝ հնարավոր են: Սակայն պետք չէ անհանգստանալ ֆինանսական գործերի մասին. շուտով կհամալրեք բյուջեն: Օրը հարմար է տնային գործերով զբաղվելու, օգտակար տեխնիկա ու կահույք գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հնարավորություն կտա հաջողության հասնել ամենատարբեր գործերում: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական կյանքում: Հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, հաճոյախոսությունների կարժանանաք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ձեզ նման չեն լինի. շատ նոր բաներ կիմանաք նրանցից:

Հավանական են արժեքավոր նվերներ ու հաճելի անակնկալներ: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, չի բացառվում անսպասելի հյուրեր գան, որոնց համար շատ ուրախ կլինեք: Կենսական պոտենցիալը բարձր է, կարող եք չվախենալ գերհոգնածությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք նոր գործեր ստանձնել: Օրը ավելի հարմար է հին նախագծերի վրա աշխատանքը շարունակելու և հին գաղափարներին վերադառնալու համար, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Կհաջողվի ավարտին հասցնել այն, ինչին վերջին ժամանակներս մեծ ուժեր եք տրամադրել:

Ձեր մտահղացումները օբյեկտիվ գնահատելու ու քննադատությունը հանգիստ ընդունելու ունակությունը ձեզ առավելություն կտա մրցակիցների հանդեպ: Մտերիմների հետ շփումներում նրբանկատություն է անհրաժեշտ: Ավելի լավ է չվերադառնալ այն թեմաներին, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ եղեք: Եթե չանեք դա, օրը փոքրիկ, բայց ցավալի, հիմար վեճերի շարան կբերի: Աշխատանքի մեջ մեծ հաջողությունները քիչ հավանական են: Կկարողանաք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը, բայց դա ջանքեր կպահանջի: Հավանական են տարաձայնություններ մարդկանց հետ, որոնք նախկինում ամեն հարցում օգնում էին ձեզ:

Լավ է խոստումներ չտալ, հատկապես ֆինանսների հետ կապված խոստումներ. դրանք պահելը բարդ է լինելու: Մի շտապեք գնումների հարցում: Պահի ցանկության տակ գնված իրերը շուտով կհիասթափեցնեն ձեզ, կստիպեն զղջալ ծախսած գումարի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լարված ու ոչ միանշանակ օր է: Խնդիրներն ու դժվարությունները նույնքան հավանական են, որքան հաջողությունները: Ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք բարդ իրավիճակում ճիշտ ընտրություն կատարել, արդյոք չեք վախենա դժվարություններից ու արդյոք հուսալի համախոհ կընտրեք: Աշխատեք ցանկացած գործի լուրջ վերաբերվել, մի շտապեք եզրակացությունների հարցում:

Մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեզ, բայց նրանց խորհուրդները միշտ չէ, որ լավը կլինեն: Լավ է հույս չդնել ուրիշի փորձի վրա, այլ վերլուծել սեփականը: Օգտակար կլինի վաղ անցյալի իրադարձությունների մասին հիշելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Օրվա շատ խնդիրներ կծագեն միայն նրա համար, որ կուզենաք ուզածը հնարավորինս արագ ստանալ: Բոլոր նոր խնդիրները չէ, որ անհապաղ լուծում կպահանջեն և բոլոր հարցերին չէ, որ պետք է անհապաղ պատասխանել: Մտածելու, ամեն ինչ կշռադատելու, ճիշտ ուղի ընտրելու համար ժամանակ կունենաք:

Կարող եք զբաղվել կենտրոնացվածություն ու ուշադրություն պահանջող գործերով. դրանցից շատ լավ գլուխ կհանեք: Երբեմն խնդիրներ կառաջանան այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում կպահանջվի, դժվար կլինի ձեր և ուրիշների գաղափարները ճիշտ գնահատելը: Երբեմն ինչ-որ անսովոր հարցերին պատասխաններ գտնելու համար երևակայության պակաս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե պլանավորել եք ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել, ապա լուրջ մոտեցեք օգնականների ու համախոհների ընտրությանը: Նրանցից ավելի շատ բան կախված կլինի, քան մտածում եք: Ցանկալի է հույս դնել նրանց վրա, ում մարդկային ու գործնական որակների վրա վստահ եք: Դա կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսքը երկարատև նախագծերի մասին է:

Հնարավոր են դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: Ինտուիցիան հաճախ կհուշի՝ ինչպես վարվել: Տարաձայնություններ ու վեճեր չեն առաջանա, կարող եք հաճելի ժամանակ անցկացնել միասին, զբաղվել հետաքրքիր գործով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2256 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8