Աստղագուշակ․ փետրվարի 13

Աստղագուշակ․ փետրվարի 13

12.02.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է ոչ ստանդարտ խնդիրները լուծելու համար: Այնտեղ, որտեղ ստեղծագործական մոտեցում կպահանջվի, ձեզ հավասարը չի լինի: Այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Առաջատարի հատկանիշները դրսևորելու հնարավորություն կունենաք, և դրա շնորհիվ շատ բանի կհասնեք:

Մի վախեցեք ձեզ վրա ուշադրություն հրավիրել. եկել է հարմար պահը ցույց տալու, թե ինչի եք ունակ: Հաջող կլինեն հասարակական ելույթները: Օգտակար ծանոթություններ հաստատելու և այն մարդկանց դուր գալու հնարավորությունը կունենաք, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար չէ բարդ ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում և՛ տրամաբանությունը, և՛ ինտուիցիան վատ օգնականներ կլինեն, իսկ սխալները լուրջ կորուստների կհանգեցնեն: Կարող եք դիմել խորհրդի խնդրանքով, եթե կողքը կա մեկը, ում փորձին վստահում եք:

Մնացյալ հարցերում օրը բարենպաստ է: Այն բարդ գործում հաջողության հասնելու, կարևոր նախագիծը հաջողությամբ ավարտելու շանս կտա: Որոշ Ցուլեր լավ գաղափարներ կունենան կամ անսպասելի պատասխաններ կստանան վերջին շրջանում անհանգստացնող հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հետաքրքիր ու գրավիչ անվանել չի լինի, բայց պետք է խոստովանել, որ այն վատ չի անցնի: Կհասկանաք՝ ինչպես լուծել վաղուց անհանգստացնող խնդիրները ու կսկսեք գործել: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները, չի բացառվում՝ հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքին մասնակցելու հնարավորություն ընձեռվի:

Կարող եք ապագայի պլաններ կազմել կամ գոնե որոշել մոտակա նպատակները: Երկուսն էլ կօգնեն լավատեսորեն տրամադրվել, էներգիա կտան, որն էլ անհրաժեշտ կլինի հաջողության հասնելու համար: Կուրախացնի մտերիմների աջակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մտերիմների աջակցությանը կարող եք դիմել ցանկացած, այդ թվում՝ նաև ֆինանսական հարցերով: Ձեզ չեն մերժի: Բայց պետք չէ չարաշահել շրջապատի բարությունը: Այնտեղ, որտեղ կարող եք ապավինել սեփական ուժերին, հենց այդպես էլ արեք: Զգույշ եղեք նրանց հետ, ովքեր անընդհատ իրենց աջակցություն են առաջարկում. ավելի ուշ նրանք ձեզանից շնորհակալություն կպահանջեն:

Վաղուց պլանավորած գնումները հաջող կլինեն, իսկ ահա սպոնտան գնումները՝ ոչ: Գումարը մի ծախսեք առաջին դուրն եկած իրը գնելու համար, նախ մի քանի տարբերակ ուսումնասիրեք ու համեմատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կյանքում գլոբալ փոփոխություններ պետք չէ անել: Եթե ողջ ուժերը ներդնեք նոր գործի մեջ, ձեր ջանքերը կարող են զուր անցնել: Լավ է կենտրոնանալ նրա վրա, ինչ ավելի վաղ եք սկսել: Հնարավոր է հաջողության հասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք:

Հեշտ չեն դասավորվի աշխատանքային հարաբերությունները, ընդ որում՝ դա վերաբերում է ինչպես աշխատակիցներին, այնպես էլ՝ ղեկավարությանը: Երբեմն ավելի հեշտ կլինի ամեն ինչ ինքնուրույն անել, քան պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Ցանկացած կարևոր հարցի քննարկում լավ է հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ համար շատ կարևոր կլինի հստակությունն ու որոշակիությունը: Ակնարկները, կիսատ ասված բաները, անհասկանալի բացատրությունները կհանեն ձեզ հավասարակշռությունից, կստիպեն չարանալ սկզբում շրջապատի, իսկ հետո նաև ինքներդ ձեզ վրա: Մտերիմների հետ շատ հարցերի շուրջ պետք է զրուցեք: Լրիվ անկեղծ եղեք, նույնիսկ եթե մտավախություն ունեք, որ դա կարող է ցավ պատճառել շրջապատողներին:

Եթե խնդիրներ ծագեն, ժամանակը մեղավորներ փնտրելու վրա մի վատնեք: Ժամանակն է ձեռքը վերցնել այն ամենի համար պատասխանատվությունը, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում. այդպես շուտով այն դեպի լավը կարող եք փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարող եք ինչ-որ բան փոխել և՛ մասնագիտական, և՛ անձնական կյանքում: Ձեզ կհաջողվի նոր բան մտցնել՝ չհրաժարվելով այն ամենից, ինչը ժամանակի մեջ փորձված է: Փոփոխությունները անհարմարության զգացում չեն առաջացնի, շատ ներդաշնակ ու բնական կանցնեն:

Հաճախ կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել ու խճճվել: Ավելի ուշ այն մարդիկ, որոնց այսօր կարևոր ծառայություններ եք մատուցել, շնորհակալ կլինեն դրանց համար: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան չպլանավորված, բայց շատ հաջող գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը մեծ անակնկալներ չի բերի: Տեղի ունեցող բոլոր իրադարձությունները կապված կլինեն այն արարքների հետ, որոնք նախկինում գործել եք: Բայց ձեզ ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու համար: Մի շտապեցրեք ձեզ, հավաքեք անհրաժեշտ ինֆորմացիան, համադրեք փաստերը:

Հին կոնֆլիկտները կարգավորելու, բարդ իրավիճակից ելք գտնելու հնարավորություն կունենաք: Ֆինանսական վիճակը բարենպաստ է, բայց գումարն ու պլանավորած ծախսերը ընտանեկան վեճերի, մտերիմների հետ տարաձայնությունների պատճառ կդառնան: Նման հարցերը հանգիստ քննարկելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հետաձգեք խոշոր գնումներն ու ներդրումները, մի շտապեք լուծել կարևոր ֆինանսական հարցերը: Այստեղ սխալվելը հեշտ կլինի, կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Երբեմն կգերագնահատեք ձեր հնարավորությունները ու այնպիսի պարտավորություններ կստանձնեք, որոնք կատարելը դժվար է լինելու:

Մնացյալ հարցերում օրը բարենպաստ է: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, ինքնուրույն գլուխ հանել բարդ ու պատասխանատու գործից: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Այն ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կտա: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է սպասվում: Ստիպված եք լինելու զբաղվել գործերով, որոնք չեն հետաքրքրում ու չեն ոգեշնչում ձեզ: Ջանասիրաբար կաշխատեք, բայց առանց ոգևորության: Երբեմն հենց դա կխանգարի ձեզ հաջողության հասնել:

Աշխատանքային կոնֆլիկտները կարգավորելու հնարավորություն կունենաք, բայց դրանց տհաճ նստվածքը երկար ժամանակ կազդի գործընկերների հետ հարաբերությունների վրա: Մտերիմների հետ հարաբերությունները հարթ կլինեն, բայց միայն նրա համար, որ հաճույքով զիջումների կգնաք ու նրբանկատ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենայն հավանականությամբ այսօր օգնության կարիք կունենաք: Ձեզ չի հաջողվի ինքնուրույն գլուխ հանել օրվա խնդիրներից: Ձեզ շատերը պատրաստ կլինեն աջակցել, պետք է միայն խնդրեք: Կարող եք դիմել այն մարդկանց, որոնց ժամանակին ինչ-ինչ ծառայություններ եք մատուցել:

Օրը հարմար է համագործակցության մասին երկարատև համաձայնություն կնքելու համար, բայց միայն այն դեպքում, եթե ձեզ բավարարում են բոլոր պայմանները: Ամենափոքր կասկածներն էլ զգուշացում են, որ պետք է դադար վերցնել ու մտածել: Անձնական հարաբերություններում լսեք ինտուիցիային ու ղեկավարվեք նրա հուշումներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դրական միտումների ազդեցությունը շատ թույլ կլինի, բայց օրը բոլոր դեպքերում հանգիստ կանցնի: Սխալ կլինի հեշտ հաղթանակների, գլխապտույտ հաջողությունների, խնդիրների արագ լուծման վրա հույս դնելը: Բայց եթե հանգիստ ու համառորեն շարժվեք դեպի նպատակը, ապա դրան հասնելու բոլոր շանսերը կունենաք:

Ցանկալի չէ նոր գործեր ստանձնել, հատկապես եթե դրանք ստեղծագործ մոտեցում են պահանջում: Լավ է սահմանափակվել միապաղաղ խնդիրների լուծմամբ. դրանցից հիմա հիանալի գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը խոստանում է ուրախացնել լավ նորություններով: Այդ հատվածում չեն բացառվում շատ գրավիչ առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



Moder-003 1241 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 61


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme