Աստղագուշակ․ փետրվարի 11

Աստղագուշակ․ փետրվարի 11

10.02.2019 в 15:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենահեշտ օրը չէ: Հնարավոր են դժվարություններ այն գործերում, որոնցից հույս ունեիք արագ ու առանց մեծ ջանքերի գլուխ հանել: Շատ բան սպասվածի նման չի ընթանա, անսպասելի ձգձգումները կխանգարեն ժամանակին սկսածն ավարտին հասցնել: Բայց դա հուսահատվելու առիթ չպետք է դառնա: Օրվա վերջին ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն, և դուք բաց չեք թողնի դրանք:

Աշխատեք ամրապնդել գործնական կապերը. շուտով օգնականների կարիք եք ունենալու, փորձված գործընկերների աջակցությունն էլ շատ տեղին կլինի: Աշխատավայրում չեն բացառվում սիրային տարվածությունները: Նման հարաբերություններում լավ է իրադարձությունները չշտապեցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինտուիցիան շատ սուր կլինի: Նրա հուշումներին կարող եք ամեն հարցում վստահել, և առավել ևս՝ անձնական հարաբերություններում: Բարդ իրավիճակից գլուխ կհանեք, կհասկանաք՝ ինչ է պետք ասել կամ անել իրավիճակը դեպի լավը փոխելու համար:

Հնարավոր են նոր ծանոթություններ: Դրանք կուրախացնեն ձեզ, նույնիսկ եթե լուրջ հարաբերությունների սկիզբ չդառնան: Աշխատանքի մեջ հաջողության կհասնեն նրանք, ովքեր չեն վախենա բարձրաձայն հայտարարել իրենց մասին: Մի վախեցեք կիսվել գաղափարներով, նախաձեռնող լինել, ինչ-որ նոր բան առաջարկել: Շատ գործերի ստեղծագործաբար կմոտենաք, ինչն էլ թույլ կտա մրցակիցներին հետևում թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր գործում նշանակալի առաջընթաց կունենաք: Բայց առաջ շարժվելուց առաջ պետք է մի քիչ նահանջեք: Թող դա ձեզ չանհանգստացնի, քանի որ հենց այդ նահանջի շնորհիվ եք առավելություն ստանալու մրցակիցների հանդեպ: Գործերը մի հետաձգեք: Ինչքան շուտ զբաղվեք դրանցով, այնքան մեծ կլինեն հաջողության հասնելու շանսերը:

Օրը հարմար է ընտանեկան խնդիրները լուծելու համար: Կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, որ բոլորի համար լավ լինի, հարազատներին հիանալի խորհուրդներ կտաք: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար: Հատկապես լավ կտրվեն նրանք, որոնք ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն են պահանջում: Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ կարող եք քննարկել լուրջ հարցերը, այդ թվում՝ նաև նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ էին ծագել:

Ժամանակ գտեք սիրելիի հետ զրուցելու համար: Նա ձեզ ինչ-որ կարևոր բան կասի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է պլաններ կառուցելու, դրանք ընկերների հետ քննարկելու, համատեղ ուղևորությունների ու զվարճանքների մասին պայմանավորվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուզածին հասնելու համար պետք է խորամանկության դիմեք: Չեք ուզենա նման բան անել, բայց եթե խորամանկեք, նախորդ օրերին կատարած աշխատանքի դիմաց պարգև կստանաք: Լավ մտածված ճարպիկ քայլը թույլ կտա մեռյալ կետից շարժել կարևոր գործը, զինաթափել թշնամիներին ու ամրապնդել դիրքերը:

Կիրականանան հին ցանկությունները: Շատ Առյուծներ, որոնք վերջին շրջանում անհաջողությունների էին հանդիպել, կվերականգնեն լավատեսությունը: Օրը բարենպաստ է սիրահարների համար: Նրանք կկարողանան հաղթահարել տարաձայնությունները, կքննարկեն ապագայի ընդհանուր պլանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ստանձնած ամեն ինչին պատասխանատու կմոտենաք: Դա թույլ կտա խուսափել սխալներից, բայց գերհոգնածության պատճառ կդառնա: Մտածեք՝ արդյոք արժե ժամանակ ու էներգիա վատնել մանր, աննշան խնդիրների լուծման վրա, որոնք կարելի էր մեկ ուրիշին հանձնարարել:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են զարգանում սիրային հարաբերությունները: Հնարավոր է՝ այն ավելի լուրջ հունի մեջ դնելու ժամանակը եկել է: Այսօր աստղերը բարյացակամ կլինեն նրանց հանդեպ, ովքեր հեռատես կլինեն, կմտածեն ոչ միայն ներկայի, այլ նաև ապագայի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ օր է հատկապես նրանց համար, ովքեր կարևոր գործով են զբաղված: Հաճախ պետք է շեղվեք, ձեզ կխանգարեն մարդիկ, որոնք առաջ ամեն հարցում աջակցում էին: Երբեմն կանհանգստացնեն գործընկերների տարօրինակ, ոչ միանշանակ արտահայտությունները: Կկասկածեք մասնագիտական նախաձեռնությունների հաջողությանը:

Հաճախ սկսածն ավարտին հասցնելու համար հաստատակամության պակաս կլինի: Աշխատեք կիսատ չթողնել գործերը, իսկ եթե զգում եք, որ ի վիճակի չեք առաջ շարժվել, մտածեք, թե երբ և ինչ պայմաններում կարող եք վերադառնալ այդ գործերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աստղերը ձեր հանդեպ շատ բարյացակամ կլինեն: Նրանց աջակցությունը կօգնի արագ լուծել կարևոր հարցերը: Անհանգստության պատճառները կնվազեն, ապագային վստահությամբ կնայեք: Գլուխ կհանեք խճճված գործերից, կհասկանաք, թե ում սխալներն են խանգարում հաջողության հասնել:

Շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, քանի որ գիտեն՝ դուք նկատում եք այն, ինչ մյուսները չեն տեսնում ու ճիշտ եզրակացություններ են անում: Կուրախացնեն դրամական մուտքերը: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջող գնումներ կանեն ու դրամական միջոցները եկամտաբեր գործում կներդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ֆինանսական հարցերը լուծելիս զգուշություն է պետք: Նույնքան վատ կլինի ինչպես գումարը քամուն տալը, այնպես էլ բացարձակապես ամեն ինչում խնայելը. ոսկե միջին գտեք: Առողջ բանականությունն ու ինքնատիրապետումը թույլ կտան խուսափել անձնական հարաբերություններում առաջ եկած խնդիրներից: Իսկ ահա թեթևամտության ցանկացած դրսևորում խիստ բացասական հետևանքներ կունենա, հատկապես եթե խոսքը նոր ծանոթների մասին է:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ընտանեկան գործերին: Չի բացառվում՝ դրանց համար ստիպված լինեք փոխել պլանները, հրաժարվել ուղևորություններից ու զվարճանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջողություններ կբերի, բայց միայն նրանց, ովքեր պատրաստ են աշխատել ու ուժեր չեն խնայի: Շատ բանի կարող եք հասնել մասնագիտական դաշտում: Ազդեցիկ անձինք ուշադրություն կդարձնեն ձեր գիտելիքներին, կարողություններին ու փորձին. հավանական են գրավիչ առաջարկներ: Պատասխանի հարցում մի շտապեք, այլ փորձեք ավելի շատ ինֆորմացիա հավաքել ու ավելի շահավետ պայմանների հասնել:

Անձնական հարաբերություններում էլ ամեն ինչ հեշտ չի լինի; Նախաձեռնող լինելուց առաջ մտածեք՝ արդյոք դա տեղին է. տհաճ իրավիճակում հայտնվելու վտանգ կա: Վարքի ճիշտ ձև ընտրելն էլ հեշտ չի լինի, քանի որ հակված կլինեք շատ բան բարդացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջողությունը կժպտա ձեզ: Ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված շատ խնդիրներ կարող եք արագ լուծել: Բարդ իրավիճակներից դուրս գալու ձեր կարողությանը շատերը կնախանձեն: Բայց նրանք, ովքեր կփորձեն հետևել ձեր օրինակին, անհաջողության կմատնվեն: Հնարավորություն կունենաք ջրի երես հանել գաղտնի թշնամիներին:

Ծանոթությունների համար բարենպաստ օր է: Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, ժամանակի հետ հուսալի համախոհներ կամ մտերիմ ընկերներ կդառնան: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա. նրա հուշումները միշտ ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հուզական դաշտը կայուն կլինի, այնպես որ՝ օրը հաճելի կանցնի: Երբեմն փոքրիկ դժվարություններ կառաջանան, բայց դրանք չեն փչացնի ձեր տրամադրությունը: Տեղի ունեցողին հումորով կվերաբերվեք, և դա շատ դուր կգա շրջապատին: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը կուզենա ձեզ ավելի լավ ճանաչել:

Հաջող կլինեն հանդիպումները, հատկապես եթե դրանք անսովոր վայրերում տեղի ունենան: Հարմար օր է կյանքում ինչ-որ նոր բան մտցնելու, իրադարձությունների սովորական ընթացքը խախտելու համար: Սիրային ուղևորությունները ամենահաճելի տպավորությունը կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 1019 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme