Աստղագուշակ․ մայիսի 17
Աստղագուշակ․ մայիսի 17

Աստղագուշակ․ մայիսի 17

16.05.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն ամեն ինչում զգուշություն ու մանրուքներին ուշադրություն է պահանջում: Այն հեշտ չի դասավորվի, ու ձեր ցանկացած սխալ լուրջ կամ ոչ այնքան լուրջ տհաճություններով կավարտվի: Սովորականից հաճախ տարաձայնություններ կառաջանան ընտանիքում, հնարավոր են վեճեր ընկերների հետ:

Կաշխատեք հարթել սուր անկյունները, բայց դա միշտ չի հաջողվի: Պետք չէ քննարկել ո՛չ աշխատանքային, ո՛չ անձնական բնույթի կարևոր հարցերը: Դեռևս վաղ է այնպիսի որոշում ընդունելը, որից շատ բան է կախված: Ձեզ ժամանակ է պետք ամեն ինչ մտածելու համար: Օրվա երկրորդ կեսին օգտակար խորհուրդներ կամ ինֆորմացիա ստանալու հնարավորություն կա, որն էլ թույլ կտա գլուխ հանել իրավիճակից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պայմանները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով չեն դասավորվի, բայց դա մտածածից հրաժարվելու պատճառ չպետք է դառնա: Դուք կշարունակեք առաջ շարժվել ու ի զարմանս շրջապատողների կհասնեք դրված նպատակներին: Հաճախ համառությունը նույնիսկ ավելի լավ պտուղներ կտա, քան կարող էիք ակնկալել: Ձեր հաջողություններով կհետաքրքրվեն ամենաազդեցիկ մարդիկ:

Պատահական ծանոթությունը գլխապտույտ սիրային պատմության սկիզբ կդնի, որն էլ շատ վառ հույզեր կպարգևի: Համակրանքը արագ կբռնկվի ու փոխադարձ կլինի, ժամանակին նախաձեռնությունը կվերցնեք ձեր ձեռքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Սովորականից հաճախ հակասական արարքներ կգործեք, չմտածված որոշումներ կընդունեք, կասեք այն, ինչի մասին շուտով ստիպված կլինեք զղջալ: Բաց թողած սխալները հազիվ թե լուրջ հետևանքներ ունենան, բայց կստիպեն հուզվել: Որոշ Երկվորյակներ վատ կզգան, որ չեն արդարացրել ինչ-որ մեկի ակնկալիքները, իրենց լավագույն կողմերով չեն դրսևորել:

Հնարավոր են տհաճ անակնկալներ, նորություններ, որոնք կստիպեն փոխել պլանները: Լավատեսությունը մի կորցրեք. շուտով ամեն ինչ դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսին նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կառանձնանա անբարենպաստ հուզական դաշտով, այնպես որ՝ սովորականից շատ կհուզվեք ու կանհանգստանաք: Ցանկացած դատարկ բան կարող է հուսահատեցնել, վշտացնել, ստիպել կասկածել սեփական ուժերին: Բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ ձեզ կհիշեցնեն հին անհաջողությունների ու խնդիրների մասին: Դա կնյարդայնացնի ու կփչացնի տրամադրությունը:

Մտերիմների աջակցության կարիքը կունենաք: Բարեբախտաբար, այն ստանալը դժվար չի լինի. բավական է դիմեք ձեզ համար թանկ մարդուն: Լավ է խուսափել ծանրաբեռնվածությունից. այն ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին արժե զգույշ լինել: Այդ հատվածում սխալվելը, եզրակացությունների հարցում շտապելը հեշտ կլինի: Լավ է խոստումներ չտալ, հատկապես եթե հասկանում եք, որ դրանք կատարելը դժվար է լինելու:

Բարեբախտաբար, դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, շուտով դրական փոփոխություններ կնկատեք: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու անսպասելի հանդիպումներով այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Բարենպաստ ժամանակ է ամենամտերիմների հետ շփվելու համար. կարող եք լրիվ անկեղծ լինել, կիսվել այն ամենով, ինչ կարևոր է ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աստղերը ձեր կողմից կլինեն, կարող եք մեծ հաջողությունների հասնել: Օրը հարմար է նոր գործեր սկսելու, ստեղծագործ մտահղացումները կյանքի կոչելու, համախոհներ փնտրելու համար: Մարդիկ, որոնց այսօր համարյա պատահաբար կհանդիպեք, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք առաջին քայլն անել ու նախաձեռնող լինել:

Հաջող կլինեն գնումները: Գումարն անսխալ կտնօրինեք, արագ կհասկանաք, թե ինչի վրա կարելի է ծախսել այն, իսկ ինչի վրա կարելի է խնայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չնայած օրը շատ նոր հնարավորություններ կբացի՝ սխալ կլինի հեշտ հաղթանակների վրա հույս դնելը: Եթե մանրուքներին ուշադիր չլինեք, ինչ-որ կարևոր բան աչքաթող կանեք, սխալ կանեք, որը թանկ կարժենա: Հիշեք, որ հիմա չարժե վստահել նոր ծանոթներին, հների հետ էլ պետք է զգոն լինել:

Հավանական են հաջողություններ կոմերցիոն գործունեության մեջ: Օրը հարմար է նաև իրավաբանական հարցերը լուծելու ու գիտական աշխատանքի համար: Ամեն անգամ չի հաջողվի արագ փոխհասկացողության հասնել մտերիմների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բարյացակամ տրամադրված կլինեք, կաշխատեք բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Եվ ամենը նրա համար, որ ինտուիցիան կհուշի՝ կոնֆլիկտը կարող է լուրջ տհաճությունների հանգեցնել: Ձեզ կհաջողվի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ոչ ոք ընդհանուր լեզու չէր գտնում: Արդյունքում նոր, պիտանի օգնականներ ու համախոհներ կգտնեք, որոնք, սակայն, շփման մեջ այնքան էլ հաճելի չեն լինի:

Չեն բացառվում սիրային տարվածությունները: Երիտասարդ Կարիճները ռիսկի են դիմում կորցնել գլուխները. այդքան վառ ու ուժեղ կլինեն զգացմունքները: Նշանի ավելի հասուն ներկայացուցիչները հանգստություն կպահպանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր կարող եք շատ օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների համար: Լավ կանցնեն մասնագիտական հանդիպումներն ու բանակցությունները, չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք օգտակար կլինեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ լրիվ անսպասելի: Մի շտապեք ծախսել ստացածը. շուտով շահավետ գնումներ անելու շանս կունենաք:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ ու հարթ կլինեն, շատ լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, հաճույք կստանաք շփումներից: Երեկոն հիանալի է ընկերների շրջանում հանգստի կամ ընտանեկան տոնի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դժվարություններից հազիվ թե կարողանաք խուսափել, բայց դուք բավականաչափ ուժ կունենաք խոչընդոտները հաղթահարելու համար: Միշտ կիմանաք, թե ինչպիսին կլինեն ձեր այս կամ այն քայլի հետևանքներն ու սխալներ չեք անի: Օրը հարմար է ուսման ու ինֆորմացիա փոխանակելու, կոնֆերանսների ու սեմինարների այցելելու, հասարակական ելույթների համար:

Օգտակար կլինի ընկերների ու համախոհների հետ շփումը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր հասկանում են ձեզ ու կիսում են ձեր արժեքները: Սակայն ավելի ուշադիր եղեք. կգտնվեն նաև նրանք, ովքեր կփորձեն շահել ձեր վստահությունն ու հետագայում օգտվել ձեր բարությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է: Ցանկացած նպատակի հասնելու համար ջանքեր պետք է գործադրեք, այնպես որ՝ պատրաստ եղեք աշխատել: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու զբաղվել տհաճ, ձանձրալի գործերով, կատարել ուրիշների պարտականությունները: Դա ձեզ կնյարդայնացնի, ձեր բարկությունից կարող են տուժել նրանք, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն:

Հավանական են ուղևորություններ, որոնք բավական անհաջող կդասավորվեն, եթե ուշադիր չլինեք: Առաջին հեթին դա վերաբերում է նրանց, ովքեր օգտվում են հասարակական տրանսպորտից. մեծ է ինչ-որ բան կոտրելու, փչացնելու կամ մոռանալու վտանգը: Ցանկալի չէ անձնական կյանքին վերաբերող կարևոր որոշումներ ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Շատ բանի կհասնեք, եթե վճռական գործեք: Սովորականից հաճախ պետք է բնավորության ամրությունն ու ձեր անկոտրում լինելը ցուցադրեք, իսկ դա դժվարությամբ կտրվի: Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, հնարավոր է աշխատանքին վերաբերող հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Վատ մի զգացեք պատմել ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին. դա որպես պարծանք չի դիտվի: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան նախ ձեզ ավելի շատ ճանաչել, իսկ հետո՝ օգնել հասնել նոր նպատակներին: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ սիրային բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1447 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 19
Հյուրեր/Гостей: 19
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով