Աստղագուշակ․ ապրիլի 15
Աստղագուշակ․ ապրիլի 15

Աստղագուշակ․ ապրիլի 15

14.04.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ ու հագեցած օր է, բայց այն, միևնույն է, բարենպաստ կլինի: Չի լինի մի խնդիրը, որի լուծումը չկարողանաք գտնել: Փորձված մեթոդները միշտ թույլ չեն տա հասնել անհրաժեշտ արդյունքին, հաճախ ստիպված պետք է լինեք իմպրովիզներ անել, նպատակին տանող սեփական ուղիները փնտրել: Ձեր շատ փորձարկումներ հաջող կլինեն: Ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում ինտուիցիան կհուշի՝ ինչպես վարվել:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում հանդիպումը մեկի հետ, որի մասին նախկինում շատ եք լսել: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի. բավական է միայն ձեզ բնական պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հարմար է աշխատանքի համար ու հաջողություններ է խոստանում նրանում: Ճիշտ որոշում կընունեք, որը թույլ կտա առաջ անցնել մրցակիցներից ու պաշտպանվել թշնամիներից: Հնարավորություն կունենաք ջրի երես հանել մեկին, ով ձեզ երկար ժամանակ օգտագարծել է ի շահ սեփական հետաքրքրությունների:

Օրվա երկրորդ կեսին հուզական ու ֆիզիկական հոգնածություն կզգաք: Հույս մի ունեցեք, որ երկրորդ շնչառություն կբացվի. հիմա պետք է պարզապես հանգստանաք: Շփումներին ընտրողաբար մոտեցեք, հեռու մնացեք նրանցից, ովքեր ձեզ հավասարակշռությունից հանում են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը վատ չի սկսվի: Շատ լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու նույնիսկ մոտավորապես կիմանաք, թե ինչ է պետք անել: Սակայն շրջապատի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել չի ստացվի. նրանք առաջին տեղում կդնեն սեփական ցանկությունները, առաջնահերթություններն ու հետաքրքրությունները:

Օրվա երկրորդ կեսին պետք է փոխեք պլանները, մի գործի համար հետաձգեք գործերի մյուս մասը: Դա շատերին կստիպի հուզվել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ. համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը սովորականից դժվար կլինի: Փորձեք չվիրավորվել քննադատությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ծանր, բայց արդյունավետ օր է: Բացասական միտումներն իրենց զգացնել կտան, բայց կործանիչ ազդեցություն չեն ունենա: Ձեզ կհաջողվի պահպանել հավասարակշռությունը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա ու չտրվել թշնամիների պրովոկացիաներին:

Շատ հարցերի լուծման մեջ կօգնի անձնական հմայքը: Հենց դրա շնորհիվ շատերին ձեր կողմը կգրավեք: Չեն բացառվում փոքրիկ դժվարությունները: Դրանք կծագեն այնտեղ, որտեղ նման բան չեք սպասի: Մարդը, որի հասկացողությանն ու աջակցությանը սովոր եք, կարող է վիրավորել կամ հիասթափեցնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անակնկալներ կմատուցի: Կարող է պատահել այն, ինչի մասին նույնիսկ երազել չէիք կարող: Հավատացեք ձեր ուժերին. այսօր դա հաջողության հասնելու համար անհրաժեշտություն է: Ձանձրանալու կարիք հաստատ չի լինի. գործեր շատ կլինեն, և դրանցից յուրաքանչյուրը յուրովի գրավիչ կլինի: Արագ կսովորեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ ու անհարմար չեք զգա հարցեր տալ: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

Օրը հարմար է հյուրեր ընդունելու, միջոցառումներ կազմակերպելու համար: Այստեղ հազիվ թե ինչ-որ մեկն օգնի ձեզ, բայց դուք ինքներդ էլ ամեն ինչից շատ լավ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն անակնկալներ կբերի: Երբեմն դրանք հաճելի կլինեն, բայց երբեմն էլ մտորումների առիթ կտան: Կհասկանաք, որ պետք է մտածեք տեղի ունեցողի շուրջ, բայց ոչ մի կերպ չեք կարողանա հանգստանալ, մտորելու համար էլ ժամանակ չի լինի: Լավ է ղեկավարվել ինտուիցիայի հուշումներով, քան ուրիշների խորհուրդներով:

Տանը ձեզ ավելի լավ կզգաք, քան այլ վայրերում: Ցանկալի չէ մեկնել հեռավոր ուղևորությունների: Կարող եք փոքրիկ գնումներ անել, բայց խոշորների համար օրը հարմար չէ. ձեզ համար դժվար կլինի լավ իրեր ընտրելը: Շատ Կույսեր ռիսկի են դիմում գումարը ծախսել այն ամենի վրա, ինչն իրենց ընդհանրապես պետք չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար և հաջողություններ է խոստանում այնտեղ, որտեղ խոսքը գումարի մասին է: Բարդ իրավիճակներում արագ ճիշտ որոշումներ կընդունեք, կհաղթեք մրցակիցներին, նույնիսկ եթե նրանք անազնիվ մեթոդների դիմեն: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Առանց երկար մտածելու կհամաձայնեք դրանց ու չեք զղջա դրա համար:

Անձնական կյանքում ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը, մեծ է լավ փոփոխությունների հավանականությունը: Կարող եք նախաձեռնող լինել, խոստովանել ձեր զգացմունքները, անել այն, ինչ իսկապես ուզում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ անսպասելի իրադարձություններ կբերի: Դրանք այնքան էլ կարևոր չեն լինի, բայց կստիպեն ձեզ փոխել պլանները: Սկզբում դա կստիպի հուզվել, բայց հետո կգտնեք նոր պայմաններն ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելու ձևը: Մի վախեցեք իմպրովիզներ անել, անել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Արագ կհասկանաք, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ: Չեն բացառվում ոչ մեծ, բայց շատ տեղին դրամական մուտքերը, ինչպես նաև հաջող գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջողությունների հասնել կարելի է, բայց դա ջանքեր կպահանջի: Պետք է վերահսկեք իրավիճակը, իսկ դա շատերի մոտ չի ստացվի: Այսօր հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, իսկ դրա պատճառով շատ շուտով խնդիրներ կծագեն: Ոչ մի դեպքում չի կարելի հոսանքով լողալ, սխալ կլինի նաև հույս դնել այն բանի վրա, որ ամեն ինչ ինքն իրեն կդասավորվի:

Գործնական հարցերի քննարկումը զգուշություն կպահանջի: Մի հավատացեք նրանց, ովքեր հեշտությամբ խոստումներ են տալիս, ինքներդ էլ խոսքներդ քամուն մի տվեք: Եթե սառնարյունություն պահպանեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ, օրը դրական նոտայով կավարտվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ համար թանկ մարդիկ ձեր օգնության կարիքը կունենան: Այն ցուցաբերելու համար պետք է հետաձգեք սեփական գործերը: Դրան հանգիստ վերաբերվեք. ավելի ուշ իրավիճակը կփոխվի ու կվերադառնաք ձեր պլաններին: Ինչ-որ աշխատանքային հարցեր լուծելու, դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք:

Մտերիմների հետ շփումներում զգուշություն է պետք: Այսօր ինքներդ էլ չնկատելով՝ նրանց վրա լուրջ ճնշումներ կգործադրեք: Ավելի նրբանկատ եղեք, դա կօգնի խուսափել տարաձայնություններից ու զուր վեճերից: Լավ է չքաննարկել բարդ հարցերը, նույնիսկ մտովի չվերադառնալ անցյալի խնդիրներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի, բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Օրվա առաջին կեսը ամեն ինչում զգուշություն է պահանջում, այդ հատվածում ոչ մի բան արմատապես մի փոխեք: Շրջապատողները շատ խորհուրդներ կտան, բայց դրանք լսել չարժե, լավ է ղեկավարվել սեփական առողջ բանականությամբ:

Ավելի ուշ իրավիճակը կլավանա, բացի այդ, շատ օգտակար ինֆորմացիա կստանաք: Այդ հատվածում կստանաք ազդեցիկ անձանց աջակցությունը, ինչը կհեշտացնի դրված նպատակներին հասնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ակտիվ, գործունյա ու հնարամիտ կլինեք, շատ գործերում հաջողությունների կհասնեք: Կարևորը իրար չխառնվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Ինքնուրույն ընդունած որոշումները մեծ մասամբ ճիշտ ու ժամանակին կլինեն, իսկ ահա խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն, նույնիսկ եթե դրանք տան ամենամտերիմ մարդիկ:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Անսպասելի խնդիրներ կծագեն, օրինակ՝ կփչանա տեխնիկան: Իրավիճակից գլուխ հանելու համար ծախսերի կարիք կլինի: Դրա հետ մեկտեղ, գնումների հարցում շտապել չարժե: Օրը հարմար չէ երկարատև ուղևորությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1583 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով