Աստղագուշակ․ մարտի 21

Աստղագուշակ․ մարտի 21

20.03.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ լավ կընթանա, և օրը ձեզ կուրախացնի: Այն հարմար է ինչպես նոր նախաձեռնությունների, այնպես էլ առօրյա գործերի համար: Կարևորն այն է, որ չձանձրանաք ու զբաղվեք նրանով, ինչ հոգեհարազատ է ձեզ: Եթե ձանձրալի գործերը կարելի է մեկ ուրիշին հանձնարարել, ապա հենց այդպես էլ վարվեք: Մտածեք, թե որքանով են շտապ ձեր առաջ ծառացած գործերը: Մի քանի գործ հետաձգելու դեպքում կկարողանաք ավելի շատ ժամանակ հատկացնել ամենակարևորին:

Հարմար օր է սպորտի, ակտիվ հանգստի, ֆիզիկական աշխատանքի համար: Չափավոր ծանրաբեռնվածությունը հիմա օգտակար կլինի և՛ ինքնազգացողության, և՛ տրամադրության համար: Կհարթվեն հարաբերությունները մտերիմների հետ, կարող եք անկեղծ ամեն ինչի մասին զրուցել՝ առանց վախենալու չհասկացված լինելուց: Հավանական են սիրային անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենակարևոր ցանկություններն իրագործելու համար պետք է սպասել: Փոխարենը կարող եք գլուխ հանել փոքրիկ, բայց ուշադրություն պահանջող գործերից, հասնել ոչ այնքան նշանակալի, բայց, միևնույն է, կարևոր նպատակների: Չեք ձանձրանա, եթե ստիպված լինեք լուծել միապաղաղ խնդիրները, չեք շեղվի ու լուրջ կվերաբերվեք ամենին, ինչով կզբաղվեք:

Հույզերն անկայուն կլինեն, ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի: Դժվար պահերին աշխատեք չչափազանցնել ձեր խնդիրների կարևորությունը, ցանկացած հնարավորություն օգտագործեք ինչ-որ հաճելի բանի մասին մտածելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջողության հասնելու համար ձեզ գործողությունների ազատություն ու ինքնուրույնություն է պետք: Կարևորը թույլ մի տվեք, որ ուրիշները վերահսկեն իրավիճակն ու ձեր գործողությունները: Հոսանքով լողալը ռիսկային է, առավել վտանգավոր՝ ուրիշի ազդեցության տակ ընկնելը: Շատ զգույշ եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս նրանք կփորձեն մանիպուլյացիայի ենթարկել ձեզ, օգտագործել ձեզ ի շահ սեփական հետաքրքրությունների:

Հնարավոր է՝ ստիպված լինեք ինչ-որ լրիվ նոր գործ ստանձնել: Պետք չէ շտապել: Ամեն ինչ կշռադատելու ու գործողությունների պլան մշակելու համար ժամանակ ունեք: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավանական են հաճելի իրադարձություններ: Հնարավորություն կունենաք առաջ անցնել մրցակիցներից ու հասնել նրան, ինչին վաղուց եք ձգտում: Ճիշտ է, դրա համար պետք է անսովոր մեթոդներից օգտվեք, փորձարկումներ անեք: Որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու ռիսկի գնալ: Ինքնատիպ ու հնարամիտ եղեք. փորձված միջոցները, ցավոք, հաճախ անօգուտ կլինեն:

Հնարավոր են տարաձայնություններ հարազատների հետ: Կապացուցեք ձեր ճշմարտացիությունը, բայց ոչ միանգամից: Աշխատեք խուսափել նկատողություններից, հատկապես եթե գործ ունեք զգայուն ու խոցելի մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ճակատագիրը ձեզ մեծ նվերներ չի պատրաստել, բայց մի վշտացեք. հաջողության հասնելու շանս բոլոր դեպքերում ունեք: Ձեռք բերեք այն մարդկանց աջակցությունը, որոնց վստահում եք և կենտրոնացեք այն գործերի վրա, որոնցից իսկապես գլուխ եք հանում. հիմա փորձարկումներ անելու ու նորը յուրացնելու ժամանակ չէ:

Ընտանեկան հարաբերությունները լարված կլինեն: Շատ Առյուծների համար դժվար կլինի հարազատների հետ վեճերից խուսափելը: Շատ համառ կլինեք ու չեք լսի ձեր ընդդիմախոսների փաստարկները այն դեպքում, երբ որոշ նկատողություններ արժեր ի նկատի առնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգիստ ու կանխատեսելի օր է: Հաճելի անակնկալների ու իրադարձությունների հաջող ընթացքի վրա հույս դնելու կարիք չկա: Կարող եք հանգիստ զբաղվել ընթացիկ գործերով, կյանքի կոչել մշակած պլանները: Հավանական են աննշան տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց հետ գործնական հետաքրքրություններն են կապում: Աշխատեք լուրջ կոնֆլիկտ բաց չթողնել: Լավ է մանրուքներում զիջումների գնալ, քան երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

Կարող եք լավ գնումներ անել, եթե լսեք ընկերների ու հարազատների կարծիքը; Դրամական մուտքերն այսօր շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի վախեցեք մասշտաբային նախագծեր ստանձնել: Օրը հրաշալի է համարձակ նախաձեռնությունների համար: Կարող եք հույս դնել ոչ միայն աստղերի, այլ նաև ազդեցիկ անձանց աջակցության վրա: Հին ֆինանսական տարաձայնությունները կարգավորելու, աշխատավարձին կամ ընտանեկան բյուջեին վերաբերող հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք:

Համբերատար եղեք սիրելիի հետ. միայն այդպես կարող եք խուսափել հիմար վեճից: Լավ է չհիշել հին խնդիրների մասին, չխոսել նրանից, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Փոխարենը կարող եք երազել ապագայի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործնական տեսանկյունից հրաշալի օր է: Շատերի հետ կարող եք պայմանավորվել ու համախոհներ գտնել: Օգտվեք իրադարձությունների բարենպաստ ընթացքից հին գաղափարները կյանքի կոչելու համար: Կարևորն այն է, որ էներգիան խաղաղ հունի մեջ դնեք: Եթե չկարողանաք անել դա, վտանգ կա՝ կորցնեք այն, ինչ թանկ էր ձեզ համար:

Նրբանկատ եղեք մտերիմների հետ: Խուսափեք խորհուրդներ տալուց ու նկատողություններ անելուց: Կատակների հետ էլ զգույշ եղեք. դրանք բոլորին չէ, որ դուր կգան: Օրվա երկրորդ կեսը ընտանիքի անդամներին վերաբերող լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կկարողանաք ավարտին հասցնել այն գործը, որում մեծ ուժեր էիք ներդրել: Թուլանալ չի կարելի. որպեսզի պայմանները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով դասավորվեն, պետք է ողջ օրվա ընթացքում ջանքեր գործադրեք: Հիմա ոչ ոքի վստահել չի կարելի. ձեր համախոհներից ոմանք կնախընտրեն աշխատել ձեր թշնամիների հետ, ոմանք հուսախաբ կանեն իրենց անպարտաճանաչությամբ:

Հավանական են անսպասելի այցեր: Դրանց համար ուրախ կլինեք. հյուրերը լավ նորություններ կբերեն ու կգան նվերներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զրուցելիս զգույշ եղեք: Վտանգ կա՝ հայտնեք ուրիշի գաղտնիքը կամ տեղեկատվություն տարածեք, որը նախատեսված չէ մյուսների համար: Զուսպ պետք է լինել նաև բացասական գնահատականեր տալուց. դրանց պատճառով կփչանան հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված:
Կենսական պոտենցիալը ցածր է, այսօր բացասական ազդեցությունների հանդեպ խոցելի կլինեք, այնպես որ՝ պետք է հեռու մնաք դրանցից; Կապերին ընտրողաբար մոտեցեք, խուսափեք տհաճ զրույցներից: Կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մեծ պլանների ու նշանակալի փոփոխությունների օր է: Այն շատ հարմար է լրիվ նոր գործ ստանձնելու համար: Կարող եք հաղթել հին մրցակիցներին, զինաթափել թշնամիներին: Այդ ամենը ուժ կպահանջի, բայց դուք բավականաչափ ուժեղ կլինեք. կենսական պոտենցիալը բարձր է: Հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, ովքեր հավատում են ձեզ, հիանում ձեզանով ու չեն թաքցնում դա:

Որոշ Ջրհոսներ իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն ու նոր երկրպագուներ ձեռք կբերեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ հարցերում հաջողակ կլինեք: Վստահեք ինտուիցիային և հիանալի արդյունքների կհասնեք: Հավանական է գործնական կոնֆլիկտի կարգավորում, հին գործընկերների հետ համագործակցության վերսկսում նոր, ձեզ համար ավելի շահավետ պայմաններով:

Չեն բացառվում վեճերը մտերիմների հետ, բայց ձեզ կհաջողվի խուսափել փոխադարձ վիրավորանքներից ու փոխհամաձայնության հասնել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնք կստիպեն փոխել պլաններն ու նորովի նայել սովորական բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1161 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 9
Հյուրեր/Гостей: 9
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով