ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի նշանների կյանքի ամենակարևոր տարիները
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5014 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Ամեն մարդու կյանքում էլ լինում է շրջան, որը կարելի է սև գիծ համարել: Կան նաև շրջաններ, որոնք պայթում են լավ նորություններից ու ամենատարբեր հաջողություններից: Դրանք կապված են աստղերի հետ: Ահա աստղակերպի նշանների կյանքի կարևորագույն տարիները՝ ըստ աստղագետ Պավել Գլոբայի:

Խոյ

Այս նշանի մարդկանց կյանքում ավելի շատ են հաջող շրջանները: Կարևոր տարիներն են՝ 15, 19, 30, 35, 40, 45, 57, 60, 66 և 76: Պարտադիր չէ, որ այս տարիների բոլոր իրադարձությունները լավը լինեն, սակայն դրանք բոլորը ճակատագրական կլինեն: Հատկապես ուշադիր է պետք լինել 40-ից հետո ընկած շրջանին: Հենց այդ հատվածում են հնարավոր խոշոր փոփոխությունները:

Ցուլ

Կարևոր տարիներն են՝ 16, 21, 24, 30, 33, 39, 51, 60 և 64: Մինչև 30 տարեկան ձեր կյանքում իրադարձություններ ու պահեր կլինեն, որոնց համար այնքան էլ ուրախ չեք լինի, փոխարենը 30-ից հետո ամեն ինչ կբարելավվի: Ձեզ շատ դրական հույզեր են սպասվում:

Երկվորյակ

Կարևոր տարիներն են՝ 10, 20, 30, 40, 50, 64, 70 և 80: Ձեր կյանքում կա ուժ, որը մշտապես պաշտպանում է ձեզ անհաջողություններից, այդ իսկ պատճառով բացասական փուլեր էլ չունեք: Ձեր կյանքի այս բոլոր կարևոր տարիները հանգիստ ու ուրախ կապրեք:

Խեցգետին

Կարևոր տարիներն են՝ 15, 25, 30, 35, 40, 45, 50, 60 և 75: Մինչև 30 տարեկանը կլողաք ձեր զգացմունքների մեջ ու ամեն ինչին վարդագույն ակնոցներով կնայեք: 30-ից հետո ամեն ինչ իրական լույսի ներքո կտեսնեք ու արդեն ամեն ինչին չէ, որ ուրախ կլինեք:

Առյուծ

Կարևոր տարիներն են՝ 19, 36, 40, 57, 60, 76: Ահա թե որ նշանն է կարողանում արժանապատվորեն տանել բոլոր խնդիրները: Եվ բացասական, և դրական իրադարձությունները ձեզ հեշտությամբ են տրվում:

Կույս

Կարևոր տարիներն են՝ 16, 21, 24, 32, 41 և 50: Ձեր կյանքում ավելի շատ ճակատագրական իրադարձությունները կապված կլինեն կարիերայի, քան անձնական կյանքի հետ: Մի վշտացեք, քանի որ դա էլ դրական հույզերի լիցքեր կտա:

Կշեռք

Կարևոր տարիներն են՝ 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72: Կշեռքներին շատ ճակատագրական իրադարձություններ են սպասվում, որոնք կարող են անսպասելի հաջողության բերել: Շնորհակալությամբ ընդունեք դրանք:

Կարիճ

Կարևոր տարիներն են՝ 15, 25, 30, 45, 50, 60, 74: Պետք է մտածեք այն մասին, թե ինչպես եք գլուխ հանելու սեփական բնավորությունից, քանի որ դժվարություններ ունենալու եք միայն ինքներդ ձեզ հետ:

Աղեղնավոր

Կարևոր տարիներն են՝ 15, 19, 36, 38, 40, 45, 57, 75: Այս տարիներից յուրաքանչյուրը ձեր կյանք մեծ փորձ կբերի, որն էլ ձեզ մի օր իսկապես երջանիկ ու հաջողակ մարդ կդարձնի:

Այծեղջյուր

Կարևոր տարիներն են՝ 16, 21, 30, 31, 33, 41, 50, 57: Հիշեք այս թվերը, քանի որ պետք է նախապատրաստվեք կյանքում փոփոխություններին: Դրանց մի մասը լավը կլինի, իսկ մյուսները փորձություններ կբերեն: Սակայն ամեն ինչից գլուխ կհանեք:

Ջրհոս

Կարևոր տարիներն են՝ 12, 22, 24, 32, 42, 48, 50, 64 և 72: Այս նշանի մարդիկ այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում ճակատագրական իրադարձություններին, սակայն դրանք բոլորն էլ նշանակալի չափով ազդում են նրանց կյանքի վրա: Մի օր կհասկանաք, որ հաջողության եք հասել:

Ձկներ

Կարևոր տարիներն են՝ 12, 24, 30, 36, 45, 48, 52, 60: Շատ հուզական եք արձագանքում բոլոր փոփոխություններին, նույնիսկ եթե դրանք շատ լավն են: Աշխատեք ներքին ներդաշնակություն ձեռք բերել բոլոր իրադարձությունները հանգիստ ու երջանիկ դիմավորելու համար:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 5014 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/9