Աստղակերպի նշանների ամենավտանգավոր գծերը

Աստղակերպի նշանների ամենավտանգավոր գծերը

23.04.2019 в 15:00 | Աստղակերպ

Խոյեր

Խոյերի մեջ ամենավտանգավորը անսպասելի հուզական բռնկումներն ու իմպուլսիվությունն են։ Երբ Խոյը բարկանում է, նա կարող է հարձակման անցնել, խոսքերով ու արարքներով վիրավորել մարդկանց։ Խոյերը գործելուց առաջ հազվադեպ են մտածում, ինչի հետևանքով շատ սխալներ են անում։ Փոխարենը նրանք նույնքան արագ հանդարտվում են։

Ցուլեր

Ցուլերի համառությունն անտանելի է։ Ցուլերին անհնար է ստիպել փոխել կարծիքը կամ փոխզիջման գնալ, իսկ դա նշանակում է, որ նա հեշտությամբ կարող է ոչ մեծ վեճ կամ սկանդալ սարքել։ Ցուլին վերջնականապես հունից հանելը հեշտ չէ, բայց նրա բարկությունն իրոք կարող է սարսափելի լինել։

Երկվորյակներ

Նրանք վստահելի չեն ու անկազմակերպ են։ Իհարկե, Երկվորյակները չեն պատրաստվում թալանել ձեզ, բայց հեշտությամբ կարող են ձեզանից վերցնել սիրելի իրը, իսկ հետո կորցնել այն։ Նրանք անպատասխանատու են ու շատ քիչ են մտահոգվում ուրիշների զգացմունքների մասին։

Խեցգետիններ

Խեցգետիններին բնորոշ են տրամադրության հաճախակի անկումները։ Եթե ինչ-որ բանով վիրավորեք նրանց, նրանք շատ սուր կարող են արձագանքել։ Այս նշանի ներկայացուցիչների հույզերը կարող են կործանել նրանց, վերածել անկայուն անձնավորությունների ու ստիպել իռացիոնալ վարք դրսևորել։

Առյուծ

Առյուծի ամենավտանգավոր գիծը պասիվ ագրեսիվությունն է։ Առյուծները ուժեղ ու քաջ են թվում, բայց նրանք իրենց մութ կողմերն էլ ունեն՝ անվստահություն, աջակցության պահանջմունք ու միայնակ մնալու վախ։ Նրանք մեծ ուշադրության կարիք ունեն ու այն ստանալու համար ակտիվ մանիպուլյացիայի են ենթարկում մյուսներին։

Կույս

Կույսերը մանրախնդիր ու մանրակրկիտ են։ Եթե ուզենան սպանել մեկին, ապա դա, ամենայն հավանականությամբ, իդեալական սպանություն կլինի, քանի որ նրանք հաշվի են առնում բոլոր մանրամասները։ Եթե կասկածում եք Կույսերին ինչ-որ հանցանքի մեջ, ապա իմացեք, որ նրանք իսկապես ունակ են դրան։



Կշեռք

Կշեռքները հակված են զսպել իրենց հույզերն ու մի գեղեցիկ օր այդ հույզերի ամբողջությունը շատրվանի նման դուրս թափել։ Ոչ ոք պատկերացնել անգամ չի կարող, թե ինչի են ունակ Կշեռքները։ Այս նշանի մոտ սարսափելի հուզական ճգնաժամեր են լինում, որոնց ժամանակ նրանք հաջողացնում են խոցել նաև շրջապատի զգացմունքները։

Կարիճ

Կարիճի ամենավտանգավոր գիծը վրեժ լուծելու ցանկությունն է։ Այդ հարցում նա հավասարը չունի։ Նա իդեալական պլան է մշակում, ապա համբերատար սպասում կործանարար հարվածը հասցնելու համար հարմար պահին։ Կարիճները հազվադեպ են ներում վիրավորանքները, նույնիսկ եթե վիրավորանք հասցնողը ներողություն է խնդրում։

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ բացակայում է նրբանկատությունը։ Նրանք կարող են կոպիտ ու դաժան ձևով լքել մարդուն կամ տհաճ բաներ ասել նրան։ Աղեղնավորը կարծում է, որ ինքը ուղղախոս է, և ըստ ամենայնի չի էլ կասկածում, թե ինչ ցավ կարող է պատճառել դիմացինին։

Այծեղջյուր

Այծեղջյուրի ամենավտանգավոր գիծը ապրումակցման բացակայությունն է։ Նա հույզերի հարցում սառն է ու ժլատ։ Եթե ձեզ օգնություն է պետք, օրինակ՝ պարտքով գումար վերցնել, Այծեղջյուրին մի խնդրեք, քանի որ նա ձեզ ավելի շուտ ուսուցանող դասախոսություն կկարդա այն մասին, թե ինչպես պետք է տնօրինեք ֆինանսները ու ձեր խնդիրներով չանհանգստացնեք ուրիշներին։

Ջրհոս

Ջրհոսը չի կարողանում տեսնել ամբողջական պատկերը։ Եթե ինչ-որ բանը կամ ինչ-որ մեկը նրան չի կարող այս պահին օգտակար լինել, ապա Ջրհոսին այդ բանը կամ այդ անձն ընդհանրապես չի հետաքրքրում։ Այս նշանը սովոր է որոշումներ ընդունել առանց դրա երկարաժամկետ հետևանքները հաշվի առնելու։ Նա ուզում է արդյունքներ ստանալ հենց հիմա, և նրա համար ուրիշ ոչինչ ու ոչ մի բան հետաքրքիր չէ։

Ձկներ

Ձկների ամենավտանգավոր գիծը ինքնաքայքայիչ սովորույթներին հակվածությունն է՝ ալկոհոլ, ծխախոտ, մոլախաղեր և նույնիսկ շատակերություն։ Ձկները չեն սիրում իրենց հաճույքից զրկել, և եթե ինչ-որ բան շատ են ուզում, չեն զրկի իրենց այդ գայթակղությանը տրվելուց։


Moder-003 620 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 8
Հյուրեր/Гостей: 8
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով