ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղակերպի ամենաքմահաճ նշանները
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3028 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Ամենաքմահաճ նշանների շարքում աստղագետները դասել են Կույսերին, Խեցգետիններին ու Ջրհոսին: Այո, աստղակերպի այս երեք նշանները բնավորությամբ իրարից շատ տարբեր են, բայց երեքն էլ առանձնանում են քմահաճությամբ: Ճիշտ է, այդ քմահաճությունը նրանց մոտ տարբեր կերպ է դրսևորվում:

Օրինակ, Կույսը քմահաճություն անում է միայն այն դեպքում, երբ վստահ է, որ հասնելու է իր ուզածին, իսկ թե ինչպես հասնել ուզածին, Կույսը, վստահեցնում ենք, շատ լավ գիտի:

Խեցգետինը, հակառակը, կասկածում է իր քմահաճությունների հաջող ավարտի ու արդյունքների վրա, բայց բոլորից ամենից շատն է սիրում այդ գործով զբաղվել:

Ջրհոսը իր քմահաճությունները դրսևորում է ուզում եմ-չեմ ուզում ձևով: Այսպես, փողոցում զբոսնելիս նա անսպասելի պաղպաղակ կուզի, այն ստանալուց հետո էլ կասի, որ հոթ-դոգ նկատի ուներ: Դա մի կողմից վատ չէ, քանի որ Ջրհոսի ընկերոջը կամ զուգընկերոջը միշտ արկածներ ու վառ հույզեր են սպասվում: Կարևորը, իրավիճակը ռացիոնալ ընկալելն ու մեղադրանքներ չտեղալն է:

Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 3028 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: աստղակերպ | Վարկանիշ: 5.0/4