ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ փետրվարի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2260 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ: Կուրախացնեն անսպասելի դրամական մուտքերը, կկարողանաք հաջող լուծել կենցաղային հարցերը: Վատ չեն անցնի գործնական ու անձնական հանդիպումները: Եթե ցանկանաք, շատերին դուր կգաք: Միայն թե վտանգ կա, որ հետագայում չեք կարողանա համապատասխանել առաջին տպավորությանը, այնպես որ՝ ավելի բնական պահեք ձեզ:

Լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Էքստրեմալ սպորտաձևերով զբաղվելուց ու հեռավոր ուղևորություններից լավ է հրաժարվել: Օրվա այս հատվածում խուսափեք նաև կարևոր որոշումներ ընդունելուց. դրանք անհաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ օրվա ակնկալիք մի ունեցեք. հոգսեր շատ կլինեն: Ինչ-որ մեկը կարող է ձեզ հյուր կանչել կամ ինքը առանց հրավերի կգա: Երկու դեպքում էլ աշխատեք գոնե արտաքուստ ցույց տալ, որ ուրախ եք, նույնիսկ եթե նախընտրում էիք օրն այլ կերպ անցկացնել: Լավ կլինի, եթե ձեր իրական հույզերի մասին ոչ ոք չկռահի:

Հեռվից ստացված նորությունները կստիպեն հուզվել: Բայց լուրջ ապրումների պատճառ չկա. աստղերը բարեհաջող ելք են խոստանում: Ստիպված եք լինելու մեծ գումար ծախսել, իսկ դա կվշտացնի: Սփոփվեք նրանով, որ ծախսերը զուր չեն եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է ապագայի մասին մտորելու համար: Իսկ ներկան այնքան էլ վատը չէ: Հնարավոր են որոշ սխալներ ու կիսատ արված գործեր: Դրանք ճիշտ ժամանակին կնկատեք ու մինչև տհաճություններ առաջանալը կհասցնեք ուղղել: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին մտահղացումը և հասնել վաղուց դրված նպատակներին:

Ամենատպավորվողների համար օրը հոգնեցուցիչ կլինի և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Սակայն հոգեկան ուժերը վերականգնելը դժվար չի լինի. այդ հարցում կօգնեն ընտանիքի անդամների ու հին ընկերների հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը վճռականություն ու համառություն է պահանջում: Ինչքան շատ մարդիկ նկատեն, որ նման հատկանիշներ եք ցուցաբերում, այնքան լավ: Թող բոլորն իմանան, որ անկախ պայմաններից չեք պատրաստվում նահանջել ու հանձնվել. համառ ու անկոտրում մարդու հեղինակությունն ավելի ուշ ձեր օգտին կծառայի:

Սիրային ժամադրությունների ու սիրելիի հետ շփումների համար օրն այնքան էլ լավը չէ: Դժվար կլինի հասկանալ նրան, ով շատ թանկ է ձեզ համար, փոխադարձ պահանջներ ու կասկածներ կլինեն: Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը. հիմա հանգիստ զրուցել չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուշադիր եղեք: Այն, ինչ հիմա մանրուք է թվում, ավելի ուշ վճռական դեր է խաղալու: Օրվա ընթացքում իրավիճակը կփոխվի, ստիպված եք լինելու վերամշակել պլանները, ինչ-որ բան հետաձգել: Հնարավոր է՝ որոշ մտահղացումներից պետք է պարզապես հրաժարվեք:

Օգտակար կլինեն գործնական շփումները: Նոր համախոհներ ձեռք կբերեք: Միայն թե այդ մարդկանց աջակցության վրա դեռևես հույս դնել չարժե, քանի որ իրավիճակից գլուխ հանելու համար նրանց ժամանակ է պետք: Դժվարությամբ կտրվեն մեծերի հետ շփումները. նրանց դուր չի գա ձեր վարքը, և նրանք դրա մասին կոպիտ ձևով կարտահայտվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կենտրոնացեք կարևոր գործերի վրա: Դրանք արժանի են, որ մնացած ամեն ինչ հետաձգեք: Հնարավոր է անսպասելի հանդիպում մարդկանց հետ, որոնք ոչ վաղ անցյալում ձեր մրցակիցներն են եղել: Կպարզվի, որ հիմա կարող եք միավորվել ընդհանուր նպատակներին հասնելու համար: Բայց նոր համախոհներին վստահելուց առաջ ինչպես հարկն է ուսումնասիրեք նրանց:

Ընտանիքում հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Փոխադարձ պահանջներ կլինեն, բայց հիմա լավ է լռեք: Ամեն ինչի մասին հանգիստ զրուցելու հնարավորություն ավելի ուշ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր խիզախություն ու վճռականություն է անհրաժեշտ: Պետք է ինքնուրույն գործեք, ոչ ոքի չեք կարողանա օգնության հարցով դիմել: Ձեր շատ գաղափարներ ու արարքներ շրջապատի քննադատությանը կարժանանան: Անհարթ կլինեն ձեզ համար ամենակարևոր մարդկանց հետ հարաբերությունները, որոնք մե՛կ կգովեն ձեզ, մե՛կ կքննադատեն: Այս ամենը կստիպի հուզվել: Ամենատպավորվող Կշեռքները երկար ժամանակով կկորցնեն հավասարակշռությունը:

Երեկոն հիանալի է պասիվ հանգստի համար: Լավ է աշխարհիկ միջոցառումների չմասնակցել. արագ կհոգնեք և դրական հույզեր էլ հազիվ թե ստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը նպատակասլացություն ու համբերատարություն է պահանջում: Դուք մոտենում եք ձեր նպատակին, միայն թե ավելի դանդաղ եք շարժվում, քան կուզենայիք: Ճանապարհին անընդհատ խոչընդոտներ կառաջանան, ինչը կնյարդայնացնի, բայց չի ստիպի հանձնվել: Ինչքան էլ լուրջ լինեն դժվարությունները, չեք կորցնի ինքնավստահությունը: Եվ դա հիանալի կլինի, քանի որ հաջողության հասնելու շանսերը մեծ են, այնպես որ՝ աշխատեք:

Օրվա երկրորդ կեսին լարված կլինեն հույզերը: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Աշխատեք արտահայտությունների մեջ ավելի զուսպ լինել ու նկատի առեք, որ ձեր նկատողությունները ինչ-որ մեկը կարող է սխալ մեկնաբանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ մոտ ավելի լավ կստացվի ինքնուրույն աշխատանքը, քան ինչ-որ մեկի հետ միավորվելը: Օգնականների ու գործընկերների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի: Բացի այդ, ձեր համախոհները հաճախ ցավալի, երբեմն նույնիսկ հիմար սխալներ կանեն: Ստեղծված իրավիճակն ու ընդհանուր պլանները հանգիստ ու առանց որևիցե մեկին վիրավորելու քննարկելու համար համբերատարության ու նրբանկատության կարիք կլինի:

Բոլոր Աղեղնավորները չէ, որ իրատես կլինեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ պլաններ կկառուցեն, որոնք երբեք չեն կարողանա կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիշողությունների օր է: Մտովի անցյալի իրադարձություններին վերադառնալով՝ զուր ժամանակ չեք վատնի: Ձեր և մյուսների արարքները վերլուծելուց հետո անսպասելի եզրակացությունների կհանգեք, որոնք թույլ կտան խուսափել ապագայի սխալներից: Հնարավոր կդառնա հին գործնական կապերի վերականգնումը, ինչը հիմա շատ տեղին կլինի ու ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի:

Անձնական կյանքում անսպասելի նշանակալի փոփոխություններ տեղի կունենան: Այսօր ձեզ չի հաջողվի կանխատեսել, թե ինչպես կզարգանան օրվա իրադարձությունները, բայց ավելի ուշ կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջողության հասնել կարելի է, բայց դրա համար պետք է ռիսկի դիմեք: Ձեր արարքները կողքից տարօրինակ կթվան, և ինչ-որ մեկը կասի դրա մասին: Բայց ամենից շատ բոլորին կզարմացնի դրանց արդյունքը, որը հիանալի կլինի: Շատերը կգնահատեն ձեր տաղանդներն ու գիտելիքները, և շուտով, հավանական է, հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Օրը հարմար է նոր հարաբերություններ սկսելու համար: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատի համակրանքը շահելն ու նրանց մասին ճիշտ կարծիք կազմելը: Ինտուիցիան շատ սուր կլինի: Նրա հուշումների շնորհիվ կհաղթահարեք և՛ մասնագիտական, և՛ անձնական դժվարությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոչ մի կարևոր բան մի սկսեք, ավելի լավ է կենտրոնանաք ընթացիկ խնդիրների լուծման վրա: Ձեր գործերին հաճախ կխառնվեն շրջապատողները, ընդ որում՝ այն ժամանակ, երբ կնախընտրեիք խուսափել դրանից: Այն ինֆորմացիան, որի տարածումից հույս ունեիք խուսափել, համընդհանուր սեփականություն կդառնա, իսկ դա շատ կվշտացնի:

Միայն թե մտերիմների հետ հարաբերությունների վրա այն ոչ մի կերպ չի անդրադառնա: Բոլորին հետաքրքրող ինչ-որ հարցեր քննարկելու ու համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2260 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4