/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ օգոստոսի 7
Загрузка...
20.08.2019

Աստղագուշակ․ օգոստոսի 7

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի: Ամեն դատարկ բանից կբռնկվեք, շրջապատողների չմտածված խոսքերն ու արարքներն էլ շատ կբարկացնեն ձեզ: Լավ է վերահսկեք հույզերը կամ գոնե ձեզ այնպես պահեք, որ դրանց մասին ոչ ոք չկռահի:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի օգտակար գործերին: Դրանցից մի քանիսով հաճույքով կզբաղվեք: Դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Ձեզ նեղացրած մարդիկ կհասկանան, որ սխալ էին ու հաշտվելու առաջին քայլը կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Հաջողության հասնել կարելի է, բայց դա ջանքեր կպահանջի: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Բացի այդ, հակված կլինեք շտապել, մանրուքները կվրիպեն ձեր աչքից, չեք նկատի այն, ինչը հետո կարող է կարևոր դեր խաղալ: Ձեզ չէր խանգարի հին ծանոթի խորհուրդը, որի փորձին ու գիտելիքներին վստահում եք: Ինչ-որ մեկին օգնության խնդրանքով դիմելն անցանկալի է:

Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին գործերին կամ կատարել ավելի վաղ տված խոստումները: Դա հազիվ թե ուրախացնի, փոխարենը այդ խնդիրները լուծելուց հետո ձեզ ավելի ազատ ու վստահ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգստության պատճառներ չկան: Աստղերը ձեր կողմից են, դրական միտումների ազդեցությունն էլ զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Նույնիսկ բարդ հարցերից կկարողանաք արագ գլուխ հանել: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը: Չեք սխալվի այնտեղ, որտեղ մյուսները թերացել են և կնկատեք այն, ինչ վրիպել է ուրիշների աչքից: Կարող է լուծվել վերջին շրջանում ձեզ շատ անհանգստացնող խնդիրը: Շահավետ գործարքներ կնքելու շանս կա:

Շատ Երկվորյակներ հնարավորություն կունենան դեպի լավը փոխել մտերիմների հետ հարաբերությունները: Այստեղ կարևոր է ժամանակին նախաձեռնող լինելը: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն անպայման կհուշի, թե ինչպես է պետք վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին դժվար կլինի որոշելը, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ: Հակված կլինեք երկար մտորել մանրուքների շուրջ այնտեղ, որտեղ արժեր իրավիճակը ընդհանուրի մեջ գնահատել: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք ու պարտավորություններով չկապվեք: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Հեռու մնացեք նրանցից, ովքեր փորձում են ձեզ վրա ճնշում գործադրել:

Ավելի ուշ շատ բաների այլ կերպ կնայեք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել, ինչ է պետք նախաձեռնել դրված նպատակներին հասնելու համար: Օրվա երկրորդ կեսին պետք է համառություն դրսևորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համառ եղեք ու սպասվածից շատ բանի կկարողանաք հասնել: Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր ձգտում են մասնագիտական հաջողությունների հասնել: Հնարավոր են աշխատանքի ու երկարատև համագործակցության, հեռանկարային նախագծերին մասնակցության առաջարկներ: Ամենաճարպիկները կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան:

Այնքան տարված կլինեք գործերով, որ կմոռանաք մտերիմներին տված խոստումների մասին: Դա լուրջ վիրավորանքի պատճառ կարող է դառնալ: Աշխատեք ժամանակ հատկացնել ձեզ համար թանկ մարդկանց. նրանք շնորհակալ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հաջող ու արդյունավետ կլինի: Ժամանակը զուր մի վատնեք. հաջողության հասնելու համար մի քանի ժամ ունեք, հետո դրական միտումների ազդեցությունը նվազելու է: Կարևոր հարցերը ցանկալի է քննարկել մինչև կեսօր: Հենց այդ հատվածում կարող եք ձեր կողմը գրավել նույնիսկ հին թշնամիներին: Աստիճանաբար կաճի անհասկացողության ու դատարկ վեճերի հավանականությունը:

Երեկոն հարմար է պասիվ հանգստի համար: Ցանկացած հոգնեցուցիչ զբաղմունքից հիմա լավ է խուսափել. ծանրաբեռնվածությունը ձեզ օգուտ չի տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բավականին լարված կանցնի: Ձեզ շատ պետք կգա սուր անկյունները հարթելու, դժգոհներին հանգստացնելու, զիջումների գնալ չցանկացող մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունը: Ծանրաբեռնվածությունը մեծ կլինի և հանգստի կարիք սովորականից շատ կզգաք: Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները: Ժամանակին անհաղթահարելի խոչընդոտի առաջ նահանջելով՝ կխնայեք և՛ ժամանակը, և՛ ուժերը:

Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Հաճախ նրանք կփորձեն ինչ-որ բանով հետաքրքրել ձեզ, անսպասելի առաջարկներ կանեն: Նման դեպքերում պետք չէ շտապել պատասխան տալու հարցում. ինքներդ ձեզ մտածելու համար ժամանակ տվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ պետք կգան դիվանագիտական ունակությունները: Այսօր պետք է հաշտեցնեք վիճողներին, օգնեք շրջապատողներին պայմանավորվել իրար հետ ու փոխզիջումային տարբերակներ գտնել: Այնքան զբաղված կլինեք ուրիշների խնդիրներով, որ սեփական գործերը երբեմն երկրորդ պլան կանցնեն: Բայց դրանցից ամենակարևորներով բոլոր դեպքերում կհասցնեք զբաղվել:

Ֆինանսական գործերում զգուշություն է պետք. չեն բացառվում կորուստները: Գործարքների հարցում մի շտապեք: Նույնիսկ եթե նախապես գնումներ եք պլանավորել, ևս մեկ անգամ մտածեք, այլ տարբերակներ փնտրեք. չի բացառվում՝ ավելի շահավետ պայմաններ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հարմար է աշխատանքի ու բիզնեսի մասին զրուցելու, համագործակցության պայմանները քննարկելու ու համախոհներ փնտրելու համար: Կարող եք խոսել ապագայի պլանների մասին, բայց նկատի ունեցեք, որ այսօր ձեռք բերած համաձայնությունը հետո վերանայվելու է: Չի բացառվում՝ մարդիկ, որոնք հիմա օգնություն են առաջարկում, հետո մտափոխվեն ու անընդունելի պայմաններ առաջ քաշեն:

Ավելի ուշ ոչ բարդ, բայց շտապ խնդիրներ առաջ կգան, որոնցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի: Աշխատեք դրանց լուծմանը ստեղծագործաբար մոտենալ. այդպես ավելի արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Հաճախ ձեր անսովոր գաղափարները ամենահաջողը կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շտապ գործեր կունենաք, որոնց մեջ կլինեն նաև բարդերը: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, մանրուքների վրա չեք շեղվի ու գլուխ կհանեք բոլոր փորձություններից: Բայց մեծ ուժերի կարիք կլինի, այնպես որ՝ օրվա երկրորդ կեսին կհասկանաք, որ հանգստի կարիք ունեք: Աշխատեք այդ հատվածի համար ոչ մի բան չպլանավորել, հնարավորինս խուսափեք ձեզ հոգնեցնող ու հավասարակշռությունից հանող մարդկանց հետ շփումներից:

Ողջ օրվա ընթացքում լավ գաղափարներ կունենաք, բայց դրանք միանգամից իրագործել չի ստացվի: Մի ծուլացեք գրի առնել այն մտքերը, որոնք ձեզ ամենահաջողն են թվում. ավելի ուշ ամենայն հավանականությամբ կվերադառնաք դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը լարված կլինի: Այդ հատվածում հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, չեն բացառվում կոնֆլիկտները նրանց հետ, ովքեր նախկինում միշտ ձեր կողմից էին: Ուժեղ հույզերը կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, որի պատճառով կսխալվեք ու կբարկանաք: Ավելի ուշ իրավիճակը կկայունանա և կվերականգնեք ինքնատիրապետումը: Կգա կարևոր որոշումների համար բարենպաստ ժամանակը:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հիշարժան հանդիպումներ: Ուշադրություն կդարձնեք նրանց, ովքեր տարբերվում են մյուսներից, հնարավոր է՝ սիրահարվեք մեկին, ով ոչ ոքի նման չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, աշխատանքի մասին զրուցելու ու բիզնես-գաղափարները քննարկելու համար: Ձեզ հաճախ կօգնի հմայքը. ձեզ առաջին անգամ տեսնող մարդկանց վրա լավ տպավորություն կթողնեք: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Մի շտապեք ընդունել դրանք, քանի որ ավելի շահավետ պայմանների հասնելու շանս ունեք:

Մանրուքներին ուշադրություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերը հոգնեցուցիչ կթվան: Դուք հաճախ կշեղվեք, կբարկանաք ինքներդ ձեզ վրա ու կսկսեք հուզվել, չնայած՝ դրա համար պատճառներ չեն լինի: Տրամադրությունը կտրուկ դեպի լավը կփոխվի, երբ երևակայությանը զարկ տալու և ստեղծագործ մոտեցում պահանջող գործերով զբաղվելու հնարավորություն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Август 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 19
Հյուրեր/Гостей: 19
Օգտատերեր/Пользователей: 0