/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ օգոստոսի 5
Загрузка...
21.08.2019

Աստղագուշակ․ օգոստոսի 5

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է գործերում կարգուկանոն հաստատելու, կազմակերպչական հարցերը լուծելու ու անպիտան դարձածից ազատվելու համար: Ինչ-որ մեկին կարող է թվալ, որ դուք շատ կոշտ դիրք եք գրավել, բայց հիմա այդ դիրքն արդարացված կլինի: Մարդիկ, ովքեր ձեզ կոչ կանեն մեղմանալ, հաճախ միայն սեփական հետաքրքրություններով կառաջնորդվեն:

Ձեզ կհաջողվի նույնիսկ ամենաբարդ պահերին հանգստություն պահպանել: Այնտեղ, որտեղ ուրիշները կհուզվեն ու կնյարդայնանան, դուք կշռադատված որոշումներ կընդունեք, և դա կօգնի հիանալի արդյունքների հասնել: Շրջապատողները ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ արդյունավետ օր է: Այն հարմար է մասշտաբային ու բարդ նախագծերը ստանձնելու համար: Ձեզ կհաջողվի արագ ամեն ինչից գլուխ հանել, անհրաժեշտ ինֆորմացիա ստանալ ու դրանից ճիշտ եզրակացություններ անել:

Ձեր ուժերը ճիշտ կգնահատեք, այնպիսի խոստումներ չեք տա, որոնք չեք կարող իրագործել: Շրջապատողներին շատ դուր կգա ձեր պատասխանատու մոտեցումը: Հնարավոր է՝ այսօր ձեզ վրա ուշադրություն դարձնող մարդիկ ավելի ուշ համագործակցություն առաջարկեն: Չի բացառվում նաև սիրային պատմության սկիզբը, որը արագ կզարգանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր, չեն բացառվում շահավետ գործարքները: Հնարավորություն կունենաք ձեր գաղափարներով հետաքրքրել այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված. չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր աշխատանք առաջարկեն: Գործնական բանակցությունների ժամանակ կարևոր կլինի ինքնավստահությունը չկորցնելը: Հենց այն այսօր կօգնի անհրաժեշտ տպավորությունը թողնել:

Անձնական հարաբերությունները լարված կդասավորվեն: Մտերիմներին ձեր ապրումներն ու հոգսերը հասկանալի չեն լինի. արժե ժամանակ գտնել ամեն ինչի մասին անկեղծ զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեր ուժերի հանդեպ հավատը չեք կորցնի, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Համառությունն իր պտուղները կտա. կհասնեք նրան, ինչը մյուսներին անհնարին էր թվում: Ինչ-որ մեկը կարող է նախանձել ձեր հաջողություններին, բայց նույնիսկ նման մարդիկ չեն կարողանա խանգարել ձեզ: Իսկ ահա ձեզ նախկինում թերագնահատողները կփոխեն իրենց կարծիքը: Նույնիսկ ոչ վաղ անցյալում ձեր հանդեպ անբարյացակամ տրամադրված մարդիկ կարող են ձեր կողմն անցնել:

Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը, շատ լավ գաղափարներ կունենաք: Դրանցով կիսվելը դեռ վաղ է. նախ ամեն ինչ ինքնուրույն կշռադատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին խուսափեք վեճերից: Այդ հատվածում շրջապատողները կարող են ձեր հանդեպ քննադատորեն տրամադրված լինել, և նրանց տարահամոզելը բարդ կլինի: Լավ է պարզապես կենտրոնանաք սեփական գործերի վրա. շուտով բոլորին առանց այդ էլ պարզ կդառնա, թե ով էր ճիշտ:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր մասնագիտական հեռանկարներ կբացի: Որոշ Առյուծներ հին ծանոթներից հետաքրքիր առաջարկներ կստանան: Պետք չէ հետաձգել հին պլանների իրագործումը. դրանք կյանքի կոչելու համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարդ կլինի, բայց բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Չանհանգստանաք, եթե առավոտվանից ձեր ձեռքից ոչինչ չգա, իսկ տհաճություններն էլ մեկը մյուսին հետևեն: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, իսկ երեկոյան կնկատեք, որ շատ հարցերում հաջողակ եք:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Պետք չէ գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր հաճախ են քննադատում ձեզ, կասկածում են ձեր ուժերին: Փոխարենը օգտակար կլինի այն մարդկանց լսելը, ովքեր կիսվում են իրենց գաղափարներով: Շանս կա, որ նման մարդիկ ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը չափազանց հագեցած ու արդյունավետ կլինի: Շատ բան կհասցնեք, շրջապատողներին կզարմացնեք ձեր ձեռքբերումներով: Ինչ-որ մեկը օգնություն կառաջարկի, բայց պետք է մտածեք՝ արդյոք արժե ընդունել այն: Առաջին հերթին՝ ինքներդ կարող եք հասնել անհրաժեշտ արդյունքին, և երկրորդ՝ ձեզանից շնորհակալություն կսպասեն ու պատասխան ծառայություններ կպահանջեն ամենաանհարմար պահին:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Արժե հիշել հին նախասիրության մասին. հիմա այն մեծ ուրախություն կբերի: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Չնայած դժվարություններին, որոնցից խուսափել հազիվ թե ստացվի, դուք լավատեսությունը չեք կորցնի: Օրը հարմար է նոր գործեր սկսելու ու երկար ժամանակ հանգիստ չտվող բարդ խնդիրները լուծելու համար: Կնկատեք մանրուքները, որոնք վրիպել են մյուսների աչքից, իսկ դա թույլ կտա խուսափել սխալներից:

Դուք արագ կգործեք. համախոհներն ու օգնականներն ամեն անգամ չեն հասցնի ձեր հետևից: Շրջապատողների հետ տարաձայնություններ երբեմն կծագեն, բայց դուք լուրջ կոնֆլիկտներ բաց չեք թողնի ու միշտ փոխզիջումային տարբերակ կգտնեք: Օրվա վերջին հոգնածություն կզգաք, այնպես որ՝ երեկոյի համար ոչ մի կարևոր բան մի պլանավորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հագեցած կլինի օրվա առաջին կեսը: Բազմաթիվ բարդ խնդիրներ կհայտնվեն, և դուք հաճույքով կփնտրեք դրանց լուծումը: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց դուք ոգևորությամբ կհաղթահարեք դրանք: Նույնիսկ ամենաուժեղ թշնամիները չեն կարողանա ձեզ խանգարել հասնել դրված նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կդասավորվի: Ճիշտ ժամանակին ուժերը վերականգնելու հնարավորություն կընձեռվի: Այդ ժամանակահատվածը հարմար է պրոֆիլակտիկ ու բուժիչ պրոցեդուրաների, ինքներդ ձեր մասին հոգ տանելու համար: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ հաճույք պատճառել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կա: Ձեզ կհաջողվի ցանկացած պարագայում հանգստություն պահպանել, և դա ձեր առավելությունը կդառնա: Քանի դեռ մյուսները հուզվում ու նյարդայնանում են, դուք իրական արդյունքների եք հասնում: Ուշադիր դիտեք նրանց, ովքեր փորձում են հետևել ձեր օրինակին. հնարավոր է, այդ մարդկանց մեջ ձեզ համար համախոհներ ու նույնիսկ ընկերներ գտնեք:

Կարող են վշտացնել մտերիմների հետ հարաբերությունները. ձեզ հաճախ սխալ կհասկանան, ինչ-որ բանի մեջ կկասկածեն: Լավ է մինչև ավելի հանգիստ պահը հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դա կարող է շատ բարկացնել, քանի որ միջամտությունը անտեղի կլինի: Բարկությանը մի տրվեք. հիմա կարևոր է խուսափել լուրջ կոնֆլիկտից, որը կարող է երկար ժամանակով փչացնել հարաբերությունները: Երբեմն ավելի հեշտ է պարզապես կատակի տալ, քան խորանալ երկար բացատրությունների մեջ:

Օրվա երկրորդ կեսը թույլ կտա վերադառնալ հին նախագծերին, որոնք նախկինում չէր հաջողվում ավարտել: Դուք անսովոր գաղափարները կյանքի կոչելու, միաժամանակ ձեր ունակությունները ցուցադրելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ կլինի օրվա սկիզբը: Հաճախ վեճեր կառաջանան, ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան: Բացի այդ, շրջապատողները անընդհատ կհիշեցնեն ձեզ հին սխալների մասին ու ոչ մի խոսք չեն ասի սեփական թերացումների մասին: Երիտասարդ Ձկների համար դժվար կլինի հանգստություն պահպանելը, իսկ ահա ավելի փորձառուները դրանից գլուխ կհանեն:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա և ձեզ ավելի հանգիստ կզգաք: Օրվա երկրորդ կեսին կարող եք վերադառնալ կարևոր գործերին, որոնք նախկինում ինչ-ինչ պատճառներով հետաձգում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Август 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 6
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003