ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2171 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է երկարատև պլաններ կառուցելու ու ապագա քայլերի մասին մտածելու համար: Ձեզ կհաջողվի մի կողմ վանել բոլոր կասկածները, որոշակիություն մտցնել նպատակների ու առաջնահերթությունների մեջ: Դուք կհասկանաք, թե ում կարելի է դիմել օգնության խնդրանքով, իսկ ումից է պետք հեռու մնալ: Ցանկալի չէ ֆինանսական պարտավորություններ վերցնելը. դրանք կատարելու հետ կապված խնդիրներ կառաջանան:

Հավանական են անսպասելի այցեր, չպլանավորված հանդիպումներ: Դուք կուրախանաք ամենատարբեր մարդկանց հետ շփումներից, իսկ ուրիշի փորձը շատ հաճախ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հոգսերով լի կլինի: Դուք պետք է զբաղվեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշի գործերով, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Հաճախ թյուրիմացություններ ու ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, ձեզանից կակնկալեն, որ ամեն ինչից գլուխ եք հանելու, որոշելու եք՝ ինչ անել հետո: Ստիպված եք լինելու օգնել թեթևամիտ մարդկանց և այն հարազատներին, ովքեր չեն կարողանում իրենք իրենց մասին հոգ տանել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու անսպասելի առաջարկներով: Հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ, որոնց շատ կարոտել էիք: Հնարավորություն կունենաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է: Այն լավ գաղափարներով ու համարձակ պլաններով լի կլինի: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Արագ կսովորեք այն, ինչ պետք է, դժվարություններն էլ ձեզ չեն վախեցնի: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ գործ ունենալը հետաքրքիր կլինի: Համատեղ աշխատանքը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի:

Դուք առաջին հաջողություններից հետո կանգ չեք առնի, այնպես որ՝ կարող եք իսկապես կարևոր նպատակների հասնել: Խոչընդոտները ձեզ չեն վախեցնի. դուք կիմանաք, որ կարող եք հաղթահարել դրանք ու չեք սխալվի այդ հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն սկսեք հասարակ ու օգտակար գործերից: Դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք ավելի մեծ բանի անցնել: Պետք կգա հին փորձը: Հիշեք այն հաղթանակների մասին, որոնք արդեն հասցրել եք տոնել, և այդժամ խոչընդոտներն էլ չեն վախեցնի ձեզ:

Երեկոն հարմար է կարևոր զրույցների, ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը քննարկելու համար: Կարող եք միավորվել ընդհանուր խնդիրը լուծելու ու միասին անհնարինը թվացողն անելու համար: Հաջող զուգադիպությունը շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ նոր գաղափարներ կբերի: Ցավոք, դրանք այնքան լավը չեն լինի, որքան սկզբում կթվան: Այնպես որ՝ մի շտապեք մտածածը կյանքի կոչելու հարցում. ամեն ինչ մտածելու ու որոշելու համար ձեզ ժամանակ է պետք: Խուսափեք վեճերից. դրանք օգուտ չեն տա, բայց կարող են շեղել կարևոր բանից:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի անսպասելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք վերականգնել ձեզ համար թանկ հարաբերությունները: Մտերիմները ձեզ շնորհակալ կլինեն անկեղծության համար: Մի վախեցեք կիսվել ապրումներով ու գաղափարներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք ինքներդ ձեզ կվնասեք, եթե շատ անկեղծ լինեք շրջապատողների հետ: Հիշեք, որ ամեն ինչ չի կարելի պատմել, առավել ևս չի կարելի նոր ծանոթների հետ կիսվել գաղտնիքներով, որքան էլ որ այդ մարդիկ համակրելի լինեն: Կարևոր գործերն ու ապագայի պլանները արժե քննարկել միայն ամենամտերիմների հետ: Խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն. դրանց լավագույն մասը դուք նույնիսկ ուշադրության չեք արժանացնի:

Օրը հարմար է ստեղծագործելու ու սովորելու, ինչպես նաև երևակայություն ու ոչ ստանդարտ մոտեցում պահանջող զբաղմունքների համար: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը. հիմա այն ձեզ մեծ հաճույք կպատճառի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Ցանկացած գործ ստանձնելուց հետո պարզ կդառնա, որ անհրաժեշտ արդյունքը սարերի հետևում չէ: Դուք արագ կսովորեք նորը, ոտքի վրա ճիշտ որոշումներ կընդունեք: Հետաքրքիր է, որ ձեր օրինակին հետևող մարդիկ միայն համեստ արդյունքների կհասնեն. նրանք ձեզ նման հաջողակ չեն լինի:

Շփման մեջ խնդիրներ չեն առաջանա, կարող եք նոր օգնականներ, համախոհներ ու ընկերներ գտնել: Հնարավոր է սիրային պատմության սկիզբ: Այստեղ, ճիշտ է, պետք է նախաձեռնող լինեք. առանց դրա իրադարձությունները չափազանց դանդաղ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հրաշալի կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է ցանկացած, նույնիսկ շատ բարդ հարց քննարկելու համար: Դուք պրովոկացիաներին չեք տրվի, կհիշեք ձեր հետաքրքրությունների մասին, բայց զիջումների կգնաք այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է: Շատերին ձեր գաղափարները դուր կգան:

Օրվա երկրորդ կեսը ձանձրալի ու միապաղաղ գործերով լի կլինի: Որոշ Կարիճների մոտ դրանց մասին մտքերն անգամ տրամադրության անկման պատճառ կդառնան: Բոլոր դեպքերում աշխատեք լուրջ տրամադրվել ու անել ձեզանից կախված ամեն ինչ: Զվարճանքների համար ժամանակ էլ կմնա, այնպես որ՝ մի անհանգստացեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող կլինի օրվա սկիզբը: Եկել է նախկինում բարդ թվացող գործերը ստանձնելու համար հարմար ժամանակը: Հնարավոր են լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Դուք բաց չեք թողնի ձեր կյանքը դեպի լավը փոխելու հնարավորությունը: Վճռական գործեք. ամեն ինչ կստացվի, եթե խուճապի չմատնվեք ու չափազանց երկար չմտորեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հանգստի կարիք կունենաք. գերհոգնածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա, չի բացառվում սրվի քրոնիկ հիվանդությունը: Աշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար ամենահարմար ժամանակը չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է: Ժամանակը զուր մի վատնեք. ձեզ ու մյուսների համար շատ բան անելու հնարավորություն կունենաք: Անսովոր առաջարկներ կստանաք. դուք չեք զղջա, եթե դրանց համաձայնությամբ պատասխանեք: Լսեք ինտուիցիայի ձայնին: Այն կհուշի, թե ինչպես է պետք գործել կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխությունների հասնելու համար:

Շրջապատողները մեծ հետաքրքրությամբ կհետևեն ձեզ, կուրախանան ձեր հաջողություններով: Չի բացառվում՝ այսօր նոր ընկերներ ձեռք բերեք, որոնց հետ միասին շատ հետաքրքիր բաներ կանեք: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը արդյունավետ կլինի: Այդ հատվածում նույնիսկ ծանր աշխատանքը ձեզ հոգնեցուցիչ չի թվա, իսկ բարդ խնդիրները հեշտությամբ կլուծվեն: Հնարավոր են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին շատ լավ բաներ եք լսել: Բարենպաստ տպավորություն թողնելը դժվար չի լինի. բավական է միայն ձեզ բնական պահեք:

Հետո կգա փոքրիկ ու միապաղաղ գործերի ժամանակը: Շատ Ջրհոսներ կձանձրանան, կսկսեն բոլորի վրա բարկանալ: Հետևեք, որ ձեր վատ տրամադրությունից չտուժեն մտերիմները: Կարևոր հարցերի քննարկումը հետաձգեք. վտանգ կա, որ գործը վեճով կավարտվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգիստ օր է: Դուք կփորձեք կենտրոնանալ կարևոր գործերի վրա, բայց շրջապատողներն անընդհատ կշեղեն ձեզ հարցերով, խորհուրդներով կամ խնդրանքներով: Շփումները ավելի շատ կնյարդայնացնեն, քան կուրախացնեն: Նույնիսկ համակրելի մարդկանցից կուզենաք հեռու մնալ: Աշխարհիկ զրույցները, դատարկ բաների մասին խոսակցությունները սովորականից շատ կհոգնեցնեն:

Երեկոյան տրամադրությունը կփոխվի, կզգաք, որ պատրաստ եք զրուցել ու կիսել ինչ-որ մեկի ուրախությունը: Հաճելի տպավորություն կթողնեն աշխարհիկ միջոցառումները: Չեն բացառվում հաճելի ծանոթություններն ու հիշարժան հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2171 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7