/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ օգոստոսի 15
Загрузка...
21.08.2019

Աստղագուշակ․ օգոստոսի 15

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտը լավ կդասավորվի, այնպես որ՝ գործերը լավ է չհետաձգեք: Ժամ առ ժամ ինչ-որ կարևոր բան մոռանալու կամ բաց թողնելու հավանականությունը կաճի, դուք անուշադիր կլինեք այն մանրուքներին, որոնք հետո կարող են լուրջ դեր խաղալ: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ: Ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան. պատրաստ եղեք երկար բացատրություններ տալ:

Երեկոն լարված հուզական դաշտով կառանձնանա: Այդ հատվածում դժվար կլինի տարաձայնություններից ու վեճերից խուսափելը: Լուրջ կոնֆլիկտ թույլ մի տվեք. դա ձեր ուժերի սահմաններում կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին փոքրիկ տհաճություններից խուսափել հազիվ թե ստացվի: Երբեմն դրանք կառաջանան ձեր անուշադրության պատճառով, բայց առավել հաճախ պատճառը ուրիշի թեթևամտությունը կլինի: Ամենայն հավանականությամբ, ստիպված եք լինելու ուղղել ուրիշների գործած սխալները: Այդ զբաղմունքը հոգնեցուցիչ կթվա, շատ Ցուլերի մոտ կփչանա տրամադրությունը:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այդ հատվածում հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն. հաջող գնումներ կանեք: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է, բայց դուք հաջողության կհասնեք, եթե զգույշ լինեք: Կարևոր է ճիշտ դնել առաջնահերթությունները. եթե ողջ ժամանակ շեղվեք մանրուքների վրա, ապա հազիվ թե գլուխ հանեք ամենալուրջ գործերից: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձին վստահում եք: Իսկ ահա նոր ծանոթների խոսքերը միշտ չէ, որ արժանի են ուշադրության:

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Հակված կլինեք թեթևամտորեն վերաբերվել գումարին, այն ծախսել այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք: Լավ է խուսափել չպլանավորված գնումներից, վարկեր չվերցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ արդյունավետ օր է, որը հարմար է աշխատանքային խնդիրները լուծելու համար: Սեփական բիզնեսով զբաղված մարդիկ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Հաջող կանցնեն բանակցությունները, նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնց թվում կլինեն նաև ազդեցիկները: Գործերին պետք է մեծ ժամանակ հատկացնեք, այնպես որ՝ որոշ անձնական պլաններ ստիպված եք լինելու զոհել: Մտերիմները դրան հասկացողությամբ կմոտենան:

Օրվա երկրորդ կեսին կարևոր է խուսափել ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածում երկարատև ուղևորություններ ու հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանք մի պլանավորեք: Ուժերը վերականգնելու համար ձեզ ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Առավոտը տագնապալի նորություններ ու անհապաղ արձագանք պահանջող իրադարձություններ կբերի: Ավելի ուշ իրավիճակից գլուխ կհանեք, կհասկանաք, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Կարևորը չշտապեք ո՛չ եզրակացությունների, ո՛չ էլ արարքների հարցում ու ոչ ոքի թույլ չտաք ձեզ վրա ճնշումներ գործադրել: Նույնիսկ աննշան որոշումները լավ է ինքնուրույն ընդունել:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Հարմար ժամանակ է նոր գործեր ստանձնելու, օգտակար բան սովորելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Շփումների տեսանկյունից բարդ հատված է, շրջապատողները կարող են պրովոկացիայի ենթարկել ձեզ, հանել հավասարակշռությունից: Կոնֆլիկտներ ու վեճեր թույլ մի տվեք, աշխատեք ցանկացած հարց քննարկել այնքան հանգիստ, որքան հնարավոր է:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կզգաք աստղերի աջակցությունը: Հնարավոր են հաջող գործարքներ ու դրամական մուտքեր: Երեկոն նոր գաղափարներ ու պլաններ կբերի: Սկզբում դրանք փայլուն կթվան, բայց ավելի ուշ կհասկանաք, որ պետք է ինչ-որ բան վերամշակել և միայն ավելի ուշ անցնել մտածածը կյանքի կոչելուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Այն հարմար է նոր գործեր ստանձնելու համար: Արագ գլուխ կհանեք, թե ինչն ինչոց է, կգտնեք նպատակին տանող ճիշտ ճանապարհը: Մասնագիտական հարաբերություններին վերաբերող հարցերում հուսախաբ չի անի ինտուիցիան. դուք անսխալ հուսալի համախոհներ կընտրեք:

Հին պլանները, համարձակ գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Շրջապատողները միանգամից հավանություն չեն տա ձեր մտահղացումներին, բայց հոգ չէ: Սկսեք միայնակ գործել. առաջին հաջողություններից հետո օգնականներ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարդ օր է: Հաջողության հասնել կարելի է, բայց բոլոր գործերից գլուխ հանելու համար պետք է սովորականից մեծ ջանքեր գործադրեք: Բացի այդ, դժվարություններ չափազանց հաճախ կառաջանան, դրանցից գլուխ հանելու համար էլ էներգիայի պակաս կունենաք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով պատրաստ կլինի բարդ իրավիճակում օգնել ձեզ:

Այսօր ծագած խնդիրներն ավելի ուշ հեշտությամբ կլուծեք, եթե սխալներ չանեք: Հույզերը վերահսկելը դժվար կլինի, բայց փորձը կհուշի, որ այլ կերպ հաջողության հասնել չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող ու արդյունավետ օր է: Հիմա ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, այդ թվում՝ նաև այն բաները, որոնցից նախկինում չէր հաջողվում գլուխ հանել: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները օգնություն կառաջարկեն. դրանից հրաժարվելու հիմք չի լինի: Նկատի ունեցեք, որ ձեր բոլոր համախոհները չէ, որ անշահախնդիր են գործում: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել նրանց:

Վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք: Անկեղծ զրույցը թույլ կտա շատ բան պարզել, անհասկացողությունն էլ կմնա անցյալում: Երեկոն արժե անցկացնել սիրելի մարդու հետ. դա երկուսիդ էլ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հետաքրքիր հանդիպումներ ու օգտակար ծանոթություններ է խոստանում: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Ամենայն հավանականությամբ պետք կգա հին փորձը. դրա շնորհիվ արագ ճիշտ որոշումներ կընդունեք:

Նոր համախոհներ ու օգնականներ ձեռք կբերեք: Չի բացառվում՝ այսօր սկսվող գործնական կամ ընկերական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ բնույթ ստանան: Ունակ կլինեք լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն հավանում: Դրա համար պետք չէ ջանքեր գործադրել. բավական է միայն ձեզ բնական պահեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բավականին լարված կդասավորվի, բայց դուք կզգաք, որ հաջողությունը սարերի հետևում չէ ու չեք սխալվի: Հիմա կարևոր է չշտապել. չմտածված արարքները հազիվ թե թույլ տան անհրաժեշտ արդյունքի հասնել: Մտածեք, թե ում կարող եք դիմել օգնության ու աջակցության խնդրանքով. նպատակին հասնելու համար սեփական ջանքերը կարող են քիչ լինել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են լավ նորություններ: Այդ հատվածը նաև հետաքրքիր առաջարկներ կբերի: Մի շտապեք պատասխանել դրանց. արժե ամեն ինչ լավ կշռադատել: Ընկերները հաճույքով կկիսվեն հետաքրքիր գաղափարներով, և դուք ամենայն հավանականությամբ կուզենաք աջակցել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ, բարենպաստ ու արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր հաջողվում անել: Շատ Ձկներ նոր օգնականներ ձեռք կբերեն, ովքեր ընդհանուր գործով նույնքան հետաքրքրված կլինեն, որքան նշանի ներկայացուցիչները:

Կարող եք նոր բան սովորել, ինֆորմացիա հավաքել: Արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ ու ճիշտ եզրակացություններ կանեք: Անձնական գործերում հաճախ կօգնի ինտուիցիան: Նրա հուշումները միշտ տեղին կլինեն, ինչի շնորհիվ էլ սխալներ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Август 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 6
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003