ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ օգոստոսի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2374 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ հաջող կսկսվի: Դուք էներգիայով ու ոգեշնչվածությամբ լի կլինեք, ձեր ճանապարհին հազիվ թե խոչընդոտներ առաջանան, որոնք կխանգարեն առաջ շարժվել ու կյանքի կոչել մտածածը: Առավոտը հարմար է կարևոր զրույցների համար, կարող եք քննարկել և՛ գործնական հարցերը, և՛ անձնական խնդիրները: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք, և ձեր կողմից նշանակալի զիջումների անհրաժեշտություն չի լինի:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Հնարավոր է անհասկացողություն մտերիմների հետ շփվելիս, մանր փոխադարձ վիրավորանքներ, որոնք կմթագնեն հարաբերությունները: Երեկոյան խուսափեք ծանրաբեռնվածությունից, քանի որ հնարավոր է ինքնազգացողության վատացում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի, սակայն բոլոր խոչընդոտները հաղթահարելը ձեր ուժերի սահմաններում կլինի: Մի հանձնվեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա. սկսածն ավարտին հասցնելու համար արժե ջանքեր գործադրել: Ձեր համառությունը լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերը կհասկանան, որ ձեզ հետ կարելի է գործ ունենալ: Չեն բացառվում աշխատանքի կամ երկարատև համագործակցության առաջարկները:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար, միշտ կիմանաք՝ ինչպես ուրախացնել մտերիմներին: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ օր չէ: Այն կբարդացնեն միայն լարված հուզական դաշտն ու ձեր փոփոխական տրամադրությունը: Երբեմն չափազանց շատ կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, կսկսեք լրջորեն բարկանալ այն մարդկանց վրա, ովքեր ինչ-որ բանով չեն գոհացրել ձեզ: Այն Երկվորյակները, ովքեր կկարողանան պահպանել ինքնատիրապետումը, շատ օգտակար գործեր կանեն, հիանալի գլուխ կհանեն բարդ խնդիրներից:

Հավանական են հաջողություններ ուսման ու մասնագիտական գործունեության մեջ: Լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու դատարկ բաների վրա չեք շեղվի: Լավ է փորձարկումներ չանեք ու գործեք փորձված մեթոդներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լարված ու անհանգիստ օր է: Ծագած խնդիրները այնքան էլ լուրջ չեն լինի, բայց ձեզ ոչ մի կերպ չի հաջողվի հավաքել մտքերն ու լուծում գտնել դրանց: Չի լինի մեկը, որին կարող եք դիմել խորհրդի խնդրանքով. կարող եք հույս դնել միայն սեփական փորձի ու առողջ բանականության վրա: Հիշեք, որ նույնիսկ ձեր բարեկեցության մասին անկեղծորեն անհանգստացող մարդիկ կարող են կիսվել չստուգված ինֆորմացիայով ու ձեզ մոլորության մեջ գցել:

Մի շտապեք. եթե հետևողական գործեք, բոլոր դժվարություններից գլուխ կհանեք: Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերն ու պարտքով գումար տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ոչ միանշանակ օր է: Մի կողմից բարդ գործերից գլուխ հանելու, ճիշտ որոշումներ ընդունելու, ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող բարդ իրավիճակը պարզելու հնարավորություն կլինի: Մյուս կողմից էլ հաճախ ինքնավստահության պակաս կունենաք, կկասկածեք ու կմտորեք, երբ ակտիվ գործողությունների կարիք կլինի: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կարող է ոգեշնչել ու աջակցել ձեզ:

Ինչով էլ զբաղվեք, պատրաստ եղեք, որ անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել չի ստացվի: Ուզածին հասնելու համար ձեզ համբերատարություն ու համառություն է անհրաժեշտ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ օր է լինելու: Դուք տպավորվող կլինեք, սուր կարձագանքեք փոքրիկ պատահարներին, հաճախ սրտին մոտ կընդունեք այն, ինչ ձեզ ընդհանրապես չի վերաբերում: Կենտրոնացեք նրա վրա, ինչը կախված է ձեզանից. դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ է պետք անել դրական փոփոխությունների հասնելու համար:

Երբեմն մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան, բայց ձեզ կհաջողվի լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ: Երբեմն դրա համար պետք է նշանակալի զիջումների գնաք: Բայց դրանց համար զղջալու կարիք չի լինի: Ապագայի ցանկացած պլան լավ է քննարկել օրվա երկրորդ կեսին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ժամանակը զուր մի վատնեք. ինչքան շուտ ստանձնեք գործերը, այնքան լավ արդյունքների կկարողանաք հասնել: Առավոտը շատ արդյունավետ կանցնի: Այդ ժամանակահատվածը հատկապես հարմար է ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող զբաղմունքների համար: Աստիճանաբար գործնական ակտիվությունը կնվազի, և օրվա երկրորդ կեսին դժվար կլինի ինչ-որ օգտակար բանի վրա կենտրոնանալը:

Օրվա երկրորդ կեսը հիշարժան հանդիպումների ու հետաքրքիր զրույցների ժամանակ է: Ուշադիր եղեք. պատահաբար ինչ-որ կարևոր բան իմանալու շանս կա: Երեկոյան լավ հանգստանալու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Վտանգ կա՝ վիճեք նրանց հետ, ում հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Կթվա, թե մարդիկ տարօրինակ բաներ են ասում կամ անում, բացարձակ չեն հետաքրքրվում ձեր կարծիքով, իրենց հետաքրքրություններն առաջին պլանում են դնում: Ինքնուրույն գործելու դեպքում կարող եք հաջողության հասնել: Ժամանակը դատարկ զրույցների ու վեճերի վրա մի վատնեք. ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ:

Աշխատանքային հարցերը լուծելիս զգուշություն է անհրաժեշտ. հաճախ դրանք ավելի բարդ կլինեն, քան կարող էիք ենթադրել: Մի գերագնահատեք ձեր ուժերը, ստանձնեք միայն այն, ինչից իսկապես ունակ եք գլուխ հանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը ոչ միանշանակ կդասավորվի, բայց դուք կարող եք հաղթահարել ծագած բոլոր դժվարությունները, եթե հանգստություն պահպանեք: Դժվար կլինի դատարկ բաների պատճառով չանհանգստանալը, հատկապես եթե մարդիկ անընդհատ խառնվեն ձեր գործերին: Բայց իրավիճակը ոչ թե ապրումներ ու հուզումներ, այլ կշռադատված որոշումներ ու մտածված գործողություններ է պահանջում: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինի մեկը, ում կարող եք դիմել խորհրդի խնդրանքով:

Աշխատեք խուսափել գերհոգնածությունից: Չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը ձեզ պետք չէ, լավ է հոգ տանեք ձեր մասին: Ավելորդություններից նույնպես լավ է խուսափեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումների տեսանկյունից բարենպաստ օր է: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ. ձեր անկեղծությունը շատերի սրտով կլինի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, ինքներդ էլ կզարմանաք, թե ինչքան արագ կարող եք տարվել մեկով, ում մասին համարյա ոչինչ չգիտեք:

Դժվարությամբ կտրվի կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող աշխատանքը: Դուք հաճախ կշեղվեք, ինչ-որ բան աչքաթող կանեք, իսկ սխալներն ուղղել չեք շտապի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լարված, բայց շատ արդյունավետ կլինի օրվա սկիզբը: Դուք պետք է գլուխ հանեք մի քանի կարևոր գործերից, որոնցից ոչ մեկը չի կարելի հետաձգել: Մեկ ուրիշը նման իրավիճակում խուճապի կմատնվեր, իսկ դուք կկենտրոնանաք ու ամեն ինչ կհասցնեք: Ամենաբարդ պահերին կօգնեն հին ընկերները: Նրանց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հաջող զուգադիպություններով: Որոշ Ջրհոսների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Իրենք՝ նշանի ներկայացուցիչներն էլ կկարողանան ուրախացնել իրենց համար թանկ մարդկանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը լավ կսկսվի: Միայն մի քանի ժամվա ընթացքում կկարողանաք լուծել այն խնդիրները, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Որոշ Ձկներ բարդ իրավիճակում հայտնված ծանոթներին օգնելու հնարավորություն կունենան: Սակայն խոստումներ մի տվեք. իրադարձությունները կարող են սպասվածի նման չզարգանալ, և խոստումը պահելը դժվար կլինի:

Օրվա երկրորդ կեսին նոր հոգսեր կունենաք, շատ բան պետք է անեք: Հաճախ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Նման պահերին շատ կհուզվեք, ամեն ինչ չէ, որ ճիշտ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2374 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/10