Աստղագուշակ․ մայիսի 7
Աստղագուշակ․ մայիսի 7

Աստղագուշակ․ մայիսի 7

06.05.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսն ավելի բարդ կլինի, քան ուզում էիք: Այդ հատվածի համար ոչ մի կարևոր բան մի պլանավորեք: Խոստումները պահելը դժվար կլինի, բայց դուք ձեզանից կախված ամեն ինչ կանեք: Նույնիսկ մանրուքներում թեթևամիտ մի եղեք: Ինչքան լուրջ տրամադրվեք, այնքան մեծ հաճույքով կօգնեն ձեզ շրջապատողները:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կաճի, երեկոն էլ խոստանում է շատ հաճելի ու հետաքրքիր լինել: Այն հարմար է ռոմանտիկ ժամադրությունների համար: Սիրելին կգտնի ձեր ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գաղափարներով, էներգիայով ու ոգևորությամբ լի կլինեք: Օրը խոստանում է շատ հագեցած ու հետաքրքիր լինել, ձանձրանալու ժամանակ չեք ունենա: Եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, չեք նահանջի, եթե ինչ-որ բան ուզածի նման չընթանա, խուճապի չեք մատնվի: Ձեր արարքները դուր կգան շրջապատին, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում՝ այսօր նոր ընկերներ ձեռք բերեք:

Բարենպաստ օր է ֆիզիկական աշխատանքի ու սպորտով զբաղվելու, ինչպես նաև երկարատև զբոսանքների համար: Մեկ ուրիշ ժամանակ հոգնեցուցիչ թվացող աշխատանքը հիմա հեշտությամբ կտրվի: Համարյա ոչ մի հոգնածություն չեք զգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին հնարավոր են անակնկալներ, այդ թվում՝ ոչ միայն հաճելի: Բայց ոչ մի պատահար չի փչացնի ձեր տրամադրությունը: Հստակ կիմանաք, որ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու ու չեք սխալվի: Կարևոր հարցերի քննարկման հարցում մի շտապեք: Ձեզ ժամանակ է պետք մտածելու համար, թե կոնկրետ ինչ եք ուզում ասել և ինչպես է պետք դա անել, որպեսզի ձեզ ճիշտ հասկանան:

Երեկոն շատ լավ բաներ կբերի: Այդ հատվածում հավանական են ուրախ նորություններ: Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք դրական տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է: Առավոտը հարմար է հին գործերն ավարտին հասցնելու, եզրահանգումներ անելու համար: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. դուք կարգապահ կլինեք, ուշադրություն կդարձնեք մանրուքներին ու սխալներ չեք անի: Կարևոր գործնական ու անձնական հարցերը լավ է քննարկել մինչև կեսօր: Չի բացառվում՝ այդ հատվածում համագործակցության գրավիչ առաջարկներ ստանաք:

Ավելի ուշ հանգստի, աշխարհիկ միջոցառումներին այցելելու, ուղևորությունների ու էքսկուրսիաների համար հարմար ժամանակ կգա: Օգտակար կլինի պայմանները փոխելն ու նոր վայրերում լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լարված կանցնի: Շատ հոգնեցուցիչ ու ձանձրալի գործեր կլինեն, դրանցից ոչ մեկը չեք կարողանա հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Հնարավոր են աննշան, բայց ցավալի ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ:

Իրավիճակը կսկսի դեպի լավը փոխվել, եթե աշխատեք դրան այլ տեսանկյունից նայել: Պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել արագ անհրաժեշտ ադյունքին հասնելու համար: Որոշ Առյուծների պետք կգա ընկերների ու լավ ծանոթների փորձը, մյուսներն էլ հույս կդնեն միայն սեփական առողջ բանականության վրա: Երկու դեպքում էլ կարևոր է չշտապել որոշումների ու արարքների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դուք կզգաք, որ դրական միտումների ազդեցությունը գերակշիռ է ու չեք սխալվի: Դրված նպատակներին հասնելու համար պետք է համառ ու հաստատակամ լինեք: Հենց այդ որակների շնորհիվ կհասնեք նրան, ինչը նախկինում համարյա անհնար էիք համարում:

Հմայքը կօգնի լեզու գտնել մարդկանց հետ, հաջող անցկացնել գործնական բանակցություններն ու մյուս կարևոր հանդիպումները: Ուրախ կլինեք նոր համախոհների համար, բայց չեք շտապի վստահել նրանց: Դա շատ խելամիտ մոտեցում է: Թշնամիները կարող են վնասել ձեզ, իսկ մրցակիցները՝ օգտվել ձեր թուլությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է, որը հաճելի անակնկալներով ու ուրախ իրադարձություններով լի կլինի: Կարող եք լուծել հին խնդիրները, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Մի վախեցեք փորձարկումներ անել, լրիվ նոր բան փորձել: Ամենահամարձակ գաղափարները հաջող կլինեն. մի հետաձգեք դրանց իրագործումը:

Լավ կանցնեն գործնական բանակցությունները, կարող եք քննարկել ապագայի պլաներն ու կարճատև համագործակցությանը վերաբերող հարցերը: Շատ կարևոր է չխառնել անձնական ու գործնական հարաբերությունները, բիզնեսին վերաբերող հարցերում էլ հույս չդնել անձնական համակրանքի ու հակակրանքի վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին պետք է հուզվեք, քանի որ այդ հատվածն առանց տհաճ անակնկալների չի անցնի: Ապրումների համար առիթներ կլինեն: Կարևոր է վերահսկել հույզերը: Եթե չհաջողվի սառնասրտություն պահպանել, աշխատեք գոնե ձևացնել, որ այնքան էլ չեք անհանգստանում, որպեսզի թշնամիները չկարողանան օգտվել իրավիճակից:

Ավելի ուշ շփումների, պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումների համար բարենպաստ ժամանակ կգա: Հնարավոր են օգտակար ծանոթություններ, պիտանի գործնական կապեր ձեռք բերելու ու շատ անսովոր մարդկանց հետ ընկերանալու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտյան զգույշ եղեք: Այդ հատվածում հեշտ կլինի այնպիսի սխալներ անելը, որոնք տհաճ հետևանքներ կունենան: Ինչ-որ մեկը կփորձի խաբել ձեզ կամ օգտագործել ձեր տաղանդներն ի շահ սեփական հետաքրքրությունների. այնպես որ՝ զգոն եղեք: Ռիսկի մի դիմեք, գործեք փորձված մեթոդներով ու հիանալի արդյունքների կհասնեք:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Մի քանի ժամվա ընթացքում կհասցնեք գլուխ հանել մի քանի բարդ գործերից, պատասխաններ կգտնեք մասնագիտական ու անձնական բնույթի կարևոր հարցերին: Լավ հանգստանալու, հետաքրքիր ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կդասավորվի, բայց առանց փոքրիկ տհաճությունների էլ չի անցնի: Հավանական են հաջող գործնական հանդիպումներ, արդյունավետ բանակցություններ: Հնարավոր են աշխատանքը փոխելու կամ երկարատև համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Շահավետ գործարքներ կնքելու միջոցով սեփական ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություն կլինի: Հատկապես հաջողակ կլինեն նրանք, ում գործունեությունը կապված է ինֆորմացիա տարածելու հետ:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի, հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հագեցած օր է սպասվում: Գործեր ու իրադարձություններ սովորականից շատ կլինեն, բայց դա ձեզ կուրախացնի: Տեղի ունեցողը հետաքրքիր ու գրավիչ կթվա, ոչ մի դեպքում չէիք ուզենա դուրս մնալ այդ իրադարձություններից: Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու, ընկերական ու ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Սիրելիին հաճելի անակնկալով կամ լավ նորությամբ ուրախացնելու հնարավորություն կունենաք:

Հավանական են չպլանավորված ուղևորություններ, որոնք հաջող կդասավորվեն: Անսպասելի գործնական հանդիպումները նույնպես շատ լավ կանցնեն, նույնիսկ եթե պատրաստ չլինեք դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ, արդյունավետ օր է, ապրումների ու տագնապների համար պատճառներ չկան: Նոր գործերում հեշտությամբ հաջողության կհասնեք, եթե օգտվեք հին ծանոթների առաջարկած օգնությունից: Այսօր ստացված ինֆորմացիան կօգնի հասնել վաղուց դրված նպատակներին:

Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին ընկերական կամ գործնական հարաբերություններն են կապել: Կարող եք ուղղել հին սխալները, հաշտվել նրանց հետ, ովքեր նեղացել են ձեզանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1634 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 147

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 12
Հյուրեր/Гостей: 12
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով