Աստղագուշակ․ մայիսի 6
Աստղագուշակ․ մայիսի 6

Աստղագուշակ․ մայիսի 6

05.05.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չի կարելի ասել, որ հաջողությունը հեշտությամբ ձեր ձեռքը կընկնի, բայց նրան հասնելու շանսեր կան: Դրա համար պետք է շատ արագ շարժվեք, փաստացի միաժամանակ մի քանի վայրում լինեք: Հենց շարժունությունն այսօր ձեզ առավելություն կտա մրցակիցների հանդեպ:

Փոքրիկ տարաձայնություններ կծագեն ընկերների հետ: Հոգ չէ, որ ամեն հարցում համաձայն չեք լինի իրար հետ: Վատը միայն այն է, որ դա լուրջ վիրավորանքների կհանգեցնի: Աշխատեք ձեր տեսակետը նրբանկատ հայտնել, խորհուրդներ մի տվեք նրանց, ովքեր չեն խնդրում դրա մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը բացառապես հաջող է: Այդ հատվածում այնքան ակտիվ ու գործունյա կլինեք, որ պատրաստ կլինեք անհրաժեշտության դեպքում սարեր շարժել: Բայց դրված նպատակներին հասնելը շատ ավելի հեշտ կլինի: Շատ հարցերում կօգնեն ընկերներն ու հին ծանոթները:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այդ հատվածում ստիպված եք լինելու վերադառնալ հին գործերին, որոնք ձեզ այնքան էլ չեն հետաքրքրում: Տհաճ զրույցներից խուսափել հազիվ թե հաջողվի: Ձեզ սովորականից հաճախ կքննադատեն: Աշխատեք դրան հանգիստ վերաբերվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Կուզենաք հնարավորինս արագ հաջողության հասնել, այնպես որ՝ կաշխատեք նույնքան արագ առաջ շարժվել, բայց վտանգ կա՝ ինչ-որ կարևոր բան բաց թողնեք: Լավ է չշտապեք: Ինչքան մանրամասն մտածեք ամեն քայլը, այնքան մեծ կլինեն ամեն ինչ ճիշտ անելու շանսերը: Օգտակար կլինի մտերիմների հետ խորհրդակցելը. նրանց փորձն օգտակար կլինի ձեզ համար:

Անհրաժեշտ արդյունքների հասնելու համար պետք է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրեք: Բայց դուք հաստատակամ ու ամուր կլինեք և կստանաք այն, ինչին ձգտում եք: Գումարի հետ զգույշ եղեք, ֆինանսական հարցերի լուծման համար օրը հարմար չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը զգուշություն է պահանջում: Շատ բան հիմա պարզ ու միանշանակ չի լինի, հեշտությամբ կխճճվեք պատրանքների մեջ ու չեք նկատի կարևորը: Լավ է ինքնուրույն գործեք, քանի որ խորհուրդները կշեղեն ձեզ, իսկ շրջապատի օգնությունն անօգուտ կլինի:

Կարևոր է խուճապի չմատնվել ու դատարկ բաների համար չանհանգստանալ: Ավելի հեշտ կլինի, եթե առավոտվանից գործողությունների պլան մշակեք ու աշխատեք ամեն ինչում հետևել նրան: Փորձեք խուսափել գերհոգնածությունից: Այսօր մեծ ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա առողջության վրա: Հոգ տարեք ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավականին բարդ օր է: Երբեմն կնկատվեն բացասական միտումները, բայց դուք բոլոր դեպքերում կհասնեք ձեր նպատակներին, եթե չշեղվեք ընտրած ճանապարհից: Գործնական կապերում զգուշություն է պետք: Հիշեք, որ այսօր շատերը խոստումներ կտան՝ առանց դրանք կատարելու մտադրություն ունենալու:

Հեշտ չեն դասավորվի շրջապատի հետ հարաբերությունները: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց ձեզ համախոհ եք համարում: Լավ կանցնեն ուղևորությունները՝ հատկապես ռոմանտիկ: Տանից հեռու կկարողանաք ինչ-որ կարևոր բան իմանալ սիրելի մարդու մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով, հաճելի անակնկալներով ու նոր հնարավորություններով: Շատ գործերում կարող եք հաջողության հասնել հարուստ երևակայության շնորհիվ: Մեթոդները, որոնք ոտքի վրա կհորինեք, շատ արդյունավետ կլինեն:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան կնվազի գործնական ակտիվությունը ու այնքան շատ հանգստի կարիք կունենաք: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը: Հաճախ նրանք անտեղի նկատողություններով ու խորհուրդներով ձեզ կհանեն հավասարակշռությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ավելորդ բաներ չխոսել: Դա հատկապես կարևոր կլինի նոր ծանոթների հետ շփվելիս, որոնք այսօր չափազանց շատ հարցեր կտան: Ինֆորմացիան, որով համարյա պատահաբար կկիսվեք, կօգտագործվի ձեր դեմ: Լավ է ոչ ոքի հետ չքննարկել պլաններն ու չկիսվել ապրումներով:

Մնացյալ հարցերում օրը հաջող է: Շատ լավ գլուխ կհանեք պլանավորած գործերից, սպասվածից նույնիսկ ավելին կհասցնեք: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Շատ գործնական կլինեք, բաց չեք թողնի ձեր դիրքերն ամրապնդելու հնարավորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ կարևոր է օրվա առաջին կեսին ժամանակը զուր չվատնելը: Սա բարենպաստ շրջան է, և դուք կհասցնեք շատ օգտակար բաներ անել, եթե գործերը չհետաձգեք ու ժամանակը զուր չվատնեք: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Որոշ Կարիճներ հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենան ու բաց չեն թողնի այն:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ, բայց այնքան էլ հաճելի չի անցնի: Այն հարմար է հանգստի, չհոգնեցնող ստեղծագործ զբաղմունքների, ամենամտերիմների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությունն էլ կկարողանաք օգտագործել վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Հավանական է առաջընթաց այն գործերում, որոնք ձեզ համար յուրահատուկ կարևորություն ունեն: Ընտանիքին ժամանակ հատկացնելու, բարդ իրավիճակում հայտնված մտերիմների մասին հոգ տանելու հնարավորություն կլինի: Ձեր խորհուրդներն այսօր շատերին պիտանի կլինեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ցանկացած թեմայով անկեղծ զրույցների համար: Այս ժամանակը հատկապես բարենպաստ կլինի սիրահարների համար. նրանք կկարողանան քննարկել իրենց հուզող խնդիրները, պայմանավորվել ապագայի համատեղ պլանների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Առավոտը հեշտ չի անցնի: Այդ հատվածում սովորականից հաճախ թյուրիմացություններ կառաջանան, հանգստություն պահպանելն էլ դժվար կլինի: Ձեզ կհիշեցնեն հին սխալների մասին, իսկ դա շատ կվշտացնի: Քննադատության հանդեպ զգայուն կլինեք, սուր կարձագանքեք նկատողություններին, կվիրավորվեք նույնիսկ նրանցից, ում շատ եք սիրում:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Նոր հնարավորություններ կբացվեն, ձեր տրամադրությունն էլ կլավանա: Երեկոն հարմար է ռոմանտիկ զբոսանքների ու ուղևորությունների, ժամադրությունների, սիրելիի հետ անկեղծ զրույցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է: Եթե ուշադիր ու զգույշ չլինեք, այն կարող է խնդիրներ բերել: Չեն բացառվում ձգձգումները գործերում: Դրանք կառաջանան ոչ ձեր պատճառով ու անհանգստանալու լուրջ պատճառներ չկան. ավելի ուշ բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք ընդունելուց հետո ձեր կյանքում շատ բան կփոխեք: Հավանական են նոր գաղափարներ՝ կապված բիզնեսի կամ ստեղծագործ գործունեության հետ:

Անձնական հարաբերություններում գերակշիռ կլինի դրական միտումների ազդեցությունը: Այստեղ անհանգստության համար լուրջ պատճառներ չկան: Մտերիմների հետ շատ լավ լեզու կգտնեք ու առանց դժվարության կպայմանավորվեք ամեն ինչի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Նույնիսկ ամենաբարդ գործերից կհաջողվի սովորականից արագ գլուխ հանել: Սխալներ չեք անի, նույնիսկ եթե բարդ իրավիճակում հայտնվեք: Արագ ճիշտ լուծումներ գտնելու հարցում կօգնի փորձը: Խորհուրդներին, որոնք կարող էին ձեզ շեղել ու խճճել, պարզապես ուշադրություն չեք դարձնի:

Օրը հարմար է ուսման համար, հնարավորություն կտա շփվել այն մարդկանց հետ, որոնք շատ բանի միջով են անցել ու պատրաստ են պատմել դրա մասին: Հավանական են հաճելի հանդիպումներ, անսպասելի ծանոթություններ: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1535 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 147

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 7
Հյուրեր/Гостей: 7
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով