Աստղագուշակ․ մայիսի 4

Աստղագուշակ․ մայիսի 4

03.05.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համբերությամբ զինվեք: Ինչքան էլ ուզենաք շտապել, դրված նպատակներին արագ հասնել չի ստացվի: Շատ հաճախ ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, շատ բան սպասվածի նման չի ընթանա: Լավ է խոշոր գործեր ու մասշտաբային նախագծեր չսկսել. ամենայն հավանականությամբ դրանք այդպես էլ ավարտին չեք հասցնի, քանի որ արագ կկորցնեք հետաքրքրվածությունը: Իսկ ահա փոքրիկ առաջադրանքներից շատ լավ գլուխ կհանեք:

Բավականաչափ ժամանակ կմնա զվարճանքների, հանգստի, ընկերների հետ շփումների համար: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, իմպրովիզացված տոներ: Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն ուժեղ ու հակասական հույզեր կբերի: Ամենատպավորվողները խուճապի կմատնվեն: Ավելի հեշտ կլինի նրանց համար, որոնց բնատուր սառնասրտությունը համադրված է կենսափորձի հետ: Նման Ցուլերը իրավիճակն ու սեփական հույզերն արագ իրենց վերահսկողության տակ կվերցնեն:

Շփումներին զգույշ մոտեցեք. այսօր դեպի ձեզ կձգտեն մարդիկ, ովքեր համակրանքի ու վստահության արժանի չեն: Ձեր պլանները ինչ-որ մեկին պատմելուց ու անձնական գործերը քննարկելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Նույնիսկ պատահաբար ասված խոսքը կարող է օգտագործվել ձեր դեմ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին աշխատեք ոչ ոքի հետ չվիճել: Դա հեշտ չի լինի, քանի որ հույզերը լարված կլինեն: Բայց ջանքեր գործադրել արժե, քանի որ եթե կոնֆլիկտ առաջանա, այն հարթելը բարդ կլինի: Մի գերագնահատեք ձեր հումորի զգացումը: Ձեր կատակներն այսօր կոպիտ ու վիրավորական կթվան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է: Այն միանման լավն է և՛ աշխատանքի, և՛ հանգստի համար: Կարող եք ընտրել այն, ինչ ամենից հոգեհարազատն է: Հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել ու կվերականգնեք հին կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ օր է: Շատ գործերում հաջողության հասնելու շանս կա: Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա արագ լուծել բարդ խնդիրները, պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Գումարի հետ կապված ամեն հարցում հաջողակ կլինեք, եկամուտների նոր աղբյուր կունենաք:

Օրը բարենպաստ է ծանոթությունների համար, բայց պետք է նկատի ունենաք, որ հիմա սկսվող հարաբերություններն ավելի դանդաղ կզարգանան, քան կուզենայիք: Համբերությամբ զինվեք ու մի շտապեցրեք իրադարձությունները. ձեզ շատ հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարող են մանր ու աննշան դժվարություններ ծագել, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Պետք է մի քիչ վերամշակման ենթարկեք պլանները, բայց կհասկանաք, որ դա լավ է ու չեք վշտանա: Օրվա առաջին կեսին նոր առաջադրանքներ կլինեն, որոնք անհապաղ լուծում չեն պահանջի: Կարող եք հանգիստ մտածել, հասկանալ՝ ինչպես է պետք գործել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք շատ հետաքրքիր կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հուզվելու պատճառ չկա, օրը ձեզ ամենայն հավանականությամբ դուր կգա: Շտապելու տեղ չեք ունենա, կարող եք հանգիստ զբաղվել նրանով, ինչ ձեզ հետաքրքրում է: Շատ Կույսեր օգտակար ինֆորմացիա կստանան, կհետաքրքրվեն նրանով, ինչի մասին առաջ միայն մոտավոր պատկերացում ունեին:

Կարող եք հանդիպել ընկերների հետ, քննարկել ընդհանուր պլաններն ու համատեղ նախագծերը: Նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք միասին կյանքի կոչել: Հավանական են հաճելի անակնկալներ ու նվերներ, չեն բացառվում նաև խոշոր դրամական մուտքերը: Գնումների հարցում մի շտապեք. հիմա գումար կծախսեք նրա վրա, ինչի կարիքը չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Ձեզ մոտ համարյա ամեն ինչ լավ կստացվի, իսկ եթե նույնիսկ ինչ-որ գործում դժվարություններ առաջանան, կնշանակի, որ դրանք կարող եք հետաձգել: Հիմա ունակ կլինեք միաժամանակ մի քանի կարևոր խնդրի մասին մտածել, դրա հետ մեկտեղ՝ ոչինչ աչքաթող չեք անի, ոչ մի մանրուքի մասին չեք մոռանա:

Մտերիմ մարդու հետ հնարավորություն կունենաք զրուցել նրա մասին, ինչը երկուսիդ համար էլ կարևոր է: Անկեղծ զրույցը շատ բան կպարզի: Շրջապատողները հաճախ կդիմեն խորհուրդների ու աջակցության խնդրանքով: Կաշխատեք չմերժել նրանց ու կուրախանաք, եթե հաջողվի օգնել նրան, ով բարդ իրավիճակում է հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կուզենաք արագ հաջողության հասնել, բայց լավ է համբերությամբ զինվեք: Այսօրվա իրադարձությունները սպասվածից դանդաղ կզարգանան, ձգձգումներ հնարավոր են բոլոր գործերում: Նույնիսկ սովորական հարցերը լուծելու համար պետք է գլուխ կոտրեք, ոչ մի պատասխան մակերեսին դրված չի լինի:

Ինչ-որ մեկը կուզենա օգնել ձեզ, բայց դուք կնախընտրեք ինքնուրույն գործել ու չեք զղջա դրա համար: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ ու սիրային անակնկալներ է խոստանում: Հարմար ժամանակ է սիրելիին ինչ-որ բանով ուրախացնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջողությունների հասնելն այսօր սպասվածից հեշտ կլինի: Հավանական է՝ օգտակար ինֆորմացիա ստանաք, նորություններ ստանաք այն մարդկանցից, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Որոշ Աղեղնավորներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին: Դուք պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալներն ու ուղղել դրանք. շրջապատողները կգնահատեն դա:

Գործնական հոտառությունը սուր կլինի. գումարին վերաբերող հարցերում չեք սխալվի: Օրվա կեսին հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ: Ժամանակին ձեզ համար կարևոր կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում գրավիչ գործնական առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մեծ հաջողությունների հասնել հազիվ թե հաջողվի, բայց լավ ժամանակ կանցկացնեք: Կարող եք հիշել հին նախասիրության մասին, զբաղվել այն գործերով, որոնք վաղուց հետաքրքրում են ձեզ: Հավանական են հաճելի ծանոթություններ: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, և ինքներդ էլ անտարբեր չեք մնա ուրիշի հմայքին:

Ձեզ կհաջողվի որոշակիություն մտցնել ապագայի պլաններում, միաժամանակ զրուցել այն մարդկանց հետ, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Բայց խոստումների հարցում մի շտապեք. դրանք պահելն ավելի բարդ կլինի, քան մտածում էիք: Զգույշ եղեք ֆինանսների հետ, օրը հարմար չէ սպոնտան գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգիստ օր է, որը խնդիրներ ու փորձություններ չի բերի: Մեծ հաղթանակներ սպասել էլ պետք չէ, բայց դուք պատրաստ կլինեք բավարարվել համեստ արդյունքներով: Կարող եք զբաղվել առօրյա գործերով, լուծել ընթացիկ հարցերը, տան համար իրեր գնել: Չեն բացառվում ոչ մեծ գնումները, որոնք սկզբում կանհանգստացնեն ձեզ, իսկ հետո իսկապես կուրախացնեն:

Հնարավոր են դրամական մուտքեր, որոշ Ջրհոսների կվերադարձնեն պարտքերը, որոնց մասին նշանի ներկայացուցիչներն արդեն հասցրել էին մոռանալ: Երեկոն հրաշալի է մտորումների ու անշտապ զրույցների համար: Հիանալի գաղափարներ կծնվեն, որոնց իրագործմանը կորոշեք անցնել մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ օր է: Լավատեսությունն ու լավ տրամադրությունը պահպանելը դժվար կլինի: Տպավորվող ու խոցելի կլինեք, ցանկացած թյուրիմացություն, աննշան պատահար կարող է հուսահատեցնել ձեզ: Եթե մտերիմների հետ վեճերի առիթներ ստեղծվեն, շատ կտրուկ մի արտահայտվեք. դատարկ տարաձայնությունն էլ կարող է լուրջ կոնֆլիկտի սկիզբ դնել: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը:

Խուսափեք գերհոգնածությունից: Լուրջ ծանրաբեռնվածությունը, պատասխանատու գործերն ու սթրեսային իրավիճակները հիմա ձեզ պետք չեն: Իսկ ահա հանգիստն ու հաճելի մարդկանց հետ շփումները շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1683 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 138

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 25
Հյուրեր/Гостей: 25
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով