ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2203 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ձեզ մոտ շատ բան կստացվի, այնպես որ՝ օգտվեք դրանից: Հավանական են նշանակալի հաջողություններ աշխատանքի մեջ, առաջընթաց մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր էիք տվել: Հաճախ նպատակին հասնելուն կօգնի արագ ինֆորմացիա հավաքելու, ստուգելու ու վերլուծելու ունակությունը: Քանի դեռ մյուսները մտորում ու կասկածում են, դուք որոշումներ կգտնեք, որոնք արժե կյանքի կոչել:

Հնարավոր է ծանոթություն մի մարդու հետ, ում փորձը ձեզ օգտակար կլինի: Այն, ինչ կսկսվի որպես խիստ գործնական համագործակցություն, կարող է գրավիչ սիրային պատմության սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան սպասվածի նման չի դասավորվի: Հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից: Մի վշտացեք, եթե ուրիշների գործերին ստիպված լինեք ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան ձեր սեփականին: Շրջապատողներին օգնելը շատ օգտակար կլինի. ուրիշների մասին հոգ տանելով՝ ինչ-որ կարևոր բան կիմանաք ձեր մասին:

Օրը հարմար է անշարժ գույքի, տեղափոխության, ինչպես նաև փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերը քննարկելու ու լուծելու համար: Երեկոյան հին երազանքը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Այդ հարցում անսպասելի կօգնեն մարդիկ, որոնցից վերջին շրջանում ոչ մի լավ բան չէիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը կարող է շատ հաջող դասավորվել: Հաջողության հասնելու շանսերը մեծ կլինեն, եթե նախընտրեք ինքնուրույն գործել, այլ ոչ թե սպասել, մինչև ինչ-որ մեկն օգնության հասնի կամ հուշի՝ ինչպես վարվել: Ոչ միայն գլուխ կհանեք գործերից, այլ նաև ինչ-որ կարևոր բան կհիշեք կամ ինֆորմացիա կհայթայթեք, որը շուտով պետք կգա:

Սովորականից հաճախ կհոգնեք, այնպես որ՝ ուժերը վերականգնելու համար աշխատեք փոքրիկ դադարներ վերցնել: Հնարավոր են դժվարություններ շփման մեջ. երբեմն նույնիսկ ամենամտերիմների հետ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աստղերը ձեր կողմից են, օրը հաճելի պահեր կբերի: Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի, շատերին կես խոսքից կհասկանաք: Հաճախ ծանոթները կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, քանի որ կհասկանան՝ հենց դուք կարող եք հեշտ ու սրամիտ լուծում տալ այն խնդրին, որից մյուսները գլուխ չեն հանել:

Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Այն շատ հարմար է ժամադրության կամ պարզապես այն մարդու հետ հանդիպելու համար, ում համակրում եք: Չի բացառվում՝ ապագային վերաբերող համարձակ գաղափարներ ունենաք: Նույնիսկ ամենաանհավանական պլանները կարող եք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դատարկ բաների համար մի անհանգստացեք: Օրն այնքան հեշտ չի դասավորվի, որքան կուզենայիք, բայց դուք բոլոր դեպքերում կարող եք հաջողությունների հասնել, եթե գործերն անընդհատ չհետաձգեք ու չշեղվեք: Բոլոր առաջադրանքները չէ, որ հետաքրքիր կլինի լուծելը, բայց եթե հիմա ստանձնեք դրանք, ապա շուտով ձեզ ավելի վստահ ու ազատ կզգաք:

Ուշադիր եղեք մնարուքներին. հենց դրանք կարող են օգնել պատասխաններ ստանալ ձեզ հետաքրքրող շատ հարցերի: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք շահավետ ներդնել գումարն ու հաջող գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ պատրաստ եք ստանձնել բարդ գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Աշխատեք այդ ժամանակն արդյունավետ օգտագործել. ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի, փոքրիկ թյուրիմացություններն էլ կխանգարեն կենտրոնանալ: Բացի այդ, կաճի շրջապատի հավանությանն արժանանալու պահանջմունքը, և դուք պարզապես չեք համարձակվի ինչ-որ բան անել՝ վախենալով քննադատությունից:

Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմների հետ. դա կբարձրացնի ձեր տրամադրությունը: Օգտակար կլինի ընդհանուր պլանները քննարկելը կամ պարզապես բոլորի համար կարևոր գործերի մասին զրուցելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է, որը արժե օգտավետ օգտագործել: Հիմա հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել, համախոհներ կգտնեք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Մարդկանց դուր գալու ու նրանց հետ լեզու գտնելու ունակությունը հաճախ կօգնի գործերում:

Ցանկացած որոշում պետք է անշտապ ընդունել: Իրավիճակն ընդհանուր առմամբ լավ պատկերացնելով՝ երբեմն չեք նկատի մանրուքները, բայց դա չի խանգարի հասնել նպատակին: Երեկոն հարմար է ոչ ֆորմալ շփումների, ընկերների հետ հանդիպումների, երեկույթների և այլ միջոցառումների մասնակցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ օր է: Կարող եք առանց շտապելու ավարտին հասցնել հին գործերն ու ստանձնել նոր նախագծերի վրա աշխատանքը: Շրջապատողները պատրաստ կլինեն աջակցություն ցույց տալ ձեր նախաձեռնությանը, օգնություն կառաջարկեն կամ լավ խորհուրդ կտան: Չեն բացառվում անսպասելի նվերները, անակնկալներն ու ուշադրության նշանները: Պետք է զգուշանալ, եթե ինչ-որ մեկը փորձի ամեն կերպ շահել ձեր համակրանքը. նման մարդկանցից ոչ մի լավ բան սպասել չարժե:

Մարդկանց դուր կգաք, լավ կհասկանաք, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Սիրահարների հարաբերությունները ներդաշնակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աստղերը հաճելի անակնկալներ կմատուցեն, գործերն էլ հիանալի կգնան: Օգտվեք պահից վաղուց մտածածն անելու համար: Կարող եք օգտակար ծանոթություններ հաստատել, գործընկերներ գտնել, որոնց հետ համագործակցությունը արագ եկամուտ կբերի: Երբեմն տարաձայնություններ կառաջանան, բայց ձեզ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից, արագ վերականգնել խաղաղությունն ու շրջապատին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:

Օրը բարենպաստ է շփումների համար: Շատերն ուրախ կլինեն ձեր մասին ավելի շատ բան իմանալ, այնպես որ՝ վատ մի զգացեք պատմել ձեր մասին: Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից. ձեզ սովորականից վատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին այն հաճելի ու թեթև անցկացնել, ոչ մի բանի մասին չանհանգստանալ ու չլարվել: Չնայած աստղերը ձեր կողմից կլինեն, բայց ամեն ինչ ձեր փոխարեն չեն անի: Այնպես որ՝ մտածածը կյանքի կոչելու համար ջանքեր գործադրելու կարիք կլինի; Բայց դուք չեք նահանջի, քանի դեռ չեք հասել ուզածին: Համառությունը տեղին կլինի գործնական բանակցությունների ժամանակ ու կօգնի շահավետ պայմանների հասնել:

Ունակ կլինեք կռահել մյուսների գաղտնի ցանկությունները, այնպես որ՝ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ դա անել չէր հաջողվում: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ նշանակալի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչ նպատակներ էլ որ դնեք ձեր առաջ, դրանց առանց համախոհների հասնել չի ստացվի: Օրը հարմար է համատեղ նախագծերին մասնակցելու համար, դրանք հատկապես լավ կտրվեն նրանց, ովքեր պատրաստ են նորը սովորել, կիրառել ուրիշի փորձը: Արագ գլուխ կհանեք, թե ինչն ինչոց է, լավ գաղափարները կյուրացնեք, կմտապահեք ինֆորմացիան, որը կարող է պետք գալ ապագայում:

Չնայած գործեր շատ կլինեն, բայց դուք բավականաչափ ժամանակ կունենաք հանգստի համար: Օրվա երկրորդ կեսին կարող եք հանդիպել ընկերների հետ, բայց լավ է խուսափել աղմկոտ ու մարդաշատ վայրերից, որտեղ արագ կհոգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն արժե նվիրել հաճելի զբաղմունքներին: Այն հարմար է հյուրեր ընդունելու, ընտանեկան տոներ կազմակերպելու, հին ծանոթների հետ հանդիպելու համար: Ընկերների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը, սիրային ժամադրություններն էլ ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեն:

Գործերում նշանակալի առաջընթացի հասնել չի ստացվի; Բայց դուք չեք վշտանա, քանի որ գիտեք՝ հաջողությունը սարերի հետևում չէ: Կարող եք քննարկել համագործակցությանը վերաբերող հարցերը, հանդիպել մարդկանց հետ, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2203 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5