ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2116 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Այն հարմար է սիրային ժամադրությունների ու ընկերական հանդիպումների, ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումների համար: Ունակ կլինեք բարձրացնել ցանկացածի տրամադրությունը, կիմանաք՝ ինչպես աջակցել բարդ իրավիճակում հայտնված մարդուն:

Գործերը, որոնցով ստիպված եք զբաղվել, ձանձրալի ու միապաղաղ կթվան: Բայց դուք կաշխատեք լավ գլուխ հանել դրանցից, ու դա ձեզ կհաջողվի: Օգտակար կլինեն ընկերների հետ շփումները, որոնց շնորհիվ ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք, կհասկանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը բավական անհաջող է, այնպես որ՝ ոչ մի կարևոր բան մի պլանավորեք: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք, կհասկանաք, որ աստղերը ձեր կողմից են: Կազմակերպչական ու վերջին շրջանում անհանգստացնող տարաբնույթ հարցերն արագ լուծելու հնարավորություն կունենաք և գլուխ կհանեք նաև անձնական խնդիրներից:

Երեկոն հարմար է ստեղծագործելու, երևակայություն պահանջող զբաղմունքների համար: Շատ բաների մյուսների նման չեք նայի, շրջապատողներին կզարմացնեք ձեր դիտումների հստակությամբ ու ճիշտ եզրակացություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները: Հենց նրանց շնորհիվ այս բարդ ու լարված օրը լավ տրամադրություն կպահպանեք: Կարող եք քննարկել գործնական հարցերը, խորհրդակցել, դիմել օգնության խնդրանքով: Ձեզ համար ամենակարևորը կողքին համախոհների առկայություն կլինի, որոնք պատրաստ կլինեն ցանկացած պահի աջակցել: Փոքրիկ անհաջողությունները կփչացնեն ձեր տրամադրությունը, բայց միայն կարճ ժամանակով:

Ֆինանսական դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն, այնպես որ՝ դրանց համար շատ մի անհանգստացեք: Բայց ոչ պարտադիր ծախսերից ու գնումներից լավ է խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ուշադիր եղեք: Ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, երբեմն ճիշտ որոշում գտնելը բարդ կլինի: Ավելի հեշտ կլինի, եթե հենց առավոտվանից գործողությունների պլան կազմեք ու աշխատեք ամեն հարցում հետևել դրան, ոչ մի քայլ չշեղվել: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Հանդիպումները լավ է չհետաձգել կամ չեղյալ չհայտարարել, եթե դրանց մասին նախապես պայմանավորվել եք, նույնիսկ եթե տունը մնալու գայթակղությունը շատ մեծ լինի:

Հակված կլինեք շատ ծախսել, գումարին ու արժեքավոր իրերին անփույթ վերաբերվել: Այդ միտումը ժամանակավոր բնույթ կկրի, երեկոյան ձեզ հատուկ խնայողությունը կհաղթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը շատ հանգիստ ու արդյունավետ կանցնի: Սովորական գործերը ձանձրալի չեն թվա, դրանց լուրջ կվերաբերվեք, սխալներ չեք անի, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ավելի ուշ նոր գաղափարներ կունենաք: Դրանք կյանքի կոչելու հարցում կօգնեն ընկերներն ու նոր ծանոթները:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անսովոր ու գրավիչ սիրային պատմության սկիզբ: Այն երկար ժամանակով կհիշվի: Ինտուիցիան այդ հատվածում սուր կլինի, ցանկացած անսպասելի ծագած գաղափար հաջող կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ցանկացած գործից կարող եք գլուխ հանել: Դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ է: Արագ կիրագործեք այն, ինչ մտածել եք, ժամանակը զուր չեք վատնի: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց ձեր գաղափարները դուր կգան: Միասին շատ լավ բաներ կանեք, ձեր ջանքերի միավորման շնորհիվ էլ աշխարհն ավելի լավը կդառնա:

Բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը, հեշտությամբ դուրս կգաք ընդունված սահմաններից, կխախտեք իրադարձությունների բնականոն ընթացքը: Դրա հետ միասին, ոչ ոքի շոկի չեք մատնի. ձեր գործողությունները միշտ բացատրելի կլինեն, իսկ խոսքերը՝ խելամիտ: Այնպես որ՝ նույնիսկ այն մարդիկ, ովքեր ամեն ինչի հանդեպ պահպանողական մոտեցում ունեն, ըստ արժանվույն կգնահատեն ձեր գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք: Աշխատեք վստահել միայն նրանց, ում լավ եք ճանաչում: Ուշադիր դիտեք նոր ծանոթներին, հատկապես, եթե պարզվի, որ նրանց շատ բան է հայտնի: Ռիսկի եք դիմում ինչ-որ մեկի վտանգավոր խարդավանքի զոհը դառնալ: Լսեք հին ընկերների խորհուրդները. նրանք հաճախ կտեսնեն այն, ինչ դուք չեք նկատել ու ճիշտ եզրակացություններ կանեն:

Օրվա երկրորդ կեսին կուժեղանա դրական միտումների ազդեցությունը: Ձեզ արդյունավետ բանակցություններ, հաճելի ոչ ֆորմալ կապեր են սպասվում: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է: Էներգիայով լի կլինեք, դժվարություններից չեք վախենա, պատրաստ կլինեք նախաձեռնող լինել ու կիսվել ձեր գաղափարներով: Մի վախեցեք ստանձնել այն, ինչ շատ բարդ է թվում. հաջողության հասնելու շանսերը մեծ են: Հաճախ անսովոր որոշումներ կընդունեք, նպատակին տանող տաօրինակ, բայց շատ կարճ ուղիներ կգտնեք: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել գործով կամ խորհրդով:

Երեկոյան երկար զրույցներ կլինեն: Շրջապատողներին պետք է բացատրեք ձեր արարքների մոտիվները: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին գործերին, ուղղել ուրիշների բաց թողած սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է ձեր գործերն ու ապագայի պլանները քննարկելու համար: Կարող եք գործընկերներ ու համախոհներ գտնել: Բաց չեք թողնի ձեզ լավագույն կողմերով ցույց տալու, գիտելիքներն ու տաղանդները ցուցադրելու, հաղթանակներով պարծենալու շանսը: Եվ դա ծիծաղելի չի երևա: Երբեմն շրջապատողները շունչները պահած կլսեն ձեզ:

Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ, բայց հազիվ թե այդ զգացմունքը փոխադարձ լինի: Հնարավորություն կունենաք հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները, հաշտվել մի մարդու հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է ապագայի մասին մտորելու ու զրուցելու համար: Զրուցակիցներ կարող եք փնտրել կյանքի հանդեպ ձեր հայացքները կիսող մարդկանց շրջանում, ովքեր պատրաստ կլինեն աջակցել ձեր անսովոր պլաններին: Գումար ստանալու շանս կա, որի շնորհիվ կկարողանաք կյանքի կոչել ձեր գաղափարները, սակայն նկատի առեք, որ ձեզ հիմա անշահախնդիր չեն աջակցի:

Երեկոն խոստանում է սիրային առումով առատաձեռն լինել: Որոշ Այծեղջյուրների անմոռաց ժամադրություններ, սիրային խոստովանություններ են սպասվում: Չի բացառվում, որ հենց այդ հատվածում ամուսնանալու կամ սիրելիի հետ համատեղ կյանք սկսելու որոշում ընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ լավ բաներ կարող եք անել մյուսների համար: Բարդ խնդրի լուծման հարցում մտերիմներից մեկին օգնելու, ձանձրացող մարդուն ոգեշնչելու հնարավորություն կունենաք: Դա շատ նրբանկատ կանեք ու ոչ ոքի չեք վիրավորի: Սեփական պլանները ժամանակավորապես երկրորդ պլան կանցնեն, բայց դուք անպայման ավելի ուշ կվերադառնաք դրանց, երբ ավելի բարենպաստ ժամանակ գա:

Վստահեք ինտուիցիային: Հենց նրա հուշումների շնորհիվ կկռահեք ուրիշների արարքների մոտիվները, կհասկանաք, թե որն է մտերիմ մարդու կամ անծանոթի ասածի իրական իմաստը: Չի բացառվում՝ կարողանաք ջրի երես հանել գաղտնի թշնամուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք կգտնեք խնդիրներից գլուխ հանելու ձևն ու հրաշալի արդյունքների կհասնեք, նույնիսկ բարդ իրավիճակներում լավատեսությունը չեք կորցնի: Հաճախ կօգնի պրակտիկ լինելը. հասարակ ու օգտակար բաներ կանեք, որոնց շնորհիվ կյանքն ավելի հեշտ ու հետաքրքիր կդառնա:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի, դատարկ բաների պատճառով կբարկանաք: Այդ հատվածի համար կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ մի պլանավորեք: Հնագստություն պահպանելը դժվար կլինի, վտանգ կա նյարդայնանաք ու ամեն ինչ այնպես չանեք, ինչպես ուզում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2116 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3