/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ մայիսի 25
21.07.2019

Աստղագուշակ․ մայիսի 25

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել: Սովորաբար նման նպատակասլացությունն օգտակար է, բայց այսօր այն ձեզ կսահմանափակի: Բանն այն է, որ ինչ-որ գործի վրա կենտրոնանալով՝ լրիվ կմոռանաք մնացած ամեն ինչի մասին: Իսկ օգտակար կլիներ նայել շուրջը, քանի որ կարող են նոր հնարավորություններ բացվել, որոնք բաց թողնելը ցավալի կլինի:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան պասիվ հանգստի ու միայնակ մնալու պահանջմունքը կմեծանա: Օրվա երկրորդ կեսի համար հեռավոր ուղևորություններ ու ծանր, հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց: Այդ մարդիկ սովորականից շատ կունենան ձեր հոգատարության, երբեմն նաև օգնության կարիքը: Աշխատեք կատարել բոլոր խոստումները ու չհիասթափեցնել նրանց, ովքեր հույս էին դրել ձեզ վրա:

Հույզերը զսպել ամեն անգամ չի հաջողվի, երբեմն աննշան ընտանեկան տարաձայնություններն էլ կվերածվեն վեճերի ու նույնիսկ սկանդալների: Եթե ժամանակին զիջումների գնաք, կկարողանաք խուսափել տհաճ պահերից: Աշխատեք չհոգնել, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին. դա վատ կանդրադառնա առողջության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք է ինքնուրույն գործեք: Ձեր նախաձեռնությունները շրջապատողները սառը կընդունեն, իսկ գաղափարները ավելի շատ կքննադատեն, քան կգովեն: Դա վիրավորական կթվա, բայց դուք հույզերին չեք տրվի: Եթե հանգստություն պահպանեք, կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ ոչ ոք դրան չէր հավատում: Որոշ պլանների կարող եք մի քանի օրից վերադառնալ, երբ դրանց հանդեպ վերաբերմունքը այլ կլինի:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Լավատեսորեն տրամադրված կլինեք, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք սիրելիի հետ, հաճույք կստանաք նրա հետ հանդիպումից: Լավ կանցնեն նույնիսկ չպլանավորված ուղևորությունները, որոնք շատ վառ հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հակասական արարքների ու չմտածված քայլերի օր է: Շատ սուր զգացողություններ ու նոր տպավորություններ կստանաք, բայց հազիվ թե հասնեք այն արդյունքներին, որոնց հույսն ունեիք: Կարող եք խորհրդակցել ինչ-որ մեկի հետ. այդպես կկարողանաք խուսափել սխալներից ու արագ կգտնեք նպատակին տանող ճանապարհը:

Ցավալի սխալների համար ինքներդ ձեզ մի մեղադրեք. դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա ու նույնիսկ արժանի չեն, որ խոսեք դրանց մասին: Աշխատեք խուսափել ձանձրալի ու միապաղաղ աշխատանքից: Այսօր այն ձեզ սովորականից ավելի շատ կհոգնեցնի ու բացասական հույզեր կառաջացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր օր է: Կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Մի հետաձգեք դա, քանի որ վճռական գործողությունների համար հիմա ամենահարմար պահն է: Կարող եք վստահել մտերիմներին, դիմել նրանց օգնության կամ խորհրդի խնդրանքով: Օրը հարմար է նոր ծանոթությունների, ինչպես նաև մանկության ու պատանեկության տարիների ընկերների հետ շփվելու, ժամանակին ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելու համար:

Հավանական են զարմանալի ու զվարճալի զուգադիպություններ: Երբեմն դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, իսկ երբեմն էլ կոգեշնչեն ու հրաշալի գաղափարներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Այն հարմար է շփումների համար ու օգտակար ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Դուր գալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բավական կլինի միայն բնատուր հմայքը: Հազիվ թե ինչ-որ մեկի մտքով անցնի քննադատել ձեզ, տհաճ նկատողություններ անել:

Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր, շահավետ գործարքներ, գնումներ: Կյանքի մյուս ոլորտներում էլ գործերը վատ չեն լինի: Աշխատանքը ձեռքից կգա, խնդիրները կլուծվեն, շրջապատողները կուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դրական հույզերով լի հիշարժան օր է: Այն հարմար չէ լուրջ գործերի համար, քանի որ չափից դուրս շատ խառնաշփոթ ու զվարճալի թյուրիմացություններ կբերի: Հաճախ ձեզ սովորականի նման չեք պահի, այնպիսի բաներ կանեք, որոնք կզարմացնեն շրջապատողներին: Ոմանց ձեր գաղափարները տարօրինակ կթվան, բայց կգտնվեն նաև մարդիկ, որոնց դրանք դուր կգան:

Կենտրոնանալ, ստեղծված իրավիճակը կշռադատել ու ճիշտ որոշում ընդունել չի ստացվի: Փոխարենը կարող եք ի սրտե ուրախանալ, շփվել մարդկանց հետ, որոնց համակրում եք, լավ ժամանակ անցկացնել: Չեն բացառվում սիրային անակնկալները, ուշադրության հաճելի նշանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինքնատիպ գաղափարներ ու համարձակ պլաններ կունենաք: Երկուսն էլ սկզբում քննադատորեն գնահատեք, իսկ հետո սկսեք կյանքի կոչել, հակառակ դեպքում շատ ուժեր զուր կծախսեք: Դրա հետ միասին, լավ է վստահել սեփական գիտելիքներին ու առողջ բանականությանը, քան ուրիշների խորհուրդներին: Նույնիսկ ամենաիմաստուն մարդիկ այսօր լավ խորհուրդներ չեն տա:

Ցանկալի է ժամանակ գտնել մտերիմների հետ շփվելու համար. հիմա նրանք ձեր ուշադրության կարիքը կզգան: Ընտանեկան գործերից մի հեռացեք, մի մերժեք հարազատների օգնության խնդրանքը: Այն, ինչ կանեք մյուսների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր խիստ հմայիչ ու հաճելի կլինեք, հիանալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, համախոհներ կգտնեք, որոնք ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան: Արդյունավետ կանցնեն գործնական հանդիպումներն ու բանակցությունները, ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալու շանս կա: Չի բացառվում՝ նույնիսկ ավելի լուրջ աջակցություն ստանաք, քան ակնկալում էիք:

Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնք հոգնեցուցիչ չեն թվա, շատ նոր տպավորություններ ու վառ հույզեր կպարգևեն: Ճանապարհին հնարավոր են և՛ հաճելի ծանոթություններ, և՛ անսպասելի հանդիպումներ հին ընկերների հետ: Որոշ Աղեղնավորներ նախկինում իրենց համար կարևոր սիրային հարաբերությունները վերականգնելու շանս կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է կարևոր գործերի համար: Լուրջ կլինեք, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, սխալներ չեք անի: Ամպերում չեք սավառնի, այլ կգործեք ու կհասնեք ձեր ուզածին. մրցակիցները կարող են միայն նախանձել, թե ինչ արդյունավետ եք օգտագործում ժամանակը: Իրադարձությունները արագ կզարգանան, և դա ձեր սրտով կլինի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր ծանոթների հետ շփվելու համար: Արագ լեզու կգտնեք նրանց հետ, գործ կգտնեք, որը բոլորին կհետաքրքրի: Այսօր սկսվող ընկերական հարաբերությունները ժամանակի հետ ռոմանտիկ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Աշխատեք դրան հնարավորինս հանգիստ արձագանքել, հակառակ դեպքում լուրջ կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի: Երբեմն օգնության կհասնի հումորի զգացումը, երբեմն էլ պետք է խորամանկության դիմեք: Լսեք ինտուիցիայի ձայնին. նրա հուշումները կօգնեն կողմնորոշվել իրավիճակի մեջ:

Օրվա երկրորդ կեսը անսպասելի իրադարձություններով լի կլինի, որոնք հաճախ հաճելի կլինեն: Չի բացառվում՝ այդ հատվածում ձեզ ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան առաջարկեն: Ամենայն հավանականությամբ չեք զղջա, եթե համաձայնությամբ պատասխանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Հաջողությունների կհասնեք բարեհամբույր լինելու ու մարդկանց հետ լեզու գտնելու շնորհիվ: Ձեր կողքին բոլորն իրենց հարմարավետ կզգան, նույնիսկ շփման մեջ բարդ մարդկանց կարող եք հմայել ու հնազանդեցնել: Հավանական են հաջողություններ միջնորդական գործունեության մեջ, հաճախ կլուծեք ուրիշների խնդիրները:

Երեկոյան հնարավոր է ինքնազգացողության վատացում. այդ հատվածի համար հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք: Նկատի առեք, որ կհուզվեք, երբ ինչ-որ անսովոր բան տեղի ունենա կամ երբ ստիպված լինեք փոխել պլանները: Բայց ապրումներն ամենևին չեն նշանակի, որ իրավիճակն անհույս վատն է: Աշխատեք վերահսկել հույզերն ու այն լրիվ ուրիշ լույսի ներքո կտեսնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Поделитесь в социальных сетях
Loading...
loading...
Loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Գովազդ
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 152
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 51
Հյուրեր/Гостей: 51
Օգտատերեր/Пользователей: 0