ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1892 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Աստղերը կյանքի բոլոր ոլորտներում լավ փոփոխություններ են խոստանում: Բայց ամեն լավ բան ինքն իրեն տեղի չի ունենա: Դուք պետք է գործեք և գործեք վճռականորեն: Սովորաբար դա ձեզ մոտ լավ է ստացվում, բայց այսօր կարող են կասկածներ առաջանալ: Մի կողմ վանեք դրանք. ինքնավստահությունը կնպաստի հաջողությանը:

Օրը բարենպաստ է շփումների համար: Լավ կդասավորվեն գործընկերների հետ հարաբերությունները, մտերիմների հետ էլ հրաշալի լեզու կգտնեք: Կարող եք քննարկել կարևոր հարցերը. ամենայն հավանականությամբ որոշումներ կգտնվեն, որոնք բոլորին կգոհացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հույս դրեք ինտուիցիայի վրա. այսօր այն ձեզ դեպի նպատակը կտանի: Շատ լավ կհասկանաք մյուսների զգացմունքները, առանց դժվարության կկռահեք նրանց իրական մտադրությունների ու մոտիվների մասին: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ կարևոր բան հայտնի դառնա մրցակիցների մասին: Հենց այդ ինֆորմացիան կօգնի հաղթել նրանց:

Օրը հետաքրքիր գործերով լի կլինի, իսկ երեկոյան ոչ մի բան չի խանգարի ձեզ վայելել սիրելի մարդու հետ շփումները կամ հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ: Անպայման կգտնեք մտերիմներին ուրախացնելու ձևը: Հավանական են հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հագեցած օր է: Նոր գործերում կարող եք հաջողությունների հասնել, կյանքի կոչել ստեղծագործ մտահղացումները: Անսպասելի հաջող կլինեն ֆինանսներին վերաբերող որոշումները, իսկ կնքված գործարքները եկամուտ կբերեն:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի երիտասարդ Երկվորյակների համար: Նրանց հաճելի անակնկալներ են սպասվում: Ավելի տարիքով Երկվորյակներն էլ բողոքելու առիթներ չեն ունենա. անձնական կյանքում հավանական են դրական փոփոխություններ: Բայց որպեսզի դրանք արագ տեղի ունենան, պետք է նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսին չեն բացառվում դժվարություններն ու տհաճ պատահարները: Հաճախ դրանք կծագեն նրա պատճառով, որ սխալ կգնահատեք ձեր ուժերն ու այն մարդկանց հնարավորությունները, որոնք օգնում են ձեզ: Բացի այդ, հին ծանոթները զբաղված կլինեն սեփական գործերով, և դուք պետք է արագ նոր համախոհներ փնտրեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի լավը կլինի: Այն հաճելի պահեր, ուրախության համար մեծ ու փոքր առիթներ կպարգևի: Մտերիմների հետ ուրախ ժամանակ անցկացնելու, նրանց ուրախացնելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ տոնի համար առիթ ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի: Հետո բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա, այնպես որ՝ շտապեք ավարտին հասցնել ամենակարևոր գործերը: Հանդիպումները մի հետաձգեք, հատկապես եթե ձեզ համար կարևոր է լավ տպավորություն թողնելը. ինչքան երեկոն մոտենա, այնքան դժվար կլինի դուր գալը:

Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը բարդ կլինի, ինչ-որ բան կմոռանաք կամ աչքաթող կանեք: Այս ժամանակահատվածը հարմար է հանգստի, հեշտ ու չհոգնեցնող գործերի, սիրելի ստեղծագործ զբաղմունքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բացի շտապ գործերից մնացած ամեն ինչ հետաձգեք ու օրը նվիրեք հանգստին: Հնարավոր է, շրջապատողները ձեզ չհասկանան, բայց նույնիսկ նրանց լուռ քննադատությունը չպետք է ստիպի ձեզ համեստ հաջողությունների համար ծախսել վերջին ուժերը: Ինչ-որ բան նախաձեռնել արժե միայն այն դեպքում, եթե ինքներդ եք ուզում:

Կարող եք ոչ մեծ գնումներ անել, իսկ խոշոր ծախսերից խուսափեք, հատկապես եթե դրանք չեք պլանավորել: Հետաձգեք լուրջ ֆինանսական հարցերի լուծումն ու նույնիսկ գումարի հետ կապված խորհուրդներ աշխատեք ոչ ոքի չտալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է: Դուք կհասցնեք և՛ սեփական գործերում կարգուկանոն հաստատել, և՛ օգնել մյուսներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Շահավետ գործարքներ կնքելու կամ եկամուտների նոր աղբյուր գտնելու հնարավորություն կլինի: Օրը հարմար է ներդրումների ու գնումների համար, ձեր գումարին արժանի կիրառում կգտնեք:

Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք. ձեր ինքնավստահությունը կարող է տհաճությունների հանգեցնել: Այդ հատվածում խուսափեք անկեղծ զրույցներից, հեռու մնացեք նրանցից, ովքեր չափից դուրս շատ հարցեր են տալիս: Պետք չէ պատմել ձեր գաղափարների մասին. ինչքան քիչ մարդ իմանա դրանց մասին, այնքան ավելի հեշտ կլինի մտածածը կյանքի կոչելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հետաքրքիր ու արդյունավետ օր է: Ձեր խնդիրն է գործ գտնել, որով իսկապես կուզենաք զբաղվել: Չի կարելի ձեռքերը ծալած նստել ու ճախրել ամպերում. այդ ամենը վատ կանդրադառնա հուզական վիճակի վրա: Հենց ինչ-որ բանով տարվեք, տրամադրությունն անմիջապես կլավանա: Շրջապատողների սրտով կլինեն ձեր շատ մտահղացումներն ու պլանները, կգտնվեն ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ ցանկացող մարդիկ:

Կարող եք զբոսնել կամ ուղևորությունների մեկնել, հանդիպել ընկերներին: Օրվա երկրորդ կեսին տարաձայնություններ կառաջանան ծնողների կամ մյուս ավագ հարազատների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտը զգուշություն է պահանջում: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, թյուրիմացություններ, խնդիրներ գործերում: Մի ողջ շարք բարդ իրավիճակներ կառաջանան, այնպես որ՝ շրջահայաց գործեք, աշխատեք պահուստային պլան ունենալ ու տեղ թողնել նահանջի համար: Մի վստահեք նրանց, ովքեր համառորեն ուզում են շահել ձեր համակրանքը:

Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, լավատեսության համար առիթներ կստեղծվեն: Երեկոյան կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, հանդիպել ձեզ համար կարևոր մարդկանց հետ, ինչպես նաև լուծել ֆինանսական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ, հաճելի օր է: Մեծ ձեռքբերումները քիչ հավանական են, բայց դուք այդ առիթով չեք անհանգստանա: Կարող եք գլուխ հանել փոքրիկ գործերից, ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Մի շտապեք. ավելի լավ է մեկ անգամ ևս ամեն ինչ ստուգեք, ինչը թույլ կտա խուսափել ապագայի տհաճություններից:

Հանգիստը կօգնի վերականգնել ուժերը, մոռանալ այն խնդիրների մասին, որոնց շուրջ վերջին շրջանում ստիպված էիք շատ մտածել: Հավանական են ընկերների անսպասելի այցեր. նրանց շրջանում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Կարող եք զրուցել գործերի մասին, բայց շատ մի տարվեք այդ թեմայով: Լավ է այնպիսի զբաղմունքներ գտնեք, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վճռական տրամադրված կլինեք, քանի որ կզգաք՝ շատ բանի եք ունակ: Ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Համարձակ ձեր առաջ բարձր նպատակներ դրեք և իսկապես կարող եք հասնել դրանց: Մրցակիցներն ու թշնամիները, տեսնելով, որ վճռական եք տրամադրված, կնախընտրեն մի կողմ քաշվել ճանապարհից ու ձեզանից հեռու մնալ:

Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ հարազատներից կամ հին ծանոթներից: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Կմոռացվեն տարաձայնություններն ու վեճերը, միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անսովոր, հիշարժան օր է: Այն այդպես կդասավորվի նրա շնորհիվ, որ հեշտ ուղիներ չեք փնտրի ու շատ բաների մյուսների նման չեք նայի: Կաճի ստեղծագործ պոտենցիալը, շատ գաղափարներ ու պլաններ կունենաք: Վճռական կշարժվեք դեպի հաջողությունը, ճանապարհին էլ հազիվ թե խոչընդոտներ հայտնվեն: Եթե դա տեղի ունենա, դրանք հաղթահարելը ժամանակ ու ուժեր չի խլի:

Կարող եք խղճալ ձեր գաղտնի թշնամիներին, քանի որ նրանք ողջ օրը նախանձելու են ձեր հաջողություններին ու ձեռքբերումներին: Դուք հրաշալի մարզավիճակում կլինեք, այնպես որ՝ օրը հարմար է նաև սպորտով զբաղվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1892 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4