ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2568 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է հանգստի համար: Լավ կանցնեն ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ օգտակար կլինի: Շատ հետաքրքիր բաներ կնկատեք, ոգեշնչվածության նոր աղբյուր կգտնեք: Չի բացառվում՝ հնարավորություն ունենաք վերադառնալ այն գործին, որը ժամանակին ձեզ շատ հետաքրքրել է:

Կարող եք հանդիպել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ, քննարկել ընդհանուր պլանները: Եկել է հարմար պահը հաշտվելու նրա հետ, ում հետ վիճել էիք: Հնարավոր է՝ նա, ով ժամանակին ձեզ վիրավորել է, ուզենա ներողություն խնդրել: Շատ հին սխալներ կարելի է ուղղել, դրա համար միայն ցանկություն է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին զգույշ եղեք. այդ հատվածում սխալ թույլ տալն ու ինչ-որ կարևոր բան աչքաթող անելը հեշտ կլինի: Աշխատեք խուսափել շրջապատի հետ կոնֆլիկտներից, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք որոշ զիջումների գնալ: Պետք չէ հիշել հին վիրավորանքների մասին, մտովի վերադառնալ անցյալի տհաճ հուշերին:

Օրվա երկրորդ կեսին շատ բան հեշտ կտրվի, համարյա բոլոր գործերում արագ հիանալի արդյունքների կհասնեք: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ձեզ համար հեշտ կլինի հասկանալ, թե ինչու են մտերիմները վարվում այս և ոչ թե այլ կերպ, կկռահեք նրանց իրական ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բանի կհասնեք, եթե համառ ու վճռական լինեք: Կարևոր է հետևել սկզբունքներին ու խղճի ձայնին, ուրիշի օրինակին չհետևել, ինչքան էլ որ ազդեցիկ լինի այն: Աշխատեք կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունել:

Հարմար օր է հին ծանոթների ու ընկերների հետ շփվելու համար: Սիրային հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք, բայց նախ մտածեք՝ արդյոք դա պետք է ձեզ: Լավ է պատրանքների գերին չդառնաք, այլ իրավիճակը հանգիստ ու սառնասիրտ գնահատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աստղերը դրական փոփոխություններ են խոստանում: Օրը հատկապես հաջող կլինի նրանց համար, ովքեր չեն վախենում փորձարկումներ անել, նոր մեթոդներ կիրառել, խախտել ավանդույթները: Գործերին ստեղծագործ մոտեցումը թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքին:

Շրջապատողները սկզբում ձեր նախաձեռնություններին զգույշ կմոտենան, բայց շուտով կփոխեն իրենց կարծիքը: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները հարթելու համար: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անակնկալներով լի կլինի: Հավանական են անսպասելի, զարմանալի զուգադիպություններ: Հնարավոր է՝ ստիպված լինեք ոտքի վրա փոխել պլանները, ռիսկային մեթոդների դիմել, բայց պայմանները լավ կդասավորվեն ու շատ բանի կհասնեք: Աշխատեք հույս դնել սեփական խելամտության վրա. խորհուրդներն այստեղ անօգուտ կլինեն:

Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք: Ընդ որում՝ նրանց կհետաքրքրեն ոչ միայն ձեր գիտելիքներն ու հմտությունները, այլ նաև անձնական որակները: Նախկինում միայն գործնական կամ ընկերական բնույթ կրող հարաբերություններում սիրային նոտաներ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Զգուշություն է պետք: Այսօրվանից կյանքում արմատական փոփոխություններ կսկսվեն: Կարևոր է սխալներ չանել, այնպիսի քայլեր չանել, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Որոշ Կույսեր լավ գաղափարներ կունենան՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ, չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր նախագիծ առաջարկեն: Աշխատեք արագ արձագանքել իրադարձություններին, հակառակ դեպքում կկորցնեք ձեր շանսը: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն ճիշտ ու ժամանակին հուշումներ կանի:

Աշխատեք ժամանակ գտնել տնային գործերի, մտերիմներին օգնելու համար, եթե դրա կարիքը լինի: Եթե հիմա հեռանաք ընտանեկան հոգսերից, հետո խնդիրներ կծագեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հետաքրքիր ու հագեցած կանցնի: Ձեզ մոտ լավ կստացվի ամենն, ինչ կստանձնեք: Գլուխ կհանեք գործերից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Կարևոր է առաջին հաջողություններին հասնելուց հետո չթուլանալ, այլ շարունակել առաջ շարժվել: Օգնության կարիք կլինի. այդ հարցում չեն մերժի մարդիկ, ովքեր ձեզ լավ են ճանաչում:

Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ եկամուտները մեծացնելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հիանալի է գնումների համար, այդ թվում՝ նաև չպլանավորված գնումների: Ձեռք բերած իրերը երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մյուսներից շուտ օգտակար ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք, կպարզեք այն, ինչ դեռ ոչ ոք չգիտի: Կապերին ընտրողաբար մոտեցեք, աշխատեք չմտածված խոստումներ չտալ, հակառակ դեպքում ինչ-որ մեկը կչարաշահի ձեր բարությունը: Զգույշ եղեք նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ համար խնդիրներ են ստեղծել: Ցավոք, նման տհաճ իրավիճակները կարող են կրկնվել:

Բարենպաստ օր է ուսման, սեմինարների այցելելու, անսովոր միջոցառումների մասնակցելու համար: Ֆինանսական գործերը զգուշություն են պահանջում. այստեղ շտապողական որոշումները կարող են կորուստների բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հեշտ չի սկսվի: Երբեմն խնդիրների պատճառը ձեր սեփական սխալներն ու գործերին թեթևամիտ վերաբերմունքը կլինի: Շրջապատի հետ շփումները նրբանկատություն են պահանջում: Հնարավոր է՝ նեղացնեք նրանց, ովքեր ձեզ ոչ մի վատ բան չեն արել: Ոչ միանշանակ իրավիճակներում մի շտապեք հայտնել ձեր տեսակետը. հաճախ ավելի լավ է լռել:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր իրադարձություններ կբերի: Դրանք այնքան շատ կլինեն, որ անհանգստանալու ու հուզվելու ժամանակ չեք ունենա, անընդհատ պետք է ինչ-որ օգտակար ու գրավիչ բանով զբաղվեք: Հնարավոր են անսպասելի հրավերներ, որոնք հաճույքով կընդունեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է նոր գործեր սկսելու համար: Կարող եք փորձարկումներ անել, ուժերը փորձել նոր ոլորտներում: Ցանկացած խնդրի լուրջ կմոտենաք, այնպես որ՝ նույնիսկ մանրուքներում չեք սխալվի, կօգտագործեք բոլոր հնարավորությունները: Մյուսներին ուշադիր հետևելով՝ շատ բան կսովորեք:

Չի բացառվում ծանոթությունը մարդկանց հետ, որոնք կփոխանցեն իրենց օգտակար փորձը, կօգնեն գործով ու խորհրդով: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, նրանց հետ հարաբերություններն էլ ներդաշնակ կլինեն: Ընդհանուր հետաքրքրությունները կմտերմացնեն ձեզ, իսկական ընկերություն կամ կրքոտ սիրավեպ կսկսվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հիանալի կդասավորվի: Այն դրական փոփոխություններ է խոստանում և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում: Աշխատեք ամեն ստանձնած գործի լուրջ վերաբերվել. թեթևամտությունը հիմա անթույլատրելի է: Մի ծուլացեք, ձեռքերը ծալած մի նստեք. ձեր վճռական ու արդյունավետ գործելուց կախված կլինի իրադարձությունների հետագա զարգացումը:

Աստղերը պատրաստ կլինեն աջակցել նրանց, ովքեր սովորում են ու զբաղվում հետազոտական գործունեությամբ: Կարող եք հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ: Ձեր երևակայությունը սահմաններ չի ունենա, ինչ-որ նոր ու հետաքրքիր բան մտածելու հնարավորություն կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հիանալի օր է: Նոր հնարավորություններ կբացվեն, լավատեսության համար բոլոր հիմքերը կունենաք: Կարող եք գնահատել վերջին շրջանի իրադարձությունները, հասկանալ, թե ինչու է ամեն ինչ այս և ոչ թե այլ կերպ դասավորվել: Որոշ Ձկներ կհասկանան՝ ինչպես ուղղել հին սխալները, ինչ է պետք անել դրանք ապագայում չկրկնելու համար:

Հմայիչ կլինեք, շատերին դուր կգաք, շրջապատողներն ուրախ կլինեն ձեզ ավելի մոտիկից ճանաչել: Որոշ հանդիպումներ, որոնք այսօր կկայանան, սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2568 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7