Աստղագուշակ․ մայիսի 14
Աստղագուշակ․ մայիսի 14

Աստղագուշակ․ մայիսի 14

13.05.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է հանդիպումների համար: Դրանք լավ է անցկացնել ոչ ֆորմալ միջավայրում. այդպես ձեզ ավելի հարմարավետ կզգաք ու լավ տպավորություն կթողնեք: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ: Հավանական է՝ ինչ-որ մեկը հետաքրքրվի ձեր տաղանդներով, որոնք նախկինում ըստ արժանվույն չեն գնահատվել:

Օրվա վերջին ձեզ լավ նորություններ են սպասվում: Այդ հատվածում հնարավոր են նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում: Կհաջողվի վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, վերջ տալ փոխադարձ վիրավորանքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործնական բանակցությունների ժամանակ զգույշ եղեք: Եթե ավելորդ բաներ ասեք կամ ձեզ սխալ պահեք, տարաձայնություններ կառաջանան, որոնք վտանգ կներկայացնեն ապագա համագործակցության համար: Ցանկացած հնարավորություն օգտագործեք ձեր դիրքերն ամրապնդելու, համախոհներ ձեռք բերելու համար:

Եթե ուզում եք հաջողությունների հասնել, պատրաստ եղեք նախաձեռնող լինել ու ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք պատրաստ եք ռիսկի դիմել, նպատակին հասնելու համար լրիվ նոր մեթոդ փորձել: Փորձված մեթոդները հաճախ անարդյունավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Փոքրիկ անհաջողությունները թող ձեզ չվշտացնեն: Դրանք կարևոր դեր չեն խաղա ու շուտով կմոռացվեն: Իսկ ահա այսօր տարած ցանկացած հաղթանակի համար պետք է ի սրտե ուրախանալ, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է նոր բարձունքին տանող մեկ աստիճան լինել: Հնարավորություն կունենաք իրացնել ստեղծագործ պոտենցիալը, ձեր տաղանդներին անսպասելի կիրառում գտնել:

Հիանալի լեզու կգտնեք մարդկանց հետ, դուր կգաք նրանց բոլորին: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք կզարդարեն ձեր կյանքը: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն ձեզ հուսախաբ չի անի, բռնկված համակրանքն էլ փոխադարձ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համառություն ցուցաբերեք, քանի որ այսօր առանց դրա չի ստացվի: Այո, դժվարություններ կառաջանան: Բայց դրանք հաղթահարելով՝ անգին փորձ ձեռք կբերեք: Այն օգտակար կլինի մոտ ժամանակներս: Հավանական են ծանոթություններ ազդեցիկ անձանց հետ, հանդիպումներ, որոնցից հետո ձեր կարիերան արագ զարգացում կապրի:

Դուք ամպերում չեք սավառնի, արագ կլուծեք պրակտիկ առաջադրանքներն ու կենցաղային խնդիրները: Բավական ժամանակ կմնա նաև հանգստի ու հաճելի շփումների համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաճելի ուղևորություններ: Անսովոր, հիշարժան վայրեր այցելելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է նոր նախաձեռնությունների համար: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերից: Ձեր ոգևորությունը վարակիչ կլինի, այնպես որ՝ արագ օգնականներ ու համախոհներ ձեռք կբերեք: Հաջող կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները, հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում:

Կլուծեք կարևոր ընտանեկան հարցերը, որոնք երկար ժամանակ անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Կարող եք միավորել ջանքերը ընդհանուր նպատակներին հասնելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, բայց շատ տեղին կլինեն: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Պետք է միաժամանակ մի քանի խնդիր լուծեք, որոնցից յուրաքանչյուրը յուրովի բարդ կլինի: Դա հեշտ չի լինելու, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կօգնեն ոչ միայն սեփական գիտելիքներն ու փորձը, այլ նաև շրջապատողների խորհուրդները: Արդեն օրվա երկրորդ կեսին պարզ կդառնա, որ հաջողությունը սարերի հետևում չէ: Ձեզ մոտ կվերադառնան վստահությունն ու լավատեսությունը, առաջ շարժվելն էլ ավելի հեշտ ու հաճելի կլինի:

Անձնական կյանքում լուրջ խնդիրներ չեն լինի: Լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, կհասկանաք ու կաջակցեք նրանց. նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: Հնարավոր են անսպասելի նվերներ ու անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զգույշ եղեք: Բարդ օր է, երբ չմտածված արարքը լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Հատկապես ուշադիր է պետք լինել աշխատանքի մեջ. այստեղ շատ հեշտ կլինի ամեն ինչ փչացնելը: Լավ է խոշոր գնումներ չանել, գումարին վերաբերող ոչ մի որոշում չընդունել:

Անձնական հարաբերություններում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քանի որ կզգաք մտերիմների աջակցությունը, կիմանաք, որ ցանկացած իրավիճակում նրանք ձեր կողմից են լինելու: Կարող եք քննարկել ապագայի ընդհանուր պլանները, կյանքում լուրջ փոփոխությունները, օրինակ՝ տեղափոխության հարցը: Ընդհանուր ջանքերով կհաջողվի օպտիմալ լուծում գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չհրավիրել: Լավ կլինի, եթե ձեր գործերի ու պլանների մասին չպատմեք ու հաղթանակներով չպարծենաք: Ստվերում մնացեք, այդպես ավելի հեշտ կլինի կարևոր խնդիրները լուծելն ու անհրաժեշտ արդյունքների հասնելը: Ցերեկը ձեզ հաճախ կքննադատեն: Դա պետք չէ լուրջ ընդունել. մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում:

Իսկ երեկոն խոստանում է հաճոյախոսությունների հարցում առատաձեռն լինել: Այդ հատվածը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու պլանները: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների ու ընդհանուր նպատակների մասին, որոշել, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ աշխատանքի համար: Օրը հատկապես արդյունավետ կանցկացնեն նրանք, ովքեր կենտրոնացած են փոքրիկ, բայց ուշադրություն պահանջող գործերի վրա: Դրանցից հաջող գլուխ հանելուց հետո կկարողանաք ավելի մասշտաբային ու հետաքրքիր բաների վրա կենտրոնանալ:
Լավ է չշտապել գնումների հարցում, հատկապես եթե դրանք վարկ վերցնել են պահանջում:

Ցանկացած ֆինանսական պարտավորություն, որով այսօր կկապվեք, կատարելն ավելի դժվար կլինի, քան թվում է: Անհաջող կդասավորվեն ուղևորությունները. մեծ է ինչ-որ բան մոռանալու, ճանապարհից շեղվելու, ուշանալու վտանգը: Փոխարենը կարող եք հիանալի ժամանակ անցկացնել տանը, մտերիմ մարդկանց շրջանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը գայթակղություններով լի կլինի, որոնց դիմակայելը բարդ է լինելու: Հնարավոր են չպլանավորված ծախսեր, անհաջող գնումներ, բայց ձեր բյուջեին լուրջ վտանգ չի սպառնում. դուք ճիշտ ժամանակին կանգ կառնեք: Լսեք ընկերական խորհուրդները. դրանց հետևելու դեպքում կկարողանաք շատ սխալներից խուսափել:

Երեկոն լավ է նվիրել պասիվ հանգստին: Օրվա երկրորդ կեսին գերծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա առողջության վրա: Օգտակար կլինի ժամանակավորապես վատ սովորույթներից հրաժարվելը, քանի որ դրանք այսօր նշանակալի վնաս կհասցնեն ձեր առողջությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ում սիրում ու հարգում եք: Հենց նման մարդկանց հետ շփումներն այսօր շատ կօգնեն ձեզ, թույլ կտան լավ տրամադրվել: Նրանցից հուզական աջակցություն կստանաք, որը հիմա ավելի կարևոր կլինի, քան պրակտիկ օգնությունը:

Շատ Ջրհոսների համար օրը կապված կլինի ստեղծագործելու հետ: Նշանների որոշ ներկայացուցիչներ կուզենան վերադառնալ հին նախասիրություններին, մյուսներն էլ կուզենան նորը սովորել: Երկուսն էլ հնարավորություն կտան հաճելի ժամանակ անցկացնել: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնել, հատկապես՝ միայնակ. այդ ուղևորությունները հոգնեցուցիչ կլինեն ու հազիվ թե պետք եղած արդյունքը տան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պետք է զբաղվեք ուրիշների գործերով ու հետաձգեք սեփական գործերը: Չի կարելի ասել, որ դրանից հաճույք կստանաք: Բայց տրամադրությունը վատը չի լինի, բարկության հազվադեպ նոպաներն էլ կհաջողվի վերահսկել: Երբեմն հին ծանոթները լավ խորհուրդներ կտան: Չեք զղջա, եթե որոշեք հետևել դրանց:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Այստեղ կարևոր է չշտապել, քանի որ ստեղծված իրավիճակը այնքան հասարակ չէ, որքան կարող է թվալ: Ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու համար: Ավելի ուշ ճիշտ որոշում կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1161 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 42
Հյուրեր/Гостей: 42
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով