Աստղագուշակ․ մայիսի 11
Աստղագուշակ․ մայիսի 11

Աստղագուշակ․ մայիսի 11

10.05.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Թեթև օր է, որը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Հիանալի գլուխ կհանեք գործերից, արագ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, բոլորին դուր կգաք: Կուրախացնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց վաղուց չեք տեսել: Հնարավորություն կունենաք հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները:

Այնպիսի գործարքներ կնքելու շանս կընձեռվի, որոնք շատ շուտով եկամուտ կբերեն: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ուղևորություններ է խոստանում ու հնարավորություն կտա լինել այնպիսի վայրերում, որոնց մասին շատ եք լսել: Կարող եք ռոմանտիկ ճամփորդության մեկնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բարդ հարցեր կհաջողվի արագ լուծել: Դրանում շատ կօգնի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Դուք հաճախ կասեք այն, ինչ մտածում եք, բայց այնքան նրբանկատ կանեք դա, որ ոչ ոք չի վիրավորվի: Օրը հարմար է հին ծանոթների հետ շփվելու համար: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հանդեպ ժամանակին ուժեղ զգացմունքներ եք տածել: Ցանկության դեպքում կարող եք վերականգնել հարաբերությունները:

Կենսական պոտենցիալը բարձր է, օրը հիանալի է սպորտով զբաղվելու ու ակտիվ հանգստի, ինչպես նաև ֆիզիկական աշխատանքի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ռիսկի մի դիմեք: Զգուշությունը թույլ կտա խուսափել շատ տհաճություններից, չընկնել թշնամիների լարած թակարդները: Ցանկալի է խուսափել չպլանավորված ծախսերից, սպոնտան գնումներից, հատկապես՝ ապառիկով կամ վարկով արված: Գումարի հանդեպ անփույթ վերաբերմունքը լուրջ կորուստների կհանգեցնի:

Օրը հարմար չէ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ազատ ժամանակն արժե անցկացնել նրանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար: Տնային գործերը հոգնեցուցիչ չեն թվա ու նույնիսկ կուրախացնեն, քանի որ կարող եք դրանցով զբաղվել մտերիմների հետ միասին: Որոշ Երկվորյակներ երեկոյան ոչ մեծ տոնի առիթ կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շփումների համար: Հնարավոր է ծանոթություն, որը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի: Ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հանդիպելու հնարավորություն կունենաք: Կարող եք միավորվել ընդհանուր նպատակին հասնելու համար:

Անցյալում կմնան վախերն ու տագնապները, ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Օրվա երկրորդ կեսին կարող եք ապագայի պլաններ կառուցել, բայց դրանք կյանքի կոչելու հարցում շտապել պետք չէ: Ձեզ ժամանակ է պետք մասերի շուրջ մտածելու համար: Ուշադիր եղեք բոլոր մանրուքներին. դրանք կարող են կարևոր լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հնարավոր են դժվարություններ, բայց իրավիճակը դեպի լավը կփոխվի: Այնպես որ՝ մի վշտացեք, եթե ինչ-որ գործից միանգամից գլուխ հանել չստացվի. պարզապես հետաձգեք այն: Կարող եք օգնության խնդրանքով դիմել ընկերներին կամ պարզապես լավ ծանոթներին. նրանք չեն մերժի աջակցել ձեզ:

Հավանական են գործնական առաջարկներ, որոնք մեծ եկամուտ կխոստանան: Նոր գործընկերների հետ համագործակցությունը ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կբացի: Բիզնեսին վերաբերող նոր գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Որոշ Առյուծների համար օրը կարիերայի նոր փուլի սկիզբ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ արդյունավետ կլինի օրվա առաջին կեսը: Այդ ժամանակահատվածը հարմար է բարդ գործերի համար, որոնցից կկարողանաք արագ գլուխ հանել: Եթե վստահ եք համախոհների աջակցության վրա, նոր նախագծեր ստանձնեք, իսկ եթե ոչ՝ վերջացրեք այն, ինչի վրա նախկինում եք աշխատել ու զբաղվեք պլանավորմամբ:

Օրվա երկրորդ կեսին կարող են տարաձայնություններ առաջանալ շրջապատողների հետ, չեն բացառվում լուրջ կոնֆլիկտները: Խուսափեք կտրուկ արտահայտություններից, մի քննադատեք մտերիմներին: Կատակների հետ էլ զգույշ եղեք. դրանք միշտ չէ, որ ձեր մտածածի նման անմեղ կլինեն: Հնարավոր են նշանակալի ֆինանսական կորուստներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Նրա առաջին կեսին կարող եք հանգստություն պահպանել ու ղեկավարվել առողջ բանականությամբ: Դա բավարար կլինի սխալներ չանելու ու հաջողության հասնելու համար: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Կշեռքներ շահավետ գնումներ անելու հնարավորություն կունենան, բայց այստեղ լավ է չշտապել: Վերջնական որոշումներ ընդունեք միայն այն բանից հետո, երբ մանրամասն կուսումնասիրեք բոլոր պայմանները:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան կմեծանա նոր, հաճելի ու օգտակար  ծանոթությունների հավանականությունը: Հնարավոր են սիրային տարվածություններ: Դրանք հազիվ թե լուրջ հարաբերությունների սկիզբ դնեն, բայց դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կենտրոնանալը դժվար է լինելու, այնպես որ՝ ուշադրություն ու կարգապահություն պահանջող գործերում սովորականից հաճախ կսխալվեք: Ինչ-որ բան աչքաթող անելու, կարևոր բանը մոռանալու վտանգ կա: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, ովքեր ժամանակին կհիշեցնեն, թե ինչ է պետք անել, կստուգեն ձեր կատարած աշխատանքը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:

Ցանկալի չէ կյանքում արմատական փոփոխություններ անել, նոր ու բարդ նախագծեր ստանձնել: Դժվարությունների բախվելիս արագ կկորցնեք գործերի հանդեպ հետաքրքրությունը, հաճախ հեշտ հաջողություն կակնկալեք այնտեղ, որտեղ դա հնարավոր չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվարությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում առաջ կես խոսքից հասկանում էիք: Շատ դժգոհություններ են կուտակվել և դրանք հանգիստ արտահայտելը դժվար կլինի: Արագ կսկսեք զղջալ առանց մտածելու արածի կամ ասածի համար:

Դրա հետ միասին, կարող եք հաջողության հասնել այն գործերում, որոնք կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն են պահանջում: Դրանցով լավ է ինքնուրույն զբաղվեք: Լավ գաղափարներ կունենաք: Դրանք մոտ ժամանակներս կյանքի կոչել հազիվ թե ստացվի, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք նրան, ինչ այսօր եք մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան լավ կստացվի: Բարդ գործերից սովորականից ավելի արագ գլուխ կհանեք, ընդ որում՝ հիմա դա նույնիսկ հատուկ ջանքեր էլ չի պահանջի, պարզապես ամեն ինչ շատ լավ կդասավորվի: Կարող եք լուծել բարդ հարցերը, որոնց վրա գլուխ եք կոտրել, որոշումներ ընդունել, որոնք կփոխեն ձեր կյանքի հետագա ընթացքը:

Համախոհներ ու օգնականներ գտնելը հեշտ կլինի: Նրանք ժամանակի հետ ձեր իսկական ընկերները կդառնան: Լավ կհասկանաք շրջապատողներին, կկռահեք նրանց իրական ցանկությունների ու մոտիվների մասին: Ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է ցանկացած հարց քննարկելու ու լուծելու համար, և նշանակություն չունի, թե կյանքի որ ոլորտին են դրանք վերաբերում: Կհաջողվի հաղթահարել հին տարաձայնությունները, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հնարավոր է՝ աջակցություն ստանաք, որի հույսն անգամ չունեիք: Այսօր սկսվող ընկերական հանդիպումները ժամանակի հետ ռոմանտիկ բնույթ կստանան:

Բարենպաստ օր է սպորտով զբաղվելու, բուժիչ, կոսմետիկ ու պրոֆիլակտիկ պրոցեդուրաների համար: Վատ սովորույթներից հրաժարվելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին զգույշ եղեք. դուք հակված կլինեք թեթևամտության, իսկ գործերը լուրջ մոտեցում կպահանջեն: Եթե հիմա որոշումների հարցում շտապեք, շատ շուտով կզղջաք դրա համար: Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կզգաք աստղերի աջակցությունը:

Լավ կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, հնարավոր են անսպասելի սիրային խոստովանություններ, որոնց համար ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է լուրջ ու անկեղծ զրույցների համար: Կարող եք քննարկել ապագայի պլանները կամ լուծել այն խնդիրները, որոնք հանգիստ չէին տալիս ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1186 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Aliexpress WW

Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 135

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 9
Հյուրեր/Гостей: 9
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով