ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2073 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պետք է շատ ժամանակ ծախսեք այն գործերի վրա, որոնք կուզենայիք մեկ ուրիշին հանձնարարել: Բայց օգնականներ համարյա չեք ունենա, այնպես որ՝ պատրաստ եղեք ինքնուրույն լուծել բարդ խնդիրները: Հավանական են չպլանավորված ծախսեր, հնարավոր է կորցնեք գումարը կամ փաստաթղթերը:

Սիրային հարաբերությունների տեսանկյունից լավագույն օրը չէ. վիրավորանքներից խուսափելը դժվար կլինի: Հեշտությամբ կտարվեք, առաջին հայացքից կսիրահարվեք մեկին, ով հարմար չէ ձեզ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների համար, հարազատների հետ շփումները շատ օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն ապրումներ կբերի: Շատ վստահող կլինեք, ցանկացած բամբասանք ու չստուգված ինֆորմացիա շատ լուրջ կընդունեք: Թշնամիները կարող են օգտվել դրանից ձեր կյանքը փչացնելու համար: Ավելի ուշադիր եղել մանրուքներին ու մի շտապեք եզրակացություններ անելիս:

Չեն բացառվում վեճերը մտերիմների հետ: Շփումների համար հատկապես դժվար կլինի օրվա երկրորդ կեսը: Հույզերը օրվա այդ հատվածում լարված կլինեն: Բարեբախտաբար, ձեզ կհաջողվի պահպանել ինքնավերահսկողությունն ու խուսափել լուրջ կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նոր հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Արագ ճիշտ տպավորություն կկազմեք մարդկանց մասին, չեք սխալվի ուրիշների արժանիքներն ու թերությունները գնահատելու հարցում: Դա վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ անձնական հանդիպումներին: Ինտուիցիան հուսախաբ չի անի նույնիսկ այն Երկվորյակներին, ովքեր սովոր չեն դրա վրա հույս դնել:

Կիմանաք՝ ինչպես ուրախացնել մտերիմներին ու ամեն հարմար պահ կօգտագործեք դա անելու համար: Հավանական են իմիջային հաջող փորձարկումներ: Կարող եք տան համար իրեր գնել, օրինակ՝ կահույք ու կենցաղային տեխնիկա; Գոհ կլինեք ձեր գնումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Բայց դուք չեք վշտանա, եթե դա չստացվի ու կփորձեք չնահանջել, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Լավատեսությունն ու ինքնավստահությունը ձեզ շրջապատի աչքում գրավիչ կդարձնեն, օրը շատ հետաքրքիր ծանոթություններ ու հաճելի հանդիպումներ կբերի:

Հաղթահարեք սեփական անվճռականությունն ու նախաձեռնող եղեք, և ձեր անձնական կյանքը նոր գույներով կներկվի: Հնարավոր են տարաձայնություններ ավագ հարազատների հետ: Մի վախեցեք բաց տեքստով հայտնել ձեր կարծիքը. ինչքան շուտ դա անեք, այնքան արագ կհարթեք հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կյանքում լուրջ փոփոխություններ կարող է բերել: Առաջին հերթին դա անձնական հարաբերություններին է վերաբերում: Պատրաստ կլինեք նախաձեռնող լինել, կարևոր քայլ անել: Նույնիսկ ամենաաննշան գործերին լուրջ ու պատասխանատու կմոտենաք: Դա լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Չի բացառվում՝ շուտով ձեզ հետաքրքիր առաջարկներ անեն:

Ամենայն հավանականությամբ՝ կուզենաք փոխել պայմանները, լինել անսովոր վայրերում: Կարող եք հանդիպել ընկերների հետ, տեսակցել հեռու բարեկամներին: Բայց նույնիսկ այն Առյուծները, ովքեր կորոշեն տանը մնալ, լավ ժամանակ կանցկացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Արագ կսովորեք նորը, կիրառում կգտնեք ստացված գիտելիքներին: Շատ Կույսերի այսօր պետք կգա ուրիշների փորձը: Անսխալ կընտրեք մարդկանց, ովքեր կարող են օգնել կամ լավ խորհուրդ տալ:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից հեշտ օր չէ: Կասկածները կկրծեն ձեզ. սեփական զգացմունքների ու դրանց փոխադարձ լինելու հարցում վստահ չեք լինի: Մի կողմ վանեք տխուր մտքերը. դրանք կծնվեն բացասական միտումների ազդեցությունից ու գործերի իրական վիճակի հետ ոչ մի կապ չեն ունենա: Մի քանի օրից իրավիճակը կրկին գնահատելուց հետո կխոստովանեք, որ այն բավական լավն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Որոշ խնդիրներ ու լարված պահեր կծագեն բացառապես ձեր մեղքով: Հաճախ խուճապի կմատնվեք ու կշտապեք, արարքների հարցում հետևողական չեք լինի, ձեր կյանքում քաոս կստեղծեք, որը կնյարդայնացնի, իսկ երբեմն նաև կվախեցնի: Բայց փորձը, որը հիմա կստանաք, շուտով անպայման պետք կգա:

Անսպասելի զարգացում կստանան վերջերս սկսված սիրային հարաբերությունները: Այն, ինչ անմեղ ֆլիրտ էր թվում, ավելի լուրջ բանի կվերաճի: Խորհրդակցեք մտերիմների հետ, լսեք նրանց կարծիքն ու կկարողանաք խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կլինի: Չնայած գայթակղություններին՝ հավատարիմ կմնաք ձեր սկզբունքներին ու գլուխներդ չեք կորցնի: Դա կօգնի կարևոր աշխատանքային հարցերը լուծելիս խուսափել սխալներից. իսկ այսօր նման հարցերը շատ կլինեն: Սկսած բոլոր գործերը չեք կարողանա ավարտին հասցնել, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք նրան, ինչը չեք հասցրել ավարտել: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները, ընդ որում՝ ոչ ոք չի օգնի լուծել դրանք. այստեղ միայն ինքներդ ձեզ վրա կարող եք հույս դնել:

Կարող եք նոր հարաբերություններ սկսել. անսխալ արժանի գործընկեր կամ կյանքի ընկեր կգտնեք, կշահեք նրա համակրանքն ու վստահությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատանքը սովորականից ավելի շատ ժամանակ կխլի: Նույնիսկ առօրյա փոքրիկ գործերը դժվարությամբ կտրվեն, բայց բոլոր դեպքերում աշխատեք ավարտին հասցնել արդեն սկսած գործը: Համառությունն իր արդյունքները կտա:

Օրն անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ կբերի: Ձեզ վստահ կզգաք, կմոռանաք կասկածների ու տագնապների մասին: Անցյալում կմնան կյանքը փչացնող վիրավորանքները: Կամրապնդվեն բարեկամական ու ընկերական կապերը, և ընդհանրապես՝ ձեր դիրքերն ավելի ամուր կդառնան: Հնարավոր են հաճելի նվերներ ու շահավետ գնումներ, ինչպես նաև անսպասելի գրավիչ առաջարկներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր ու բարենպաստ օր է: Այն հարմար է պրակտիկ հարցերը լուծելու համար: Խոսքը նաև ֆինանսական հարցերի մասին է: Գումարը քամուն չեք տա և ճիշտ կվարվեք: Հավանական է նշանակալի առաջընթաց գործում, կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը: Արդյունավետ կանցնեն բանակցությունները, կարող եք պայմանավորվել երկարատև համագործակցության մասին:

Հնարավոր է՝ հանդիպեք մեկին, ում հետ ավելի ուշ ուզենաք կապել ձեր կյանքը: Սիրահարները հարաբերությունները նոր, ավելի լուրջ մակարդակի բարձրացնելու հնարավորություն կունենան: Կարևորը չկորցնեք ձեր շանսն ու ժամանակին նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ աշխատանքի համար: Լավ է զբաղվել լավ ծանոթ գործերով: Նոր բան ստանձնելիս ձեզ վստահ չեք զգա, իսկ դա կխանգարի սկսածն ավարտին հասցնել:

Ամեն տեղ թակարդ կփնտրեք: Դա մտերիմների հետ վեճերի կհանգեցնի: Աշխատեք խաղաղություն պահպանել: Մի հուզվեք ու անկեղծ եղեք նրանց հետ, ովքեր ձեզ շատ են սիրում: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպելու, աշխարհիկ միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց այցելելու, ակտիվ հանգստի համար: Կարող եք ճամփորդության մեկնել, պայմանների փոփոխությունն օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք պլանների մեջ, այնքան հեշտ ու հաճելի կանցնի օրը: Ժամանակը զուր մի վատնեք, առավոտվանից ակտիվ դիրք ընտրեք: Վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կունենաք կամ գլուխ կհանեք բարդ ու պատասխանատու գործից:

Հանդիպումների համար հարմար է օրվա առաջին կեսը, իսկ երկրորդ կեսը լավ է նվիրել հանգստություն ու միայնություն պահանջող զբաղմունքներին: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, արագ կմտապահեք նորը: Հնարավոր է վատանա ինքնազգացողությունը, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին: Ցանկալի չէ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2073 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8