Աստղագուշակ․ մարտի 4

Աստղագուշակ․ մարտի 4

03.03.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինտուիցիան հաճախ կօգնի շփումների ժամանակ: Նրա հուշումների շնորհիվ կկարողանաք մոտեցում գտնել նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր բարեկամաբար տրամադրված չեն ու նախընտրում են ոչ ոքի հետ գործ չունենալ: Օրը հարմար է ցանկացած բարդ հարց քննարկելու համար: Կարող եք աշխատանքը փոխելու կամ երկարատև համագործակցություն սկսելու հետ կապված որոշումներ ընդունել. այդ հարցերում չեք սխալվի:

Անձնական հարաբերություններում պատրաստ կլինեք նախաձեռնող լինել, և դա շատ տեղին կլինի. հենց ձեզ մոտ հիանալի գաղափարներ կծնվեն, որոնք արժե միանգամից կյանքի կոչել: Սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պետք է ջանքեր գործադրեք, բայց դրանք զուր չեն լինի: Նոր մասնագիտական բարձունքներ գրավելու ու հուսալի համախոհներ ձեռք բերելու հնարավորություն կա: Հավանական է հաղթանակ տանեք հին մրցակցի դեմ, բայց մի թուլացեք. նա, ամենայն հավանականությամբ, կշտապի պատասխան հարված հասցնել:

Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ կարող եք լրիվ անկեղծ լինել: Օրվա երկրորդ կեսը հարմար է բոլորի համար կարևոր հարցերն ու ընդհանուր պլանները քննարկելու համար: Տարաձայնություններ կարող են ծագել, բայց դրանք կոնֆլիկտների չեն հանգեցնի: Ձեր ջանքերի շնորհիվ կկարողանաք բոլորին ձեռնտու լուծումներ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատերի վրա կարող եք բարենպաստ տպավորություն թողնել: Ձեզ ինքնատիպ կդրսևորեք, ոչ ոքի չեք կրկնօրինակի, հեշտ ու առանց պատժվելու կխախտեք ավանդույթները: Ձեզ կհաջողվի համախոհներ գտնել այն մարդկանց շրջանում, ովքեր պատրաստ են համարձակ փորձարկումների: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ:

Օրվա բոլոր ծանոթությունները հետաքրքիր կլինեն, իսկ սիրային ժամադրությունը լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի: Ձեզ կհաջողվի խելամիտ գտնվել, խուսափել հակասական արարքներից, սխալներից, որոնք ուղղելը հեշտ չէր լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտյան ցանկացած գործից հիանալի գլուխ կհանեք, բայց ուժերը չեք խնայի, այնպես որ՝ օրվա կեսին գերհոգնածություն կզգաք: Մտածեք, թե ում հետ կարելի է կիսել աշխատանքն ու պատասխանատվությունը. դա կթեթևացնի ձեր կյանքը:

Նկատի առեք, որ կարևոր գործերը լավ է չհետաձգել. ամենայն հավանականությամբ օրվա երկրորդ կեսն առաջինից լարված է լինելու: Իրադարձությունների անհաջող ընթացքը կստիպի հրաժարվել պլանավորած ուղևորություններից: Անսպասելի դժվար կլինեն կենցաղային խնդիրները, որոնց լուծումը շատ ժամանակ կխլի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը ծառայողական սանդուղքով բարձրանալու, նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնելու հնարավորություն կտա: Իրենց կարծիքը կփոխեն նաև նրանք, ովքեր վաղուց ճանաչում են ձեզ, բայց չգիտես ինչու թերագնահատում էին: Պատրաստ կլինեք վճռական գործողությունների ու ոչ մի րոպե զուր չեք կորցնի: Ինչ-որ մեկը կկասկածի ձեր հաջողություններին, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, ովքեր անկեղծորեն կուրախանան ձեզ համար:

Հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները. դրանք կփչանան կասկածների, չարդարացված հույսերի պատճառով: Բայց արդեն երեկոյան իրավիճակը կփոխվի դեպի լավը, եթե հանգստություն պահպանեք, պահի ազդեցության տակ ոչինչ չասեք կամ չանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ բանով զբաղվել: Ժամանակը դատարկ բաների վրա չվատնելու ու չշեղվելու համար առօրյա հարցերի լուծումը լավ է վստահել մեկ ուրիշին: Հիշեք, որ ինչքան կարևոր նպատակներ դնեք ձեր առաջ, այնքան հաջողության հավանականությունն ավելի մեծ կլինի: Քչով մի բավարարվեք:

Եթե որոշեք ձեռնոց նետել անբարենպաստ պայմաններին, աստղերն անպայման կաջակցեն ձեզ: Շատ Կույսեր օրն իսկական հեղափոխականի նման կանցկացնեն ու իսկապես կկարողանան աշխարհը դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ կշռադատեք ձեր արարքները: Հնարավոր է, ամեն ինչ չէ, որ ճիշտ եք անում: Ինչքան ավելի ճկուն լինեք, այնքան լավ կդասավորվի օրը: Կոնֆլիկտների մեջ մի մտեք, պրովոկացիաներին մի տրվեք, ձեզ զգույշ ու խելամիտ պահեք. հենց նման գործելաոճով զինաթափ կանեք գաղտնի ու բացահայտ թշնամիներին:

Ձեզ վատը կամեցողները կփորձեն ձեզ թակարդը գցել, բայց անհաջողության կմատնվեն՝ թերագնահատելով ձեր խելքն ու դիտողունակությունը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնել: Տանը կարող եք թուլանալ ու արագ վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը տհաճություններ ու լուրջ փորձություններ չի բերի: Հնարավորությունների հարցում էլ այն շռայլ չի լինի, ամեն ինչ նախկինի նման կլինի, բայց կայունությունը ձեզ կուրախացնի: Կարող եք նոր նախագծերին անցնել միայն այն դեպքում, եթե հին ու փորձված համախոհները արդեն խոստացել են իրենց օգնությունը: Կարևոր է չխախտել պայմանավորվածությունները, չվերանայել համագործակցության պայմանները:

Սիրելիին խանդի առիթներ մի տվեք. այսօր դա սիրային հարաբերությունների համար կործանարար կլինի: Ավելի լավ է ձեզ համար թանկ մարդուն ուրախացնելու, հաճելի անակնկալ անելու կամ անսովոր ժամադրություն կազմակերպելու առիթ գտեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա իրադարձությունները հաճելիորեն կզարմացնեն ձեզ: Վաղեմի ցանկություններն իրականություն կդառնան, անսպասելի կպարզվի, որ ամենահամարձակ պլանները մոտ ժամանակներս նվազագույն ջանքեր շնորհիվ կարելի է կյանքի կոչել: Միայն թե նկատի առեք, որ լավ է չշտապել, քանի որ շտապողականությունը սխալների կհանգեցնի: Հետևեք շրջապատին: Հնարավոր է վստահելի մարդկանց շրջանում թշնամի է թաքնվել:

Ներդաշնակ ու հեշտ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Հավանական է սիրային հարաբերությունների սկիզբ: Հեշտությամբ կսիրահարվեք ու կստիպեք, որ ձեզ սիրահարվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Զրույցների վրա ժամանակ մի վատնեք: Պլանավորածը կհասցնեք անել միան այն դեպքում, եթե գործեք ու ենթադրյալ համախոհների հետ երկարատև բանավեճեր չվարեք: Բարդ գործերն ինքնուրույն ստանձնեք. մարդիկ, ովքեր իսկապես պատրաստ են ու ուզում են օգնել, շուտով կմիանան ձեզ:

Հույզերն անկայուն կլինեն, տրամադրությունը հաճախ կփոխվի: Սխալ կլինի մտերիմների աջակցության վրա հույս դնելը. նրանց ձեր ապրումները հասկանալի չեն լինի: Իրավիճակից կարող եք ինքնուրույն գլուխ հանել, եթե ինքներդ ձեզ չխաբեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ խոստումնալից օր է: Ինչքան համարձակ լինեք ձեր նախաձեռնությունների մեջ, այնքան մեծ հաջողությունների կհասնեք: Օրը հարմար է կարևոր հարցերը լուծելու, մասշտաբային պլանները կյանքի կոչելու համար: Առավոտը շատ արդյունավետ կանցնի, այնպես որ՝ վաղ արթնացեք ու մի քանի ժամվա մեջ շատ բան կհասցնեք անել:

Ավելի ուշ հանգիստ շրջան կգա: Օգտակար կլինի բուժիչ պրոցեդուրաներ անցկացնելը կամ պարզապես մի քիչ զբոսնելը: Երեկոն այնպիսի նորություններ կբերի, որոնք կստիպեն ձեզ զգուշանալ: Ժամանակից շուտ մի անհանգստացեք. խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, որքան կթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող եք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, որոնց սովոր եք ձեզ ընդդիմախոս համարել: Ձեր խոսքերը շատ համոզիչ կհնչեն ու կշիռ կունենան: Օգտվեք դրանից նոր համախոհներ գտնելու համար: Նկատի առեք, որ գործնական ու անձնական հարաբերությունները խառնելը ցանկալի չէ:

Օրը հարմար է մտերիմներին օգնելու համար. ուրիշների խնդիրները լուծելը ձեզ չի հոգնեցնի: Հնարավոր է՝ հասկանաք ինչպես օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն կամ վերջ կդնեք երկար ժամանակ ձգվող ընտանեկան կոնֆլիկտին: Երեկոն հաճելի հանդիպում կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1267 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 90

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով