ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2376 | 16:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջողություններ հնարավոր են, բայց դրանց հասնելը հեշտ չի լինի: Օրը կենտրոնացվածություն, աշխատասիրություն ու կարգապահություն է պահանջում: Մի ծուլացեք ու մի հետաձգեք բարդ գործերը: Ինչքան շուտ ստանձնեք այդ գործերը, այնքան արագ ավարտին կհասցնեք դրանք: Մի վախեցեք անսովոր մեթոդներ փորձել. հաճախ հենց դրանք ամենաարդյունավետը կլինեն:

Հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները, մտերիմները շատ հարցերի վերաբերյալ չեն կիսի ձեր կարծիքը: Քննարկումը մի քանի օրով հետաձգեք. այդ ժամանակ համաձայնության հասնելն ավելի հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ արդյունքների կհասնեք, եթե կենտրոնանաք սեփական գաղափարների իրագործման վրա: Ուրիշների հրահանգների կատարումն ավելի վատ կտրվի. անընդհատ ինչ-որ բան կմոռանաք կամ իրար կխառնեք, կհիասթափեցնեք մի մարդու, որը շատ հարցերում հույս էր դրել ձեզ վրա:

Դժվար կլինի նաև նրանց համար, ովքեր գործնական բանակցություններ պետք է անցկացնեն: Վտանգ կա՝ թերագնահատեք ձեր ընդդիմախոսներին ու հիմար վիճակի մեջ ընկնեք: Սուր կարձագանքեք թյուրիմացություններին, դատարկ բաների պատճառով կբարկանաք: Դա շատ կվշտացնի ձեր մտերիմներին, որոնց համար ձեզ հետ գործ ունենալը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նոր նախաձեռնությունների համար բարենպաստ օր է: Արագ կսովորեք, հեշտությամբ կմտապահեք անհրաժեշտ ինֆորմացիան, գլուխ կհանեք բարդ իրավիճակներից: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին համախոհներին. նրանց աջակցությունը մոտ ժամանակներս ձեզ շատ պետք կգա: Չեն բացառվում ձեր ընկերներից մեկին վերաբերող հաճելի նորությունները:

Մտերիմների շրջանում կարող եք ձեզ թույլ տալ թուլանալ: Օրը շատ լավն է հարազատների հետ շփվելու, ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Կարող եք տան համար իրեր գնել. անսխալ ընտրություն կկատարեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Կարող եք կենտրոնանալ այն խնդիրների լուծման վրա, որոնք ձեզ համար շատ կարևոր են: Ջանասիրաբար կաշխատեք, շատ բան կհասցնեք, հաճախ բարդ գործերից ավելի արագ գլուխ կհանեք, քան ակնկալում էին շրջապատողները:

Որոշ Խեցգետիններ սպասվածից շատ բանի կհասնեն: Տրամաբանությունն ու առողջ բանականությունը կօգնեն հաղթահարել մտերիմների հետ տարաձայնությունները, ընդհանուր լեզու գտնել, մի կողմում թողնել բացասական հույզերն ու դատարկ վիրավորանքները: Կարող եք ընտանեկան ուղևորություններ ու հարազատների հետ հանգիստ պլանավորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ հարմար է բանակցությունների, համախոհների հետ հանդիպելու ու ընդհանուր գործերը քննարկելու համար: Կկարողանաք ոչ միայն նվիրված, այլ նաև ազդեցիկ համախոհներ գտնել, որոնք դժվարություններ ծագելու դեպքում շատ օգտակար կլինեն: Մի մերժեք այն մարդկանց օգնության խնդրանքը, ովքեր ունակ չեն գլուխ հանել սեփական խնդիրներից. օրը շատ հարմար է ազնիվ արարքների համար:

Ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի: Դա մտերիմ մարդկանց հետ շփումներում որոշակի դժվարություններ կառաջացնի: Բայց եթե հույզերին չտրվեք, լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ հարաբերությունները կշարունակեն ջերմ մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչի մեջ արժե գումար ներդնել: Բայց այն կլռի սեփական ուժերը գնահատելիս, այնպես որ՝ վտանգ կա ուժերը վատնեք լրիվ անհույս նախագծերի վրա: Դրա հետ մեկտեղ՝ երբեմն շատ կվստահեք շրջապատի կարծիքին, կկարծեք, որ ուրիշն ավելի հարուստ փորձ ունի, քան դուք, իսկ դա այդպես չի լինի:

Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար: Անակնկալներ անելը ձեզ մոտ լավ կստացվի, առանց դժվարության կգտնեք անհրաժեշտ խոսքերն ու հաճույք կստանաք՝ ուրախացնելով մի մարդու, ում սիրում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բաների կարող եք հասնել: Հաճախ կօգնի հմայքը: Անհարմար չեք զգա դրանից օգտվել ոչ միայն սիրային ժամադրությունների ու ընկերական հանդիպումների ժամանակ, այլ նաև ավելի լուրջ պայմաններում: Սակայն ոչ միայն համախոհներ, այլ նաև նախանձողներ ձեռք կբերեք, այնպես որ՝ չզարմանաք արագ տարածվող բամբասանքների ու ձեր հասցեին թունավոր նկատողությունների վրա:

Օրվա երկրորդ կեսին հավանական է կարևոր ինֆորմացիա ստանաք: Ամենայն հավանականությամբ դա կվերաբերի ձեր մասնագիտական գործունեությանը: Մի շտապեք որոշումների հարցում. դրանք ընդունելուց առաջ ամեն ինչի մասին մանրամասն տեղեկացեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր հաղթանակներ կարող եք տոնել, բայց հիշեք, որ իրավիճակը ոչ ստանդարտ քայլեր ու ինքնատիպ մեթոդներ է պահանջում: Ուրիշի նույնիսկ ամենալավ օրինակին հետևելու դեպքում հազիվ թե շատ լավ արդյունքների հասնեք: Իսկ ահա նպատակին տանող սեփական ուղին ավելի արագ կլինի, քան կարող էիք ակնկալել:

Օրը շատ հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Ձեզ հատուկ անկեղծությունն ու բարյացակամությունը շրջապատին շատ դուր կգան: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Չի բացառվում գեղեցիկ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն քայլն աշխատեք լավ մտածել: Նույնիսկ աննշան արարքները կարող են լուրջ հետևանքներ ունենալ, հատկապես եթե դրանք անեք ոչ թե սեփական ցանկությամբ, այլ ուրիշների ազդեցության տակ:

Գործնական հարցերի քննարկումը կանցնի շատ լարված մթնոլորտում: Փոխադարձ պահանջները կխանգարեն պայմանավորվել գործընկերների հետ, երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները: Ընդ որում՝ միայն նրանցից թակարդ  չեք սպասի. նույնիսկ մտերիմներին չեք վստահի: Աշխատեք ձեր կասկածները ձեր ներսում պահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենաարդյունավետ օրը չէ: Այն ավելի հարմար է հանգստի, քան օգտակար գործերի համար: Ձեր առջև ծառացած խնդիրները մտածված, կշռադատված գործողություններ կպահանջեն: Իսկ դուք դեռ հույզերի ազդեցության տակ կլինեք ու չեք կարողանա ճիշտ ռազմավարություն մշակել: Լավ է, եթե գտնվի մեկը, ով ձեզ նրբանկատորեն ճիշտ ուղու վրա կդնի: Հնարավոր է՝ դա ձեր ավագ հարազատներից մեկը լինի:

Ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու և հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում անսպասելի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ գործերի համար հարմար օր է: Նոր պլաններ ու գաղափարներ կունենաք, բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք ձեր մտահղացումները կյանքի կոչելու համար: Եթե խոսքը գումարի կամ ունեցվածքի մասին լինի, խուսափեք շտապելուց: Գործնական կապերին ընտրողաբար մոտեցեք, հատկապես եթե ձեզ երկարատև համագործակցություն են առաջարկում: Մի շտապեք կապվել լուրջ պարտավորություններով:

Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու համար, սիրահարներին էլ հաճելի անակնկալներ է խոստանում: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք պլանավորել ու վերջին պահին եք ճամփա ընկել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաստատակամություն է պետք. առանց դրա այսօր չի ստացվի: Նույնիսկ սովորական բաների համար պետք է պայքարեք: Սկզբում դա ձեզ կվշտացնի, բայց շուտով ձեր մեջ ոգևորվածություն կառաջանա: Մի վախեցեք անսովոր, էքստրավագանտ արարքներից: Դրանց շնորհիվ ձեզ կնկատեն ու կգնահատեն: Նույնիսկ եթե ոչինչ անելու ցանկություն չունենաք,  ձևացրեք, թե բուռն գործունեության մեջ եք. դա շրջապատի համակրանքը գրավելու լավագույն ձևն է:

Ընտանեկան խնդիրները լուծելու, բարդ իրավիճակում հայտնված հարազատներին աջակցելու հնարավորություն կունենաք: Շատերին դուր կգան ձեր անսովոր գաղափարները, այնպես որ՝ համարձակ նախաձեռնություն ցուցաբերեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2376 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5