Աստղագուշակ․ մարտի 26

Աստղագուշակ․ մարտի 26

25.03.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուղևորությունների համար բարենպաստ օր է: Շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը. այն վառ տպավորություններ կպարգևի, կոգեշնչի ու կօգնի մոռանալ այն, ինչ վերջերս վշտացնում էր ձեզ: Հնարավոր է՝ հասկանաք, որ պատրաստ եք լրիվ նոր գործ ստանձնել:

Պլանավորմանը լուրջ վերաբերվեք, և այդ դեպքում արագ կհասնեք առաջին հաջողություններին: Օգնության կարիք չեք ունենա. սեփական ուժերը, գիտելիքներն ու կենսափորձն էլ բավական կլինեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է բարդ ֆինանսական հարցերը լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Այսօր յուրաքանչյուրը ձեզ ինչ-որ բանում օգտակար կլինի. ինչ-որ մեկը կբարձրացնի ձեր տրամադրությունը, ինչ-որ մեկը կկիսվի իր փորձով, ինչ-որ մեկն էլ առաջարկ կանի, որից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Չեք վախենա փորձարկումներ անել, և հաճախ ամենահամարձակ որոշումները կլինեն ամենից հաջողը:

Հավանական են ծանոթություններ, որոնք ավելի ուշ սիրային շարունակություն կստանան: Այստեղ շտապել պետք չէ. նախաձեռնությունը մեծ զգուշությամբ վերցրեք ձեր ձեռքը: Ժամանակը ձեր օգտին է աշխատում, այնպես որ՝ օգտվեք դրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ օր չէ: Գործեր շատ կլինեն, բայց դրանց քանակը ձեզ չի վախեցնի: Անպայման կգտնեք ամեն ինչ հասցնելու ձևը: Հավանական է բարդ զրույց մտերիմ մարդու հետ: Հնարավոր է՝ խոսքը ձեր սխալների ու այն ընդհանուր խնդիրների մասին լինի, որոնք ձեր մեղքով են առաջացել: Լուծում անպայման կգտնվի, եթե դուք զրուցակցի ամեն բառը ձեր դեմ ուղղված չհամարեք:

Ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Ցանկացած խնդրի հանդեպ ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել: Շրջապատողները կնկատեն ձեր տաղանդները և շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած օր է: Շատերը կուզենան շփվել ձեզ հետ, այնպես որ՝ անհավանական առաջարկներ կանեն: Դժվար կլինի որոշել, թե դրանցից որն է պետք ընդունել: Այստեղ կօգնի ինտուիցիան, որի հուշումների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել:

Հնարավոր են վեճեր հարազատների հետ, բայց տարաձայնությունները լուրջ չեն լինի ու ժամանակավոր բնույթ կկրեն: Ժամանակ կանցնի ու ձեզ կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել, փոխհասկացողությունն ու ներդաշնակությունը կվերականգնվի: Երեկոյի համար ոչ մի կարևոր բան մի պլանավորեք. այդ հատվածում կուզենաք հանգստանալ, վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար է լուրջ գործերի համար: Ձեզ հազիվ թե հետաքրքրեն երեկույթները, ուրախ միջոցառումներն ու այլ զվարճանքները: Փոխարենը հետաքրքիր կլինի բարդ խնդիրները լուծելը, օգտակար հմտություն ձեռք բերելը, մյուսներից շուտ կարևոր ինֆորմացիա ստանալը: Շատ օգտակար կլինեն փորձառու մարդկանց հետ շփումները. նրանք հաճույքով կկիսվեն իրենց գիտելիքներով:

Առողջ բանականությունն ու տրամաբանությունը կօգնեն անձնական խնդիրները լուծելիս: Այնտեղ, որտեղ մյուսները հույզերով ու ցանկություններով են առաջնորդվում, դուք ավելի զգույշ ու խելամիտ կգործեք: Իհարկե, դա շատերին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կոգեշնչի: Ամեն ինչ հեշտությամբ կտրվի, արագ գլուխ կհանեք բարդ գործերից, ինչ-որ կարևոր վեճում հաղթանակ կտոնեք: Բայց աստիճանաբար գործնական ակտիվությունը կնվազի, ձեզ համար ավելի ու ավելի բարդ կլինի անհրաժեշտ խոսքեր գտնելն ու ճիշտ որոշումներ ընդունելը: Երբեմն հետաքրքիր հնարավորությունները բաց կթողնեք միայն այն պատճառով, որ անհրաժեշտ պահին կարևոր քայլ չեք կարողանա անել:

Օրվա երկրորդ կեսը լավ է նվիրել հանգստին: Ծանրաբեռնվածությունն այդ հատվածում ցանկալի չէ. այն վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա, կարող են սրվել քրոնիկ հիվանդությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջողության կհասնեք, եթե չվախենաք ռիսկի դիմել ու օգտվել համարձակ, չփորձված մեթոդից: Ինտուիցիան շատ սուր կլինի, և եթե միայն նրա հուշումներին հետևեիք, սխալների հավանականությունը հավասար կլիներ զրոյի: Բայց կնախընտրեք լսել խորհուրդները, ընդ որում՝ այն մարդկանց խորհուրդները, որոնց ունեցած փորձը խիստ վիճելի է: Աշխատեք անձնական գործերը ոչ ոքի հետ չքննարկել:

Հավանական են ուղևորություններ: Դրանք սպասվածի ու պլանավորածի նման չեն դասավորվի, բայց հետաքրքիր կլինեն, թույլ կտան օգտակար փորձ ձեռք բերել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հաջող կդասավորվի: Վստահ կլինեք ձեր ուժերին ու չեք նահանջի, եթե ճանապահին խոչընդոտներ առաջանան: Նման հաստատակամությունը շրջապատի հարգանքը կհարուցի, կօգնի ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում:

Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ նաև սիրային անակնկալներ: Լավ ժամանակ է անսովոր միջոցառումների մասնակցելու համար: Կարող եք հյուրեր ընդունել ու ընտանեկան տոներ կազմակերպել. շատերի տրամադրությունը կկարողանաք բարձրացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ: Ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու, այն ավելի հեշտ ու հաճելի դարձնելու հնարավորություն կունենաք: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնց միանգամից համաձայնությամբ չեք պատասխանի: Այն գործում, որին վերջերս մեծ ուժեր էիք տրամադրել, նոր հեռանկարներ կբացվեն:

Բայց պետք է նկատի ունենաք, որ ոչ միայն համախոհներ, այլև նախանձողներ ձեռք կբերեք. վերջիններից կարող եք տարբեր տհաճություններ սպասել: Պետք չէ բոլորին պատմել ձեր հաջողությունների ու ձեռքբերումների մասին: Ինչքան քիչ մարդիկ իմանան դրանց մասին, այնքան ավելի լավ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեզ սովորականից շատ կքննադատեն, ընդ որում՝ դա կանեն այն մարդիկ, որոնց կարծիքը ձեզ համար շատ կարևոր է: Աշխատեք նման նկատողություններին հանգիստ արձագանքել, թույլ մի տվեք, որ ձեզ հանեն հավասարակշռությունից: Ամենալարված պահերին կօգնի հումորի զգացումը:

Զգույշ եղեք գումարի հետ. այսօր դատարկ բաների վրա մեծ գումար կծախսեք: Ցանկալի չէ վարկեր վերցնել ու պարտքով գումար տալ: Եթե հիմա ֆինանսական գործերում կարգապահ լինեք, ապագայի շատ խնդիրներից կխուսափեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ շատ պետք կգան նրբանկատությունն ու մարդկանց հետ պայմանավորվելու ունակությունը: Համախոհների հետ գործելու դեպքում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատեք խումբ հավաքել, որն ունակ կլինի ձեր ղեկավարության տակ ջանասիրաբար աշխատել: Ձեզ ղեկավարել փորձող մարդկանցից լավ է հեռու մնալ:

Ձեզ կհաջողվի կարգավորել ընտանեկան տարաձայնությունները, բայց դրանց հանդեպ շատ լուրջ վերաբերմունքը կխանգարի հաճույք ստանալ մտերիմների հետ շփումներից: Հիշեք՝ բոլոր խնդիրները չէ, որ անհապաղ որոշում են պահանջում, ինչ-որ բաներ կարող եք հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար է գործնական հարցերը լուծելու համար: Արդյունավետ կանցնեն պոտենցիալ գործընկերների ու համախոհների հետ բանակցությունները: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր գտնեք: Տանը՝ մտերիմների շրջանում, ձեզ թեթև ու հարմարավետ կզգաք: Կարող եք ասել այն, ինչ մտածում եք ու չկասկածել, որ ձեզ ճիշտ կհասկանան:

Հարաբերություններ սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ նոր ծանոթների մասին խիստ կդատեք, բոլորին բարձր պահանջներ կներկայացնեք: Բացի այդ, ձեզ կպակասի հումորի զգացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1413 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 6
Հյուրեր/Гостей: 6
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով