Աստղագուշակ․ մարտի 24

Աստղագուշակ․ մարտի 24

23.03.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող ու հետաքրքիր օր է: Այն հարմար է լրիվ նոր գործեր ստանձնելու համար: Արագ կսովորեք, կիմանաք, թե դժվարությունների դեպքում ում է պետք դիմել աջակցության խնդրանքով, իսկ եթե սխալներ անեք, ժամանակին կնկատեք դրանք ու արագ կուղղեք: Խելամիտ խորհուրդները կլսեք, իսկ մնացածներին պարզապես ուշադրություն չեք դարձնի:

Մի կողմ վանեք բոլոր կասկածները: Ինչքան ինքնավստահ լինեք, այնքան մեծ կլինեն կարևոր հաղթանակ տանելու շանսերը: Ոչ մի բանից վախենալ պետք չէ. չի լինի մի գործ, որից չկարողանաք գլուխ հանել, բացի այդ, աստղերը ձեր կողմից կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Աշխատեք անբռնազբոս պահել ձեզ, մի վախեցեք խախտել ձևականությունները. միայն այդպես կարող եք լավ տպավորություն թողնել: Չի բացառվում՝ ձեզանով հետաքրքրվեն շատ ազդեցիկ անձինք, նրանց աջակցությունը թույլ կտա արագ հասնել դրված նպատակներին:

Խուսափեք խարդավանքներից ու հիշեք, որ ցանկացած նպատակի տանող ամենակարճ ճնապարհը ուղիղ ճանապարհն է: Երբեմն ամենաբարդ հարցերի պատասխանները ամենից ակնհայտն են: Այսօր հենց այս օրերից մեկն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լարված, բայց ոչ այնքան վատ օր է: Դժվար պահերը կհետևեն հաջող պահերին, երբեմն նույնիսկ ավելիին կհասնեք, քան ակնկալում էիք: Կարևորը դժվարությունների դեպքում թևաթափ չլինելն է: Հակված կլինեք մեծ նշանակություն տալ ձեր սխալներին, իսկ դրանք հաճախ աննշան կլինեն ու հնարավոր կլինի հաշված րոպեների ընթացքում ուղղել:

Այսօր ձեզ հաճախ կքննադատեն: Տրամադրությունը դրանից, իհարկե, չի լավանա: Ինքներդ ձեզ խրախուսեք: Դրանից հետո շրջապատողներն էլ կնկատեն ձեր հաջողությունները, ձեռքբերումներն ու տաղանդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել, իսկ դա լուրջ դժվարությունների կհանգեցնի: Բայց ինտուիցիայի հուշումների վրա հույս դնել չարժե. դրանք կուշանան կամ սխալ կլինեն: Հաճախ տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, շատ սուր կարձագանքեք նկատողություններին, երկար ժամանակ կհիշեք տհաճ զրույցները: Շրջապատողների արարքները անտրամաբանական կթվան, երբեմն ձեզ կթվա, որ մարդիկ իրենց տարօրինակ են պահում միայն նրա համար, որ ձեզ տհաճություն պատճառեն:

Օրն ավելի հաճելի կդառնա, եթե ձեզ հաջողվի հետաքրքիր գործ գտնել, զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես գրավում է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն շտապում գործել: Ամեն քայլը պետք է լավ մտածված լինի: Ավելի լավ կլինի, եթե խորհրդակցեք նրանց հետ, ում վստահում եք կողքից հայացքը ձեզ չէր խանգարի: Ականջի հետև մի գցեք քննադատությունները, դրանք օգտակար կլինեն:

Օրվա երկրորդ կեսը առավելագույնս հանգիստ անցկացրեք, խուսափեք ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունից: Այդ ժամանակահատվածը հարմար է հանգստի ու այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր լավ են հասկանում ձեզ ու կիսում են ձեր հետաքրքրությունները: Հավանական են լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու ու ընտանեկան գործերի համար: Լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ փոքրիկ տարաձայնություններն արագ կհաջողվի հաղթահարել: Հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով ու անսպասելի առաջարկներով:

Չեն բացառվում անսպասելի գործնական առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Ամենահնարամիտ Կույսերը շահավետ գործարքներ կնքելու, եկամուտները մեծացնելու շանս կունենան: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչում կձգտեք ինքնուրույնության: Դա հաճախ կվշտացնի մտերիմներին, ովքեր կուզեին գործով կամ խորհրդով օգնել: Հեշտ չի լինի վիրավորանքներից խուսափելը: Մի խուսափեք տհաճ զրույցներից, աշխատեք դրանք հնարավորինս կառուցողական վարել: Չի բացառվում՝ հենց այսօր կարողանաք լուծում տալ այն խնդիրներին, որոնք վերջին շրջանում ձեզ հանգիստ չէին տալիս:

Հնարավոր են հետաքրքիր ծանոթությունները, ընդ որում՝ դրանք կկայանան անսովոր ու տարօրինակ պայմաններում: Շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք ու դրա համար ջանքեր չեք գործադրի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կհասկանաք՝ ինչ եք ուզում ու կիմանաք, թե ինչի եք պատրաստ դրա համար: Ոչ ոք ձեզ չի ստիպի փոխել ձեր կարծիքը, հրաժարվել պլաններից: Ամեն ինչ ձեր ուզածի նման կանեք, իսկ շրջապատողները կարող են միայն հաշտվել դրա հետ. այլ տարբերակ նրանց չի մնա: Ձեր վարքը կոնֆլիկտների ու վեճերի չի հանգեցնի: Հակառակը, հարաբերությունները ներդաշնակ կլինեն:

Օրը վատը չէ ֆինանսական պլանավորման համար: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես տնօրինել արդեն եղած գումարն ու այն, ինչ կաշխատեք մոտ ժամանակներս: Որոշ Կարիճներ եկամուտները մեծացնելու սրամիտ ու արդյունավետ միջոց կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կստիպի հուզվել: Հնարավոր են տհաճ բացահայտումներ: Որոշ Աղեղնավորներ ինֆորմացիա կստանան, որը նրանց շատ կվշտացնի: Բայց որքան էլ ուժեղ լինեն բացասական հույզերը, չեք հրաժարվի ձեր պլաններից, կիսատ չեք թողնի սկսածը: Համառությունը թույլ կտա հասնել նպատակին կամ գոնե մոտենալ նրան:

Զգույշ եղեք նոր ծանոթների հետ նրանք շատ լավ բաներ են խոստանում, բայց բացի տհաճություններից ոչինչ չեն բերի: Աջակցության խնդրանքով դիմեք հին ընկերներին. նրանց հետ արժե անցկացնել ազատ ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շփումները համբերատարություն ու ինքնատիրապետում են պահանջում: Շրջապատողներն իրենց տարօրինակ կպահեն: Ոմանք ձեզ չեն հասկանա ու անդադար հարցեր կտան, մյուսները կքննադատեն, իսկ ոմանք էլ անհաջող կերպով կփորձեն շահել ձեր վստահությունը: Իսկ ձեզ իրական ու հուսալի համախոհներ են պետք: Միայն օրվա վերջին պարզ կդառնա՝ որտեղ կարող եք նրանց գտնել:

Առավոտյան պարտավորություններ մի ստանձնեք, նույնիսկ կատակով խոստումներ մի տվեք: Երեկոյան հեռավոր ուղևորություններ մի պլանավորեք. դրանք հոգնեցուցիչ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եկել է բարդ որոշումներ ընդունելու ժամանակը: Դա պետք է ինքնուրույն անել, այնպես որ՝ մի փորձեք ինչ-որ մեկի վրա գցել պատասխանատվությունը կամ խորհուրդ ստանալ: Ժամանակը ձգել նույնպես չի կարելի. աստղերը ձեզ չեն սպասի:

Ամեն ինչ ավելի հեշտ կլինի, երբ հստակ որոշակիություն մտցնեք ձեր մտադրությունների մեջ: Ինչքան քիչ լինեն կասկածները, այնքան ուրախության ու դրական հույզերի առիթներ շատ կլինեն: Համախոհներ գտնելն էլ հեշտ կլինի, երբ դադարեք կասկածել ձեր ուժերի վրա ու սկսեք ապագային մեծ լավատեսությամբ նայել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Ոչ միայն ձեր գործերից հիանալի գլուխ կհանեք, այն նաև մտերիմներին կօգնեք ինչ-որ կարևոր գործում: Դրա հետ մեկտեղ, ինքնուրույն գործելն այնքան էլ պարտադիր չէ: Կարող եք միավորվել մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հայացքներն ու հետաքրքրությունները: Նրանց հետ միասին մեծ հաջողությունների կհասնեք:

Կուրախացնեն հեռվից նորությունները: Անսպասելի հանդիպումներն էլ շատ դրական հույզեր կպարգևեն: Նկատի առեք, որ կենսական պոտենցիալը ցածր է, պետք է փորձեք խուսափել գերհոգնածությունից: Օրգանիզմի ամրությունը ստուգել չարժե, ավելի խելամիտ կլինի ավելորդություններից խուսափելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1550 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 11
Հյուրեր/Гостей: 11
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով