ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2213 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Միանգամից մի քանի հետաքրքիր ու խոստումնալից առաջարկներ կստանաք: Առողջ բանականությունն ու փորձը կհուշեն, թե դրանցից որն ընտրեք: Կարևորը չվստահել քիչ ծանոթ մարդկանց խոստումներին: Հիշեք, որ այսօր միայն դուք իրական պատկերացում կունենաք սեփական հնարավորությունների մասին, իսկ մյուսները հակված կլինեն գերագնահատել դրանք:

Կուրախացնեն ընկերներին կամ հեռու հարազատներին վերաբերող նորությունները: Ցանկացած ընտանեկան միջոցառում լավ կանցնի: Կհաջողվի հանգիստ քննարկել ընդհանուր գործերը, պայմանավորվել պլանների մասին՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել մի գործում, որը ձեզ համար յուրահատուկ կարևորություն է ներկայացնում: Բայց դրա համար պետք է կենտրոնանաք ու չշեղվեք մյուս խնդիրների վրա. իսկ ուրիշ խնդիրներ նույնպես քիչ չեն լինի: Հուսալի օգնականներ փնտրեք. նրանք կհեշտացնեն ձեր կյանքն ու մասնավորապես այս օրը: Հավանական է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր առջև նոր հեռանկարներ կբացվեն:

Օրը հարմար է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Նոր ծանոթներին դուր կգաք ու հեշտությամբ ամեն ինչի մասին կպայմանավորվեք նաև հին ծանոթների հետ: Հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ եղեք այն մարդկանց հետ շփվելիս, որոնցից ձեր կյանքում շատ բան է կախված: Ձեր համարձակ արտահայտություններն ու անկախ դատողությունները հարաբերություններում խնդիրների, իսկ երբեմն նաև բաց կոնֆլիկտի պատճառ կդառնան: Մտածեք՝ արդյոք արժե ձեր կարծիքը սուր ձևով հայտնել:

Գործնական բանակցությունները հատուկ զգուշություն են պահանջում. դրանք արժե անցկացնել ձեզ լավ ծանոթ տարածքում: Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների ու ընկերների հետ շփվելու համար: Բայց և այն Երկվորյակները, ովքեր կնախընտրեն միայնակ մնալ, չեն վշտանա և իրենց համար հետաքրքիր զբաղմունք կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կկարողանաք կարգավորել գործընկերների հետ տարաձայնություններն ու ամրապնդել մասնագիտական դիրքերը, հաջող ավարտին հասցնել կարևոր նախագիծը: Օրվա առաջին կեսը պետք է հնարավորինս արդյունավետ անցկացնել, քանի որ հենց այդ հատվածում կարող եք լավագույն արդյունքին հասնել: Լավ է հույս դնել բացառապես սեփական ուժերի վրա: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր անկեղծորեն ուզում են օգնել ձեզ, հուսախաբ կանեն:

Երեկոն հարմար է հանգստի համար: Ծուլության համար ինքներդ ձեզ մի մեղադրեք, եթե հանկարծ ուզենաք հետաձգել պլանավորած գործերը: Հիմա անգործությունը ձեզ չի վնասի, այլ կօգնի վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կկարողանաք առաջ անցնել մրցակիցներից, բոլորից արագ լուծել բարդ խնդիրներն ու հիանալի արդյունքների հասնել դժվար գործում: Բայց օրը հեշտ չի լինի: Խնդիրներ ավելի արագ կառաջանան, քան կհասցնեք դրանք լուծել, և երբեմն ոչինչ բաց չթողնելու համար ստիպված եք լինելու կիսվել այդ խնդիրների միջև: Շատ օգտակար կլինի հին փորձը: Ավելի հաճախ հիշեք այն հաղթանակների մասին, որոնք արդեն տարել եք. դա կօգնի պահպանել սեփական անձի հանդեպ հավատը:

Անբարենպաստ միտումների ազդեցությունը նշմարելի կլինի անձնական հարաբերություններում: Աշխատեք խուսափել մտերիմների հետ վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ինքնուրույն աշխատանքի համար: Նույնիսկ լավագույն օգնականները այսօր միայն կբարդացնեն ձեր կյանքը. նրանց միջամտությունը անժամանակ ու վնասակար կլինի, իսկ խորհուրդները՝ անտեղի: Փոխարենը ձեր սեփական գաղափարները պարզապես հրաշալի կլինեն, այնպես որ՝ աշխատեք հնարավորինս արագ կյանքի կոչել դրանք:

Ֆինանսական պատկերը բարենպաստ է: Դրամական մուտքերը մեծ չեն լինի, փոխարենը շատ տեղին կլինեն: Բացի այդ, իմաստուն կտնօրինեք ստացված գումարը: Օրինակ՝ շահավետ գնումներ կանեք կամ գումարը հեռանկարային նախագծի մեջ կներդնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վճռական գործեք ու բոլորին ցույց տվեք, թե ինչի եք ունակ: Ինքներդ ձեզ վրա կասկածելու պատճառ չունեք: Բարդ իրավիճակում խուճապի չեք մատնվի ու մյուսների համար լավ օրինակ կծառայեք: Հավանական են նոր ծանոթություններ: Դրանք երկարատև ու լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն, բայց դրա համար պետք է նախաձեռնող լինեք:

Հնարավոր են անսպասելի կապեր ազդեցիկ անձանց կամ պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Անհանգստության լուրջ պատճառներ չկան, բայց որոշ տհաճ պահեր պետք է հաղթահարեք: Ցանկացած բարդ իրավիճակում գոնե արտաքուստ հանգստություն պահպանեք: Սխալներից խուսափելու համար դա բավական կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենահետաքրքիր օրը չէ: Այն լավը կլինի միայն նրանով, որ նոր խնդիրներ չի բերի: Հանգիստ զբաղվեք ավելի վաղ սկսած գործերով, կարգուկանոն հաստատեք փաստաթղթերի մեջ, մանրամասն ստուգեք ստացված ինֆորմացիան ու ուրիշների աշխատանքը:

Ձեզ հետ շփումները շատերին կօգնեն մոռանալ խնդիրների մասին, ուստի զարմանալի չէ, որ դեպի ձեզ այսօր կձգտեն ամենատարբեր մարդիկ: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Կարևոր է ուշադիր լինել ինտուիցիայի հուշումներին. այսօր ձեր համակրանքը շահել փորձող բոլորի հետ չէ, որ արժե գործ ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հնարամտությունն ու խոհեմությունը կօգնեն ամրապնդել դիրքերը: Կարող եք օգտակար կապեր ձեռք բերել, նոր համախոհներ ու հովանավորներ գտնել: Երբեմն շատ վստահող կլինեք, ինչն էլ կօգնի թշնամիներին ձեր համախոհը ձևանալ: Բայց եթե ուշադիր լինեք, արագ նրանց ջրի երես կհանեք:

Երեկոյան հավանական են լավ նորություններ: Դրանք, ամենայն հավանականությամբ, ոչ թե ձեր, այլ ձեզ համար մտերիմ մարդու հետ կապված կլինեն: Անկեղծորեն կուրախանաք մյուսների համար, իսկ ավելի ուշ կհասկանաք՝ ինչ է պետք անել սեփական կյանքում դրական փոփոխությունների հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործնական ոլորտում դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի: Դրանց շնորհիվ մեծ հաջողությունների կհասնեք; Կհաջողվի լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները՝ առանց որևիցե մեկի օգնությանը դիմելու: Ինքնուրույն լինելն ու գործողություններում ազատությունը հատկապես կարևոր կլինեն այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ: Այստեղ լավ է ոչ ոքի հետ չխորհրդակցել:

Անձնական կյանքում չեն բացառվում խնդիրները: Օրինակ՝ սիրահարների հարաբերությունները կփչանան խանդի պատճառով: Բայց ձեզ բնորոշ տակտն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել լուրջ կոնֆլիկտներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք կարգուկանոն մտցնել գործնական հարաբերություններում, պարզել, թե ով է իսկապես ձեր համախոհը, իսկ ով հենց առաջին դժվարություններից հետո կանցնի մրցակիցների կողմը: Կասկածելի կապերին առանց կասկածի ու զղջալու վերջ տվեք. ինչքան երկար դանդաղեք, այնքան մեծ կլինեն կորուստները:

Անձնական հարաբերություններում, հակառակը ճկուն ու զիջող եղեք: Մտերիմներին ներեք նրանց փոքրիկ թուլությունները ու շատ բան մի սպասեք: Աշխատեք ուրախացնել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար. դա ձեր տրամադրությունն էլ կբարձրացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ ժամանակ պետք է ծախսեք հին սխալներն ուղղելու համար, որոնց մի մասը ինքներդ եք արել: Բացի այդ, պետք է ավարտեք մյուսների սկսած գործերը, խառնվեք ուրիշների կոնֆլիկտներին: Սեփական պլաններին վերադառնալ կհաջողվի միայն օրվա երկրորդ կեսին: Այստեղ պետք է արագ գործեք. աշխատեք դատարկ բաների վրա չշեղվել:

Երեկոն հարմար է սիրային ժամադրությունների, զբոսանքների, չպարտադրող միջավայրում ոչ ֆորմալ շփումների համար: Կարող եք հյուրեր ընդունել ու ծանոթներին կանչել ձեզ մոտ: Երկու դեպքում էլ դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2213 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5