ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2472 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք օրը հետաքրքիր անցկացնել, այն հնարավորինս իրադարձություններով հագեցած դարձնել ու խուսափել ձանձրույթից: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը. եղեք այնտեղ, որտեղ վաղուց ուզում եք լինել: Ճիշտ է, նշանի որոշ ներկայացուցիչների մոտ նոր տպավորությունների ծարավն այնքան մեծ կլինի, որ նրանք ամբողջովին կմոռանան առողջ բանականության մասին: Լուրջ սխալներից կկարողանաք խուսափել, բայց ինքներդ ձեզ համար փոքրիկ խնդիրներ կստեղծեք:

Չնայած ընտանեկան գործերի հանդեպ հետաքրքրությունը մեծ չէ, չարժե լրիվ հեռանալ դրանցից. հարազատների համար ձեր կարծիքը կարևոր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է: Միակ դժվարությունն այն է, որ օրը կարող է գործողություններ պահանջել, որոնց դեռ պատրաստ չեք: Գործի անցեք: Եթե հիմա բաց թողնեք բարենպաստ պահը, ապա երկար ժամանակ կզղջաք դրա համար: Լավ է լսել ինտուիցիայի հուշումներին, քան ուրիշների խորհուրդները: Շրջապատողները շատ հարցերում կարող են սխալվել:

Օրը հարմար է ձեր կամ ընտանիքի անդամների հետ կապված լուրջ նախագծերում ներդրումներ անելու համար: Հաջող կլինեն խոշոր գնումները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, եթե քիչ ծանոթ մարդկանց հետ շփվելիս զգույշ լինեք: Նման կապերն այսօր ավելի շատ խնդիրներ կբերեն, քան ուրախություն: Իսկ ահա մտերիմների հետ, հակառակը, արժե ավելի շատ ժամանակ անցկացնել. նրանք ձեր ներկայության կարիքը կունենան:

Օրվա առաջին կեսը թեթև կանցնի ավելի ուշ պետք է բարդ որոշում ընդունեք: Երբ ամենակարևոր պահը հետևում մնա, մի քիչ դադար վերցրեք հոգեկան ուժերը վերականգնելու համար: Երեկոյի համար հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք. ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անսովոր առաջարկների ու ինքնատիպ որոշումների օր է: Կարող եք խախտել ավանդույթները, քանդել կարծրատիպերը, տարօրինակ բաներ անել: Ձեր վարքը համընդհանուր ուշադրության կարժանանա, բայց պետք չէ վախենալ նկատողություններից ու քննադատական հայացքներից: Ձեր հաջողությանը նախանձող մարդիկ ձեզ համար վտանգ չեն ներկայացնում:

Հարմար օր է տանը փոփոխություններ անելու համար: Նույնիսկ կահույքի վերադասավորումը կուրախացնի: Մտերիմների հետ կարող եք քննարկել վերանորոգման կամ տեղափոխության հետ կապված հարցերը: Ինչ-որ տարաձայնություններ հնարավոր են, բայց կոնֆլիկտը քիչ հավանական է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք որոշումներ ընդունել: Օրը կապված է այնպիսի իրավիճակների հետ, երբ ճիշտ ելք գտնելը բարդ կլինի: Արժե վերանայել շրջապատի հետ հարաբերությունները, այլ կերպ դնել շեշտադրումները. դա շփումները բոլորի համար ավելի հարմարավետ ու հաճելի կդարձնի:

Հեշտությամբ կհրաժարվեք սովորական դարձած բաներից, որոնք խանգարում են առաջ շարժվել: Կարող եք հաջողությամբ ազատվել անպիտան իրերից, օրինակ՝ կվաճառեք կամ կփոխանակեք դրանք: Օգտակար կլինի տանը կարգուկանոն հաստատելը, ոչ մեծ վերադասավորումներ անելը. դա կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավականին հաջող, բայց լրիվ անկանխատեսելի օր է: Իրավիճակը հաճախ կփոխվի, շատ բան սպասվածի ու պլանավորածի նման չի ընթանա: Նման պահերին զիջող կլինեք ու արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում: Երբեմն նույնիսկ չեք կարողանա բացատրել, թե ինչու եք ընդունում այս կամ այն որոշումը, բայց սխալներ համարյա չեք անի:

Մտերիմները ձեզ կես խոսքից չեն հասկանա, բայց նրանց հետ պայմանավորվել բոլոր դեպքերում կհաջողվի: Համբերատար եղեք նրանց հետ, ում տեսակետը տարբերվում է ձերինից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ հաճելի կանցնի: Ստանձնած շատ գործերում հիանալի արդյունքների կհասնեք, ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Հնարավոր է գործնական կապերի վերականգնում, որոնք ժամանակին շատ օգտական են եղել ձեզ: Մարդիկ, որոնց հետ նախկինում շփվել եք, կտեսնեն, թե ինչքան բանի եք հասել. նրանց վերաբերմունքը դեպի լավը կփոխվի:

Հիմա հին ծանոթների շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Մտերիմների աջակցությունն ու սիրելիի հետ ներդաշնակ հարաբերությունները շատ կուրախացնեն: Վերջին ժամանակներս որոշ Կշեռքների պատած տագնապը հօդս կցնդի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է շփումների համար, նույնիսկ չպլանավորված հանդիպումները շատ լավ կանցնեն: Կարող եք նոր համախոհներ գտնել, որոնք ճիշտ ժամանակին օգնության կհասնեն ու կօգնեն նշանակալի հաջողությունների հասնել: Պարտադիր չէ առանց ինքներդ ձեզ խնայելու աշխատեք. բավական է ճիշտ ժամանակին ասեք, թե ինչ է ձեզ պետք և ով պետք է ապահովի դա:

Վճռականությունն ու համառությունը ձեզ շատ կզարդարեն: Հենց դրանց շնորհիվ նոր ծանոթների վրա անջնջելի տպավորություն կթողնեք: Ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: Այսօր սկսվող սիրային պատմությունը վառ հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զգույշ եղեք: Վատ տրամադրված մարդկանց հետ բախվելու վտանգ կա: Հակված կլինեք թեթևամտության, հաճախ ուշադրություն չեք դարձնի մանրուքներին, որոնք կարող են կարևոր լինել: Մրցակիցները կօգտվեն ձեր սխալներից. ստացվում է, որ ձեր խնդիրների համար բացառապես դուք եք մեղավոր:

Կարող եք հույս դնել այն մարդկանց աջակցության վրա, որոնց հետ արդեն հասցրել եք ընկերանալ ու մտերմանալ: Շատ հին կապերը վերականգնելու փորձերը անհաջողության կմատնվեն: Շփումների մեջ նախաձեռնությունը վերցնելու ցանկացած փորձ պետք է զգույշ անել. այն կարող է անտեղի լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ժամանակը զուր մի վատնեք: Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք: Հավանական են տարաձայնություններ շրջապատի հետ, բայց երկար վեճերից հետո ձեր տեսակետը միակ ճիշտը կճանաչվի: Բայց պետք է երկխոսությունը հանգիստ վարել, չտաքանալ ու թույլ չտալ շրջապատին շեղել ձեզ:

Ժամանակին ձեզ համար կարևոր գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Տնային հոգսերը սովորականից շատ ժամանակ ու ուժեր կպահանջեն: Մտերիմները ձեզ օգնելու հնարավորություն չեն ունենա, նույնիսկ եթե շատ ուզենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բան իրականում ավելի բարդ կլինի, քան այսօր կարող է թվալ: Խուսափեք ակներև լուծումներից, մի շտապեք եզրակացությունների հարցում: Նպատակներին պետք է դժվար ճանապարհով գնաք: Դժվարությունները հաղթահարելով՝ ոչ միայն անգին փորձ ձեռք կբերեք, այլ նաև նոր ընկերներ, որոնց հետ շփումները ձեր կյանքը դեպի լավը կփոխեն:

Երեկոյան հնարավոր են փոքրիկ տհաճություններ, բայց դրանցից արագ գլուխ կհանեք: Թևաթափ չեք լինի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Լավատեսությունը կօգնի շահել շրջապատի համակրանքը: Օրը հարմար է ինչպես նախապես պլանավորած, այնպես էլ սպոնտան գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Կարող եք հաղթանակ տոնել հին մրցակցի հանդեպ: Բայց դա հեշտ չի լինի: Ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկի օգնության կարիքը կունենաք: Աշխատեք օգտակար ծանոթություններ հաստատել կամ ամրապնդել արդեն գոյություն ունեցող կապերը: Դա դժվար չի լինի, քանի որ այսօր ինտուիցիան կօգնի ճիշտ տոն ընտրել շրջապատի հետ շփումներում:

Կարող եք երկարատև պլաններ կառուցել. ձեզ համար հեշտ կլինի կանխագուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Որոշ Ձկներ նոր մասնագիտական պլաններ կունենան: Հարմար օր է ձեր առաջ բարձր նպատակներ դնելու համար. դրանց հասնելու շանսերը մեծ են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Նյութը հասանելի է նաև ռուսերեն

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2472 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6