ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2029 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ վեճեր ու տարաձայնություններ կբերի: Աշխատեք հնարավորինս արագ վերջ տալ դրանց: Դա հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր գործ ունեն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Երբեմն պետք է նշանակալի զիջումների գնաք, բայց լավ է դրանց ձեր կամքով գնաք, քան սպասեք այն պահին, երբ իրավիճակը կստիպի ցանկացած պայմանի հետ համաձայնել:

Սիրահարները հաճախ կվիճեն: Երբեմն տարաձայնությունների պատճառը դատարկ բաների կլինեն, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք հարթել սուր անկյունները, խուսափել վիրավորանքներից, որոնք կարող են երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Կուրախացնեն դրամական մուտքերը: Դրանք անսպասելի, բայց ճիշտ ժամանակին կլինեն: Հնարավոր է՝ միանգամից ծախսեք ստացածը, բայց հոգ չէ. ծախսերը զուր չեն լինի:

Աշխատանքի ու այլ կարևոր գործերի համար ամենահարմար օրը չէ, քանի որ ավելի շատ կուզենաք հանգստանալ ու զվարճանալ, քան զբաղվել ինչ-որ օգտակար բանով: Ձեզ սիրահարվելը հեշտ կլինի, իսկ ինքներդ ոչ մի դեպքում սառնասրտությունը չեք կորցնի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք երկար ու ձեզ համար կարևոր ընկերական հարաբերությունների սկիզբ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի օր է հին համարձակ պլանը կյանքի կոչելու համար: Ձեր գաղափարները շատերին կզարմացնեն: Չի բացառվում՝ ազդեցիկ անձինք օգնեն իրագործել մտածածը: Հին տարաձայնությունները հաղթահարելու, վերջին ժամանակներս լարված հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք:

Հիանալի օր է հարազատների հետ շփվելու, ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Ուշադիր կլինեք նրանց հանդեպ, ովքեր դրա կարիքն ունեն, կաշխատեք ոչ ոքի օգնության խնդրանքը չմերժել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բավական անհանգիստ կլինի: Նշանի ներկայացուցիչները ապրումների շատ առիթներ կունենան: Հավանական են նշանակալի ծախսեր: Ինչ-որ բանի վրա կարելի է խնայել, բայց այստեղ կարևոր է չկորցնել չափի զգացումը. լավ իրը համարյա ձրի ձեռք բերել չի ստացվի:

Կարգապահություն պահանջող միապաղաղ ու բավականին ձանձրալի գործեր շատ կլինեն: Մի փորձեք դա մեկ ուրիշին հանձնարարել. ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Հավանական են տարաձայնություններ ընտանիքում, իրենց մասին կհիշեցնեն հին վիրավորանքները: Բոլոր սուր անկյունները պետք է ինքներդ հարթեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք ապագային լավատեսորեն նայել, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Ցանկացած հանդիպման շատ կարևոր կլինի ինքնավստահ ու իր նախաձեռնությունների հաջողության վրա վստահ մարդու տպավորություն թողնելը: Ինչքան քիչ մարդիկ կռահեն ձեր կասկածների մասին, այնքան լավ: Որոշ խորհուրդներ արժե նկատի առնել, բայց ավելի շատ կլինեն այնպիսիք, որոնք ուշադրության արժանի չեն:

Մի շտապեք անձնական հարաբերություններին վերաբերող որոշումներ ընդունել: Վտանգ կա՝ պահի հույզերի ազդեցության տակ կործանեք այն, ինչ թանկ է ձեզ համար: Լավ է թույլ տաք, որ իրադարձություններն իրենց հունով ընթանան. ավելի ուշ տեղի ունեցողի հանդեպ ձեր վերաբերմունքը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ վստահող մի եղեք: Այսօր ամեն ինչին կհավատաք. չի բացառվում, որ դրանից փորձեն օգտվել ձեզ վատը կամեցողները: Մտերիմները կփորձեն ձեզ հետ պահել չմտածված քայլից: Լսեք նրանց խորհուրդները, ականջի հետև մի գցեք այն ինֆորմացիան, որով կուզենան կիսվել շրջապատողները:

Օրվա երկրորդ կեսին կարող եք ապագայի պլաններ կառուցել: Այդ ժամանակ օբյեկտիվ կգնահատեք ձեր ուժերը, կիմանաք՝ ինչի կարող եք հասնել, իսկ ինչի՝ ոչ: Կարող եք ձեր գաղափարներով կիսվել հին ընկերների հետ. նրանցից աջակցություն կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր ձեր հաջողությունը մեծ մասամբ կախված կլինի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու ունակությունից: Այնպես որ՝ գնացեք այնտեղ, որտեղ կտանի ինտուիցիան. առանց նրա հուշումների ստիպված եք լինելու բավարարվել շատ համեստ հաջողություններով: Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր տարբեր իրադարձությունների միջև կապ կտեսնեն ու եզրակացություններ կանեն դրանից:

Շրջապատողները հաճախ կդիմեն օգնության խնդրանքով: Աշխատեք չմերժել ձեզ համար թանկ մարդկանց: Օրը ընտանեկան ու ընկերական կապերն ամրապնդելու հնարավորություն կտա. բաց մի թողեք այն: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, հատկապես եթե դրանք փորձեք յուրահատուկ դարձնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը միանման լավն է և՛ ընթացիկ գործերի, և՛ լրիվ նոր նախաձեռնությունների համար: Կարևորը՝ զբաղվեք ինչ-որ օգտակար բանով: Նրանց մոտ, ովքեր ժամանակը զուր կվատնեն, տրամադրությունն արագ կփչանա: Երբեմն դժվար կլինի մտերիմների հետ շփվելը. նյարդային կդառնաք, այնպիսի բաներ կասեք, որոնց համար ստիպված եք լինելու զղջալ:

Ցերեկը շրջապատողներին հասկանալը բարդ կլինի. նրանց գաղափարները տարօրինակ կթվան, իսկ փաստարկները՝ կասկածելի: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտից խուսափելը: Երեկոյան իրավիճակը դեպի լավը կփոխվի, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է անկեղծ զրույցների համար: Կարող եք ցանկացած թեմա քննարկել՝ և՛ աշխատանքային, և՛ անձնական: Նույնիսկ ձեր կտրուկ արտահայտությունները վիրավորական չեն թվա: Շրջապատողները պատրաստ կլինեն ընդունել ձեր քննադատությունների արդարացի լինելը: Իսկ դուք կփորձեք ոչ ոքի չվիրավորել, և ամենալարված պահերին ձեզ կհաջողվի անել դա:

Կարող եք լուծել ընտանեկան խնդիրները, վերջ տալ անհասկացողությանը սիրելիի հետ հարաբերություններում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ ուղևորությունների համար: Լավ է ճամփա գնալ ընկերների հետ միասին. այդպես ձեզ ավելի ուրախ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է պրակտիկ խնդիրները լուծելու համար: Հավանական են հաջողություններ կոմերցիոն գործունեության մեջ: Եթե ձեր նպատակը եկամուտն է, ապա կգտնեք այն ստանալու ձևը: Լավ է ինքնուրույն գործել, հակառակ դեպքում ստիպված եք լինելու բացատրել ձեր որոշումներն ու արարքները, սպասել շրջապատի համաձայնությանը, իսկ դա շատ ժամանակ կխլի:

Երեկոյան հնարավոր են նվերներ, հաճելի անակնկալներ ու ուշադրության նշաններ: Շատ Այծեղջյուրներ ուրախ ժամանակ անցկացնելու, ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիանալի օր է աշխատանքի ու օգտակար գործերի համար: Շատ նպատակների հասնելն ավելի հեշտ կլինի, քան ակնկալում էիք: Նոր պլաններ ու գաղափարներ կունենաք, ոգեշնչվածությունը կայցելի ձեզ: Արագ կսովորեք նորը, կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ:

Կվշտացնի միայն այն, որ մտերիմների հետ հարաբերությունները լավը չեն լինի: Կոշտ դիրք կգրավեք ու չեք ուզենա փոխզիջումների գնալ: Շրջապատողներին դա կվշտացնի: Բայց լարված շրջանը երկար չի տևի: Կգտնեք բոլոր խնդիրներից գլուխ հանելու, տարաձայնությունները, վեճերն ու փոխադարձ պահանջներն անցյալում թողնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արդյունավետ օր է: Աշխատեք կենտրոնանալ այն գործի վրա, որը ձեզ համար յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Դա հեշտ չի լինի, քանի որ շրջապատողներն անընդհատ կդիմեն ձեզ խնդրանքներով, հարցերով ու առաջադրանքներով: Շատ մեծ կլինեն այն մարդկանց ակնկալիքները, որոնց ժամանակին օգնություն եք խոստացել. դա կոնֆլիկտի պատճառ կդառնա:

Երեկոն կուրախացնի այն մարդու հետ հանդիպումով, ով ձեզ համար շատ թանկ է: Հարմար ժամանակ է անկեղծ զրույցի, ապագայի պլանները քննարկելու համար: Հնարավոր է՝ ինչ-որ կարևոր բան իմանաք կամ ինքներդ կիսվեք կարևոր ինֆորմացիայով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2029 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5