ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2532 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բավականին հաջող օր է, բայց այն բոլոր դեպքերում առանց խառնաշփոթի չի անցնի: Հաջողության հասնելու համար պետք է հնարավորինս արագ որոշակիություն մտցնել նպատակների ու առաջնահերթությունների հարցում: Խոչընդոտների համար անհանգստանալ չարժե. դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հաճախ անսպասելի և նույնիսկ տարօրինակ որոշումները ամենահաջողը կլինեն ու թույլ կտան հասնել անհրաժեշտ արդյունքին:

Հույզերն այսօր անկայուն կլինեն, այնպես որ՝ տրամադրությունը հաճախակի կփոխվի: Մտերիմների համար դա հասկանալի չի լինի, երբեմն ձեր խոսքերն ու արարքները նրանց փակուղու առաջ կկանգնեցնեն: Բացատրությունների համար ժամանակ մի խնայեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Խոստումնալից ու արդյունավետ օր է: Շատ բան կհասցնեք անել, եթե ինքնուրույն գործեք ու հույսներդ միայն ձեզ վրա դնեք: Կարևոր նախագծեր ստանձնելուց առաջ ուսումնասիրեք իրավիճակն ու աշխատեք օբյեկտիվ գնահատել սեփական ուժերը: Հիշեք, որ ձեր առջև բացված փայլուն հեռանկարները մտերիմներին ու ընկերներին տված խոստումների մասին մոռանալու պատճառ չեն: Մի հիասթափեցրեք նրանց, ովքեր հույս են դրել ձեզ վրա:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան խնդիրների լուծման վրա: Դրանք այնքան հասարակ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան, բայց դուք հիանալի գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կենտրոնացեք ֆինանսական հարցերի լուծման վրա: Ձեր դիրքերը բարելավելու շանս կունենաք: Բայց փողը միակ բանը չէ, որի մասին արժե մտածել: Ուշադրության կարիք կզգան նաև անձնական հարաբերությունները, որոնցում կարևոր փոփոխությունների հնարավորություն կա: Շատ բան կախված կլինի ձեր բառերից ու արարքներից: Աշխատեք վերահսկել հույզերը. դրանք կստիպեն ձեզ լուրջ սխալ անել:

Այսօր փոքրիկ, բայց ուշադրության արժանի գործեր սովորականից շատ կլինեն: Մտածեք՝ արդյոք չարժե ինչ-որ բան հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարող եք նոր բան ստանձնել, կամ փորձել ուժերը նոր գործի մեջ: Օրը հարմար է նոր աշխատատեղ փնտրելու, ինչպես նաև վաղուց համակրելի մարդու ուշադրությունը գրավելու համար: Օրը կապված է հակասական հույզերի, ուժեղ ապրումների հետ, այնպես որ՝ այն բավականին հոգնեցուցիչ կլինի: Կփորձեք դատարկ բաների համար չանհանգստանալ, բայց դա ձեզ մոտ միշտ չի ստացվի:

Երեկոն օգտագործեք հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար: Այդ հարցում կօգնեն հանգիստ զբաղմունքներն ու ընտանիքի անդամների հետ հաճելի շփումները: Աշխարհիկ միջոցառումներին այցելությունն անցանկալի է, հատկապես, եթե դրանք պետք է մինչև ուշ գիշեր ձգվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք և գործադրված ջանքերի համար պարգևատրում կստանաք: Կարող եք բարելավել ֆինանսական վիճակը, գործարքներ կնքել, որոնք շատ շուտով եկամուտ կբերեն: Չեն բացառվում երկարատև համագործակցության գրավիչ առաջարկները:

Ընտանիքում խնդիրներ կարող են ծագել. մտերիմների սպասումներն արդարացնելն այնքան էլ հեշտ չի լինի: Թաքցրած վիրավորանքներից, գաղտնի դժգոհությունից ու փոխադարձ սառնությունից կարող եք չվախենալ. դուք կգտնեք տարաձայնություները հաղթահարելու ու փոխհասկացողության հասնելու ձևը: Հաճախ օգնության կհասնի  կենսափորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների համար բարենպաստ օր է: Նոր օգնականներ ու համախոհներ ձեռք կբերեք: Դրանք ազդեցիկ, հուսալի ու վստահության արժանի մարդիկ կլինեն: Չնայած եկել է ցանկացած բնույթի նոր հարաբերություններ սկսելու բարենպաստ պահը՝ պետք չէ վերջ տալ նաև հին կապերին. դրանք ձեզ դեռ պետք կգան: Ինչքան շատ մարդ լինի ձեր կողմից, այնքան լավ, քանի որ ձեզ փորձություններ են սպասվում:

Օրը հարմար է գործարքներ կնքելու ու կոմերցիոն գործունեության համար: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի: Երբեմն նույնիսկ սպասվածից ավելին կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վճռական գործեք: Մրցակիցների հանդեպ փայլուն հաղթանակ տոնելու հնարավորություն կունենաք: Ձեզ համար այսօր քիչ բան անհնարին կլինի: Հիանալի գլուխ կհանեք ցանկացած դժվարությունից, ճիշտ նպատակներ կդնեք ու համարձակ նախաձեռնություններում հաջողությունների կհասնեք: Չնայած սովորականից շատ պետք է աշխատեք՝ հոգնածություն չեք զգա:

Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, անսպասելի սիրային խոստովանություններ: Շատերին խելքահան կանեք, իսկ ինքներդ կպահպանեք խոհեմությունն ու այնպիսի արարքներ չեք գործի, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Խոշոր պլաններ մի կառուցեք. ցավոք, հաջողության հանսելու շանսերը մեծ չեն: Բայց ձեր ուժերի սահմաններում կլինի լուրջ կորուստներից խուսափելը: Հենց դրա վրա էլ կենտրոնացեք: Օրվա կեսը լարված կլինի: Հենց այդ հատվածը կապված կլինի ուժեղ ու հակասական հույզերի, չմտածված արարքների ու արտահայտությունների հետ: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել; Միայն սիրելի մարդու հետ կարող եք լրիվ անկեղծ լինել:

Երեկոն հարմար է պասիվ հանգստի համար: Կարող եք հիշել հին նախասիրության մասին, որի շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա, կմոռանաք ապրումների ու օրվա լարված պահերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ գործերից կկարողանաք գլուխ հանել ճիշտ ժամանակին նոր համախոհներ գտնելու շնորհիվ: Գործերի վիճակը արագ կփոխվի, բայց դուք կհասցնեք ճիշտ ժամանակին արձագանքել իրադարձություններին, միակ ճիշտ ռազմավարությունն ընտրել ու օգտագործել բոլոր հնարավորությունները:

Կանհանգստացնի միայն այն, որ ստիպված եք լինելու մերժել մտերիմների խնդրանքները: Բարեբախտաբար ձեզանից ոչ ոք չի վիրավորվի: Ավելի ուշ ձեզ համար թանկ մարդկանց համար ավելին կարող եք անել, և նրանք կհասկանան դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինքնավստահ ու համառ կլինեք. այսօր դա հենց այն է, ինչ պետք է: Հեշտ հաղթանակներ աստղերը չեն խոստանում, բայց եթե առաջին դժվարությունների առջև չընկրկեք, ապա առաջ կանցնեք մրցակիցներից: Հնարավոր է գործընկերային հարաբերությունների սկիզբ, որը թույլ կտա հաջողությամբ կյանքի կոչել ձեր պլանը կամ ավարտին հասցնել բարդ գործը, որի վրա մեծ ուժեր եք ծախսել:

Նկատի առեք, որ այսօր կարելի է վստահել միայն փորձված մարդկանց: Խաբեության ու ֆինանսական կորուստների վտանգ կա: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Աշխատեք խուսափել վեճերից: Եթե հանգստություն պահպանեք, ապա կհաջողվի ամեն ինչի մասին հանգիստ զրուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվարությունները, վտանգներն ու խոչընդոտները ձեզ չեն վախեցնի: Նպատակին հասնելու ձգտումն այնքան մեծ կլինի, որ ոչ մի ուժ ունակ չի լինի կանգնեցնել ձեզ: Բայց նպատակին հասնելու միջոցներ ընտրելիս զգույշ եղեք: Անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պատրաստ կլինեք զոհել ուրիշների հետաքրքրությունները, իսկ դա ձեզ չեն ների:

Ձեր վարքը պետք է անթերի լինի. եթե այսօր ձեր հեղինակության վրա բիծ ընկնի, դրա մասին շրջապատողները չեն մոռանա: Կապեր հաստատելիս էլ զգույշ եղեք: Այսօր ձեր համակրանքը շահել փորձող բոլորին չէ, որ արժե վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է մասնագիտական ոլորտում ու նոր նախաձեռնություններում փոփոխություններ անելու համար: Հեշտությամբ կառանձնացնեք ուշադրության արժանի գաղափարները նրանցից, որոնց մասին արժե ընդմիշտ մոռանալ: Գործնական հոտառությունը թույլ կտա շահավետ գործարքներ կնքել ու ընտրել ամենահեռանկարային նախագծերը: Մրցակցային պայքարը սուր կլինի, բայց արդեն օրվա կեսին պարզ կդառնա, որ հաղթանակ եք տարել:

Լավ կդասավորվեն ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները. հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք, կհարգեք նրանց հետաքրքրություններն ու ցանկությունները: Ավելի դժվար կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը, որոնք տհաճ անակնկալներ կմատուցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2532 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5