Աստղագուշակ․ հունվարի 28

Աստղագուշակ․ հունվարի 28

27.01.2019 в 15:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ինչով էլ որ զբաղվեք, հնարավորինս ուշադիր եղեք: Այսօր կարևոր կլինի նույնիսկ աննշան սխալ չանելը: Հնարավոր են տհաճ զրույցներ, հանդիպումներ, որոնցից կնախընտրեիք խուսափել: Աշխատավայրում մթնոլորտը լարված կլինի, իսկ ահա տանը ձեզ ավելի հանգիստ կզգաք:

Մի վախեցեք կիսվել ձեր կասկածներով ու ապրումներով այն մարդու հետ, ում վստահում եք: Մտերիմը աջակցության խոսքեր կգտնի ձեզ համար ու, հնարավոր է, հուշի, թե ինչ անեք հետո: Օրվա վերջին նշանի շատ ներկայացուցիչների լավ նորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ ու արդյունավետ օր է, որի մեծ մասը նվիրված կլինի ընթացիկ, լավ ծանոթ գործերին: Դրանցից լավ գլուխ կհանեք, բայց գերհոգնածության վտանգ կա: Ցանկացած հնարավորություն օգտագործեք դադար վերցնելու ու մի փոքր հանգստանալու համար:

Վատ չեն դասավորվի ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել: Եթե հեռու տեղ մեկնել հնարավոր չէ, օգտակար կլինի ազատ ժամանակ լրիվ նոր բանով զբաղվելը: Հնարավոր է՝ նախասիրություն ձեռք բերեք, որը շատ դրական հույզեր կպարգևի: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի: Բայց աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու համար պետք է լուրջ ջանքեր գործադրեք: Հատկապես լավ գլուխ կհանեք այն գործերից, որտեղ պետք է տարբեր գործոններ հաշվի առնեք, մեծ տեղեկատվություն ուսումնասիրեք ու ճիշտ եզրակացություններ անեք: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Շատ գրավիչ կլինեք ու շատերին դուր կգաք:

Օրը վատը չէ գնումների համար: Բայց նկատի առեք, որ այսօր արժե իրեր գնել ոչ թե ձեր, այլ ուրիշների համար: Այնպես որ՝ շրջեք խանութներով, եթե մտադիր եք ինչ-որ մեկին նվեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նույնիսկ լավագույն պլանները չեք կարողանա միանգամից կյանքի կոչել: Հաճախ կուզենաք, որ իրադարձություններն ավելի արագ զարգանան, և նրանք, ովքեր չեն կարողանում հանգիստ սպասել, սխալներ կանեն: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու մի սկսեք գործել, քանի դեռ վստահ չեք, որ դրա համար եկել է բարեհարմար պահը:

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Հաճախ դրանք ուրիշների անուշադրության հետևանքով կլինեն: Ցանկալի չէ գնումներ անել, եթե դրանք նախապես չեք պլանավորել: Գումարի հետ կապված ամեն ինչում այսօր զգուշություն է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հետ գործ ունենալը հեշտ չի լինի: Հակված կլինեք շրջապատին պարտադրել ձեր կամքը, կստիպեք մարդկանց գործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Երբեմն դա կարդարացնեք բարձր նպատակներով, որոնք դնում եք ձեր ու մյուսների առաջ: Բայց նույնիսկ նման իրավիճակներում պետք է նրբանկատ լինել, հակառակ դեպքում թշնամիներ կստեղծեք ձեզ համար:

Մտերիմների հետ շփումներում խուսափեք ակնարկներից, արտահայտություններից, որոնք կարող են տարբեր կերպ մեկնաբանվել: Նույնիսկ տհաճ բաները լավ է բաց տեքստով ասել: Դա թույլ կտա խուսափել ներկայի ու մոտ ապագայի շատ խնդիրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատավայրում շատ ժամանակ կխլի կազմակերպչական հարցերի լուծումը: Երբեմն դա կնյարդայնացնի, քանի որ կնախընտրեիք ավելի ստեղծագործ ու հետաքրքիր բանով զբաղվել: Լավ կլինի, եթե շրջապատին ցույց չտաք ձեր ապրումները: Տանը չեն բացառվում տարաձայնությունները:

Նշանի շատ ներկայացուցիչների համար դժվար կլինի մտերիմների տեսակետները հասկանալը:
Հնարավոր են նշանակալի ծախսեր: Դրանք զուր կլինեն, նույնիսկ եթե շրջապատողները ձեզ հակառակում համոզեն, այնպես որ՝ մի շտապեք հանել դրամապանակն ու հրաժեշտ տալ գումարին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ինչ-որ բան ստանձնելուց առաջ մտածեք՝ արդյոք ուզում եք միայնակ գործել, թե կուզենայիք համախոհներ ունենալ: Այդ ընտրությունից կախված կլինեն ձեր հետագա գործողությունները: Եթե օգնականներ գտնեք, ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին, բայց սթրեսային իրավիճակներ էլ շատ կլինեն:

Օրվա շատ իրադարձությունների արժե հումորով վերաբերվել: Դա կօգնի խուսափել զուր ապրումներից ու պահպանել լավ տրամադրությունը: Բայց ավագ հարազատների հետ շփվելիս խուսափեք կատակներ անելուց: Այստեղ ավելի տեղին կլինի լրջությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեր մտադրություններն ու երկարատև պլաններն ինչ-որ մեկի հետ քննարկելուց առաջ մի քանի անգամ մտածեք: Ավելորդ անկեղծությունը խնդիրների կհանգեցնի: Խոստումներ մի տվեք, հակառակ դեպքում թակարդը կընկնեք, որից շատ ուշ ու մեծ դժվարությամբ դուրս կգաք:

Ինչով էլ որ զբաղվեք, մի շտապեք: Շտապողականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, բայց դրա պատճառով կարող եք արագ հոգնել, ուժերը վատնել դատարկ բաների վրա: Հեշտ կլինի նրանց համար, ովքեր վաղուց որոշել են իրենց նպատակներն ու դրել են առաջնահերթությունները: Իսկ մյուսները խճճվելու վտանգի առաջ են կանգնած:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Ոչ ոքի չեք ուզենա լսել, կշտապեք որոշումների հարցում ու կբարձրաձայնեք ձեր եզրակացությունները՝ առանց մտածելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման վարքը: Չեն բացառվում տարաձայնությունները ազդեցիկ անձանց կամ հին համախոհների հետ, ովքեր կարևոր են ձեզ համար: Եթե արտահայտություններում ավելի զուսպ չլինեք, շուտով ձեր խնդիրների հետ միայնակ կմնաք:

Փորձեք կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում: Համոզվեք, որ բոլոր հաշիվները փակված են, նույնիսկ փոքրիկ պարտքերը ճիշտ ժամանակին վերադարձված են: Օրը հարմար է զբոսանքների, սպորտով զբաղվելու ու ակտիվ հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կդասավորվի, եթե լսեք մտերիմների խորհուրդները: Հիմա լավ է ռիսկի չդիմել ու ինքնուրույն կարևոր որոշումներ չընդունել, քանի որ վտանգ կա՝ շատ կարևոր բան աչքաթող անեք: Հեշտությամբ օգնականներ ձեռք կբերեք ու նրանց շնորհիվ շատ օգտակար բաներ կանեք:

Օրվա երկրորդ կեսին հույզերն անկայուն կլինեն, բացասական հույզերից խուսափել էլ չի ստացվի: Խուսափեք տհաճ մարդկանց հետ շփումներից: Նրանք պատճառով կվատանա ոչ միայն տրամադրությունը, այլ նաև ինքնազգացողությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարեհամբույր ու լավատեսորեն տրամադրված կլինեք: Շփման մեջ խնդիրներ չեն ծագի: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Ուշադիր կլինեք ու անարժան մարդկանց հետ չեք կապվի, չեք վստահի նրան, ով դրան արժանի չէ: Կարող եք պայմանավորվել համագործակցության ու համատեղ գործողությունների մասին, ապագայի ընդհանուր պլաններ կառուցել:

Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի, շատ լավ գաղափարներ կունենաք: Դրանցից շատերը կարող եք անհապաղ կյանքի կոչել, այնպես որ՝ զուր ժամանակ մի վատնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների, ֆինանսական հարցերը քննարկելու ու լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անսովոր օր է: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, բայց դա ձեզ կուրախացնի: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ: Կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Մտերիմները հաճույքով շատ հարցերում կաջակցեն ձեզ, կօգնեն սկսածն ավարտին հասցնել: Նրանց աջակցության շնորհիվ չեք նահանջի, եթե խոչընդոտներ առաջանան:

Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կարող է վատանալ, չեն բացառվում փոքրիկ վնասվածքները: Այս ժամանակահատվածի համար հոգնեցուցիչ գործեր ու հեռավոր ուղևորություններ մի պլանավորեք: Շատ Ձկներ կուզենան միայնակ մնալ ոչ վաղ անցյալի իրադարձությունների շուրջ մտորելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 1297 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme