Աստղագուշակ․ հունվարի 26

Աստղագուշակ․ հունվարի 26

25.01.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Վստահ կլինեք ձեր ուժերի վրա, ոչնչի վրա չեք կասկածի ու ուղիղ դեպի նպատակը կշարժվեք: Մեկ ուրիշը ձեր փոխարեն շատ սխալներ կգործեր, բայց դուք ամեն ինչ ճիշտ կանեք, նույնիսկ աննշան թերացումներ բաց չեք թողնի: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, չի բացառվում մասնագիտական աճը:

Անձնական հարաբերություններում էլ ամեն ինչ կարգին կլինի, կիրականանան վաղեմի ցանկությունները: Այստեղ կարևոր է չշտապեցնել իրադարձությունները: Հիշեք, որ բոլորը նույնքան արագ ու վճռական չեն շարժվում իրենց ճակատագրին ընդառաջ, որքան դուք: Որոշ մարդկանց ժամանակ է պետք հասկանալու համար, թե որտեղ է իրենց երջանկությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բավականին անհանգիստ կլինի, բայց ձեզ դուր կգա: Այո, ամեն ինչ մտածածի նման չի ընթանա, բայց այդպես նույնիսկ ավելի հետաքրքիր կլինի: Իմպրովիզներ անել ձեզ կհաջողվի: Ոտքի վրա ընդունված որոշումներն էլ հաջող կլինեն: Չի բացառվում մտքի փայլատակումը: Աստղերն այսօր առավել շատ կաջակցեն ստեղծագործող Ցուլերին: Նշանի նման ներկայացուցիչներին վառ հույզեր ու ոգեշնչող ապրումներ են սպասվում:

Շրջապատի հետ կկիսվեք ձեր լավատեսությամբ, ուստի զարմանալի չէ, որ դեպի ձեզ կձգտեն այն մարդիկ, ովքեր էներգիայի ու հոգեկան ուժերի պակաս ունեն: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում անձնական հարաբերությունները: Մտերիմները ձեր ուշադրության ու աջակցության կարիքը կզգան: Հանգիստ զրուցելու, բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու ժամանակ գտեք: Մի ստուգեք սիրելիի զգացմունքների ամրությունը: Ձեր չմտածված արարքները, պատահական ասված խոսքերը կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Աշխատեք խանդի առիթներ չտալ:

Օրը վատը չէ կենցաղային հարցերը լուծելու համար: Կփորձեք ոչինչ չբարդացնել և հենց դրա շնորհիվ էլ մյուսներից արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարող եք հիանալի արդյունքների հասնել: Դա հեշտ չի լինի, բայց դուք պատրաստ կլինեք ջանքեր գործադրել: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, այնպես որ՝ կարող եք չվախենալ գերհոգնածությունից: Օրը հարմար է լրիվ նոր գործեր ստանձնելու համար: Արագ գլուխ կհանեք դրանցից, կսովորեք այն, ինչ պետք է: Անսպասելի կօգնեն մարդիկ, որոնց ձեզ համախոհ չէիք համարում:

Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Երկու դեպքում էլ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, այն կհուշի՝ ինչպես պահեք ձեզ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները՝ մարդիկ, ովքեր ժամանակին վիրավորել են ձեզ ու ուզում են ներողություն խնդրել, քավել իրենց մեղքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ավելի լավ է գործեք փորձված մեթոդներով ու չխախտեք ավանդույթները: Խելամիտ պահպանողականությունն այսօր օգտակար կլինի ձեզ: Այն կօգնի խուսափել սխալներից ու լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Լավ է հրաժարվել վտանգավոր փորձարկումներից ու զգույշ գործել: Դա հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսքը շատ կարևոր բանի մասին է:

Կապեր հաստատելիս զգույշ եղեք: Այսօր ձեզ դուր կգան մարդիկ, ովքեր նման չեն լինի ձեր մյուս ծանոթներին: Նրանց հետ հետաքրքիր, բայց բարդ կլինի: Տհաճ անակնկալներից խուսափել չի հաջողվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հակասական օր է: Այն շատ իրադարձություններ կբերի, որոնք ճիշտ գնահատելը դժվար կլինի: Ստիպված եք լինելու բարդ որոշումներ ընդունել, ձեզ վրա վերցնել մյուսների համար պատասխանատվությունը: Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր արդեն որոշակիություն են մտցրել պլանների մեջ, նպատակներ են դրել ու որոշել՝ ինչպես են հասնելու դրանց: Նման Կույսերը հեշտությամբ առաջ կշարժվեն: Նշանի մյուս ներկայացուցիչները մեծ ուժեր կծախսեն ճիշտ ճանապարհ ընտրելու համար:

Հիշեք, որ այսօր խորհուրդների կարիք չունեք: Դրանք ավելի հաճախ կշեղեն ձեզ: Ոչ միանշանակ իրավիճակներում լավ է հույս դնել սեփական փորձի վրա, որի պակասը չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Հենց այն կօգնի գլուխ հանել օրվա բերած բոլոր դժվարություններից: Բայց այդ աջակցությունը ստանալը հեշտ չի լինի: Հաճախ ձեզ կքննադատեն, ցույց կտան ձեր սխալները: Շատ կարևոր է պահպանել ինքնավերահսկողությունը, նման նկատողություններին սուր չարձագանքել ու ցույց չտալ ձեր վիրավորված լինելը: Նույնիսկ եթե կարճ ժամանակով տրվեք հույզերին, իրավիճակն ավելի կվատանա:

Օրը վատը չէ ոչ մեծ գնումների համար: Այդ գնումները թեկուզ կարճ ժամանակով կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ինչն այսօր շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա որոշակիություն մտցնել ապագայի պլաններում, հասկանալ՝ ինչ է պետք անել դրված նպատակներին հասնելու համար: Հազիվ թե ինչ-որ անսպասելի բան պատահի, բայց եթե դա տեղի ունենա, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում:

Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, և դա շատ տեղին կլինի: Կարող եք վերականգնել գործնական ու անձնական հարաբերությունները, որոնք ժամանակին շատ թանկ էին ձեզ համար: Խնդիրները, որոնք ժամանակին խանգարում էին փոխհասկացողության հասնել, չեն վերադառնա, քանի որ կիմանաք ինչ անել՝ դրանից խուսափելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր զրույցների համար հիանալի օր է: Կարող եք քննարկել հին խնդիրները, ինչպես նաև լրիվ նոր պլաններն ու նախագծերը: Նրանք, ովքեր ձգտում են մասնագիտական աճի, բիզնեսի մեջ հաջողության, հնարավորություն կունենան հասնել իրենց ուզածին: Կարևոր կլինի ձեզ ամենալավ կողմերով ցույց տալը: Վատ մի զգացեք պատմել այն մասին, ինչ գիտեք ու կարողանում եք անել, կիսվեք ձեր փորձով: Բայց աշխատեք խոստումներ չտալ, հատկապես եթե դրանք գումարին են վերաբերում:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ինչ էլ որ պատահի, կզգաք նրանց աջակցությունն ու հոգատարությունը և կփորձեք նույնկերպ պատասխանել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անկախ պայմաններից՝ կշռադատված որոշումներ կընդունեք ու չեք կորցնի հավասարակշռությունը: Հույզերը վերահսկելու ունակությունը կօգնի խուսափել մտերիմների հետ կոնֆլիկտներից, ելք գտնել բարդ իրավիճակից, լուծել հին խնդիրները: Ուսման մեջ խնդիրներ կառաջանան, նոր տեղեկատվությունն այսօր սովորականից դանդաղ կյուրացնեք, ինչ-որ բան կմոռանաք կամ իրար կխառնեք:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը շատ բարենպաստ է: Հաճախ կես խոսքից կհասկանաք ամենաթանկ մարդկանց, կփորձեք կատարել նրանց ցանկությունները, կգտնեք այն մարդկանց շնորհակալություն հայտնելու ձևը, ովքեր աջակցում են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նույնիսկ սովորական գործերն այսօր կենտրոնացվածություն ու առավելագույնս լուրջ մոտեցում են պահանջում: Թեթևամտության ցանկացած դրսևորում սխալների կհանգեցնի, որոնք աննկատ չեն մնա: Ստիպված եք լինելու գործ ունենալ այն մարդկանց հետ, որոնց չեք համակրում ու չեք վստահում: Հասկանալի է, որ նրանց հետ ձեր գաղտնիքները չեք քննարկի, բայց ավելի լավ կլիներ, որ նրանց հետ ընդհանրապես ոչ մի տեսակի տեղեկատվությամբ չկիսվեիք:

Որոշ կենցաղային խնդիրներ կծագեն: Դրանց լուծումը հաճախ կապված կլինի ծախսերի հետ, իսկ դուք չեք ցանկանա հրաժեշտ տալ գումարին: Աշխատեք գումար չխնայել իսկապես անհրաժեշտ իրերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար է ամենամտերիմ մարդկանց հետ շփումների համար: Նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, ներողամիտ կլինեն ձեր թուլությունների հանդեպ, շատ բան կներեն: Սակայն պետք չէ չարաշահել դա: Որոշ ֆինանսական հարցեր լուծելու, գումարը շահավետ ներդնելու հնարավորություն կունենաք: Հաճախ գնումներն ավելի հաջող կլինեն, քան ակնկալում էիք:

Ամենալավ ձևով չեն դասավորվի ուղևորությունները: Ճանապարհին հնարավոր են ձգձգումներ, ցավալի թյուրիմացություններ, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը: Եթե ճամփա գնալն անհրաժեշտություն է, առաջարկեք ձեր լավ ծանոթին ընկերակցել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 1198 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme