Աստղագուշակ․ հունվարի 25

Աստղագուշակ․ հունվարի 25

24.01.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ հաճելի նորություններ են սպասվում: Դրական միտումների ազդեցությունը կյանքի բոլոր բնագավառներում նշանակալի կլինի, անհանգստության առիթներ էլ չեն լինի: Ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր քիչ ծանոթ մարդկանց հետ հանդիպումներ ունեն նշանակած: Այստեղ պետք է պատրաստ լինեք անակնկալների:

Իսկ ընդհանուր առմամբ օրը բարենպաստ է շփումների համար: Լավ ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Չեն բացառվում սիրային խոստովանությունները: Եթե մտերիմների հետ հարաբերություններում վերջին շրջանում տարաձայնություններ էին ծագել, կարող եք հաղթահարել դրանք ու փոխհասկացողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաճախ սկսածն ավարտին հասցնելու համար համբերատարության կարիք կլինի: Ցավալի է, քանի որ այսօր ստանձնած գործերը շատ հետաքրքիր ու հեռանկարային կլինեն: Լավ է հրաժարվել հին ծանոթների հասցեին սուր արտահայտություններից: Արագ կզղջաք ասվածի համար, իսկ ահա հարաբերությունները ձեր խոսքերի պատճառով երկար ժամանակով կփչանան:

Օրն այնպես պլանավորեք, որ հանգստի համար ժամանակ մնա: Հնարավոր է ինքնազգացողության վատացում գերհոգնածության պատճառով: Երեկոն անցկացրեք տանը: Ամենայն հավանականությամբ ապագայի մասին մտածելու ցանկություն կունենաք, իսկ պլաններն ավելի հեշտ կլինի կառուցել այն ժամանակ, երբ ձեզ ոչ ոք չի շեղի: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք չէ շտապել: Այսօր շտապողականության մեջ ոչ մի լավ բան չի լինի, դրա պատճառով, հնարավոր է, ինչ-որ կարևոր բան աչքաթող անեք: Նպատակին հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ձեր կողքին լինի մեկը, ով ուշադիր կլինի մանրուքներին: Անկախ ձեզանից կհետևեք նրա օրինակին և կնկատեք այն, ինչ պետք է:

Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ մտածեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ձեր արարքը: Չի բացառվում՝ արագ զղջաք արածի կամ ասածի համար: Դա հատկապես կարևոր կլինի մտերիմների հետ հարաբերություններում, որոնք այսօր առավել շատ ձեր աջակցության ու հասկացողության կարիքը կզգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն առանձնանում է լարված հուզական դաշտով: Ինքներդ ձեզ հետ ներդաշնակության հասնել չեք կարողանա, այնպես որ՝ շրջապատի հետ հարաբերություններն էլ լարված կլինեն: Սովորականից հաճախ վեճեր կառաջանան, ձեզ չի հաջողվի լսել ու ճիշտ հասկանալ, թե ինչ են ասում մյուսները:

Հույզերը հաղթահարել հեշտ կլինի նրանց համար, ովքեր զբաղված են հետաքրքիր ու օգտակար գործով: Երբեմն այդ Խեցգետինները ապրումներ ունենալու համար ժամանակ չեն ունենա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Հին ընկերների հետ հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ վճռական տրամադրված կլինեք, արագ կգործեք ու անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ուժերը չեք խնայի: Բայց նպատակին հասնել միշտ չի հաջողվի: Հիշեք, որ երբեմն լավ է չպայքարել պայմանների դեմ, այլ մտածել՝ ինչպես օգտագործել դրանք ի շահ սեփական հետաքրքրությունների: Որոշ խնդիրներ լուծելն ավելի հեշտ կլինի, եթե դրանց ստեղծագործաբար մոտենաք ու չսահմանափակվեք փորձված մեթոդներով:

Կարևոր է չշտապել այնտեղ, որտեղ խոսքը գումարին է վերաբերում: Հենց ֆինանսական ոլորտում այն որոշումները, որոնք ակներև են թվում, հաճախ սխալ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր անցյալը սովորականից հաճախ կհիշեցնի իր մասին և այնքան էլ ուրախ չեք լինի դրա համար: Հնարավոր է՝ ստիպված լինեք գործ ունենալ այն մարդկանց հետ, որոնց մասին կնախընտրեիք մոռանալ, կամ կվերադառնաք այն գործերին, որոնք ձեզ ամենևին հետաքրքիր չեն: Դրա պատճառով ինչ-որ կարևոր բան չեք նկատի կամ սխալ կգնահատեք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ներկայում:

Հին ծանոթների օգնության կարիքը կունենաք: Ինչքան շուտ դիմեք նրանց, այնքան լավ, այնպես որ՝ մի հետաձգեք նման զրույցները: Հիշեք, որ շատ բան կարող եք սովորել ուրիշներից, բայց դրա համար պետք է ճիշտ հարցեր տաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կենսական պոտենցիալը կնվազի, երբեմն սկսածն ավարտին հասցնելու կամ մտածածը կյանքի կոչելու համար ուժերի պակաս կզգաք: Փնտրեք ուզածը նվազագույն ջանքերի գնով ստանալու ձևը: Շատ բան ավելի հեշտ կլինի, քան կանխատեսում էիք: Օրվա երկրորդ կեսին կարևոր հանդիպումներ մի պլանավորեք. այդ հատվածում կհոգնեք ու կենտրոնանալը դժվար կլինի:

Ցանկալի չէ կարևոր հարցերը քննարկել մտերիմ մարդկանց հետ: Հավանական են տարաձայնություններ, փոխհամաձայնության հասնել միշտ չի ստացվի, նույնիսկ եթե շատ փորձեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հետաքրքիր ուղևորություններ է խոստանում: Միայն թե տհաճ անակնկալներից ու պատահարներից խուսափելու համար պետք է լավ նախապատրաստվեք: Մի ծուլացեք համոզվել, որ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք, փաստաթղթերն էլ կարգին են: Ավելորդ չի լինի նաև երթուղին ուսումնասիրելը:

Նրանք, ովքեր տանը պետք է մնան, կարող են զբաղվել նոր գործով: Նրանց համար դա հետաքրքիր կլինի: Շատ մի մտածեք անցյալի մասին, հատկապես՝ անցյալի սխալների մասին: Հիմա հակված կլինեք ինքնաքննադատության, որից ոչ մի օգուտ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործնական ակտիվությունը կնվազի: Շատ կուզենայիք, որ բոլոր խնդիրները մեկ ուրիշը լուծեր, բայց դրա վրա հույս դնել չեք կարող: Պետք չէ վստահել նրանց, ովքեր համառորեն իրենց օգնությունն են առաջարկում: Հենց նման մարդիկ այսօր ձեզ տհաճություններ կբերեն: Այնպես որ՝ դրեք առաջնահերթությունները, հավաքեք ուժերն ու ստանձնեք ամենակարևորը:

Ընտանեկան գործերը նույնպես ուշադրության կարիք կունենան: Մտերիմներին կթվա, որ միայն դուք կարող եք պատասխանել բոլոր հարցերին, որոշել՝ ինչ է պետք անել: Հեշտ չի լինի նման ցանկություններին համապատասխանելը, բայց ամենայն հավանականությամբ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Ձեզ համար հետաքրքիր կլինի մտերիմների հետ շփվելը, զրուցելու թեմաներ կլինեն, կիմանաք՝ ինչով կարելի է միասին զբաղվել: Հեշտ կլինի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր վերջին շրջանում չէին հասկանում ձեզ ու քննադատում էին:

Միայն թե այս օրը հարմար չէ հին սիրային կապերը վերականգնելու համար: Ուժերը զուր կծախսեք՝ փորձելով վերականգնել այն զգացմունքները, որոնք երբեք էլ չեն եղել: Առավել հեռանկարային կլինեն նոր ծանոթությունները: Չի բացառվում այն հարաբերությունների սկիզբը, որոնք մոտ ժամանակներս արմատապես կփոխեն ձեր կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կուզենաք հանգստանալ, բայց նման հնարավորություն հազիվ թե ընձեռվի: Որոշ գործեր կարող եք հետաձգել, բայց կլինեն այնպիսիք, որոնք շտապ ձեր ուշադրության կարիքը կունենան: Հնարավոր են վեճեր հին ծանոթների հետ, առավել դժվար կլինի նրանց հետ լեզու գտնելը, որոնց հետ ձեզ գործնական հետաքրքրություններն են կապում:

Օրը հարմար է ֆինանսական տեսանկյունից: Հավանական են չպլանավորված դրամական մուտքեր: Հաջող գնումներ անելու հնարավորություն կունենաք: Որոշ Ջրհոսներ շահավետ ներդրումներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ անհանգիստ օր է: Որոշակիության ու հստակության կարիք կլինի, բայց դրա փոխարեն կլինեն ակնարկներ, կիսատ ասված բաներ: Ոչ մի կարևոր բան մի պլանավորեք ու մի կապվեք խոստումներով: Խոստումը պահելն ավելի բարդ կլինի, քան մտածում էիք:

Զգույշ եղեք քիչ ծանոթ մարդկանց հետ, ուրիշի ձեռքում խաղալիք դառնալու վտանգ կա: Իսկ ահա ամենամտերիմների խորհուրդները կարող եք լսել: Երբեմն հենց նրանց հուշումները թույլ կտան խուսափել սխալներից, որոնք ձեզ վրա շատ թանկ կարժենային:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



Moder-003 879 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 13
Гостей: 13
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme