Աստղագուշակ․ հունվարի 23

Աստղագուշակ․ հունվարի 23

22.01.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեր դիրքերն անկայուն կլինեն, հնարավոր են աննշան, բայց ցավալի կորուստներ: Նոր գործընկերների հետ երկարատև համագործակցությանը վերաբերող խոստումներ լավ է չտաք: Խնայեք ուժերը: Օրն այնպես պլանավորեք, որ հանգստի համար փոքրիկ դադարներ վերցնեք: Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի ինչ-որ գործեր հետաձգել:

Օգտակար կլինի ինքներդ ձեզ հետ միայնակ մնալը: Այդպես գաղափարներ ու պլաններ առաջ կգան, լսեք նաև ինտուիցիայի ձայնին: Կարող եք հիշել հին նախասիրության մասին: Սիրած գործով զբաղվելու դեպքում տրամադրությունը կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ օր է: Պետք է զգույշ գործեք: Չմտածված արարքները մեծ կորուստների պատճառ կդառնան: Անկախ պայմաններից՝ կփորձեք չհրաժարվել ձեր պլաններից, համառ կլինեք:

Մտերիմների հետ կոնֆլիկտները չեն բացառվում, ընդ որում՝ դրանք հաճախ ձեր մեղքով կառաջանան: Այսօր ձեզ համար դժվար կլինի հասկանալը, թե ինչպես պետք է ձեզ պահեք, իսկ շրջապատը ձեզանից մեծ ակնկալիքներ կունենա: Աշխատեք բաց դիմակայության չգնալ: Կարող եք փոխհամաձայնության հասնել, եթե դրա համար բավականաչափ ջանքեր գործադրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին հավանական են տհաճ անակնկալներ, բայց հետո ձեզ ավելի վստահ կզգաք, նոր հնարավորություններ կտեսնեք ու բաց չեք թողնի դրանք: Ակտիվությունը, վճռական գործելու պատրաստակամությունը հնարավորություն կտան հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել:

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները, իսկ ահա նոր ծանոթների հետ հրաշալի լեզու կգտնեք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը շատ կարևոր կդառնա ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարամտության կարիք կլինի: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կօգտագործեք ձեր փորձը, արդյոք կկարողանաք ճիշտ գնահատել ոչ վաղ անցյալի իրադարձությունները: Ղեկավարվեք առողջ բանականությամբ և կխուսափեք լուրջ սխալներից ու այնպիսի բան չեք անի, որի համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

Հուզական դաշտն անկայուն կլինի, հատկապես դժվար կլինի հանգստություն պահպանել օրվա երկրորդ կեսին: Պրովոկացիաներին մի տրվեք. ինչ-որ մեկը հատուկ կարող է հանել ձեզ հավասարակշռությունից: Ձեզ կհաջողվի խուսափել տհաճ պահերից, եթե հրաժարվեք տհաճ մարդկանց հետ շփումներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ: Շատ բան հեշտությամբ կտրվի, բայց ամենակարևոր նպատակներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք փորձությունների: Եթե դրանք արժանապատվորեն հաղթահարեք, ապա շուտով ինչ-որ հետաքրքիր առաջարկ կստանաք: Հավանական են շահավետ գործարքներ, եկամուտների նոր աղբյուր կգտնեք:

Տնային գործերը սովորականից ժամանակատար կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք խառնվել մտերիմների գործերին, հաշտեցնել նրանց, ովքեր վիճել են: Օրվա վերջին հոգնածություն կզգաք: Երեկոյի համար հոգնեցուցիչ ոչինչ մի պլանավորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չեն բացառվում դժվարություններն ու կորուստները, թյուրիմացությունները, որոնք կխանգարեն աշխատանքին ու մտերիմների հետ տարաձայնությունների պատճառ կդառնան: Օրը բարդ կլինի, բայց անհույս վատը համարել այն չի կարելի: Բոլոր խնդիրներից գլուխ կհանեք, վարքի միակ ճիշտ ձևը կընտրեք, կասեք ու կանեք այն, ինչ պետք է: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որոնց հետ շփումները ձեզ շատ կուրախացնեն:

Հին կապերը վերականգնելու, ոչ ձեր նախաձեռնությամբ ավարտված հարաբերությունները վերսկսելու հնարավորություն կլինի: Կապեր հաստատելիս զգոն եղեք. այսօր ձեր համակրանքը կուզենան շահել վատ մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հեշտ օր չէ: Հաջողության հասնելու համար համառություն է պետք, և դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Չի բացառվում՝ ստիպված լինեք պայքարել նույնիսկ նրա համար, ինչը սովոր եք ձերը համարել: Ձեզ վրա ավելորդ ուշադրություն մի հրավիրեք: Երբեմն առավել շահավետ կլինի ստվերում մնալը, նույնիսկ եթե այդպես ձեր որոշ արժանիքներ չնկատված մնան:

Հեշտ չեն դասավորվի շրջապատի հետ հարաբերությունները, նույնիսկ հին ծանոթներին հասկանալը դժվար կլինի: Մտերիմների հետ անկեղծորեն խոսեք կուտակված խնդիրների մասին: Այդպես կկարողանաք լուծում գտնել դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հին խնդիրները կհիշեցնեն իրենց մասին: Ստիպված եք լինելու վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Կարող են սրվել հին տարաձայնությունները, կոնֆլիկտից խուսափելու համար պետք է լուրջ զիջումների գնաք: Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, նրանք կկասկածեն ձեզ, ճիշտ չեն մեկնաբանի ձեր արարքներն ու խոսքերը:

Ձեզ համար ամենակարևորը ինքնատիրապետումը պահպանելը կլինի: Հենց դա թույլ կտա լուծել բոլոր խնդիրները, հաղթահարել օրվա փորձությունները: Օրվա վերջին հիանալի գաղափարներ կծնվեն ու շուտով կանցնեք դրանց իրագործմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ, բայց այն մեծ հաջողություններ չի բերի: Լավ հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Արագ որոշումներ ընդունելու, ոտքի վրա պլանները փոխելու անհրաժեշտություն չի լինի: Հակառակը, կարող եք հանգիստ մտորել ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին, հետևել՝ ինչ է տեղի ունենում շուրջը, սովորել մի բան, որը շուտով պետք կգա:

Հավանական են անսպասելի նվերներ, դրամական մուտքեր: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը: Կարևոր գործերը մեռյալ կետից կշարժվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ կարևոր կլինի թեթևամտություն չդրսևորելն ու վատ սովորույթների գերին չդառնալը: Այսօր ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք, եթե չղեկավարվեք առողջ բանականությամբ: Ուշադիր եղեք նոր գործ ստանձնելիս, աշխատեք ոչ մի մանրուք աչքաթող չանել:

Օրվա կեսը լարված կլինի: Չի բացառվում՝ ուշադրության կարիք զգան տնային գործերն ու մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը զգա: Իսկ ահա երեկոն համեմատաբար հանգիստ կանցնի, թույլ կտա վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հաջող կդասավորվի: Հնարավոր են մասնագիտական դժվարություններ, տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ: Գործերը, որոնցից սովորաբար հիանալի գլուխ եք հանում, այսօր բարդ ու խճճված կթվան: Բայց դրանք ուրիշին հանձնարարել չեք կարողանա, պետք է հույս դնեք ինքներդ ձեզ վրա: Չնայած՝ ունակ կլինեք ինքնուրույն էլ լուծել բոլոր խնդիրները:

Դրական միտումների ազդեցությունը առավել ուժեղ կզգացվի անձնական հարաբերություններում: Մտերիմները շատ լավ կհասկանան ձեզ, նրանց հետ շփումներն էլ կբարձրացնեն տրամադրությունը: Կուրախացնեն սիրային ժամադրությունները, որոնք ամենայն հավանականությամբ դեռ երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Բայց դրական միտումների ազդեցությունը առավել նկատելի կլինի մանրուքներում: Լուրջ գործեր լավ է չստանձնել, առավել ևս՝ միայնակ: Աշխատեք հետ կանգնել չմտածված արարքներից: Դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

Օրը հարմար է ստեղծագործելու համար: Որոշ Ձկներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին առաջ պատկերացում անգամ չունեին: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Չի բացառվում՝ մյուսներից շուտ օգտակար ինֆորմացիա ստանաք կամ կռահեք ինչ-որ կարևոր բանի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 808 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme