Աստղագուշակ․ հունվարի 22

Աստղագուշակ․ հունվարի 22

21.01.2019 в 20:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վճռական գործեք ու մի վախեցեք դժվարություններից: Բարդ օր է, բայց կարող եք հաջողության հասնել կամ գոնե խուսափել լուրջ կորուստներից: Շատ կարևոր կլինի ցանկացած խնդրի պատասխանատու մոտեցումը, այդ թվում՝ նաև սովորական ու մեծ նշանակություն չունեցող խնդրի:

Կարևոր գործերը մի հետաձգեք, նույնիսկ եթե ինչ-որ պատճառով չեք ուզում զբաղվել դրանցով: Շատ բան կախված կլինի ձեր կարգապահությունից: Երբեմն կկորցնեք հետաքրքրությունն ու կիսատ կթողնեք սկսածը այն ժամանակ, երբ հաջողությունից կես քայլ հեռու կլինեք: Ավելի ուշ կզղջաք, որ տրվել եք պահի ազդեցությանը ու այդպես եք վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական միտումների ազդեցությունն այսօր առավել նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Ոչինչ չի խանգարի ձեզ մտերիմների հետ լավ ժամանակ անցկացնելուն: Հաջող կանցնեն սիրային ժամադրությունները: Հնարավորություն կունենաք բարենպաստ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր ձեզ վաղուց դուր են գալիս: Կարող եք քննարկել կարևոր գործերն ու բարդ հարցերը: Տարաձայնություններ չեն առաջանա:

Աշխատանքի մեջ չեք կարողանա մեծ հաջողությունների հասնել, բայց դրա համար չեք անհանգստանա, քանի որ համեստ արդյունքները նույնպես լավը կլինեն: Բացի այդ, վստահ կլինեք, որ մեծ հաղթանակը սարերի հետևում չէ, և ինտուիցիան այդ հարցում ձեզ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեր արժանավայել արարքները աննկատ չեն մնա: Կկարողանաք շահել շրջապատի հարգանքը, լավ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնցից շատ բան է կախված: Մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Օրը հարմար է աշխատանքը փոխելու ու նոր գործընկերների հետ համագործակցություն սկսելու համար:

Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով, անսպասելի նվերներ կանեն: Երեկոյան չեն բացառվում դրամական մուտքերը: Որոշ Երկվորյակներ վերջին շրջանում անհանգստացնող ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Զգայուն ու խոցելի, ինչպես նաև ուրիշների կարծիքի համար շատ անհանգստացող Խեցգետինների համար հեշտ չի լինելու: Ձեզ սովորականից հաճախ կքննադատեն: Շատ նկատողություններ հիմնավորված կլինեն, բայց, միևնույն է, ձեզ վիրավորական կթվան: Բայց որոշ մարդկանց կարծիքը կլսեք և ճիշտ կվարվեք: Դա թույլ կտա խուսափել սխալները կրկնելուց:

Օրը ընտանիքում դրական փոփոխություններ ու տանը ուրախ իրադարձություններ է խոստանում: Գրավիչ կլինեք, շատերին դուր կգաք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է ոչ ստանդարտ խնդիրները լուծելու համար: Հաջողությամբ իմպրովիզների կդիմեք, կզգաք, թե երբ է պետք զգուշություն ցուցաբերել և երբ է պետք ռիսկի դիմել: Հնարավոր է՝ ունեցած մասնագիտությունն ավելի ստեղծագործական մասնագիտությամբ փոխելու մտքեր հայտնվեն: Դեռևս պետք չէ ոչ մի կոնկրետ բան ձեռնարկել. ուսումնասիրեք իրավիճակն ու տեղեկություններ հավաքեք:

Չեն բացառվում լարված պահերը մտերիմների հետ շփումներում: Կարող է թվալ, որ ինչ-որ մեկը փորձում է ղեկավարել ձեզ: Դիմադրություն ցույց կտաք նրանց, բայց ձեզ այնքան էլ վստահ չեք զգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ-որ բարդ հարցեր լուծելու հնարավորություն կունենաք: Դրա համար ոչ միայն գիտելիքների ու փորձի, այլ նաև դեռևս ձեր գաղափարները չկիսող մարդկանց ձեր կողմը գրավելու անհրաժեշտություն կլինի: Երբեմն այդ հարցում կօգնի անձնական հմայքը: Մտերիմների աջակցությունը շատ Կույսերի համար կարևոր կլինի:

Գործնական հարաբերություններում լարվածություն կստեղծվի, չի բացառվում՝ ձեզանից շատ բան սպասեն: Փորձեք խուսափել կոնֆլիկտներից: Եթե այսօր կարողանաք պահպանել փոխադարձ հարգանքն ու փոխհասկացողությունը, ապա ապագա համագործակցությունը շատ արդյունավետ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր գործերով զբաղվելիս զգույշ եղեք: Ինչքան ավելի նշանակալի խնդիր ձեր առաջ կանգնած լինի, այնքան մեծ կլինի սխալների հավանականությունը: Օգնության կարիք կունենաք: Այդ հարցով արժե դիմել նրանց, ովքեր վաղուց շահել են ձեր վստահությունը:

Աշխատեք չվիրավորել նրանց, ովքեր կախված են ձեզանից; Ավելի ուշ այդ մարդիկ ձեր կյանքում կարևոր դեր են խաղալու: Երբեմն մտերիմների հետ տարաձայնություններ կառաջանան, բայց ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել: Ամենալավ օրը չէ անցյալի տհաճ իրադարձությունները հիշելու, հին խնդիրները քննարկելու համար: Ապագայի մասին զրուցելն ավելի օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ֆինանսական հարցերում պետք է զգույշ լինեք: Նշանակալի կորուստների վտանգ կա: Չեն բացառվում տուգանքներն ու չպլանավորված ծախսերը: Աշխատանքը սովորականից մեծ ջանքեր կպահանջի: Նույնիսկ սովորական գործերն այսօր շատ բարդ կթվան: Ուշադիր եղեք փաստաթղթերը լրացնելիս: Այստեղ աննշան սխալն էլ տհաճ հետևանքներ կունենա:

Հնարավոր է նոր սիրային տարվածությունը, որը ձեզ կստիպի գոնե ժամանակավորապես մոռանալ մնացած ամեն ինչի մասին: Աշխատեք խոհեմ լինել: Առողջ բանականությունն այսօր ձեր լավ օգնականը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարող եք ավարտին հասցնել բարդ գործերը, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Ձեր որոշումներն ու գաղափարները այնքան լավը կլինեն, որ արագ համընդհանուր աջակցություն կստանան: Հնարավոր է հաղթահարեք գործընկերոջ հետ հին տարաձայնությունները, նոր միություններ ստեղծեք, ինչը շատ օգտակար կլինի: Չի բացառվում՝ ընկերներն օգնեն գլուխ հանել աշխատանքային առաջադրանքներից:

Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի դրական հույզերի ու վառ տպավորությունների մասով: Այդ ժամանակը հարմար է ուղևորությունների ու զբոսանքների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադիր եղեք: Մրցակցային պայքարը կսրվի, հին համախոհները անսպասելի կհրաժարվեն աջակցել ձեզ: Աշխատեք հույս դնել միայն սեփական ուժերի վրա, հատկապես եթե խոսքը կարևոր հարցերի լուծման ու երկարատև պլանավորման մասին է:

Շատ հանդիպումներ կլինեն, հնարավոր են հաճելի ծանոթություններ: Սակայն լուրջ հարաբերությունները սկիզբը քիչ հավանական է: Օրվա երկրորդ կեսին կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: Մի շտապեք հրաժեշտ տալ գումարին: Մի քիչ մտածելուց հետո կգտնեք խնայելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի գլուխ հանել իրավիճակից, հասկանալ, թե ինչու է ամեն ինչ այս և ոչ թե այլ կերպ դասավորվել: Աշխատեք չշտապել որոշումների ու դրանք կյանքի կոչելու հարցում: Շտապելու կարիք չկա: Ցանկացած գործի առավելագույնս լուրջ մոտեցեք, և դա թույլ կտա խուսափել շատ սխալներից:

Թեթևամտությունն այսօր անթույլատրելի է և՛ գործնական դաշտում, և՛ անձնական հարաբերություններում: Երբեմն պետք է լսեք խորհուրդները, նույնիսկ եթե դրանք տալիս են մարդիկ, որոնց առանձնապես չեք համակրում: Ուրիշի փորձն օգտակար կլինի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատանքի տեսանկյունից ամենալավ օրը չէ; Հնարավոր են կորուստներ, սխալ որոշումներ, սխալներ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին անհրաժեշտ արդյունքի հասնել: Օգնության կարիք կունենաք, բայց չեք հասկանա՝ ում է պետք դիմել այդ հարցով:

Մի շտապեք երկարատև համաձայնություններ կնքել. շուտով իրավիճակ կստեղծվի, որի շնորհիվ ավելի շահավետ պայմանների կհասնեք: Ցանկալի չէ խառնել աշխատանքն ու անձնական հարաբերությունները: Նույնիսկ մասնագիտական խնդիրները մտերիմների հետ քննարկել չարժե, քանի որ նման զրույցից կարող է վեճ սկսվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 1306 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 11
Гостей: 11
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme