Աստղագուշակ․ հունվարի 20

Աստղագուշակ․ հունվարի 20

19.01.2019 в 15:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքի համար բարենպաստ օր է: Գործերի վրա կենտրոնանալը դժվար չի լինի: Շատ Խոյեր ոգևորությամբ կստանձնեն բարդ խնդիրների լուծումը: Արագ, արդյունավետ ու հաճույքով կաշխատեք, շատ գործերից մյուսներից լավ գլուխ կհանեք: Հնարավոր է՝ հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք, ընդ որում՝ համապատասխան որոշումները պետք է անհապաղ ընդունեք:

Հարթ կլինեն անձնական հարաբերությունները: Մտերիմների հետ համբերատար կլինեք ու հույզերին չեք տրվի, իսկ դա կօգնի խուսափել լարված պահերից, նույնիսկ եթե ինչ-որ տարաձայնություններ առաջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական է անսպասելի, բայց շատ շահավետ գործարքներ կնքեք, մեծացնեք եկամուտները, կյանքի կոչեք շահույթ բերող համարձակ պլանները: Կարևորը ժամանակը զուր չվատնելն է: Եթե վճռական ու արագ գործեք, գործնական ոլորտում ամեն ինչ ամենալավ ձևով կդասավորվի:

Իսկ ահա անձնական հարաբերություններում, հակառակը, խուսափեք շտապողական որոշումներից: Այստեղ իրավիճակն այնքան պարզ ու միանշանակ չի լինի, որքան ձեզ կթվա: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչից գլուխ հանելու համար: Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Սովորականից ավելի թեթևամիտ տրամադրված կլինեք: Որոշ պլաններից կհրաժարվեք միայն նրա համար, որ չեք ուզենա ջանքեր գործադրել կամ էլ կշեղվեք ձեր սկզբունքներից: Երբեմն հույզերի ազդեցությամբ կմոռանաք ձեր խոստումների ու պարտականությունների մասին:

Հնարավոր են խնդիրներ շփման մեջ: Այսօրվա ձեր վարքը շատերի սրտով չի լինի, մտերիմները կհայտնեն իրենց դժգոհությունը: Ցանկացած խնդիր աշխատեք առավելագույնս հանգիստ քննարկել: Ինչքան հույզերը շատ լինեն, այնքան մեծ կլինի փոխադարձ վիրավորանքների հավանականությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Կհասկանաք, որ անհրաժեշտ է անհապաղ զբաղվել նոր գործով, փոխել աշխատանքի վայրը կամ մասնագիտությունը: Բոլոր հիմքերը կունենաք սեփական ուժերին հավատալու համար, այնպես որ՝ վճռական քայլը հետաձգելու պատճառ չի լինի: Մի շտապեք մերժումով պատասխանել անսպասելի առաջարկներին: Հնարավոր է՝ հենց դրանք ձեր առաջ նոր հորիզոններ բացեն:

Այսօրվա իրադարձությունները կօգնեն ձեզ շատ բաների նորովի նայել: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչ սխալներ են գործել մտերիմների հետ հարաբերություններում ու կփորձեն ուղղել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մասնագիտական տեսանկյունից ամենահաջող օրը չէ: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք, պատրաստ եղեք երկար ու հոգնեցուցիչ աշխատանքի: Բամբասկոտները կակտիվանան, ստիպված եք լինելու պաշտպանել ձեր հեղինակությունը: Հնարավոր են տհաճ նորություններ, որոնք կստիպեն ձեզ հուզվել:

Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու հրաժեշտ տալ պատրանքներին ու խոստովանել, որ իրավիճակն այնքան բարենպաստ չէ, որքան թվում է: Հենց դա դրական փոփոխությունների սկիզբ կդառնա, քանի որ մտորելուց կանցնեք վճռական գործողությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատանքի մեջ հնարավոր են դժվարություններ: Մասնագիտական խնդիրները լուծելու համար պետք է ջանքեր գործադրեք, գլուխ հանեք անսպասելի ծագած խնդիրներից: Զգույշ եղեք, քանի որ չմտածված արարքը նշանակալի կորուստների պատճառ կդառնա: Վստահեք միայն փորձված գործընկերներին, վերահսկեք ձեր հանձնարարության կատարումը, ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք այն:

Նվազեցրեք ծանրաբեռնվածությունը: Այսօր գերհոգնածությունը վտանգավոր կլինի: Ժամանակ գտեք զբոսանքների ու ընկերական հանդիպումների համար: Դրանցից հետո ձեզ ավելի առույգ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է ազդեցիկ անձանց հետ հանդիպելու ու ղեկավարության հետ բանակցելու համար: Ձեզ կհաջողվի հաճելի տպավորություն թողնել, ձեր ձեռքբերումները լավ լույսի ներքո ներկայացնել և գովասանքի արժանանալ: Կարող եք քննարկել ֆինանսական ու մասնագիտական հեռանկարները: Հավանական են հետաքրքիր առաջարկներ:

Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ: Նախկինում թանկ կապերը վերականգնելու շանս կունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները, պայմանների փոփոխությունն էլ կբարձրացնի տրամադրությունն ու կոգեշնչի: Օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ ավելի շատ կքննադատեն, քան կգովեն, իսկ դա տհաճ կլինի: Ուրախ կլինեիք, եթե աջակցություն ստանայիք: Վեճերից խուսափելը դժվար կլինի, հաճախ դրանք դատարկ բանից կսկսեն, բայց արագ լուրջ բնույթ կստանան: Աշխատեք գոնե անձերին չանցնել, խուսափեք վիրավորանքներից ու անհիմն պահանջներից:

Երեկոյան ինքներդ ձեզ հետ միայնակ մնացեք: Այդպես մտքերում կարգուկանոն մտցնելն ավելի հեշտ կլինի: Հնարավոր է՝ հիշվեն անցյալի իրադարձությունները, և հենց դա կօգնի գտնել ներկայում տեղի ունեցողի բանալին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվար կլինի հասկանալ, թե ինչն է ավելի կարևոր՝ ձեր մասշտաբային մտահղացումներն ու մեծ պլանները, թե անհապաղ ուշադրություն պահանջող ընթացիկ գործերը: Ինչ-որ բան կարող եք հանձնարարել օգնականներին, բայց նկատի առեք, որ նրանց գործողությունները պետք է վերահսկեք: Ցավոք, այսօր ձեզ կարող են հիասթափեցնել նույնիսկ այն մարդիկ, ովքեր երբեք հուսախաբ չեն արել:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից հեշտ օր չէ: Լուրջ կոնֆլիկտի համար պատճառներ կստեղծվեն, կթվա, թե փոխհամաձայնության հասնելն անհնար է: Սպասեք մինչև հույզերը հանդարտվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ արդյունավետ օր է: Կկարողանաք ամրապնդել ձեր դիրքերը, ապագա հաղթանակների համար հիմք ստեղծել: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, ովքեր ձեր հուսալի համախոհները, իսկ հետո նաև ընկերները կդառնան: Հավանական են լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ:

Չեն բացառվում սիրային անակնկալները: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ձեզ վրա մեծ տպավորություն կթողնեն, կստիպեն նորովի նայել ձեր կյանքին: Ինչ-որ մեկին խելքահան կանեք, ինքներդ էլ կտարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օգտակար կլինեն հին ծանոթությունները: Դրանց շնորհիվ ժամանակին կարևոր ինֆորմացիա կստանաք, կմեծացնեք ձեր հեղինակությունը կամ դրական փոփոխությունների կհասնեք մասնագիտական ոլորտում: Օրը հարմար է կարևոր գործերի ու լուրջ հարցերի լուծման համար, երեկոյան կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել:

Ձեզ վառ հույզեր են սպասվում, որոնք մեծ մասամբ հաճելի կլինեն: Չեն բացառվում ռոմանտիկ ծանոթությունները: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք շրջապատի վրա, շատերին դուր կգաք, ինքներդ էլ ուշադիր կհետևեք նրանց, ում հետ գործ ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բաների կկասկածեք, կհուզվեք դատարկ բաների պատճառով, ձեզ այնքան էլ վստահ չեք զգա: Ձեր տագնապներն ինչ-որ չափով հիմնավորված կլինեն: Սովորական իրավիճակը մի փոքր կփոխվի, ինչ-որ բանից ստիպված եք լինելու հրաժարվել, վերամշակել պլանները: Անհրաժեշտ հունի մեջ ընկնել հեշտ կլինի նրանց համար, ովքեր կկարողանան վերահսկել հույզերը:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք, հեռու մնացեք վատատեսներից ու խուճապի մատնվելու սիրահարներից: Այսօր նրանք ձեզ վրա վատ ազդեցություն կունենան: Ձեր շուրջն ինչքան շատ լինեն կենսուրախ մարդիկ, այնքան ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



Moder-003 444 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme