ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունվարի 19
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2102 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանք սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն, եթե ժամանակին նախաձեռնող լինեք: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. բավական է ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ:

Հետաքրքիր վայրերում լինելու, հաճելի միջոցառումների մասնակցելու հնարավորություն կունենաք: Ցանկացած գործով լավ է զբաղվել համախոհների հետ միասին: Դա նշանակալիորեն կմեծացնի արագ անհրաժեշտ արդյունքի հասնելու ձեր շանսերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Զգոն եղեք, քանի որ այսօր շատ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն մոլորության մեջ գցել ձեզ: Երբեմն ինքներդ էլ կհասկանաք, որ պետք չէ բոլորին անխտիր հավատալ: Բայց այն, ինչ նրանք կառաջարկեն, չափից դուրս գրավիչ կլինի: Երբեմն խնդիրները լուծելու փոխարեն կնախընտրեք ձևացնել, թե դրանք գոյություն չունեն: Նման մոտեցումը մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի:

Հնարավոր են խնդիրներ սիրային հարաբերություններում: Չի բացառվում անսպասելի վերականգնվի սիրային եռանկյունին, ինչը ձեզ անհարմարություններ կպատճառի: Բարեբախտաբար, հիմա կարող եք փոխել իրավիճակը: Ինտուիցիան կհուշի՝ ինչ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նախկին կապերը վերականգնելու, հին ծանոթներին ձեր մասին հիշեցնելու ցանկություն ու հնարավորություն կունենաք: Դրա համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն, այնպես որ՝ մի վախեցեք նախաձեռնող լինել: Կարևորը հին սխալները չկրկնելն ու նոր պատրանքներ չկառուցելն է: Իրատես եղեք:

Հնարավոր են աննշան զուր ծախսեր, ֆինանսական փոքրիկ դժվարություններ: Լավ է լուրջ գործարքներ չկնքել: Օրը կապված կլինի կենսական պոտենցիալի անկման հետ, ինքնազգացողությունը կարող է վատանալ: Աշխատեք խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է կարևոր հարցերը լուծելու համար: Կարող եք հեռուն գնացող պլաններ կառուցել: Ապագային լավատեսությամբ կնայեք և դրա համար բոլոր հիմքերը կունենաք: Եկել է կյանքում ինչ-որ բան փոխելու համար բարենպաստ պահը: Այստեղ կարևոր է չշտապել, ամեն քայլը պետք է լավ մտածված ու կշռադատված լինի:

Միջոցառումներին այցելությունները ցանկալի չեն. այնտեղ ձեզ տհաճ հանդիպումներ են սպասվում: Չի բացառվում՝ ձեզ հետ ուզենան շփվել մարդիկ, որոնց հետ կնախընտրեիք գործ չունենալ: Պետք է դիմադրություն ցույց տաք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չեն բացառվում լուրջ խնդիրները մտերիմների հետ հարաբերություններում: Փոխադարձ դժգոհությունը, անսպասելի բռնկված հին վիրավորանքները կխանգարեն նորմալ շփմանը: Կարող եք գլուխ հանել իրավիճակից ու կանխել հասունացող կոնֆլիկտը, բայց դրա համար պետք է վերամշակեք ապագայի պլանները:

Երեկոն հարմար է ընկերների հետ շփվելու համար: Նրանք կուրախացնեն լավ նորություններով: Նոր ընդհանուր պլաններ կունենաք, որոնք ամենայն հավանականությամբ կապված կլինեն համատեղ ուղևորությունների, հանգստի կամ ստեղծագործելու հետ: Հիմա պատրաստ կլինեք աջակցել ամենահամարձակ գաղափարներին, բայց խոստումներ մի տվեք, քանի որ ավելի ուշ, հնարավոր է, մտափոխվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը լավ նորություններ կբերի: Միանգամից չեք հասկանա՝ ինչպես արձագանքել դրանց: Շուտով իրավիճակը կպարզվի ու կգա որոշումներ ընդունելու համար հարմար ժամանակը: Բացի այդ, մի քանի օգտակար խորհուրդ կստանաք այն մարդկանցից, որոնց շատ հարգում եք: Գործնական կապերն ամրապնդելու շանս կլինի:

Նոր ծանոթների հետ զգույշ եղեք: Նրանք սեփական հետաքրքրությունների համար կարող են օգտագործել ձեզանից ստացած ինֆորմացիան: Հնարավոր են անսպասելի այցեր: Հյուրերը կգան ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու, այլ նաև գործերը քննարկելու համար: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վատ օր չէ նոր ծանոթությունների համար: Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք: Շատ հետաքրքիր բաներ կիմանաք: Կլսեք շրջապատի կարծիքը, և դա կօգնի նորովի նայել ոչ վաղ անցյալի իրադարձություններին, կհասկանաք, թե որտեղ եք սխալվել:

Հավանական են անսպասելի առաջարկներ ու հրավերներ: Դրանց համար շատ ուրախ կլինեք: Նույնիսկ ոչ մեծ ուղևորությունները վառ տպավորություններ կպարգևեն: Որոշ Կշեռքների դրանք կներշնչեն ստեղծագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ միանշանակ օր է: Վճռական տրամադրված կլինեք ու շատ բանի պատրաստ կլինեք, բայց նպատակներին հասնելու համար ամենալավ մեթոդները չեք ընտրի: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնպիսի արարքներ կգործեն, որոնց համար հետո ստիպված են լինելու զղջալ: Բայց շատ սխալներ կարելի է ուղղել, եթե արագ խոստովանեք դրանք, այլ ոչ թե ձևացնեք, թե ամեն ինչ հենց այդպես էլ մտածված է եղել:

Երբեմն այնքան կկենտրոնանաք սեփական գործերի վրա, որ լրիվ կմոռանաք մտերիմների հետաքրքրությունների մասին: Դա կփչացնի հարաբերությունները, այնպես որ՝ աշխատեք ավելի ուշադիր լինել մյուսների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վտանգ կա՝ չմտածված քայլ անեք, որը տհաճ հետևանքներ կունենա: Անձնական կյանքում լարված իրավիճակը կստիպի հուզվել, մի ծայրահեղությունից մյուսը նետվել: Փորձեք ղեկավարվել առողջ բանականությամբ: Ինչքան քիչ հույզեր ազդեն ձեր որոշումների ու արարքների վրա, այնքան լավ:

Օրը հարմար է հյուրեր ընդունելու համար: Ընկերների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հավանական են անսպասելի նվերներ, ինչպես նաև դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը վատը չէ: Ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Պետք չէ շտապել, կարող եք խուսափել ռիսկից, վտանգներից ու լարված պահերից: Լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Ձեզ համար շատ օգտակար կլինի միապաղաղ գործերից շեղվելն ու լրիվ այլ բանով զբաղվելը:

Մի հրաժարվեք անսպասելի հրավերներից: Նոր միջավայրում հետաքրքիր մարդկանց կհանդիպեք, որոնց շրջանում հաճելի ժամանակ կանցկացնեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շփումների համար բարդ օր է, սկզբունքային տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ: Ամենատպավորվող Ջրհոսները կմտածեն՝ արդյոք հնարավոր է ստեղծված իրավիճակում պահպանել եղած հարաբերությունները: Ղեկավարվեք ինտուիցիայի հուշումներով: Նրա հուշումներն այսօր ավելի ճիշտ կլինեն, քան տրամաբանության եզրահանգումները:

Օրը հարմար է ակտիվ հանգստի, զբոսանքների ու սպորտով զբաղվելու համար: Ուղևորությունները լավ կանցնեն, պայմանների փոփոխությունն էլ շատ օգտակար կլինի: Երեկոյան հաջող գնումներ անելու, վաղուց երազած իրերը ձեռք բերելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Փորձեք հանգստություն պահպանել ու սրտին մոտ չընդունել փոքրիկ տարաձայնությունները, կենցաղային թեմաներով վեճերը: Ընտանեկան խնդիրները այնքան լուրջ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան, բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի կլինեն: Եթե խոսքը կարևոր բանի մասին է, մտերիմները ձեր կողմը կգրավեն, ամեն հարցում կաջակցեն:

Հնարավոր են լավ փոփոխություններ գործնական դաշտում, մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կունենաք: Կապերին ընտրողաբար մոտեցեք: Մի վստահեք նրանց, ովքեր շատ բան են խոստանում: Այդպես կկարողանաք խուսափել հիասթափություններից ու զուր հույսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2102 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6