Աստղագուշակ․ հունվարի 13

Աստղագուշակ․ հունվարի 13

12.01.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է համախոհներ փնտրելու համար: Հնարավոր են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց լավ գիտեք: Հիմա այդ մարդկանց նոր կողմերից կտեսնեք, կնկատեք նրանց բնավորության այն գծերը, որոնք ժամանակին աչքից վրիպել էին: Նման բացահայտումներին հանգիստ վերաբերվեք և դրանց հիման վրա հեռուն գնացող եզրահանգումներ ու պատրանքներ մի կառուցեք:

Լսեք ձեր հասցեին հնչող նկատողությունները: Երբեմն շրջապատողները կտեսնեն այն, ինչին դուք ուշադիր չեք եղել: Ուրիշների դիտողունակությունը ձեզ համար շատ օգտակար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է ստեղծագործական մոտեցում, հնարամտություն ու ոչ ստանդարտ լուծումներ պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Հիմա ձեզ համար ավելի հեշտ կլինի նորը մտածելը, քան ծանոթ ճանապարհով շարժվելը: Ընդ որում՝ սա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար նախընտրում են փորձված մեթոդներից օգտվել: Սովորական իրերը նոր լույսի ներքո տեսնելու ձեր ունակությունը շատերին գրավիչ կթվա:

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Աշխատեք, որ կոնֆլիկտ չլինի: Այսօր վիճելն ավելի հեշտ կլինի, քան հաշտվելը: Լավ է խուսափել ձեզ համար թանկ մարդկանց քննադատելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ֆինանսների տեսանկյունից հրաշալի օր է: Հեշտությամբ գումար կաշխատեք, ընդ որում՝ ծախսերն էլ կկարողանաք նվազագույնի հասցնել: Խոշոր գնումների համար հիմա ամենահարմար պահը չէ: Միակ բացառությունը նախկինում պլանավորած գործարքներն են:

Օրվա երկրորդ կեսը լավ է անցկացնել մտերիմների, լավ ծանոթ մարդկանց շրջանում: Մյուսների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար է լինելու: Եթե վերջերս կարևոր որոշումներ եք ընդունել, մի շտապեք դրանք քննարկել շրջապատի հետ: Դա վերաբերում է ոչ միայն անձնական կյանքին, այլ նաև աշխատանքային հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հարմար օր է երկարատև նախագծեր ստանձնելու համար: Ապագա հաջողությունների համար հուսալի հիմք ստեղծելու հնարավորություն կունենաք: Ձեզ կաջակցեն մարդիկ, որոնց հետ համագործակցելը հեշտ ու հաճելի է: Կարող եք վստահել նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը, քանի որ ինտուիցիան հուսախաբ չի անի: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը:

Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք: Սա վնասվածքների տեսանկյունից վտանգավոր շրջան է: Ցանկալի չէ հեռավոր հոգնեցուցիչ ուղևորությունների մեկնել: Նվազագույնի հասցրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հնարավորինս խուսափեք սթերսային իրավիճակներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը շատ տեսանկյուններից լավը կլինի, բայց դրական միտումների ազդեցությունն առավել նշանակալի կլինի գործնական ոլորտում: Ունակ կլինեք շատ ու արդյունավետ աշխատել և հոգնածություն համարյա չեք զգա: Չի լինի մի խնդիր, որը չկարողանաք լուծել, եթե դա անհրաժեշտ լինի:

Գումարի հետ կապված հարցերում զգոն եղեք: Մտերիմները ձեզ հիանալի կհասկանան, հաճախ կկռահեն ու կիրականացնեն ձեր ցանկությունները: Կուրախացնի սիրելին, ինքներդ էլ նրան ինչ-որ հաճելի բան անելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հնարավոր են լուրջ փոփոխություններ մասնագիտական դաշտում: Ձեր դիրքերն անկայուն կլինեն: Շատ կարևոր է արագ կողմնորոշվել իրավիճակի մեջ: Այսօր կարող եք ինչ-որ բան ձեռք բերել կամ հակառակը՝ կորցնել. ամեն ինչ կախված կլինի ձեր ընդունած որոշումից: Այնպես որ՝ հաշվարկներ անելիս պետք է ուշադիր լինել, քանի որ շատ հեշտ է այնպիսի սխալ անելը, որը հետո կորուստների պատճառ կդառնա:

Հույզերը կայուն կլինեն, անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է: Ոչ միայն լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, այլ նաև նրանց, որոնց համարյա չեք ճանաչում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատանքի մեջ հնարավորինս ուշադիր եղեք: Աշխատեք հետևել կանոններին ու մի մոռացեք հաճելի վարվելակերպի մասին: Դա հատկապես կարևոր կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, որոնք պետք է կարևոր բանակցություններ անցկացնեն: Օրը իրադարձությունների հանդեպ լուրջ, կշռադատված վերաբերմունք, մտածված արարքներ ու սառնասրտություն է պահանջում: Բարեբախտաբար, դուք կունենաք մեկին, որի վրա կարող եք հույս դնել: Մտերիմները անպայման կաջակցեն ձեզ:

Չի բացառվում՝ փոխվեն հեռավոր ապագայի պլանները: Նոր հեռանկարներ կտեսնեք, կհասկանաք՝ որ ուղղությամբ եք ուզում շարժվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել: Հնարավոր է՝ ամեն ինչ պլանի համաձայն չընթանա: Բայց շատ արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք, թե որտեղ է փչում քամին ու ստեղծված պայմանները կօգտագործեք ձեր օգտին: Կարող եք նոր գործընկերներ ու հովանավորներ գտնել, միանալ հեռանկարային նախագծերի վրա տարվող աշխատանքին:

Ընդ որում՝ ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մանիպուլյացիայի ենթարկել կամ չարաշահել ձեր բարությունը, չեք վախենա պաշտպանել ձեր տեսակետը, կվիճեք նույնիսկ ազդեցիկ անձանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Տեղում հանգիստ նստել չի ստացվի: Անհապաղ փոփոխություններ կուզենաք, բայց եթե նույնիսկ դրանք տեղի ունենան, գոհ չեք մնա: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այսօր ձեզ պրովոկացիայի ենթարկելը կամ մոլորության մեջ գցելը շատ հեշտ կլինի: Այնպես որ՝ կարևոր որոշումների ու նշանակալի արարքների հարցում վստահեք միայն փորձված ու հուսալի մարդկանց:

Շատ կարևոր գործերը կարող եք հետաձգել: Դրանց կվերադառնաք ավելի ուշ, երբ ավելի լուրջ տրամադրված կլինեք: Չի բացառվում՝ օգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նպատակին հասնելու համար պատրաստ կլինեք նշանակալի զոհողությունների: Շատ հավանական է, որ դրա կարիքը չլինի: Մի փոքրիկ խորամանկությունն ու փորձն էլ բավական կլինեն նպատակին տանող ամենահեշտ ուղին ընտրելու համար: Ձեզ կհաջողվի ռացիոնալ օգտագործել եղած ռեսուրսները, ինչպես նաև ճիշտ որոշումներ ընդունել, նույնիսկ եթե դրանք շրջապատին կասկածելի են թվում:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում: Մոռացության կմատնվեն հին տարաձայնություններն ու վիրավորանքները, շփումներն էլ ավելի հաճելի կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարող եք մեծ հաջողությունների հասնել, բայց դրանք հեշտությամբ չեն տրվի: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու վերադառնալ հին նախաձեռնություններին, մի աշխատանքի, որը վաղուց ավարտված էիք համարում: Կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել գործով ու խորհրդով: Անձնական հարաբերությունները կայուն կլինեն: Եթե դրանցում ինչ-որ բան փոխվի, ապա այն կհամապատասխանի ձեր ակնկալիքներին:

Լավ է խուսափել մտերիմների հասցեին քննադատություններից ու խորհուրդներ չտալ, եթե ձեզ չեն խնդրել: Այսօր չեք կարողանա նրբանկատ լինել, իսկ տպավորվող ու խոցելի մարդիկ կարող են վիրավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը շատ հաջող կլինի, եթե կարողանաք կենտրոնանալ իրական գործերի վրա, մի կողմ թողնել պատրանքներն ու ենթադրությունները: Դեռևս ձեր դիրքերին ոչ մի վտանգ չի սպառնում, ապրումների համար էլ պատճառներ չկան: Զգույշ եղեք ու մի խախտեք ավանդույթները: Խուսափեք էքստրավագանտ արարքներից: Դրանք երկար ժամանակ չեն մոռացվի:

Պետք չէ շտապել գումարի հետ կապված որոշումների հարցում: Հակված կլինեք շատ ծախսել այն իրերի վրա, որոնց կարիքը չունեք: Այսօր արված որոշ սպոնտան գնումների համար շուտով ստիպված եք լինելու զղջալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 1196 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme