ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 8
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2282 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուրախության առիթներ շատ կունենաք, դժվարություններ՝ նույնպես, բայց դրանք ձեզ չեն վշտացնի: Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչի մեջ հիմա կարող եք հաջողության հասնել: Մյուս գործերը պարզապես չեք ստանձնի՝ այդկերպ խուսափելով սխալներից ու հիասթափություններից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

Հավանական են հաջող ուղևորություններ. դրանք լավ կդասավորվեն, եթե ճամփա գնաք հարազատների ու մյուս մտերիմների հետ: Ռոմանտիկ ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն, եթե անկեղծ ու բնական լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է ուսման ու աշխարհայացքն ընդլայնելուն ուղղված այլ զբաղմունքների համար: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց հարուստ կենսափորձի մասին շատ եք լսել: Կարող եք ոչ միայն շատ նոր բաներ իմանալ, այլ նաև ինֆորմացիա ստանալ, որը շուտով պետք կգա: Մի շտապեք կիսվել դրանով, հատկապես՝ եթե ինչ-որ մեկը փորձի համառորեն հարցաքննել ձեզ: Ուրիշի անտեղի հետաքրքրասիրությունը բավարարելու կարիք չկա. դուք ավելի կարևոր գործեր ունեք:

Երեկոն հարմար է համարձակ պլաններ կառուցելու համար: Վճռական տրամադրված կլինեք ու չեք ուզենա նահանջել խոչընդոտների առաջ: Հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հնարավորություն կունենաք զբաղվել ձեզ հոգեհարազատ գործով կամ պարզապես հանգստանալ լավ ընկերախմբում: Օրը լավ նորություններ, հաճելի իրադարձություններ ու վառ հույզեր է խոստանում: Դժվարությամբ լուրջ կտրամադրվեք, մեծ է բոլոր գործերը հետաձգելու գայթակղությունը: Բայց բոլոր Երկվորյակները չէ, որ կարող են իրենց նման բան թույլ տալ:

Ցանկալի է խուսափել սպոնտան գնումներից. հեշտությամբ հրաժեշտ կտաք գումարին, իսկ հիմա դա անել չարժե: Օրվա երկրորդ կեսին մտովի կվերադառնաք անցյալի իրադարձություններին, կհասկանաք, թե որ հարցում եք ճիշտ եղել ու ինչպես ուղղել սխալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի օր է ցանկացած, նույնիսկ շատ բարդ հարցերը լուծելու համար: Ձեր ինտուիցիան շատ սուր կլինի, նրա հուշումներին կարող եք հետևել ամեն ինչում: Վճռական գործելով կարող եք հասնել նրան, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չէ: Հաճախ օգտակար կլինի հին փորձը: Նրա շնորհիվ արագ ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակներից:

Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ, չի բացառվում լուրջ հարաբերությունների սկիզբը: Շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք, իսկ ինքներդ գլուխներդ չեք կորցնի: Չի բացառվում՝ ձեզանով հետաքրքրվի մեկը, որի մասին շատ լավ բաներ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջողությունը ձեզ ամեն հարցում ուղեկից կլինի, այնպես որ՝ կարող եք ստանձնել ամենաբարդ գործերն ու լուծել ամենաբարդ առաջադրանքները: Նոր գաղափարներ կունենաք, որոնք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել: Շատերը պատրաստ կլինեն օգնել, հաճախ դրա մասին խնդրելու կարիք էլ չի լինի: Սակայն նկատի առեք, որ ամենակարևոր խնդիրները պետք է ինքնուրույն լուծեք, հատկապես եթե դրանք կապված են ձեր աշխատանքի, ստեղծագործական կյանքի կամ բիզնեսի հետ:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ կարող է օգտակար լինել: Վատ մի զգացեք հարցեր տալ ու ուշադիր լսեք պատասխանները. խելամիտ հուշումները կօգնեն խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դատարկ բաների համար մի անհանգստացեք: Օրը կարող է հաջող դասավորվել, եթե հանգստություն պահպանեք, հետ կանգնեք չմտածված արարքներից ու արտահայտություններից: Խուճապի մի մատնվեք, նույնիսկ եթե շուրջը միայն դա են անում: Խուսափեք վեճերից ու կոնֆլիկտային իրավիճակներից, հնարավորինս հարթեք սուր անկյունները, և այդժամ մտերիմների հետ հարաբերություններն էլ լավը կլինեն:

Օրը հարմար է խոշոր գնումների համար: Ամենահաջողը կլինեն ուղևորությունների ժամանակ արված գնումները: Որոշ Կույսերի մտերիմներից անսպասելի նվերներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ապրումների համար պատճառներ չկան: Փոքրիկ խնդիրներ կարող են ծագել օրվա սկզբին, բայց դրանք չարժեն, որ անհանգստանաք: Շուտով ամեն ինչ ինքն իրեն կհարթվի: Կարող եք պլաններ կառուցել, բայց պետք է դա ինքնուրույն անեք, որպեսզի ոչ ոք չշեղի ձեզ, չխանգարի ճիշտ գնահատել իրավիճակը: Խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն ձեզ:

Օրվա առաջին կեսին դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, բայց հետո դա ձեզ կհաջողվի անել, ներդաշնակությունն ու փոխհասկացողությունն էլ կվերադառնան: Օրվա վերջին որոշ Կշեռքներ լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է, որն արդյունավետ կլինի նրանց համար, ովքեր կորոշեն իրենց ժամանակը ստեղծագործելուն կամ սիրելի գործին նվիրել: Ցանկալի է բաց գործել՝ խուսափելով նույնիսկ անմեղ խորամանկություններից. եթե դրանք բացահայտվեն, անհարմար իրավիճակում կհայտնվեք ու ստիպված կլինեք երկար արդարանալ: 

Երեկոն հաճելի անակնկալներ կմատուցի, ավելի վաղ արված աշխատանքի դիմաց էլ պարգև կստանաք: Այդ հատվածում հավանական են անսպասելի հանդիպումներ, այդ թվում՝ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել վերջերս լարված հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հետաքրքիր օր է: Այն շատ օգտակար ինֆորմացի կբերի, թույլ կտա սովորել այն, ինչ շուտով պետք կգա: Կարող եք նոր գործեր սկսել, բայց միայն այն դեպքում, եթե նախապես պլան եք կազմել ու այն մանրամասն մշակել եք. իմպրովիզները հազիվ թե հաջող լինեն: Չպլանավորված գնումներից հեռու մնացեք:

Ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմների հետ հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Կարող եք դրանցով զբաղվել մի մարդու հետ, ով գիտի՝ ինչպես բարձրացնի ձեր տրամադրությունը և կարողանում է ամեն ինչի ուրախ կողմը տեսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հաջող կդասավորվի, եթե դատարկ բաների համար չհուզվեք: Լավատեսորեն տրամադրվեք, աշխատեք սարկաստիկ նկատողություններ չանել ու չքննադատել, չնայած՝ դա հեշտ չի լինելու: Դա թույլ կտա խուսափել մտերիմների հետ շփումներում տհաճ պահերից, կոնֆլիկտներից, որոնք հարթելը բարդ կլինի:

Օրը վատը չէ նոր գործերի ու նախագծերի համար: Ճիշտ որոշումներ կընդունեք, ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները, արագ կգտնեք մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտահղացումները: Հավանական են անսպասելի նվերներ, ուշադրության նշաններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաժարվեք ռիսկային փորձարկումներից, այնքան զգույշ եղեք, որքան հնարավոր է: Եթե ամեն քայլը լավ մտածված լինի, սխալներ չեք անի ու սպասվածից ավելիին կհասնեք: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց հետ շփվելու, ձեր կարիերայի կամ բիզնեսի զարգացման հետ կապված հարցերը քննարկելու համար:

Հավանական են անսպասելի նվերներ: Այսօր շատերը կուզենան ձեզ ուրախացնել, բայց դա ամենից լավ կստացվի ձեր մտերիմների մոտ: Նրանք գիտեն՝ ինչը կբարձրացնի ձեր տրամադրությունը ու չեն հոգնի հաճելի անակնկալներ անելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ հաջող ու արդյունավետ օր է, որը հրաշալի է մասնագիտական ու ստեղծագործական մտահղացումները կյանքի կոչելու համար: Ունակ կլինեք կենտրոնանալ գլխավորի վրա, մի կողմ վանել կասկածներն ու տագնապները, ուզածին հասնելու համար էլ ջանքեր գործադրել: Գործնական հոտառությունը սուր կլինի, որի շնորհիվ շահավետ գործարքներ կկնքեք, ճիշտ կտնօրինեք գումարը:

Սիրելիին հաճելի կերպով զարմացնելու հնարավորություն կունենաք: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես կարող եք ուրախացնել մտերիմներին, և դրա համար ուժերը չեք խնայի: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2282 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/14