/ Новости сайта / Այսօրվա / Աստղագուշակ․ հունիսի 5
25.06.2019

Աստղագուշակ․ հունիսի 5

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարող եք հույս դնել ձեր գործնական հոտառության վրա. այն ձեզ հուսախաբ չի անի: Այսօր կնքված գործարքները հաջող կլինեն: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ինչ-որ մեկն օգնի ձեզ. միայնակ նույն նպատակին հասնելն ավելի երկար կտևի: Այնպես որ՝ մտածեք, թե ում եք դիմելու աջակցության խնդրանքով: Ձեր ծանոթների շրջանում կլինեն մարդիկ, որոնց կարող եք վստահել:

Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Կթվա, թե շատ փոխադարձ դժգոհություններ են կուտակվել: Լավ է դեռ ոչինչ չքննարկեք ու ոչ մի որոշում չընդունեք: Որոշ ժամանակ կանցնի և դուք իրավիճակը լրիվ այլ լույսի ներքո կտեսնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համախոհներ փնտրեք: Այո, դուք կարող եք բոլոր գործերից գլուխ հանել, երբեմն օգնել ցանկացողները միայն կնյարդայնացնեն ձեզ: Բայց նրանք, ովքեր այսօր աջակցություն կառաջարկեն, ժամանակի հետ իսկական ընկերներ կդառնան՝ հավատարիմ, հուսալի, ամեն պահի օգնելու պատրաստ: Աշխատեք խուսափել աշխատանքային կոնֆլիկտներից: Նույնիսկ դատարկ տարաձայնություններին արժե հնարավորինս արագ վերջ տալ:

Հաճախ հաջողակ կլինեք, երբ խոսքը գումարի մասին լինի: Սպոնտան, առանց երկար մտածելու կնքված որոշ գործարքներ բացառապես հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը շատ հագեցած ու հետաքրքիր կլինի: Պետք է շատ նոր բաներ իմանաք ու հիշեք, լավ ծանոթ բաները նոր լույսի ներքո տեսնեք: Վստահ կլինեք ձեր ուժերին, չեք վախենա ռիսկի դիմել, նախաձեռնող կլինեք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Այդ ամենը թույլ կտա արագ հաջողության հասնել, մրցակիցներին էլ թողնել հետևում:

Կարող եք չվախենալ շփման դժվարություններից. ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր բացարձակ նման չեն ձեզ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք կարևոր ընկերական կամ գործնական հարաբերությունների սկիզբ կդնեն: Սիրային տարվածությունն էլ հնարավոր է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վառ ու հիշվող օր է: Ցանկացած աննշան իրադարձություն կարող է իսկական արկածի սկիզբ դառնալ: Նույնիսկ սովորական գործերը ձանձրալի չեն թվա, իսկ մարդիկ, որոնց վաղուց եք ճանաչում, չեն դադարի զարմացնել: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ, ուշադրության նշաններ:

Մտերիմները կուրախացնեն ձեզ, դուք էլ կփորձեք նույնկերպ պատասխանել: Վերջին շրջանում լարված հարաբերությունները դեպի լավը կփոխվեն: Պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալներն ու կփորձեք ուղղել դրանք. հաճախ դա էլ բավական կլինի, որ շատ խնդիրներ մնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բանի կհասնեք, եթե արագ գործեք: Երկար մտորումների, կասկածների ու քննարկումների համար ժամանակ չկա, պետք է կենտրոնանաք նպատակի վրա ու փորձեք հաղթահարել բոլոր խոչընդոտները: Էներգիան ավելի արագ կծախսեք, քան սովորաբար, իսկ արդեն օրվա կեսին կզգաք, որ հոգնել եք: Մի փոքր դադար վերցրեք, բայց մի թուլացեք:

Երեկոյան ձեզ ևս մեկ հետաքրքիր հնարավորություն է սպասվում, որը բաց թողնելը ցավալի կլիներ: Այդ հատվածում հավանական են անսպասելի այցեր: Հյուրերի համար ուրախ կլինեք: Նրանք ամենայն հավանականությամբ լավ նորություններ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Այն շատ խնդիրներ լուծելու հնարավորություն կտա, ընդ որում՝ այնպիսիք, որոնց հետ արդեն հաշտվել էիք: Ձեր նախագծերով ու պլաններով կկարողանաք հետաքրքրել մարդկանց, ովքեր կօգնեն և՛ խոսքով, և՛ գործով: Մի վախեցեք խոստումներ տալ. դրանք իրագործելու հարցում խնդիրներ չեն ծագի: Օրվա առաջին կեսին հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ:

Հավանական են սիրային տարվածություններ աշխատանքի վայրում, չի բացառվում հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան ու կստիպեն ձեզ կորցնել գլուխը, ուժեղ հույզեր կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կենտրոնացեք կարևոր գործերի վրա ու մի անհանգստացեք դատարկ բաների պատճառով: Միայն այդպես կարող եք օրն օգտավետ անցկացնել ու շատ բանի հասնել: Հաճախ հիմնազուրկ ապրումներն ու տագնապները վատ կանդրադառնան ձեր աշխատունակության վրա, կխանգարեն լուծել առօրյա հարցերը:

Բոլոր հանդիպումները՝ և՛ գործնական, և՛ անձնական, պետք է պլանավորել օրվա երկրորդ կեսի համար. հենց այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, նրանց կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Իսկ առավոտը հարմար է ինքնուրույն աշխատանքի, ստեղծագործելու ու ուսման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաճելի ու թեթև օր է, որը հարմար է համագործակցություն սկսելու համար: Համատեղ նախագծերի վրա աշխատանքը շատ հետաքրքիր կլինի, և դրա շնորհիվ ձեր առաջ շուտով նոր հեռանկարներ կբացվեն: Ինչ-որ օգտակար ինֆորմացիա ստանալու կամ այն մարդկանցից խորհուրդներ ստանալու հնարավորություն կունենաք, որոնց փորձին կարելի է միայն նախանձել:

Շատ Կարիճներ անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին ու կարողություններին: Հավանական են դրամական մուտքեր, արժեքավոր նվերներ ու ուշադրության հաճելի նշաններ: Օրվա երկրորդ կեսն անսովոր ծանոթություններ է խոստանում: Դրանք, հնարավոր է, կարևոր դեր չխաղան ձեր կյանքում, բայց երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Զսպվածությունն ու սառնարյունությունը ձեր լավագույն օգնականները կլինեն: Ուժեղ ապրումներից հեռու մնացեք, հակառակ դեպքում դրանք ձեզ կստիպեն հիմարություններ անել: Իսկ ձեզ համար առանց այդ էլ հեշտ չի լինելու. պետք է դիմադրեք օտար ազդեցությանը, վեճերի ժամանակ պաշտպանեք ձեր տեսակետը ու դիմադրություն ցույց տաք թշնամիներին, որոնք այսօր յուրահատուկ հնարամիտ ու գործունյա կլինեն:

Միայն երեկոյան կհաջողվի թուլանալ: Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին, հանգստանալ լավ ընկերախմբում: Ռոմանտիկ ժամադրությունները չեն հիասթափեցնի: Չի բացառվում անսպասելի սիրային խոստովանությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Կհանդիպեք մարդկանց, որոնք նման չեն լինի ձեզ ու ձեր ընկերներին: Միանգամից ընդհանուր լեզու գտնել չի ստացվի, բայց հետո կհասկանաք, որ բոլոր զուգադիպությունները պատահական չեն, իսկ ճակատագիրը ձեզ հենց նրանց է ուղարկել, որոնք ձեզ պետք են:

Եթե այսօրվա համար կարևոր գործեր եք պլանավորել, աշխատեք ամեն քայլը կշռադատել, ոչ մի բան բախտի քմահաճույքին մի թողեք: Շատ օգտակար կլինի հին իրադարձությունների մասին հիշելը. փորձն օգտակար կլինի, հին սխալները չեք կրկնի ու ավելի լավ արդյունքների կհասնեք, քան նախկինում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարևոր հարցերին պետք է պատասխաններ գտնեք: Դա բարդ կլինի ու միանգամից չի ստացվի: Առաջին անհաջողությունից հետո մի նահանջեք ու կհասնեք ձեր ուզածին: Երբ հրաժեշտ տաք զուր հույսերին, շատ բան կհեշտանա, կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել ուզածին հասնելու համար:

Օրը հարմար է ուսման, սեմինարների մասնակցելու, քննություններ հանձնելու համար: Ձեզ կհաջողվի մյուսներից առաջ ստանալ օգտակար ինֆորմացիան: Շփումներին ընտրողաբար կմոտենաք, բոլորին չեք վստահի, չեք ծուլանա ստուգել, թե ինչ են ասում մյուսները, այնպես որ՝ սխալներ էլ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտը ամենից հարմար է հաճելի զրույցների համար: Դրանք կարող են լրիվ անիմաստ լինել, բայց հոգ չէ: Կարևորն այն է, որ ձեր տրամադրությունը կլավանա, այնպես որ՝ մի շտապեք վերջ տալ նման զրույցներին: Գործելու ժամանակը կգա կեսօրից հետո: Բայց այստեղ արդեն չի կարելի ոչ մի րոպե բաց թողնել: Ինչքան վճռական տրամադրված լինեք, այնքան արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին:

Օրվա երկրորդ կեսը հիանալի է հին գաղափարների մասին հիշելու ու այն գործն անելու համար, որն առաջ չէր ստացվում: Կարող են իրականանալ ձեր հին ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
«  Июнь 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 149
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 50
Հյուրեր/Гостей: 50
Օգտատերեր/Пользователей: 0