/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ հունիսի 29
21.07.2019

Աստղագուշակ․ հունիսի 29

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Զգույշ եղեք: Սա կարևոր ու լուրջ օր է, երբ նույնիսկ ամենաաննշան սխալները տհաճ հետևանքներ կունենան: Ինչով էլ զբաղվեք, մի շտապեք, մի փորձեք անհապաղ հաջողության հասնել: Եթե համբերատար լինեք, կկարողանաք խուսափել սխալներից ու այնպիսի արարքներ չեք գործի, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից. սա մի ժամանակահատված է, երբ կարող եք թերագնահատել բացասական գործոնների ազդեցությունը ու վտանգի ենթարկել ինչպես ձեզ, այնպես էլ նրանց, ում համար դուք թանկ եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լսեք ինտուիցիայի ձայնին, իսկ խորհուրդներին քննադատորեն մոտեցեք: Բանն այն է, որ հիմա միայն դուք կհասկանաք, թե ինչու է ամեն ինչ դասավորվել այնպես, ինչպես կա ու միայն դուք կարող եք կռահել, թե ինչ է պետք անել հետո: Դա վերաբերում է և՛ անձնական հարաբերություններին, և՛ գործնական ոլորտին: Սխալվել կարող են նույնիսկ այն մարդիկ, որոնց փորձը ձերինից մեծ է:

Մտերիմների հետ շփումները համբերատարություն կպահանջեն. նրանք կարող են շատ կասկածամիտ, վիրավորվող ու քմահաճ լինել: Խուսափեք լուրջ կոնֆլիկտներից: Եթե հիմա ինչ-որ հարցերում զիջումների գնաք, հետո դրա համար զղջալու կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Ցանկացած ինֆորմացիա պետք է ստուգել, քանի որ չի բացառվում, որ ձեզ հատուկ փորձում են մոլորության մեջ գցել: Հեռու մնացեք նրանցից, ովքեր սիրում են բամբասել. նման մարդկանց հետ շփումները կվնասեն ձեր հեղինակությանը: Իրենց մասին կարող են հիշեցնել հին թշնամիները: Պատրաստ եղեք հակահարված հասցնել նրանց. չի բացառվում, որ ստիպված լինեք դա շատ կոպիտ ձևով անել:

Գումարի հետ կապված ամեն ինչում զգուշություն է անհրաժեշտ, քանի որ հիմա հենց ֆինանսական ոլորտում են հավանական խնդիրները: Փոխարենը սիրո մեջ հաջողակ կլինեն նույնիսկ նրանք, ովքեր վաղուց նման ակնկալիք չունեին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավոր են խնդիրներ շփումների մեջ, տարաձայնություններ սովորականից շատ կլինեն: Թույլ մի տվեք, որ ձեզ երկարատև վեճերի մեջ ներքաշեն: Դրանք ոչ միայն ժամանակ կխլեն, այլ նաև շատ վատ կանդրադառնան ձեր հուզական վիճակի վրա: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Սկզբում դա կարող է նյարդայնացնել, բայց ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես օգուտ քաղեք դրանից:

Դժվար կլինի նույնիսկ փորձված համախոհների ու հին ծանոթների հետ պայմանավորվելը: Դուք չեք զղջա, եթե որոշեք ինքնուրույն աշխատել: Բայց խուսափեք ծանրաբեռնվածությունից. այն վատ կանդրադառնա առողջության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հարմար է հանգստի ու ուղևորությունների համար: Նույնիսկ եթե առանց որոշակի նպատակ ունենալու ճամփա գնաք, շատ հաճելի ժամանակ կանցկացնեք: Առօրյա աշխատանքը չափազանց ձանձրալի կթվա: Անընդհատ շեղվելով՝ սխալներ կանեք, հետո կնկատեք դրանք ու կսկսեք բարկանալ: Կողքից դա շատ զվարճալի կթվա, բայց վատ կլինի նրա համար, ով կորոշի ծիծաղել ձեզ վրա:

Հիշարժան ու հաճելի կանցնեն ռոմանտիկ ժամադրությունները, կգտնեք սիրելիին զարմացնելու ու ուրախացնելու ձևը: Հնարավոր են անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 

 

 

 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարդ կլինի. այդ հատվածում հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ինչպես նաև իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները: Ինչ էլ պատահի, մի վշտացեք ու հավատացեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Լավատեսությունը լրիվ հիմնավոր կլինի: Հետո դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի, և դուք կարևոր հաղթանակներ կտոնեք:

Օրվա երկրորդ կեսին մասնագիտական պլաններում որոշակիություն կմտնի, կհասկանաք, թե ինչպես է պետք գործել դիրքերն ամրապնդելու ու մրցակիցներից առաջ անցնելու համար: Գործընկերների ու կոլեգաների հետ հարաբերությունները ոչ ֆորմալ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտն արժե առավելագույնս հանգիստ ու հաճելի անցկացնել: Հետաձգեք բարդ զրույցները, աշխատեք չմտածել այն ամենի մասին, ինչը վերջին շրջանում անհանգստացնում էր ձեզ: Պարզապես սպասեք օրվա երկրորդ կեսին: Այն հարմար կլինի բարդ ու պատասխանատու գործերի, կարևոր հարցերը քննարկելու ու այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Այդ հատվածի համար կարող եք ուղևորություններ պլանավորել. դրանք հաջող կդասավորվեն ու մեծ ուժեր չեն խլի:

Օրգանիզմն ամրության փորձության մի ենթարկեք. կենսական պոտենցիալը ցածր է, և դուք ճիշտ կվարվեք, եթե հոգ տանեք ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ միանշանակ ու հակասական օր է: Մեկ բանի վրա կենտրոնանալ չի ստացվի, անընդհատ նոր գործեր կհայտնվեն, որոնք ուշադրություն կպահանջեն և մարդիկ, որոնք օգնության կարիք կունենան: Դուք կփորձեք ամեն ինչ հասցնել ու նույնիսկ, հնարավոր է, կարողանաք դա անել, եթե հետաձգեք պլանավորած զվարճանքները կամ հանդիպումները:

Մտերիմները կփորձեն աջակցել ձեզ ու դատարկ բաների համար չեն անհանգստացնի: Սակայն խնդիրներ կառաջանան, որոնց լուծումից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Այստեղ շատ կարևոր է չշտապել: Ինչքան մանրամասն մտածեք ձեր գործողությունները, այնքան քիչ ուժեր զուր կվատնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բավականին բարդ կսկսվի, նրա առաջին կեսը տարաբնույթ տհաճություններով լի կլինի: Կարող են խախտվել պայմանավորվածությունները, որոնց մեծ դժվարությամբ եք հասնել: Որոշ Աղեղնավորներ ստիպված են լինելու փոխել պլանները:

Սակայն դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա, ամեն ինչ քիչ-քիչ դեպի լավը կփոխվի: Մանրուքների համար չեք վշտանա, կհիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին ու կփորձեք հենց դրանց հասնել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրից: Չեն բացառվում արժեքավոր նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է շփումների համար: Հետաքրքիր ծանոթություններ հաստատելու ու օգտակար կապեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Կարող եք նոր գործեր սկսել, այդ թվում՝ համատեղ նախագծեր, որոնք հաջող կլինեն: Հաճախ օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները, որոնց շնորհիվ արագ կգտնեք նպատակին տանող ճամփան:

Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը: Այդ հարաբերությունների հեռանկարները լավն են: Օրը հաջող կլինի նաև արդեն ձևավորված զույգերի համար: Սիրահարները հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեն, կհասկանան, թե ինչպես կարող են ուրախացնել մեկմեկու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լավ կսկսվի: Առավոտը նորություններ կբերի, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նոր գաղափարներ ու պլաններ կունենաք: Կարող եք ձեր մտահղացումներով կիսվել մտերիմների հետ. ձեզ ամենայն հավանականությամբ կաջակցեն: Որոշ Ջրհոսներ այս ժամանակահատվածում անսպասելի առաջարկներ կստանան: Սկզբում դրանք մի քիչ տարօրինակ կթվան, բայց որոշ ժամանակ կանցնի ու կհասկանաք, որ արժե համաձայնություն տալ դրանց:

Ոչինչ մի հետաձգեք, քանի որ օրվա երկրորդ կեսը լարված կլինի ու անհարմար կլինի կարևոր գործերի համար: Քրոնիկ հիվանդություններից տառապող Ջրհոսները պետք է ուշադիր լինեն իրենց առողջությանը. հնարավոր են սրացումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Տրամադրությունն այսօր լավը կլինի, կենսախնդության ու լավատեսության պակաս չեք ունենա: Բայց ահա իրական հաջողություններն ու ձեռքբերումները համեստ կլինեն: Սակայն հոգ չէ, քանի որ հիմա կարող եք ձեզ թույլ տալ մի փոքր դադար վերցնել, հանգստանալ ու շփվել ընկերների հետ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործելու համար: Շատ նոր գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Բայց սկզբում ինչպես հարկն է ամեն ինչ մտածեք, հակառակ դեպքում ուժերն անհույս մտահղացման վրա կվատնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Поделитесь в социальных сетях
Loading...
loading...
Loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Գովազդ
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 152
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 18
Հյուրեր/Гостей: 17
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003