ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հունիսի 28
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1957 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է նոր ու հետաքրքիր բանով զբաղվելու համար: Հոգ չէ, եթե գործերը բարդ թվան. դա ձեզ չի խանգարի հրաշալի գլուխ հանել դրանցից: Ձեզ կհաջողվի արագ պիտանի ինֆորմացիա ստանալ, սովորել այն, ինչ պետք է: Չի բացառվում՝ շատ բաներում օգնեն հին կամ նոր ծանոթները:

Շրջապատողներին ցույց կտաք, թե ինչի եք ունակ. օրվա վերջին շատերը կհետաքրքրվեն ձեզանով, կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Խուսափեք չարդարացված ռիսկից: Զգույշ եղեք, և բոլոր խնդիրները կշրջանցեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ, բայց չափազանց հետաքրքիր օր է: Շատ բան կզարմացնի. հաճախ իրադարձությունները զարմանալի ու տարօրինակ ընթացք կստանան: Կարող է տեղի ունենալ այն, ինչ ոչ ոք չէր սպասում: Բայց դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, առաջ կշարժվեք, ճիշտ որոշումներ կընդունեք ու կհասնեք նրան, ինչը մյուսների ուժերի սահմաններում չէ:

Կարող եք հպարտանալ ձեզանով, բայց պետք չէ շրջապատողներին բարձրից նայել. կարևոր է խուսափել վիրավորանքներից ու պահպանել լավ հարաբերությունները: Չի բացառվում՝ օրվա վերջին հին ծանոթներից մեկի օգնության կարիքը զգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անգործ նստել չեք ուզենա ու կաշխատեք ամեն րոպեն օգտավետ անցկացնել: Դա գովելի է, բայց ոչ միշտ՝ օգտակար: Ձգտելով բարձրացնել արդյունավետությունը՝ կսկսեք շտապել ու սխալներ կանեք: Բացի այդ, դուք էլ բոլորի նման երբեմն պետք է հանգստանաք: Գերհոգնածությունը կարող է քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ դառնալ:

Մի զարմացեք չպլանավորված ուղևորությունների ու հանդիպումների վրա: Երկուսն էլ նոր ինֆորմացիա կտան, որը շուտով կկարողաք օգտագործել: Չի բացառվում ծանոթությունը, որը ռոմանտիկ շարունակություն կստանա, եթե ուզենաք դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հուզվելու պատճառներ շատ կարող եք գտնել, բայց ավելի լավ է օրը հանգիստ անցկացնեք: Քանի դեռ պահպանում եք ինքնատիրապետումը, ամեն ինչ լավ է ընթանում: Հենց սկսեք հուզվել, դժվարություններ, խնդիրներ և այլ տհաճություններ կառաջանան: Պետք չէ համախոհներ փնտրել: Մարդիկ, ովքեր ուզում են ու պատրաստ են օգնել, իրենք կգտնեն ձեզ: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել նրանց:

Հարմար օր է ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ շփվելու համար: Կարող եք վերականգնել հին կապերը, դեպի լավը փոխել վերջին շրջանում անհարթ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր յուրահատուկ գրավիչ կլինեք ու կշահեք մարդկանց համակրանքը: Դա հաճախ կօգնի գործերում: Նաև պարզապես հաճելի կլինի ձեզ այնպիսի մարդ զգալը, որի հանդեպ ոչ ոք չի կարողանում անտարբեր մնալ: Բայց ինչ-որ մեկին ձեր գրավչությունը շատ կնյարդայնացնի: Չի բացառվում՝ նախանձողներ ու թշնամիներ ձեռք բերեք: Ուշադիր եղեք. շուտով նրանք կփորձեն շահել ձեր վստահությունը:

Գումարի հետ կապված ցանկացած հարցում զգուշություն է անհրաժեշտ: Հիմա հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, ռիսկի դիմել այնտեղ, որտեղ կարելի էր խուսափել դրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 

 

 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ինչ էլ պատահի, աշխատեք սառնասրտություն պահպանել: Ձեր լավ մտածված որոշումները ճիշտ կլինեն, իսկ մնացյալ բոլոր որոշումների համար շուտով ստիպված եք լինելու զղջալ: Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական ոլորտին: Այստեղ իրավիճակը ոչ միանշանակ է, իսկ դուք պետք է հասկանաք, թե ինչպես է պետք տնօրինել գումարը:

Օրվա առաջին կեսը բարենպաստ է ուշադրություն ու կարգապահություն պահանջող աշխատանքի համար: Երեկոն հարմար է պասիվ հանգստի համար: Այդ հատվածում արժե սահմանափակել շփումները. մտերիմների հետ լեզու կգտնեք, իսկ ահա քիչ ծանոթ մարդկանց հետ դա անելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է նոր ծանոթությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Զրույցների թեմաներ կգտնվեն, կգտնվի նաև մի գործ, որը բոլորին կհետաքրքրի: Կարող եք քննարկել ապագայի պլանները, պայմանավորվել համատեղ ճամփորդությունների ու այլ հաճելի բաների մասին:

Վերջին շրջանում լարված հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնելու, փոխհասկացողությանը խանգարող դժվարությունները հաղթահարելու հնարավորություն կլինի: Դուք անկեղծ կլինեք ու չեք վախենա բաց խոսել ձեր զգացմունքների մասին: Դրա հետ միասին ինտուիցիան կհուշի, թե երբ է պետք նախաձեռնող լինել, իսկ երբ է պետք թույլ տալ, որ ուրիշները գործեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ուշադրություն, համբերատարություն, փաստերը համադրելու ու ճիշտ եզրակացություններ անելու ունակություն պահանջող բարդ գործերի համար: Դիտողունակ կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, կնկատեք մյուսների սխալները ու լավ օրինակները, որոնց արժե հետևել: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ, չի բացառվում մասնագիտական աճը: Նկատի առեք, որ այսօր կարող եք շահեկան օգտագործել ուրիշների գաղափարները, այլ ոչ թե ձերը:

Կարող եք հաջող գործարքներ կնքել: Պարտքով գումար վերցնելն ու ապառիկով գնումներ անելը ցանկալի չէ. այսօր հակված կլինեք շատ շռայլ լինել: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Առավոտը բարդ կլինի: Դա մի ժամանակահատված է, երբ ամեն ինչ սպասվածի նման չի ընթանա, կվշտանաք դատարկ բաների պատճառով, իսկ շրջապատողները սովորականից հաճախ ձեզ անհարմար իրավիճակի մեջ կդնեն: Այնպես որ՝ կարևոր գործերի հարցում մի շտապեք. դրանց համար հարմար ժամանակը հետո կգա: Ցանկացած լուրջ հարց լավ է քննարկել կեսօրից հետո, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում փոխադարձ վիրավորանքների, մեղադրանքների զոհ դառնալ:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրվա երկրորդ կեսը նույնպես ավելի բարենպաստ կլինի առաջինից: Մտերիմները այդ հատվածում ձեզ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, կփորձեն օգնել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Խնդիրներ երբեմն կառաջանան, բայց ձեզ կհաջողվի դրանք արագ լուծել: Օրը բավականին հաջող է, հարմար է նոր նախաձեռնությունների, ինչպես նաև հին գործերն ավարտին հասցնելու համար: Ինչ էլ պատահի, աշխատեք շատ չհուզվել. այսօր ամեն ինչ զարմանալի ձևով լավ կդասավորվի: Գումարը դատարկ բաների վրա մի վատնեք: Շուտով այն պետք կգա ինչ-որ կարևոր ու շատ հաճելի բանի համար:

Կարող եք զվաղվել ճամփորդություններ պլանավորելով, գնել այն, ինչ անհրաժեշտ է դրանց համար: Այն Այծեղջյուրներին, ովքեր չեն պատրաստվում ճամփա գնալ, սպասվում են ծանոթություններ հեռվից եկած մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար է նոր գործեր սկսելու համար: Հատկապես լավ գլուխ կհանեք այն գործերից, որտեղ անհրաժեշտ է լեզու գտնել մարդկանց հետ, օգնել նրանց պայմանավորվել իրար հետ: Ձեր ներկայությամբ ոչ ոք չի վիճի, բոլորը խաղաղ կքննարկեն նույնիսկ ամենաբարդ հարցերը: Գործնական հանդիպումները արագ ու արդյունավետ կանցնեն, կավարտվեն հենց այնպես, ինչպես ձեզ է պետք:

Վատ չեն անցնի ուղևորությունները, եթե ճամփա գնաք հաճելի մարդու հետ: Երկարատև միայնակ ճամփորդությունները ավելի շատ կհոգնեցնեն, քան կուրախացնեն, երբեմն էլ հիասթափությամբ կավարտվեն: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Նրա առաջին կեսը շատ արդյունավետ կանցնի, հարմար է ցանկացած կարևոր աշխատանքի համար ու թույլ կտա արագ լուծել կարևոր խնդիրները: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ ու հաճելի կանցնի: Դա զարմանալի զուգադիպությունների ու տրամադրություն բարձրացնող նորությունների և հիշարժան հանդիպումների ժամանակ կլինի: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները, որոնք երկար ու լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն:

Անսովոր ու շատ հետաքրքիր գաղափարներ կունենաք, որոնց իրագործման հարցում կօգնեն նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը: Ճիշտ ժամանակին ինչ-որ կարևոր բան կհիշեք,այնպես որ՝ ինքներդ սխալներ չեք անի ու թույլ չեք տա նաև, որ ուրիշները սխալվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1957 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5